TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատերազմում ներգրավված որևէ կողմ բավարարված չէ այս իրավիճակով. Սուրեն Սարգսյան

11:49 24.11.2020

Պատերազմում ներգրավված որևէ կողմ բավարարված չէ իրավիճակով, որ կա այսօր. նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ «Ադրբեջանն ամբողջ Արցախն էր ուզում, ստացել է յոթ շրջաններն ու Արցախի համարյա կեսը, Թուրքիան դժգոհ է, որովհետև ցանկանում էր ուղիղ ցամաքային կապ Ադրբեջանի հետ: Խոսքը, բնականաբար, Սյունիքով Ադրբեջանի հետ կապի մասին է, որը չի իրականացվել։ Ռուսաստանը դժգոհ է, […]

̰
Մենք պետք է պատրաստվենք նոր պատերազմի. Թևան Պողոսյան

11:37 24.11.2020

Բոլոր խնդիրների մեջ ամենացավալին մեր ներքին կյանքն է: Մենք էդպես էլ չենք գիտակցում, որ գոնե մեկ օր պառակտված լինելու իրավունք չունենք։ Վերլուծելով տարածաշրջանային ու ներքին զարգացումները՝ նման կարծիք է հայտնել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը: «Թուրքիան շարունակում է Մեծ Թուրան ձևավորելու իր նկրտումները, Ալիևն ու Էրդողանն իրենց երջանկությունն են կյանքի կոչել: Շատ հետաքրքիր […]

̰ ̰
Սիրիացի ընտանիքների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ ինչի կարող է հանգեցնել, և որոնք են Թուրքիայի հեռահար նպատակները

19:57 23.11.2020

Արցախի դեմ վարձկանների գործոնի օգտագործումից հետո, ըստ երևույթին, Թուրքիան հիմա էլ մտադիր է սիրիացի ընտանիքների տեղափոխել դեպի Լեռնային  Ղարաբաղի որոշ տարածքներ։ Թեմայի շուրջ «Հորիզոն»-ի  տաղավարում Վահագն Հակոբյանը զրուցել է Սագօ Արեանի հետ։

̰
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հելեն Ֆեյզիի և Ժոնաթան Լաքոտի հետ

19:42 23.11.2020

Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցության անդամները հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի և Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Կողմերը քննարկել են հետպատերազմական իրավիճակին, մասնավորապես արցախահայության կարիքները հոգալուն և մարդասիրական հնարավոր աջակցություն տրամադրելուն առնչվող հարցեր: Զրուցակիցները […]

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ

19:38 23.11.2020

Ռուսական կողմի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Պետդումայի նախագահը շնորհավորել է Արարատ Միրզոյանին տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև դատապարտել նրա նկատմամբ տեղի ունեցած հարձակումը: Զրուցակիցները կարևորել են նախագահ Պուտինի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության ընդունումը՝ ընդգծելով, որ այսպիսով […]

̰
ԱԻՆ-ը 441 բեռնատար հումանիտար օգնություն է փոխանցել լիազոր մարմիններին

19:11 23.11.2020

Արցախի բնակչության համար ԱԻՆ-ի կենտրոնական պահեստ ուղարկվող բեռների ծավալները մարտական գործողությունների ավարտով պայմանավորված նվազել են: Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է հումանիտար օգնության ընդունումը, տեսակավորումն ու փոխանցումն Արցախի, Հայաստանի մարզերի և Երևանի վարչական շրջանների լիազոր մարմիններին: Այս առումով նախարարության գործառույթներն այսքանով սահմանափակվում են: Հոկտեմբերի 1-ից մինչ օրս հումանիտար բեռներով Արցախ է ուղևորվել 84, իսկ դեպի Հայաստանի […]

̰
Ի՞նչ է լինելու պատերազմի ժամանակ գերեվարված անձանց հետ, երբ են հանձնվելու զոհվածների աճյունները. ԿԽՄԿ պատասխանատուի պարզաբանումը

19:00 23.11.2020

Պատերազմի ավարտից հետո սկսվում է ծանր ու երկարատև գործընթաց՝ գերիների ու զոհվածների  մարմինների վերադարձ, անհետ կորածների որոնում: Այդ գործընթացն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ: Թե քանի գերեվարված անձ կա հակառակորդ կողմում, առայժմ տվյալներ չեն հրապարակվում: Բանակցությունները ադրբեջանական կողմի հետ ու նաև այցելություններն այդ անձանց շարունակվում են։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցիչները դեռ […]

̰
Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմանների պարզաբանումը Արցախի կառավարության ուշադրության կենտրոնում է

18:49 23.11.2020

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր մամուլում լուրեր են շրջանառվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր օրի մոտենում են ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին, ինչի կապակցությամբ հայտնում ենք, որ հարցը կայանում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ և գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ […]

̰
Ավելանում են զենք-զինամթերքի հայտնաբերման վերաբերյալ կանչերը․ նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել է 56 դեպք․ ԱՀ ԱԻ ՊԾ

18:20 23.11.2020

Արցախի արտակարգ իրավիճակների փրկարարական ծառայությունը ամփոփել է անցած շաբաթը․ «Նոյեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 347 զանգ: Նախորդ շաբաթների համեմատ անցած 7 օրերի ընթացքում հրդեհների թիվը զգալիորեն նվազել է: Մեկ շաբաթվա կտրվածքով Արցախի տարածքում գրանցվել է հրդեհի 3 դեպք: Հրշեջ փրկարարները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով, քանի դեռ […]

̰
Վարչապետը հանդիպումներ կունենա անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ

17:39 23.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ արցախյան պատերազմում գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցերի վերաբերյալ: Իր խոսքում վարչապետը նշել է, որ իր հրապարակած ճանապարհային քարտեզի 6-րդ կետը վերաբերում է հենց վերը նշված հարցերին. «Ընդհանրապես մենք, բնականաբար, առաջիկայում պետք է այս ուղղությամբ […]

̰
Նեթանյահուն գաղտնի հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ

15:53 23.11.2020

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նոյեմբերի 22-ին գաղտնի այցելել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել է թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանին և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Հայտնում է New York Times-ը: Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև «Մոսադի» (Իսրայելի քաղաքական հետախուզություն) տնօրեն Յոսի Կոհենը: Վարչապետի աշխատակազմը չի հաստատել կամ հերքել այս տեղեկությունը:

̰
Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավարը դիմել է Պուտինին

15:46 23.11.2020

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Բոգդանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: «Խնդրում եմ, Վլադիմիր Վլադիմիրի, հետքայլ արեք: Նայեք ամբողջ աշխարհի, ամբողջ բնակչության, բոլոր մարդկանց տեսանկյունից. սա ուժեղի արարք կլինի: Հենց դա կլինի հաղթանակ»,- ասել է Բոգդանը: Քսենիա Սոբչակը, որին Բոգդանը հարցազրույց է տվել, հետաքրքրվել է, թե ինչ նկատի ունի Զելենսկու գրասենյակի […]

̰
Ավելի շատ գրոհայիններ են տեղափոխվելու տարածաշրջան. ամերիկացի լրագրող

12:45 23.11.2020

ԼՂ-ում կռվելու համար Ադրբեջան ուղարկված սիրիացի վարձկանները դեռ գտնվում են Ադրբեջանում։ Խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ այդ տարածաշրջան ավելի շատ գրոհայիններ են տեղափոխվելու: Այս մասին իր Twitter-ում գրել է ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը. վերջինս արցախյան պատերազմի ընթացքում ակտիվ լուսաբանել է Թուրքիայի կողմից վարձկաններին ԼՂ հակամարտության գոտի ուղարկելու գործընթացը։ Նա նշել է, որ վարձկաններն […]

̰
Թուրքիան ԼՂ է տեղափոխում սիրիացի ընտանիքների․ Sky News Arabia

12:26 23.11.2020

Մասնավոր աղբյուրները Sky News Arabia-ին հայտնել են, որ Թուրքիայի կառավարությունը տասնյակ արաբ և թուրքմեն ընտանիքների Սիրիայի հյուսիս-արևելքում իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից տեղափոխել է Լեռնային Ղարաբաղի շրջան՝ բնակություն հաստատելու այն տարածքներում, որտեղից հայկական ուժերը դուրս են բերվել։ Հյուսիսարևելյան Սիրիայի ինքնավարության ներկայացուցիչ Շաֆան ալ-Խաբուրին Sky News Arabia- ին հաստատել է տեղեկությունը, որ Թուրքիայի կառավարությունը որոշել է […]

̰
Ֆրանսիան մեր կողքին է. Փաշինյան

11:09 23.11.2020

Ֆրանսիան մեր կողքին է։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը։ «Ֆրանսիան` Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը, մեր կողքին է։ Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում»,- գրել է Փաշինյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևան է ժամանել Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ La #France, […]

̰
Պակիստանցի նախարարը ջնջել է Մակրոնին վերաբերող թվիթը

10:18 23.11.2020

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը Պակիստանի իշխանություններից պահանջել է ներողություն խնդրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին Պակիստանի մարդու իրավունքների հարցերով դաշնային նախարար Շիրին Մազարիի թվիթերյան գրառման պատճառով և ջնջել գրառումը: «Մակրոնը մահմեդականների հետ անում է այն, ինչ նացիստներն արեցին հրեաների հետ. մահմեդական երեխաները կստանան ID վկայականներ, ճիշտ այնպես, ինչպես հրեաներին ստիպեցին դեղին աստղ […]

̰
Երուսաղեմի Հայ պատրիարքը նամակով է դիմել Պուտինին` խնդրելով վերադարձնել Շուշին, Հադրութը․ «Ազատություն»

08:15 23.11.2020

Երուսաղեմի Հայ պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտնելով իր երախտագիտությունը զինադադարի կնքման և պատերազմը դադարեցնելու կապակցությամբ: Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը: Նամակում հայ պատրիարքը խնդրել է նախագահ Պուտինին Արցախին վերադարձնել Շուշի ու Հադրութ քաղաքները, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու դարավոր վանքերը, եկեղեցիները, մատուռները, խաչքարերը, […]

̰
Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է ԼՂ-ի բնակչությանը տրամադրվող մարդասիրական օգնության մասին

22:08 22.11.2020

Ֆրանսիայի ԱԳՆ-ն պատմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած հայ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու մասին: «Հանրապետության նախագահի (Էմանուել Մակրոնի) և Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի (Ժան Իվ Լե Դրիանի) խնդրանքով՝ Ֆրանսիան համակարգված ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու ուղղությամբ»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի հաղորդագրության մեջ: Այն բանից հետո, […]

̰
Պուտինը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելության հարցը

20:52 22.11.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելության հարցը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։ «Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Դա նշանակում է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ դրան հարող բոլոր շրջանները եղել և հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության տարածքի անբաժանելի մասը»,- ասել է Ռուսաստանի նախագահը։ […]

̰
ՌԴ-ում 6-ամյա աղջիկն ընկել է 4-րդ հարկից, ապա՝ վեր կացել ու վերադարձել տուն

20:00 22.11.2020

Տոմսկում 6-ամյա աղջիկն ընկել է 4-րդ հարկից և ողջ մնացել։ Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ի երեկոյան։ Հրապարակված կադրերում երևում է, որ երեխան ընկել է ձնակույտի մեջ, որից հետո բավական արագ վեր է կացել և քայլել դեպի շքամուտք։ Ներկայումս աղջիկը գտնվում է հիվանդանոցում։ Նախնական տվյալներով ՝ երեխան լուրջ վնասվածքներ չի ստացել։

̰
Պուտինը բացատրել է, թե ինչու չի շնորհավորել Բայդենին

19:49 22.11.2020

Պուտինը նաև հիշեցրել է, որ նախորդ ընտրություններում բոլորը շնորհավորում էին Հիլարի Քլինթոնին, սակայն վերջում պարզվեց, որ հաղթել է Դոնալդ Թրամփը։

̰
Սպիտակ տունը հաստատել է Բաց երկնքի պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը

19:17 22.11.2020

ԱՄՆ-ն այլևս չի մասնակցում «Բաց երկնքի մասին» պայմանագրին, հաստատել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը: Նա հստակեցրել է, որ պայմանագիրը հնացած է։ Բացի այդ, Օ՛Բրայենի խոսքերով, այն «տարիներ շարունակ կոպտորեն խախտել է Ռուսաստանը»: «Այսօր վեց ամիս  է անցել այն պահից, երբ Միացյալ Նահանգները ծանուցում է ուղարկել «Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս գալու […]

̰
Մինսկում ուժայինները հատուկ միջոցներ են կիրառել ցուցարարների դեմ

16:34 22.11.2020

Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում ցույցեր են։ Իրավապահները սկսել են ցուցարարների ձերբակալությունները: Հրապարակված ցուցակների համաձայն՝ 19 մարդ է ձերբակալվել։ TUT.by-ի տվյալներով ՝ մետրոյի մուտքի մոտ մարդկանց բազմության մոտ պայթյուններ են տեղի ունեցել ՝ վառ բռնկումներով և առատ ծխով: Օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Ընտրատեղամասերի փակումից հետո հանրապետությունում սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ ՝ […]

̰
ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է տեղափոխել ռազմավարական ռմբակոծիչներ

12:50 22.11.2020

Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք է տեղափոխել B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչները, ասվում է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ: «Հյուսիսային Դակոտա նահանգի Մինոտ ավիաբազայում ռմբակոծիչ 5-րդ թևին նշանակված ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52H Stratofortress-ի անձնակազմերը նոյեմբերի 21-ին հեռահար թռիչք կատարեցին դեպի Մերձավոր Արևելք ՝ ագրեսիան զսպելու և ԱՄՆ գործընկերներին և դաշնակիցներին աջակցության հարցում հավաստելու նպատակով»,- ասված է […]

̰
ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է եկել Բաց երկնքի պայմանագրից

11:38 22.11.2020

Նոյեմբերի 22-ից ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է գալիս «Բաց երկնքի մասին» պայմանագրից, որը մասնակից երկրներին թույլատրել Է հետախուզական թռիչքներ իրականացնել միմյանց օդային տարածքում ՝ փոխադարձ համաձայնությամբ և որոշակի ժամանակացույցով: Փաստաթուղթը համարվում է Ատլանտիկայի երկու կողմերում վստահության և անվտանգության ամրապնդման գլխավոր գործիքներից մեկը։ Նոյեմբերի 22-ին կես տարի է անցել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարել է պայմանագրից […]

̰
Փաշինյանը կմասնակցի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Արցախյան պատերազմի նահատակների հոգեհանգստյան արարողությանը. Մանե Գևորգյան

10:11 22.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մայր Աթոռ Սբ Էջմիածնում Արցախյան պատերազմի նահատակների հոգեհանգստյան արարողությանը։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

̰
Վայոց ձորի, Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում ձյուն է տեղում

23:45 21.11.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում (մառախուղ է), Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր և Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն: Սպիտակի ոլորաններում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։  

̰
Ինչպե՞ս կբաշխվեն մանդատները Վրաստանի քաղաքական ուժերի միջև

23:40 21.11.2020

«Ինչպես սպասվում էր, «Վրացական երազանքի» բոլոր 17 թեկնածուները ստացան պատգամավորական մանդատներ, – կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցում ասել է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն: Այս մասին հայտնում է interpressnews.ge-ն։ «Քիչ առաջ ավարտվեց խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության գործընթացը: Ինչպես գիտեք, 2016-ի նման, ընդդիմությունը, ցավոք, այս անգամ նույնպես հրաժարվեց մասնակցել երկրորդ փուլին: […]

̰
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկերոջ հետ

22:34 21.11.2020

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: Ֆրանսիայի արտգործնախարարը շնորհավորեց Արա Այվազյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն այդ կարևոր առաքելությունում: ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։ […]

̰
BACK_TO_TOP