TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+22.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

̰ ̰
Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

11:47 09.10.2020

Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է։ «Դիմավորում եմ ԵԱՏՄ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին»,-նշել է նա։

̰
Պատիժ սահմանել ռազմական դրության ընթացքում ռեժիմն ապահովող մարմինների և ուժերի գործունեությանը խոչընդոտելու համար. նախագիծ ԱԺ-ում

11:41 09.10.2020

Կառավարության առաջարկությամբ ԱԺ-ն գումարել է արտահերթ նիստ: Պատգմավորները քննարկում են վարչական իրավախախտումների, քրեական և աշխատանքային օրենսգրքերում փոփոխությունների նախագծերը: Վարչական իրավախախտումների և քրեական օրենսգրքերում փոփոխություններով առաջարկվում է պատիժ սահմանել ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնները խախտելու, ռեժիմն ապահովող մարմինների և ուժերի գործունեությանը խոչընդոտելու համար: Իսկ աշխատանքային օրենսգրքով նախատեսված են կարգավորումներ ռազմական դրության ժամանակ զորակոչվելու կամ […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը նախատեսում է Մոսկվա ժամանել այսօր՝ օրվա երկրորդ կեսին․ Տողանյան

10:56 09.10.2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ծրագրում է սեպտեմբերի 9-ին՝ օրվա երկրորդ կեսին ժամանել Մոսկվա` Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցությունների մասնակցելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվել են Մոսկվա։ Պուտինը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները գերիների […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվել են Մոսկվա

00:55 09.10.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները գերիների և զոհվածների մարմինների փոխանակման նպատակով: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած մի շարք հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահը կոչ է անում մարդասիրական նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում […]

̰
̰
Այս իրավիճակում պատշաճ արձագանքը կլինի միջազգային հանրության կողմից ԼՂ-ի անկախության ճանաչումը. Նիկոլ Փաշինյանը՝ Tv5Monde-ին

23:54 08.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Tv5Monde հեռուսաալիքին, որը ներկայացնում ենք ստորև. Tv5Monde – Արդեն 12 օր է, ինչ շարունակվում են բախումներն Ադրբեջանի զինված ուժերի և Հայաստանի կողմից սատարվող Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միջև: Հատուկ հարցազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բարի երեկո պարոն վարչապետ, շնորհակալություն Հայաստանի մայրաքաղաք Երևանից ուղիղ եթերում մեզ հարցազրույց տալու համար: […]

̰ ̰
Ինչպես միացնել երկփուլանի վավերացում ֆունկցիան՝ ֆեյսբուքյան էջերի վրա հակառակորդի հարձակումներից պաշտպանվելու համար

23:39 08.10.2020

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ներկայացրել է, թե ինչպես միացնել երկփուլանի վավերացում ֆունկցիան՝ ֆեյսբուքյան էջերի վրա հակառակորդի հարձակումներից պաշտպանվելու համար։ «Այս մասին բազմաթիվ հրապարակումներ եղել են, սակայն քանի որ այժմ հակառակորդը շարունակում է հարձակումներ իրականացնել հայկական էջերի վրա ու հետագայում դրանցով ապատեղեկատվություն է տարածում, ևս մեկ անգամ հիշեցնում ենք կարևորության մասին։ Երբ երկփուլանի վավերացում ֆունկցիան միացրած […]

̰
Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորումը կրում է միտումնավոր բնույթ․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

23:12 08.10.2020

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինուժը կրկին ռմբակոծել է Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը, որի արդյունքում վիրավորվել և մարմնական վնասվածքներ են ստացել օրվա առաջին կեսին նույն տաճարի ռմբակոծման հետևանքները լուսաբանելու նպատակով տեղում գտնվող օտարերկրացի լրագրողներ Յուրի Կոտյոնոկը, Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը: Ինչպես փոխանցում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, […]

̰
Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին կու­տակված քարերին․ վարորդը հոսպիտալացվել է

22:38 08.10.2020

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 20։34-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Լուսաձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի մոտ 5-րդ կմ-ին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մանվել Թ․, ծնված 1967 թ.) […]

̰
Սպիտակում մեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե պարսպին․ կա տուժած

20:55 08.10.2020

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 17։33-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Լճի թումբ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում «Nissan Primera» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Իվան […]

̰
Զախարովան հայտնել է, որ Լավրով-Մնացականյան հանդիպման ժամանակ ուշադրության կենտրոնում կլինի Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

20:15 08.10.2020

Զախարովան հույս է հայտնել, որ ՀՀ արտգործնախարարի պաշտոնական այցը Մոսկվա լրացուցիչ խթան կհանդիսանա ռուս-հայկական փոխշահավետ համագործակցության համար և կնպաստի Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը:

̰
Ադրբեջանը, որը բնաջնջել է հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում, այժմ փորձում է պատմական հիշողությունից զրկել արցախահայությանը․ ՀՀ ԱԳՆ

19:25 08.10.2020

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել  Շուշիի կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային հուշարձանների թիրախավորման վերաբերյալ․   «Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել հայկական ճարտարապետության գոհար՝ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին՝ պատճառելով նրան զգալի ավերածություններ։ Սա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական հանցագործությունն է, որը բացահայտում է նրա հակամարդկային էությունը։ […]

̰
Էրդողանը բռնազավթված Հյուսիսային Կիպրոսում «ուրվական» Վարոշա քաղաքի բացման օրն է հայտարարել

18:53 08.10.2020

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի կողմից օկուպացված Ֆամագուստա քաղաքում Վարոշա (թուրքական անունը՝ Մարաշ) զբոսաշրջային թաղամասի բացման մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, այս մասին նա հայտարարել է Անկարայում՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության մասամբ ճանաչված վարչապետ Էրսին Թաթարի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Հինգշաբթի օրվանից (հոկտեմբերի 8) Հյուսիսային Կիպրոսի բնակիչները կկարողանան օգտվել Մարաշի ափերից: Այն պետք […]

̰
Վարչապետն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին

16:52 08.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը նախ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին, որոնք իրականացվում են Թուրքիայի հրահրմամբ և աջակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ փաստացի այսօր Լեռնային Ղարաբաղը մղում է հակաահաբեկչական […]

̰
Պետք է անել ամեն ինչ, որ մարտի դաշտում ձեռքբերումը դիվանագիտական մակարդակում արձանագրվի. խորհրդարանական ուժերի ճեպազրույցները

15:53 08.10.2020

Ժամանակն է, որ ռազմաճակատում հայկական զինուժի արձանագրած հաջողությունը նաև դիվանագիտական մակարդակում հաստատվի ու հիմք դառնա բանակցությունների: Այս համոզմանն են խորհրդարանական խմբակցությունները, որոնք այսօր ճեպազրույցներով են հանդես եկել: Իրենց ելույթներում նրանք անդրադարձել են ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի. Արցախի ճանաչման, բանակցություններում հայկական կողմի առավելության խնդիրներ, ահաբեկչական Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունք և միջազգային […]

̰
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը

15:24 08.10.2020

Արցախի ժողովուրդն անհերքելի իրավունք ունի ձեռնարկել ԲՈԼՈՐ անհրաժեշտ միջոցները՝ թուրք-ադրբեջանական բանակների և միջազգային ահաբեկիչների կողմից ցեղասպանության վտանգից իրեն պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ «Այս մասին հենց նոր կրկին գրեցի մի շարք եվրոպական, արաբական, լատինամերիկյան երկրների խորհրդարանների նախագահներին, ինչպես նաև միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներին՝ առաջարկելով ձեռնարկել ԱՆՀԱՊԱՂ, ԿՈՆԿՐԵՏ և […]

̰
Թիկունքի կամավորները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

12:47 08.10.2020

Թիկունքի կամավորները. մեկն անձրևանոց է ձևում, մյուսը՝ ներքնակ կարում, երրորդն էլ գումար է հավաքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար։ Մանրամասները՝ կառավարության ներկայացրած տեսանյութում։

̰
Առաջնագծում են նաև ԱԱԾ կամավորները. կամավորագրման աշխատանքները շարունակվում են

11:57 08.10.2020

Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների այս վճռորոշ օրերին առաջնագիծ են մեկնում նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կամավորական խմբեր: «Համայն հայության համար կարևորագույն այս ժամանակահատվածում իրենց առաքելությունն օրնիբուն անձնվիրաբար ու նորովի լիցքերով են կատարում նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները: Այս ամենին զուգահեռ պետք է ընդգծենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Արցախի Հանրապետության […]

̰
Զինվորներին ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն, կա ձերբակալված․ ԱԱԾ-ում հետաքննություն է սկսվել

11:47 08.10.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ. Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»: Ըստ […]

̰ ̰
Միջազգային հանրությունն այս իրավիճակում պետք է վճռական քայլ անի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը. վարչապետը՝ Euronews-ին

00:23 08.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը, որը ներկայացնում ենք ստորև. Euronews – Պարոն վարչապետ, ՄԱԿ-ը, Մինսկի խումբը և Եվրամիությունը, բոլորն էլ կրակի անհապաղ դադարեցման կոչ են արել։ Այդուհանդերձ, մարտերը շարունակվում են։ Կարո՞ղ եք բացատրել, թե ինչի եք Դուք ձգտում այստեղ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ամենակարևորը՝ միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը պետք է […]

̰
Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարների հետ

23:49 07.10.2020

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։ «Հոկտեմբերի 7-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ», – ասված է […]

̰
Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

22:36 07.10.2020

Հոկտեմբերի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ իր չեխ գործընկերոջ՝ Տոմաշ Պետրժիչեկի հետ։ Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումների շուրջ։ Ներկայացնելով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ԱԳ նախարարն իր խորը մտահոգությունն արտահայտեց հակառակորդի կողմից Արցախի խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը՝ ի խախտումն միջազգային իրավունքի։ ԱԳ նախարարը դատապարտեց […]

̰
«ԼՂ-ն երբեք չի կարող լինել և չի լինի Ադրբեջանի կազմում, և դա ապացուցվում է Ադրբեջանի գործողություններով». Նիկոլ Փաշինյան

21:48 07.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական РБК հեռուստաալիքին, որի գրավոր տարբերակը տեղադրվել է նաև հեռուստաալիքի կայքէջում: Ներկայացնում ենք այն ստորև. РБК – Դուք վերադարձել եք Լեռնային Ղարաբաղից։ Ինչպիսի՞ իրադրություն է հիմա այնտեղ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եղա Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում։ Ստեփանակերտը գործնականում շուրջօրյա գտնվում է հրթիռակոծության տակ և այնտեղ, իհարկե, տուժում են խաղաղ բնակիչները։ Եվ դա […]

̰

21:04 07.10.2020

ԱՀ Նախագահի միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու մասին կոչը տարածվել է ԵԱՀԿ-ում Հոկտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի՝ միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու մասին կոչը տարածվել է ԵԱՀԿ-ում։ Նախագահի կոչում, մասնավորապես, նշված է, որ այսօր Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում։ Աշխարհի բոլոր պետություններն անելիք ունեն Թուրքիայի՝ Ադրբեջանը Հարավային […]

̰ ̰
Ֆրանսիայի ԱԳ նախարարը մատնանշել է Ղարաբաղում Թուրքիայի ռազմական միջամտությունը

20:23 07.10.2020

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանի կողմից ռազմական միջամտություն է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ռազմական գործողություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Ֆրանս24» հեռուստաալիքը: Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարցերով հանձնաժողովում նախարարը մեղադրել է Թուրքիային այդ միջամտության համար: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ նորություն է այն, որ այնտեղ նկատվում է Թուրքիայի ռազմական […]

̰
BACK_TO_TOP