TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրաքի ԱԳ նախարարը հայտարարել է երկրում ԻՊ գրոհայինների ակտիվացման մասին

12:38 26.11.2020

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն ակտիվացրել է իր գործունեությունն Իրաքում, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է երկրի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը: «Ցավոք, ԻՊ ահաբեկչական խմբավորումը գոյություն ունի և ավելի է ակտիվացել, քան մի քանի ամիս առաջ: Մենք տեղեկություններ ունենք, որ խումբը տեղակայված է Անբարի, Քիրքուկի և Դիյալայի նահանգների որոշակի տարածքներում և Նայնավի որոշ շրջաններում», – ասել […]

̰
Վրաստանում քաղաքական իրավիճակը շարունակում է մնալ անկայուն

12:32 26.11.2020

Վրաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ, հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից հետո խորհրդարանը կարող է ձևավորվել միակուսակցական հիմունքներով, եթե 9 ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք խորհրդարան են անցել առաջին փուլով, չդադարեցնեն բոյկոտը։ Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն: Առաջին փուլի արդյունքներից դժգոհող ընդդիմությունը հրաժարվել էր մասնակցել ընտրական երկրորդ փուլին, որն անցկացվել է 17 մեծամասնական շրջաններում։ […]

̰
Նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն է. Նիկոլ Փաշինյան

12:17 26.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, Սա ռազմական գործողությունների ավարտից հետո, կառավարության առաջին լիարժեք նիստն է, և ես խնդրում եմ՝ նախ մեկ րոպե լռությամբ հարգենք մեր զոհերի հիշատակը: Հարգելի գործընկերներ, Սիրելի հայրենակիցներ, Այսօր մենք իրականացնում ենք նորացված կազմով կառավարության առաջին նիստը: Այս ընթացքում […]

̰
̰
Ֆրանսիայի Սենատում ընթանում է Արցախի ճանաչման հարցով բանաձևի քննարկումը

19:48 25.11.2020

Սենատում մեկնարկել է Արցախի ճանաչման հարցով բանաձևի նախագծի քննարկումը: Քննարկումից հետո այն  կդրվի քվեարկության: Նախագիծը ներկայացրել են Սենատի 5  անդամներ: Մինչ քննարկման մեկնարկը դրա համահեղինակներից «Կենտրոնամետների միություն» խմբի ղեկավար Էրվե Մարսեյը հայտնել էր, որ Ֆրանսիայի Սենատն ամենայն հավանականությամբ կընդունի այդ բանաձևը։ Նրա խոսքերով` Սենատի գրեթե բոլոր քաղաքական ուժերը պաշտպանում են բանաձևի նախագիծը։

̰
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

19:40 25.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Մուշիկիվաբոյին Հայաստանի համար ծանր օրերին նրա կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար: Նա զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ Թուրքիայի կողմից հազարավոր վարձկան ահաբեկիչների ներգրավվածության հանգամանքի վրա՝ նշելով, որ նրանց […]

̰
Նամակ Իտալիայի Սենատին, Պատգամավորների պալատին և նախարարների խորհրդի նախագահին Արցախի ճանաչման հարցով

16:58 25.11.2020

Սկիոյի քաղաքապետը, քաղաքային խորհուրդը և խորհրդի խմբակցությունների ղեկավարները որոշել են նամակ ստորագրել՝ ուղարկելու Սենատ, Պատգամավորների պալատ և նախարարների խորհրդի նախագահին, որպեսզի Իտալիան ճանաչի Արցախի Հանրապետությունը։ Այս մասին հաղորդեցին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ Իտալիայի Միլան, Պալերմո, Չերքիարա դի Կալաբրիա, Ազոլո, Պիզա քաղաքները, Դրենա համայնքը, Բլեջջո Սուպերիորե համայնքը, Չեզենայի համայնքը, Տրենտո շրջանի Նոգարեդոն համայնքը, Ֆորլի համայնքը, Արկոյի համայնքը, […]

̰
Թրամփի վարչակազմը պատրաստել է պատժամիջոցների նախագիծ Ռուսաստանի ՊՆ-ի դեմ

16:35 25.11.2020

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի պաշտպանության նախարարության, պաշտպանության և քաղաքացիական արդյունաբերության մի շարք ձեռնարկությունների, Վլադիմիր Պուտինի վարչակազմի հետ կապված դաշնային պետական ​​ունիտար ձեռնարկություններից մեկի, ինչպես նաև Նիժնի Նովգորոդի շրջանի Կենտրոնական ներքին գործերի վարչության դատաբժշկական կենտրոնի դեմ: Դա բխում է պատժամիջոցների ցուցակի նախագծից, որը պատրաստում է գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը: «ՌԻԱ Նովոստի»-ին հաջողվել է […]

̰
Մերկ ակտիվիստուհին Զելենսկուն կոչ է արել դադարեցնել բռնությունը

16:26 25.11.2020

Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի դիմաց մերկ ակտիվիստը փորձել է բողոքի ցույց անցկացնել: Այս մասին նոյեմբերի 25-ին հայտնել է Украинские национальные новости-ն։ Կինը մոտեցել է Զելենսկու գրասենյակի շենքի երկրորդ մուտքին տեղական ժամանակով մոտ 11:10-ին։ Դրանից հետո նա մերկացել է և բարձրացել գնդի վրա, որը շենքի մուտքի մոտ գտնվող կոմպոզիցիայի բաղկացուցիչ մասն է: Ակտիվիստը բղավել […]

̰
Թուրքերին անհանգստացրել է պաշտպանական ոլորտում Հունաստանի ու ԱՄԷ-ի ստորագրած համաձայնագիրը

16:22 25.11.2020

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է թագաժառանգ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, հանդիպման ընթացքում Հունաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները պաշտպանության ոլորտում փոխադարձ աջակցության համաձայնագիր են կնքել՝ պարտավորվելով օգնել միմյանց երրորդ կողմի հնարավոր հարձակման դեպքում: Կողմերն ընդունել են նաև համատեղ հայտարարություն, որում դատապարտում են Թուրքիայի կողմից Հունաստանի ու […]

̰
Արցախցիները տարբեր հարցերով աջակցություն են ստանում Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում

16:17 25.11.2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը գտնվում է Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում։ Արցախի տարբեր շրջանների բնակիչները շտաբ են դիմում բնակարանի, սննդի, դեղորայքի և սոցիալական բնույթի այլ հարցերով։ Այստեղ արցախցիներին նաև ուղղորդում են խորհրդատվությամբ։ «Այստեղ շտաբ է գործում։ Մենք գրանցում ենք բոլորին։ Հիմա, ճիշտ է, առանձին Հադրութը, Քարվաճառը, Շուշին ունեն իրենց շտաբները, մենք էլ գրանցում ենք այլ բռնագրավված […]

̰
ԱՄՆ-ը Ռուսաստանին հրթիռային «անակնկալ է» մատուցել Ղրիմում

14:41 25.11.2020

ԱՄՆ-ը Ռուսաստանին հրթիռային «անակնկալ է» մատուցել Ղրիմում, գրում է Forbes-ը: Ամերիկյան պարբերականի հեղինակը պատմել է, որ ԱՄՆ ցամաքային զորքերը հեռահար արձակման HIMARS (High Mobility Artillery Rocket System) 2 ռեակտիվ հրթիռակիր ռազմական մեքենա են տեղակայել Ռումինիայում և արձակել մի քանի հրթիռ, այնուհետև վերադարձել Գերմանիա: Հեղինակը կարծում է, որ ԱՄՆ կողմից այդ գործողությունները որոշակի ազդանշան են ՌԴ-ի […]

̰
Կրեմլը պատասխանել է ԼՂ-ում խաղաղապահների թվի ավելացման մասին հայտարարություններին

14:28 25.11.2020

Կրեմլը սխալ է համարել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընդլայնման վերաբերյալ տպավորությունը. կարևոր է առանձնացնել ռազմական խաղաղապահների և այնտեղ ստեղծված հումանիտար կենտրոնի աշխատանքը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ոչ, դա սխալ տպավորություն է»,- ասել է Պեսկովը լրագրողներին: Կրեմլի ներկայացուցիչը նշել է նաև խաղաղապահների աշխատանքի և այնտեղ ստեղծված մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աշխատանքի […]

̰
Միացյալ Թագավորությունից ՀՀ ժամանած բժիշկները կօգնեն հայ բուժաշխատողներին COVID-19-ի դեմ պայքարում

11:57 25.11.2020

Միացյալ Թագավորությունից Հայաստան են ժամանել հինգ բուժաշխատողներ, որոնք կաջակցեն հայ բժիշկներին՝ վերահսկելու COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացը: ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը ընդունել է Միացյալ Թագավորության շտապ բուժօգնության խմբին (ՇԲԽ) և շնորհակալություն հայտնել համավարակի դեմ պայքարի այս ծանր ժամանակաշրջանում Հայաստանին մասնագիտական օգնություն ցուցաբերելու հանձնառության համար: Բուժաշխատողներն արձագանքել էին ԱՀԿ-ի հրավերին և գործուղվել Հայաստան՝ ՀՀ […]

̰
Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը չի մերժի դաշնակիցներին և մարտահրավեր կնետի հակառակորդին

23:57 24.11.2020

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ Ամերիկան վերադարձել է: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ամերիկան պատրաստ է մարտահրավեր նետել մեր հակառակորդներին և համագործակցել մեր ավանդական դաշնակիցների հետ։ Ամերիկան վերադարձել է»,- հայտարարել է Բայդենը։ Ավելի վաղ Բայդենի շտաբում հաստատել էին Դոնալդ Թրամփից իշխանության փոխանցման ֆորմալ ընթացակարգի մեկնարկը: Ընդ որում, ինքը ՝ […]

̰
Բայդենն ԱՄՆ-ին միավորման կոչ է արել

23:38 24.11.2020

ԱՄՆ նախագահի թեկնածու դեմոկրատ Ջո Բայդենը հանդես է եկել ԱՄՆ-ում կուսակցական տարաձայնություններից հրաժարվելու կոչով: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի ընտրություններն արդեն ավարտվել են երկրում, ուստի բոլորը պետք է միավորվեն ։ «Ժամանակն է հրաժարվել կուսակցական տարաձայնություններից և միմյանց դեմոնացմանն ուղղված հռետորաբանությունից»,- գրել է Բայդենը: Հիշեցնենք, որ նոյեմբերի […]

̰
Թրամփը հանդես կգա հայտարարությամբ

23:29 24.11.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես կգա հայտարարությամբ, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Թրամփը պետք է ելույթ ունենար Հայաստանի ժամանակով 21:30-ին, սակայն քաղաքական գործիչն ուշանում է։ Վերջին մեկ օրում միանգամից երեք առանցքային նահանգ՝ Փենսիլվանիա, Միչիգան և Նևադա, հաստատել են դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, […]

̰
Բայդենը Նևադայում հաղթել է

23:19 24.11.2020

Նևադա նահանգի Գերագույն դատարանը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի մասին ՝ նահանգում ձայների հաշվարկի արդյունքներով: Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Այսպիսով, նոյեմբերի 3-ին կայացած ընտրությունների արդյունքում դեմոկրատական կուսակցության ներկայացուցչին բաժին է հասնում նահանգից ընտրողների ևս վեց ձայն: Նրա հետ հաղթանակ է տարել փոխնախագահ Կամալա Հարիսը։ Համապատասխան որոշումը կփոխանցվի նահանգապետ Սթիվ […]

̰
Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով

22:28 24.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի մտավորական, լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Զավեն Սարգսյանը ծնվել է Երևանում, 1947 թվականին։ 1972 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Սովորելուն զուգահեռ` 1969-1972 թվականներին, որպես ավագ տեխնիկ աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում։ Զավեն […]

̰
Անհետ կորած զինծառայողների հարազատները նամակով դիմել են Պուտինին և կրկին հանդիպել Փաշինյանին

22:03 24.11.2020

Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կրկին հավաքվել են նախ պաշտպանության նախարարության, ապա՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան, իսկ երեկոյան՝ կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջել են անհապաղ քայլեր ձեռնարկել՝ իրենց որդիներին գտնելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր անհետ կորած զինծառայողների ընտանիքների 25 անդամներին։ Ակցիայի մասնակիցների հերթական խմբին այսօր ևս ընդունել է։ Մանրամասները՝ […]

̰
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ

21:12 24.11.2020

Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհավորեց իր գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Երկուստեք կարևորվեց հայ-ամերիկյան սերտ համագործակցության պահպանումը: Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ […]

̰
ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու որոշում է կայացրել

19:56 24.11.2020

Խորհրդարանում այսօր երեկոյան տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որի օրակարգում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցն է եղել: Մոտ մեկուկես ժամ տևած փակ նիստից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները լրագրողների հետ զրույցում անդրադարձել են  հարցին: Նշել են, որ նիստին մասնակցել է 14 անդամ, «Իմ քայլը» խմբակցության 10 անդամները քվեարկել են […]

̰
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

18:23 24.11.2020

Նոյեմբերի 23-ին և 24-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հաղորդում է Կրեմլը։ Մանրամասն քննարկվել են նոյեմբերի 21-ին ՌԴ միջգերատեսչական պատվիրակության Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքները, ինչպես նաև երեք երկրների ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքը: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների […]

̰
Տղե՛րք, դուք սովորական խուլիգաններ եք. փոքրիկ բանավեճ Երևանի ավագանու նիստի ժամանակ

16:26 24.11.2020

Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանն ասել է, որ նոյեմբերի 10-ի՝ Երևանի անկարգություններին մասնակցել են նաև ավագանու անդամներ՝ նրանց քայլը խուլիգանական որակելով ու անուններ չհնչեցնելով. «Տղե՛րք, դուք սովորական խուլիգաններ եք և ձեր ժամանակներն այլևս հետ չեն գալու»,- ասել է Զաքարյանը՝ հավելելով, որ ժողովուրդը պետք է պահանջի իշխանության հրաժարականը, իրենք կառչած […]

̰
Պուտինը գնահատել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

15:57 24.11.2020

Նախապայմաններ են ստեղծվում Լեռնային Ղարաբաղում կարգավորման համար՝ հաշվի առնելով թե՛ Երևանի, թե՛ Բաքվի շահերը, РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նշել է, որ Ղարաբաղում իրավիճակը կայունանում է. ռուս խաղաղապահները ապահովում են խաղաղ բնակչության անվտանգությունը։ Երկրի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է միջազգային կազմակերպությունների մասնակցությունը Ղարաբաղի տարածաշրջանի հետագա կարգավորման գործընթացին […]

̰
Լուկաշենկոն պատմել է, թե ով կարող է իրեն հեռացնել իշխանությունից

14:32 24.11.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ միայն բելառուս ժողովուրդը կարող է իրեն հեռացնել իշխանությունից: Այդ մասին BelTA-ն տեղեկացնում է երեքշաբթի` նոյեմբերի 24-ին: «Բելառուսի նախագահը կարող է հեռացվել իշխանությունից: Դա իրական է: Ես հուշում եմ ճանապարհը. այն մեկն է, այլ ճանապարհներ չկան. միայն բելառուս ժողովուրդը կարող է դա անել այսօր գործող օրենքների և Բելառուսի Սահմանադրության […]

̰
Թուրքիան և Ռուսաստանը տարաձայնություններ ունեն՝ պայմանավորված Ադրբեջանում անկախ ռազմական դիտակետ ստեղծելու Անկարայի ցանկությամբ

12:55 24.11.2020

Թուրքիան և Ռուսաստանը տարաձայնություններ ունեն՝ պայմանավորված Ադրբեջանի տարածքում անկախ ռազմական դիտակետ ստեղծելու Անկարայի ցանկությամբ, Reuters գործակալությանն ասել է թուրքական աղբյուրը: Լրատվամիջոցը հիշեցրել է, որ Թուրքիան և Ռուսաստանն արդեն պայմանավորվել են տարածաշրջանում ստեղծել համատեղ կենտրոն՝  հրադադարի ռեժիմը վերահսկելու համար: Ռուսաստանի և Թուրքիայի պաշտոնատար անձինք դեռ պետք է համաձայնության գան դիտարկման մեխանիզմի պարամետրերի շուրջ, բայց Թուրքիան՝ Ադրբեջանի […]

̰
Փարիզի ոստիկանությունը Հանրապետության հրապարակում միգրանտների 500 վրան է ապամոնտաժել

12:46 24.11.2020

Փարիզի ոստիկանությունը երկուշաբթի երեկոյան ապամոնտաժել է միգրանտների կողմից Հանրապետության հրապարակում ամրացված մոտ 500 վրան։ Միգրանտները վրաններն այնտեղ ամրացնելով՝ բողոք են արտահայտել մայրաքաղաքի արվարձաններից մեկում իրենց ճամբարի կազմալուծման դեմ: Այս մասին հայտնում է TASS-ը։ «Հանրապետության հրապարակում ապօրինի ճամբար էր ստեղծվել: Ոստիկանությունն ազատել է ապօրինի գրավված հանրային տարածքը», – հայտնել են ոստիկանությունից։ Ավելի վաղ մի շարք ասոցիացիաներ […]

̰
Ամերիկացիների գրեթե 50%-ը ցանկանում է, որ 2024-ին Թրամփն առաջադրվի նախագահի պաշտոնում

12:30 24.11.2020

ԱՄՆ բնակիչների շուրջ 47% -ը ցանկանում է, որպեսզի երկրի գործող նախագահ, հանրապետական ​​Դոնալդ Թրամփը 2024 թվականին կառաջադրի իր թեկնածությունը նախագահի պաշտոնում: Այդ մասին վկայում են երկուշաբթի օրը հրապարակված հարցման արդյունքները, որը համատեղ անցկացրել են The Hill պարբերականն ու Harris Research հետազոտական ծառայությունը։ Ինչպես նշում է թերթը, այս տեսակետը հիմնականում պաշտպանում են հանրապետականների կողմնակիցները՝ հարցվածների 75% […]

̰
«Լույս» խմբակցությունը կառավարության ու վարչապետի հրաժարականի պահանջով նախագիծ կներկայացնի

12:27 24.11.2020

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօրվա նիստի ժամանակ հիշեցրել է, որ ավագանին քաղաքական մարմին է, ուստի՝ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում երկրում, չեն կարող արտացոլում չունենալ։ «Մենք, որպես Երևանի ավագանու անդամներ, պետք է դիրքորոշում արտահայտենք երկրում տեղի ունեցող իրավիճակներին, – ասել է Խաժակյանը՝ հիշեցնելով, որ պատասխանատվության համար կան մեխանիզմներ, դա ֆեյսբուքյան «պատը» […]

̰
BACK_TO_TOP