TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բարձր ենք գնահատում Նիդեռլանդների օրենսդիրների այս համարձակ քայլը․ ԱՀ ԱԳՆ

19:58 18.11.2020

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ողջունում ենք ս.թ. նոյեմբերի 17-ին Նիդեռլանդների խորհրդարանի կողմից բանաձևերի ընդունումը, որոնցում խորհրդարանը դիմում է երկրի կառավարությանը՝ ԵՄ մակարդակում հետամուտ լինել անհատական պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նախագահի, փոխնախագահի, Թուրքիայի նախագահի և այլոց դեմ, որոնք պատասխանատու են Արցախում իրականացված պատերազմական հանցագործությունների և բռնարարքների համար։ Խորհրդարանը նաև կոչ է […]

̰
Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար

18:35 18.11.2020

ՀՀ նախագահի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արա Այվազյանին նշանակել արտաքին գործերի նախարար»,- ասված է հրամանագրում:  

̰
Դամասկոսի մերձակայքում իսրայելական հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել

16:59 18.11.2020

Առնվազն 10 մարդ է զոհվել Դամասկոսի մերձակայքում իսրայելական հրթիռային հարվածի հետևանքով: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում կատարելով Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոն» հասարակական կազմակերպությանը: Մինչդեռ, ըստ սիրիական SANA գործակալության, հարձակման զոհ է դարձել երեք մարդ, մեկը վիրավորվել է: Բոլորն էլ զինծառայողներ են: Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան […]

̰
Պոմպեոյի այցը երկկողմ հարաբերությունների կայունության նշան է. Գախարիա

16:13 18.11.2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան թվիթերյան իր էջում անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցին Թբիլիսի: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ վարչապետը գրել է, որ այս այցը երկկողմ հարաբերությունների կայունության ևս մեկ արտացոլում է. «Անհամբեր սպասում եմ պետքարուղար Պոպեոյի հետ ԱՄՆ-Վրաստան ռազմավարական հարաբերությունների ու մեր եվրաատլանտյան օրակարգի մասին քննարկմանը»,- գրել է Գախարիան: Հիշեցնենք՝ այցի շրջանակներում Մայք Պոմպեոն պաշտոնական հանդիպումներ  […]

̰
Արա Պապյանին մեղադրանք է առաջադրվել

15:23 18.11.2020

Քաղաքագետ Արա Պապյանին մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում․ «Ի տեղեկություն Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում, հարկադրված եմ տալ որոշակի հստակեցում. Այսօր (18.11.2020թ.) ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում մեր կարգավիճակը փոխվեց՝ կասկածյալի կարգավիճակից այն դարձավ մեղադրյալի կարգավիճակ: Հիշեցնեմ, որ Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամները […]

̰
«Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել

14:59 18.11.2020

«Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել․ «Հաշվի առնելով երկրում հայտարարված ռազմական դրությունը, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված վտանգները՝ խնդրում ենք չկազմակերպել մարդաշատ հավաքներ: Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ հայրենիքին ցուցաբերած հերոսական աջակցության համար: Գիտակցելով ստեղծված իրավիճակը ու դրանում նաև մեր պատասխանատվությունը՝ խնդրում ենք միասին լծվել համախմբման և մեր ամբողջ ներուժը հայրենիքի վերակառուցմանն ուղղված գործին»։

̰
ԱԺ նիստն ընթացել է առանց ընդդիմության

14:35 18.11.2020

Այսօր ԱԺ-ն սկսել ու 15 րոպեում ավարտել է հերթական նիստերի օրակարգում ընդգրկված միակ հարցի քննարկումը: «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց-Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի ժամկետի երկարաձգումը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել էր կառավարությունը, ընդդիմությունը նիստին չի մասնակցել: 71 պատգամավորի մասնակցությամբ ու միաձայն քվեարկությամբ նախագիծն ընդունվել է: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ցանցի միջոցով բեռների տեսքով հայրենիք է հասցվել ավելի քան հարյուր տոննա հումանիտար օգնություն

14:15 18.11.2020

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հաղորդագրություն է տարածել «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաքի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ ««Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք են մեր սահմանները» դրամահավաքը նախաձեռնվել է միասնական որոշմամբ ս.թ. սեպտեմբերի 27-ին, պատերազմի առաջին իսկ ժամերից։ Դրամահավաքին մասնակցելու կոչով հանդես եկան Հայաստանի Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը, հոգաբարձուների խորհրդի անդամները, այդ թվում նաև […]

̰
Մայք Պոմպեոյի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է

14:06 18.11.2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը Վրաստան ավարտվել է: Նա մեկնել է Իսրայել։ Մինչ այդ Վրաստանում ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ էր ունեցել Վրաստանի նախագահի, ԱԳՆ ղեկավարի, վարչապետի, Իլյա Երկրորդի և հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ: «ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հերթական անգամ ընդգծել է, որ տարածաշրջանում Վրաստանն ԱՄՆ-ի համար ամենամոտ դաշնակիցն է, ամենահուսալի գործընկերն ու հենարանը»,- այս մասին լրագրողների […]

̰
Կրեմլում պարզաբանել են ԴԽ-ի՝ Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը համաձայնություն տալու խնդրանքը

13:41 18.11.2020

Առաքելության մասշտաբի և պատասխանատվության պատճառով հայցվել է Դաշնության խորհրդի համաձայնությունը` Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ ուղարկելու վերաբերյալ: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, իրոք եղել է 2015 թվականի որոշումը, որը իրավական հիմք էր հանդիսանում նախագահի կողմից նման օպերատիվ որոշումներ ընդունելու համար, բայց դուք տեսնում եք, որ հաշվի առնելով՝ առջևում մեզ մոտ հինգ […]

̰
ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԼՂ-ի կարգավիճակի որոշման մոտավոր ժամկետ չկա

13:17 18.11.2020

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը զգայուն է հակամարտության կողմերի համար, դրա լուծման ժամկետ չկա: ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Ժամկետներ չկան: Այս հարցը բավականին զգայուն է»,- ասել է դիվանագետը: «Մենք ակնկալում ենք, որ դա չի հանգեցնի նոր կոնֆլիկտների, առավել ևս՝ արյունահեղության: Այնուամենայնիվ, մնում է էական դեր Մինսկի խմբի […]

̰
Դաշնային խորհուրդը ՌԴ զինված ուժերը ԼՂ-ում օգտագործելու համաձայնություն է տվել Պուտինին. ТАСС

12:30 18.11.2020

ՌԴ դաշնային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով համաձայնություն է տրվում Ռուսաստանի Դաշնության նախագահին նոյեմբերի 10-ից անհրաժեշտ սպառազինությունով, ինչպես նաև ռազմական և հատուկ տեխնիկայով ռուսական զորքերը գործուղել Լեռնային Ղարաբաղ, հայտնում է ТАСС-ը: «Թույլ տալ Ռուսաստանի Դաշնության նախագահին 2020 թվականի նոյեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ անհրաժեշտ սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զորախումբն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ համաձայն […]

̰
Փաշինյանը ներկայացրել է առաջիկայում ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզը

10:11 18.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ. Վերջին մեկ շաբաթվա ընթացքում բազմիցս խոսել ենք սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի, նրանում մեր ունեցած անհաջողությունների, դրանից հետո ստեղծված վիճակի եւ այդ վիճակի մանրամասների մասին: Եկել է ժամանակը խոսելու ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիների, մեթոդների եւ ծրագրերի մասին: Ասել եմ արդեն, որ […]

̰ ̰
Պուտինը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը

00:00 18.11.2020

Հայաստանում տիրող իրավիճակն այդ երկրի ներքին գործն է։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում մեկնաբանելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը։ «Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, ապա դա մեր գործը չէ: Դա Հայաստանի գործն է: Հայաստանն անկախ, ինքնիշխան պետություն է, այդ պետությունն իրավունք ունի իր ներքին գործերը լուծել այնպես, ինչպես հարկ […]

̰
ՌԴ նախագահն ընդգծել է փախստականներին ԼՂ վերադարձնելու առաքելության կարևորությունը

23:55 17.11.2020

Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի առաքելությունը դրված է ռուս խաղաղապահների վրա, վերադարձի հարցը զգայուն և կարևոր է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Սա շատ կարևոր հարց է։ Սա շատ զգայուն հարց է։ Հենց այդ մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով էլ տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորակազմը», – ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Россия 24-ին տված հարցազրույցում:

̰
Հայաստանի կողմից Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունից հրաժարվելը կլիներ ինքնասպանություն. Պուտին

23:42 17.11.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  Россия 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունից հրաժարվելը կլիներ ինքնասպանություն: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Դա ինքնասպանություն կլիներ: Վարչապետ Փաշինյանի համար, իհարկե, դժվար է, սակայն նա ուրվագծեց իրական պատկերը, իրավիճակի իրական պատկերը այնպես, ինչպես դա եղել է մեր եռակողմ հայտարարության ստորագրման պահին: Ավելացնելու […]

̰
ՌԴ և Ավստրիայի արտգործնախարարները քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

23:00 17.11.2020

Նոյեմբերի 17-ին ավստրիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ավստրիայի Հանրապետության Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի միջև: Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։ Լավրովը գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նոյեմբերի 10-ից հրադադարի լիակատար դադարեցման նպատակով Ռուսաստանի ձեռնարկած միջնորդական ջանքերի և տարածաշրջանում առկա […]

̰
ԱՄՆ-ը 5 մլն դոլար է հատկացնում ԼՂ-ում տուժածներին օգնելու համար

22:36 17.11.2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը և հայտարարում է նոր օգնության մասին ՝ Լեռնային Ղարաբաղի մարդասիրական արտակարգ իրավիճակին աջակցելու համար։ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը։ Վերջին ռազմական գործողությունների սկզբից ի վեր Միացյալ […]

̰
ԱՄՆ և Ֆրանսիայի դիվանագետները նոյեմբերի 18-ին կմեկնեն Մոսկվա ԼՂ հակամարտության հարցը քննարկելու համար․ Զախարովա

22:08 17.11.2020

Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դիվանագետները նոյեմբերի 18-ին կմեկնեն Մոսկվա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը քննարկելու համար: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Լրատվական գործակալությունը խնդրել է Զախարովային մեկնաբանել լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը նման հանդիպման մասին, ինչին ի պատասխան՝ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է. «Հաստատում ենք»: «Ռուսական կողմից հանդիպում կանցկացնի […]

̰
Նիդեռլանդների խորհրդարանն ընդունել է 5 բանաձև ԼՂ-ում պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի և Թուրքիայի դերակատարության մասին

21:37 17.11.2020

2020 թ. նոյեմբերի 17-ին Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց 5 բանաձև Լեռնային Ղարաբաղում պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի և Թուրքիայի դերակատարության մասին։ Այս մասին տեղեկացրին Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունից։ Բանաձևերում խորհրդարանը դիմում է կառավարությանը նպաստել, որպեսզի եվրամիության և ԵԱՀԿ Մինկի խմբի դիտորդները ներգրավվեն Արցախում։ Երկու բանաձև առաջարկում է կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև Ադրբեջանի և […]

̰
Շատ երկար ենք հանդուրժել թուրքական ուլտրազգայնականության անունից  «Գորշ գայլերի» ագրեսիվ գործողությունները․ Մարկո Դրեոստո

21:17 17.11.2020

Այլևս հանդուրժելի չէ, որ իսլամիստական կազմակերպությունների գործողությունները, ինչպիսիք թուրքական «Գորշ գայլերի» գործողություններն են, անպատիժ անցնեն եվրոպական տարածքում: Այս մասին ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարկո Դրեոստոն։ «Շատ երկար ժամանակ ենք մենք հանդուրժել թուրքական ուլտրազգայնականության անունից նրանց ագրեսիվ գործողությունները և բռնի սպառնալիքները»,- Իտալիայում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ ասել է Մարկո Դրեոստոն:

̰
ԱՄՆ  պետքարտւղար Մայք Պոմպեոն ժամանել է Վրաստան

20:58 17.11.2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիայից ժամանեց Վրաստան: Նա Վրաստան է ժամանել տեղակալի և տիկնոջ հետ: Օդանավակայանում ԱՄՆ պետքարտուղարին դիմավորեցին արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Բաքրաձեն և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը: Այցի շրջանակներում Մայք Պոմպեոն հանդիպումներ կունենա նոյեմբերի 18-ին: Նախատեսված են պետքարտուղարի հանդիպումները Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու […]

̰
ՊՆ-ն արձագանքել է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը

20:06 17.11.2020

Հ ՊՆ-ըարձագանքել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այսօրվա հայտարարությանը: «Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ամբիոնից հերթական անգամ իր դատողությունները ներկայացրեց Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության գործողությունների վերաբերյալ, որոնք, ինչպես և նախորդ բոլոր դիտարկումներն ու հայտարարությունները, ոչ միայն […]

̰
Արարատ Միրզոյանի հանդեպ տեղի ունեցածը դատապարտելի է խորհրդարանական բոլոր ուժերի կողմից․ Աննա Կոստանյան

19:36 17.11.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն իր ելույթում, խոսքն ուղղելով ՀՀ քաղաքացիներին, նշեց, որ անկախ քաղաքական հայացքներից և նախասիրություններից, հարկավոր է միավորել մտավոր ներուժը և այդկերպ կանխել արտաքին բոլոր սպառնալիքները։ «Մենք պետք է դիմակայենք արտաքին թշնամուն և հակառակը՝ չստեղծենք ներսում թշնամիներ մեր եղբայրների շրջանում։ Արարատ Միրզոյանի հանդեպ տեղի ունեցածը դատապարտելի է խորհրդարանական բոլոր ուժերի կողմից, […]

̰
Պարոն Ջանջուղազյան, կմոտենաք այս ամբիոնին և Ձեր հրաժարականը կներկայացնեք․ Միքայել Մելքումյան

19:07 17.11.2020

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, նրանից պահանջեց ներկայանալ ԱԺ ամբիոնի մոտ և հրաժարական տալ։ «Պարոն Ջանջուղազյան, Դուք նախարար եք, միակ էսօր, կառավարության անդամն եք, կմոտենաք էս ամբիոնին, Դուք մենակ ֆինանսների նախարար չեք, Դուք քաղաքական գործիչ եք և, հրաժարականը կներկայացնեք, պաշտոնյաները, նախարարները շարքով պետք է հրաժարական տան։ Սա […]

̰
Թագուհի Թովմասյանը՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու պատճառի մասին

18:55 17.11.2020

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ելույթում խոսել է Արցախ կատարած իր այցից, ապա նաև անդրադարձել այն հարցին, թե ինչու որոշում կայացրեց հեռանալ «Իմ քայլը» խմբակցությունից։ «Քելբաջարի շրջանի ամբողջական հանձնումից հետո, իմ սիրելի և իմ ծննդավայր Վարդենիսը 36 գյուղերով, ըստ էության, հայտնվելու է ամենավտանգավոր գոտում։ Ու ես չեմ կարող այդ մասով և չէի կարող լռել։ Կայացրել […]

̰
ԱԺ խորհրդի նիստը չի կայացել

18:45 17.11.2020

Քվորումի բացակայության պատճառով ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չի կայացել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը։

̰
ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

18:38 17.11.2020

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը նոյեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ […]

̰
Տիկի՛ն Նազարյան, ձեր ֆեյսբուքյան էջում Դուք «շեյր» եք արել բոլոր բանդաների լայվերը․ Նաիրա Զոհրաբյան

18:14 17.11.2020

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով բռնություն քարոզելու և տարածելու թեմային, իր խոսքն ուղղեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին։ «Տիկի՛ն Լենա Նազարյան, Դուք այստեղ ասում եք, «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորներին մեղադրում եք անօրինականություններ կատարելու մեջ։ Տիկի՛ն Նազարյան, Դուք կին եք, մայր եք, ինձ թվում էր՝ հեռացրած կլինեիք, Ձեր ֆեյսբուքյան էջում դուք «շեյր» եք արել բոլոր էն բանդաների […]

̰
BACK_TO_TOP