23:36 06.10.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է BBC World News-ին տված հարցազրույցից մի հատված: «Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետև միշտ այնտեղ բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր: Եվ այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչ պրոբլեմ կա սրա հետ: Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ հայեր չապրեն: Դրա համար էլ այսօր ահաբեկիչների […]
22:09 06.10.2020
Նիդերլանդների խորհրդարանը հոկտեմբերի 6-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով Ղարաբաղյան պատերազմն անմիջապես կանգնեցնելու համար կոչ է արվում կառավարությանը միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաձևի հեղինակը կոալիցիոն Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խոնակ Մարթայն ֆան Հելֆերթն է։ Ստորև ներկայացվում է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունն ամբողջությամբ. «Խորհրդարանը, հարցի քննարկումից հետո, ▪ արձանագրելով, որ Եվրոպայի սահմանին Լեռնային […]
21:51 06.10.2020
Շահարկումներից խուսափելու նպատակով, ներկայացնում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը AFP գործակալությանը, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Հակամարտությունների կարգավորումը պետք ա իրականացվի փոխզիջումների հիման վրա։ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»,- վարչապետի ուղիղ խոսքն է մեջբերել Մանե Գևորգյանը: «Հորդորում եմ ԶԼՄ գործընկերին զերծ մնալ […]
21:33 06.10.2020
Ադրբեջանական քարոզչական լրատվակայք haqqin.az-ը ՀՀ վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանի անունից կեղծ հայտարարություններ է տարածել։ Կայքը, մասնավորապես, «Մեր նպատակը Ադրբեջանի խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելն է» վերտառությամբ հոդված է հրապարակել՝ կցելով Վաղարշակ Հարությունյանի՝ «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցից կադրեր։ Խմբագրման ենթարկելով հարցազրույցի ընթացքում հնչած մտքերը՝ ԶԼՄ-ն տպավորություն է ստեղծել, թե վարչապետի խորհրդականը խոսքում ընդգծում է, որ հայկական կողմի հարվածներն ուղղված […]
20:55 06.10.2020
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ հայտարարությունների ժամին կոչով դիմեց աշխարհասփյուռ հայ այն զինվորականներին, որոնք աշխարհի զարգացած երկրների բանակներում ծառայություն են իրականացրել: «Հայտարարությունս ուղղված է ազգությամբ հայ, սակայն Հայաստանից դուրս ապրող սպաներին, շարքայիններին և բոլոր այն զինվորականներին, որոնք ծառայություն են տարել աշխարհի տարբեր բանակներում` հատկապես հատուկ նշանակության ստորաբաժանումներում, ունեն […]
20:46 06.10.2020
Այսօր Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում «Ջավախքն Արցախի կողքին է» խորագրով ցույց է տեղի ունեցել, որին մասնակցել է մի քանի հազար մարդ: Այս մասին հաղորդում է Jnews.ge-ն։ Պաստառների վրա ներկայացված են հայաստանաբնակ, ծնունդով Ջավախքից զինվորների լուսանկարները, որոնք նահատակվել են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերում: Խաղաղ հանրահավաքի կազմակերպիչները ցանկանում են ամփոփել մեկ շաբաթվա ընթացքում Ախալքալաքում տեղի ունեցող դրամահավաքի և […]
20:29 06.10.2020
Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Մնացականյանն իր սլովակ գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը: Այս համատեքստում նախարար Մնացականյանը խստորեն դատապարտեց քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ […]
19:19 06.10.2020
Սա ոչ թե Արցախ-ադրբեջական, այլ՝ Արցախ-Թուրքիա պատերազմ է։ Արցախի տեղեկատվական կենտրոնում այս տեսակետն է հայտնել Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը՝ դատապարտելով այս օրերին տիրող ահաբեկչությունը, որն ուղղված է նաև խաղաղ բնակչությանը։ Պատգամավորը հանդես է եկել նաև հայտարարությամբ։ «Դիմում ենք Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ ստեղծելու համատեղ աշխատանքային խումբ՝ Արցախի և Իրանի համատեղ շրջաններ ներթափանցած միջազգային ահաբեկիչներին հայտնաբերելու […]
18:59 06.10.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանը հայտարարությունների ժամին շեշնշեց, որ երբեք չի կարելի եզդիներին քրդերի հետ շփոթել։ «Մենք՝ եզդիներս, մեր լուրջ մասնակցությունն ունենք այս պրոցեսում և չենք հրաժարվում, չենք էլ հրաժարվելու։ Ուզում եմ նաև դիմել Ադրբեջան հորջորջվող տարածքում բնակվող բնիկներին՝ թալիշներին, որ իրենց պատմական հայրենիքում իրենք պետք է իրենց պետականությունը ստեղծեն։ Մենք աջակցում […]
18:39 06.10.2020
Միացյալ Թագավորության խորհրդարանականներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին՝ դատապարտելով Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան՝ համարելով այն սպառնալիք տարածաշրջանային կայունությանը: Այս մասին է հայտնում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցը։ https://www.facebook.com/LilitMakuntspage/posts/760242427873312
18:15 06.10.2020
ԱԺ-ում տեղի ունեցած հայտարարությունների ժամանակ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ԱԺ դահլիճ էր բերել մի բեկոր, որը գտել են Արցախի ծննդատան մոտակայքում: «Ամեն օր տասնյակ այսպիսի ահավոր զինատեսակներ կիրառվում է խաղաղ բնակիչների նկատմամբ»,- ասաց նա: Պատգամավորը նկատեց, որ այդ կասետային հրթիռները արգելված են բոլոր միջազգային կոնվենցիաներով, օրենքներով: «Ցանկացած պետություն, որը կիրառում է […]
18:10 06.10.2020
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը անդրադարձավ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելուն և Արցախի անկախությունը ճանաչելուն։ «Առաջին-երկրորդ օրը մենք այստեղ շատ ակտիվ խոսում էինք Արցախի Հանրապետության հետ ռազմաքաղաքական դաշինքի և նրա անկախության ճանաչման մասին, հենց որ մի փոքր դադարում է, ասում ենք` լավ, դեռ փաստարկները բերենք՝ նոր: Ասենք, մի քանի օր […]
18:07 06.10.2020
«Այց Արցախ։ Երեկ Արցախում էի: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում և կից տեսանյութ հրապարակել։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/968235580348711/
17:12 06.10.2020
«Մեկ է՝ Ստեփանակերտը հրթիռակոծելով ոչնչի չեք հասնի։ Միևնույն է #հաղթելուենք»,- գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/3410804755621775
16:14 06.10.2020
Ռուսաստանի համար՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, տարածաշրջանում նոր պատերազմն անթույլատրելի է։ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինի խոսքերն է մեջբերում Արցախի տեղեկատվական շտաբը։ Для России как сопредседателя Минской группы ОБСЕ недопустима новая война в регионе. Директор службы внешней разведки РФ Сергей Нарышкин
12:15 06.10.2020
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել. «Չդադարեցնելով ռազմական նպատակներին հասնելու անհաջող փորձերն ու կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ՝ Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի անմիջական վերահսկողության և կառավարման ներքո, սրընթաց աճող ինտենսիվությամբ շարունակում են հարձակումները Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը և հանրապետության այլ բնակավայրեր գտնվում […]
11:50 06.10.2020
«Ստեփանակերտի քաղաքային ենթակառուցվածքներին հասցվող հարվածները խաթարում են քաղաքի բնականոն կյանքը, հատկապես ամբողջովին մոբիլիզացված Արցախի բժշկական համայնքը և Հայաստանից մեկնող խմբերը փաստացի զրկված են լինում կարիքի մեջ գտնվող մարդկանց բժշկական օգնություն ցուցաբերելու հնարավորությունից, քանի որ քաղաքները գտնվում են օդային տագնապի տակ: Ինքս եղել եմ ականատես Ստեփանակերտի հիվանդանոցին շատ մոտ հրթիռային հարվածին, որը կարող էր հարվածել հենց […]
10:24 06.10.2020
ԱԺ-ը հերթական նիստերի օրակարագից ընտրել է բացառապես այն հարցերը, որոնց քննարկումը հնարավոր չէ հետաձգել, ըստ այդմ՝ առաջին բաժնում մնացել է երեք հարց, որոնք ներկայացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Մտքերի փոխանակության ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է. «Ես մի առաջարկություն ունեմ. շատ պատգամավորներ Արցախում էինք, վերադարձել ենք նիստին, գիտենք՝ ինչ է կատարվում […]
10:19 06.10.2020
ԿԸՀ-ն ընդունել է ԱԺ նախկին պատգամավորներ Արսեն Ջուլֆալակյանի և Արմեն Փամբուխչյանի մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին որոշում, ըստ ադմ՝ դրանք տրամադրվում են «Իմ քայլը» խմբակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հերթական թեկնածուներ Նարեկ Ղահրամանյանին և Գոռ Երանյանին: Այս մասին ԱԺ նիստի մեկնարկին հայտարարել է ԱԺ նախագահ Արարար Միրզոյանը: Նրանք երդմամբ ստանձնեցին մանդատները:
09:48 06.10.2020
Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահ երկրների՝ հակամարտության կողմերին ուղղված մարտական գործողությունների անհապահ դադարեցման և անվերապահորեն հրադադարի ռեժիմ հաստատելու մասին հայտարարությունից հետո ճակատային գծում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: ՊԲ-ն լիովին տիրապետում է օպերատիվ-մարտավարական իրադրությանը և պատրաստ է իրադրության ցանկացած զարգացման:
09:34 06.10.2020
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակով դիմել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռոն Դերմերին՝ խնդրելով, որ Իսրայելն անմիջապես դադարեցնի մահաբեր կամ երկակի նշանակության զենքի վաճառքն Ադրբեջանին»: Համբարյանը հույս է հայտնել, որ Իսրայելը երբեք չի մասնակցի հայերի դեմ երկրորդ ցեղասպանությանը:
08:48 06.10.2020
Կոլումբիայի համալսարանի սևամորթ ուսանողների ասոցիացիան աջակցություն է հայտնել Կոլումբիայի հայկական համայնքին, Արցախին և Հայաստանին՝ ադրբեջանական և թուրքական ուժերի ագրեսիայի դեմ իրենց պայքարում։ Նրանք խնդրել են միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային իրավունքները։ Խաղաղությունը պետք է անհապաղ վերականգնվի երեք երկրների միջև, միջազգային իրավունքը խախտող (խաղաղ բնակիչների վրա հարձակվող) երկրները պետք է պատասխանատվության ենթարկվեն, գրել են […]
23:24 05.10.2020
Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հրապարակել են եռակողմ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»-ն։ Հայտարարության մեջ նշված է, որ Սերգեյ Լավրովը, Ժան‑Իվ Լե Դրիանը և Մայք Պոմպեոն «վճռականորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա սահմաններից դուրս բռնության աննախադեպ և վտանգավոր էսկալացիան»: «Վերջին հարձակումները, որոնց նպատակը, […]
23:06 05.10.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վերադառնում է Ստեփանակերտից։ «Մեր 18-20 տարեկանները հրաշքներ են գործում։ Ու անասելի պինդ են։ Աշխարհի ամենապինդ բանակներից մեկը։ Մատակարարումներն ապահովվում են։ Միջազգային ընդգծված համակրանքն ակնհայտ է։ Վստահ եմ՝ մեր բարեկամները և առաջին հերթին Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի, այդ թվում և ԵԱՀԿ […]
21:16 05.10.2020
Երևանի ավագանին վաղը՝ հոկտեմբերի 6-ին, արտահերտ նիստ կհրավիրի, որի օրակարգում ընդգրկված է նախատեսվող կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով Ստեփանակերտին պահուստային ֆոնդից 100 մլն դրամ հատկացնելու հարցը։ «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 75-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով` Երևան քաղաքի ավագանին […]
20:46 05.10.2020
Հոկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը պաշտոնական նամակ է հղել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիայի ակտի կապակցությամբ, որում ակտիվ կերպով ներգրավվել են նաև վարձկաններ Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից: Նամակում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցելիս իր ստանձնած հիմնական […]