TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+22.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուրուգվայի Սենատը դատապարտել է արցախա-ադրբեջանական հակամարտությունում թուրք վարձկանների մասնակցությունը

20:19 07.10.2020

«Ուրուգվայի Սենատը միաձայն  որոշում է կայացրել դատապարտել Արցախում զինված հակամարտություններին թուրք վարձկանների մասնակցությունը»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ուրուգվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան՝  Էսթերա Մկրտումյանը: Նշենք, որ ավելի վաղ Infoteka23 պորտալը հայտնել էր  ոչ միայն Սիրիայից  Թուրքիայի միջոցով  բերված վարձկանների, այլ նաև աֆղան գրոհայինների հակամարտությանը հնարավոր մասնակցության մասին:

̰
Ժնևում հոկտեմբերի 8-ին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ

20:16 07.10.2020

«Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ: Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեր, իսկ մյուս ձեռքով՝ վարվեն ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից […]

̰
Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա  տեղի կունենա հոկտեմբերի 12-ին․Աննա Նաղդալյան

20:09 07.10.2020

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է․ «Արդեն իսկ որոշակի ժամանակ է՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Մոսկվա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցի կազմակերպման ուղղությամբ: Այցը տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին»:   https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10157153331357434

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահին և անդամներին

20:02 07.10.2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին և ԵՏՀ Կոլեգիայի անդամներին (նախարարներին): Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և վերջին զարգացումները՝ ընդգծելով ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը: Փոխվարչապետը բարձր է գնահատել ԵՏՀ գործունեությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ երկրների միջև համագործակցության ու […]

̰
Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ, ինչը շատ բան է փոխում ԼՂ հարցի համատեքստում․ ՀՀ վարչապետի հարցազրույցը ռուսական Առաջին ալիքին

18:59 07.10.2020

«Գործնականում Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ, ինչը շատ բան է փոխում ԼՂ հարցի համատեքստում: Այսօր խոսել եմ նաև ռուսական Առաջին ալիքի հետ»: Այս մասին ՀՀ վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր  էջում ։   https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/685966935358282/

̰
Եվրախորհրդարանի երկու պատգամավորներ նիստի են ներկայացել Հայաստանի դրոշով

18:30 07.10.2020

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսին ելույթ ունենալիս իր մոտ ունեցել է Հայաստանի դրոշը: Նա հիշատակել է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը ժողովրդավարություն են ընտրել, իսկ բռնապետների ուժի ավելացումը (նկատի ունի Ադրբեջանն ու Թուրքիան) կարող է մեծ խնդիրներ առաջացնել: «Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան կմոբիլիզացնի հայ ժողովրդին, որոնք մազապուրծ են եղել Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունից: Խորհրդային միության […]

̰
Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ

18:20 07.10.2020

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, քիչ առաջ մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների բողոքը։ Գագիկ Ծառուկյանը կալանավորված է սեպտեմբերի 25-ից։ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին […]

̰
Նորա Արիսյանը դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան հայ ժողովրդի դեմ

18:15 07.10.2020

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը խորհրդարանում անդրադարձել է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին և դատապարտել է հայ ժողովրդի, հայկական հողերի դեմ ուղղված ագրեսիան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արիսյանն իր ելույթում Արցախի վրա հարձակումը որակել է թուրք-ադրբեջանական թուրանական դաշինքի ագրեսիա: «Արդեն ապացուցվել է թուրքական բացահայտ միջամտությունը այս հակամարտությանը: Երեկ նախագահ Բաշար ալ Ասադը Էրդողանի վարքագիծը վտանգավոր […]

̰
Կոչ եմ անում ճանաչել ու հարգել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Ջորդի Սոլե

18:11 07.10.2020

Եվրախորհրդարանի պատգամավոր Ջորդի Սոլեն էլ կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նա այդ մասին ասել է Եվրախորհրդարանում այսօր Արցախի նկատմամբ իրականացվող ագրեսիայի հարցով տեղի ունեցած քննարկման ժամանակ: «Ես կոչ եմ անում ճանաչել և հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ինքնորոշման իրավունքի անտեսումը կարող է մեծ հակամարտությունների պատճառ դառնալ: Տարածաշրջանի բոլոր դերակատարները, հակամարտությունը […]

̰
Շուշիի և Ստեփանակերտի վերջին հրթիռակոծության հետևանքները

17:56 07.10.2020

Արցախի տեղեկատվական շտաբը լուսանկարներ է հրապարակել Շուշիի և Ստեփանակերտի վերջին հրթիռակոծության հետևանքներից։ Ադրբեջանի կողմից շարունակվում են թիրախավորվել Արցախի տարբեր քաղաքների ու գյուղերի քաղաքացիական նշանակության կառույցները։ Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

̰
Հակառակորդն ուսումնասիրում է համացանցում հայտնվող և մարտական գործողությունների հետ ցանկացած առնչություն ունեցող տեսանյութերը

17:50 07.10.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտական գործողությունների գոտում և դրան հարակից շրջաններում տեղակայված ստորաբաժանումների զինծառայողներին, ինչպես նաև տվյալ տարածքներում գտնվող քաղաքացիական անձանց, կամավորներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ կտրականապես արգելվում է բջջային հեռախոսներով կամ այլ սարքերով մարտական գործողությունների ընթացքը կամ դրանց հետևանքները տեսանկարահանելն ու համացանցում տարածելը։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հակառակորդը […]

̰
Սա ամենածավալուն առճակատումն է 1993-1994թթ-ից ի վեր. Ջոզեպ Բորել

17:38 07.10.2020

Ռազմական առճակատումն արդեն իսկ մտահոգություն է առաջացնում: Այս մասին ասել է ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելն Արցախի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հարցով Եվրախորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ: «Դա ամենածավալուն առճակատումն է 1993-1994թթ-ից ի վեր: Հակամարտությունը չի կարող ունենալ ո՛չ ռազմական լուծում, ո՛չ արտաքին միջամտություն: Մենք շատ անհանգստացնող հաղորդագրություններ ենք ստանում ռազմական գործողությունների վերաբերյալ, […]

̰
Պետական ոլորտի աշխատողները սոցփաթեթի գումարները բանակին ուղղելու հնարավորություն կունենան. օրինագիծն ընդունվեց միաձայն

17:33 07.10.2020

ԱԺ-ում այսօր նախատեսված հարցուպատասխանի ժամանակ կառավարությանը հարց ուղղելու նպատակով որևէ պատգամավոր չի հերթագրվել, հետևաբար՝ խորհրդարանն ավարտել է հերթական նստաշրջանը, որից հետո տեղի է ունեցել արտահերթ նիստ: Օրակարգում ռազմական դրությամբ պայմանավորված՝ 2020-ի բյուջեում վերաբաշխում կատարելու մասին հարցն էր, որն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Քննարկվել է նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց» մասին օրենքի նախագիծը երկրորդ […]

̰
ԱՄՆ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 43.500 դեպք

17:20 07.10.2020

Վերջին մեկ օրում ԱՄՆ-ում 43.500-ով ավելացել է կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են Ջոն Հոփկինսի համալսարանից: Վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43.562 դեպք, մահացածների թիվը 705 է: Համավարակի ամբողջ ընթացքում համաճարակաբաններն ԱՄՆ-ում հաստատել են կորոնավիրուսով վարակվածության 7.5 մլն դեպք, որից 211.000 հազարը՝ մահվան ելքով:

̰
Վտարե՛ք Թուրքիային Մինսկի խմբից․ ԵԽ-ի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Չարլի Վեյմերս

17:00 07.10.2020

«Բարձր ներկայացուցիչ Բորել, մենք բոլորս սգում ենք Լեռնային-Ղարաբաղի զոհերի համար, ինչպես նաև աջակցում խնդրի ոչ ռազմական լուծմանը, բայց արդյո՞ք մենք պետք է ձևացնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը նույն հարթության վրա են։ ՈՉ։ Սա բռնապետ Ալիևի կողմից սանձազերծած ագրեսիվ պատերազմ է, որին աջակցում են նախագահ Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները, որպեսզի պարտադրեն Լեռնային Ղարաբաղը Հայաստանից բաժանելու Իոսիֆ Ստալինի […]

̰
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը ժամանել է Երևան

16:45 07.10.2020

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը, կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ, ժամանել է Երևան: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ։  

̰
Բորելին ծայրաստիճան անհանգստացնում է այն փաստը, որ Թուրքիան ամբողջությամբ աջակցում է Բաքվին

16:39 07.10.2020

Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսելու համար Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պայմանները դժվար իրագործելի են, Եվրոպական խորհրդարանի պատգամավորների առջև ելույթ ունենալիս ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Բացի դրանից՝ ինձ շատ անհանգստացնում է այն, ինչ ասվեց Ադրբեջանի արտգործնախարարի հետ իմ զրույցի ընթացքում: Նա ասաց ինձ, որ մարտերը […]

̰
Ռոհանին հայտարարել է, որ թույլ չի տա Իրանի սահմանների մոտ ահաբեկիչների տեղակայումը

16:02 07.10.2020

Արցախի տեղեկատվական շտաբի Telegram ալիքը հայտնում է՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, թե թույլ չի տա, որ ահաբեկիչներ տեղակայվեն Իրանի սահմանների մոտ: Ռոհանին ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

̰
ԱԻՆ-ը սգում է փրկարարի մահը

15:45 07.10.2020

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և նախարարության բոլոր աշխատակիցները խորապես սգում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասի 3-րդ պահակախմբի վարորդ-փրկարար, ավագ ենթասպա Հովիկ Յուրիի Աղաջանյանի մահը: Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԻՆ-ից, Հովիկ Աղաջանյանի կյանքի համար օրեր շարունակ պայքարեցին Ստեփանակերտի, ապա նաև Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները: Ցավոք, նրա կյանքը չհաջողվեց փրկել: […]

̰
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

15:22 07.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Նա ջերմ բարեմաղթանքներ է հղել այդ առթիվ՝ հաջողություն ցանկանալով նրան պետության ղեկավարի բարձր առաքելությունն իրականացնելու գործում: Կողմերը նաև քննարկել են իրավիճակը Լեռնային […]

̰
Ադրբեջանի հետ հակամարտությունը վերածվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի. ՀՀ վարչապետ

15:16 07.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Sky news հեռուստաալիքին, որը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի համար Ադրբեջանի հետ հակամարտությունը, ըստ էության, վերածվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի: Բախվելով անլուծելի խնդրի, որը ծագել է իր պաշտոնավարման տարիներից շատ առաջ, և վկայակոչելով սիրիացի վարձկանների մասին լուրերը՝ պարոն Փաշինյանը […]

̰
Ալիևը և Պուտինը քննարկել են ԼՂ-ի շփման գծում տիրող իրավիճակը

14:17 07.10.2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։ «Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահը զանգահարել է իր ռուս գործընկերոջը և շնորհավորել նրա ծննդյան օրը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշենք, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր դա երկու ղեկավարների առաջին զրույցն […]

̰
Հայկական կողմը շարունակում է ապացույցներ ներկայացնել Եվրոպական դատարանին

14:13 07.10.2020

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն-ում ընթացող ասուլիսի ժամանակ նախ հիշեցրել է այն հանգամանքի մասին, որ ՄԻԴԸ-ը Հայաստանի դիմումի հիման վրա որոշում արդեն կայացրել է, բայց մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստերը շարունակում են ներկայացնել։ «Մենք դատարան ենք ներկայացրել ապացույցներ Ադրբեջանի կողմից թույլ տրված թե՛ կոնվենցիոն, թե՛ մարդասիրական իրավունքի կոպտագույն […]

̰
Ես մշտապես աշխատանքային կապի մեջ եմ գտնվում ՀՀ վարչապետի հետ. Պուտին

13:45 07.10.2020

«Սա ողբերգություն է, մենք շատ ենք ցավում, որովհետև և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, ԼՂ-ը մի տարածք է, որտեղ ապրում են ոչ օտար մարդիկ»,- Россия 24-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանում ապրում են շուրջ 2 մլն ադրբեջանցիներ և իրենց հաշվարկներով՝ 2 միլիոնից  ավելի հայեր: ՌԴ նախագահն ընդգծել է, որ […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը BBC World News հեռուստաալիքին

13:00 07.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետև միշտ այնտեղ բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր: Եվ այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչ պրոբլեմ կա սրա հետ: Իսկ Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ չապրեն հայեր: Դրա համար էլ այսօր՝ ահաբեկիչների աջակցությամբ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ է […]

̰
Մոսկվան հուսով է՝ հակամարտությունը մոտ ժամանակում կավարտվի. Պուտին

12:52 07.10.2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուտափույթ դադարեցման հույս ունի։ «Մարդիկ են զոհվում։ Մոսկվան հուսով է, որ հակամարտությունը մոտ ժամանակում կավարտվի»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահը։

̰
Ապրանքները Հայաստան տեղափոխելիս խստորեն պահպանել դրանք ստանալու, պատկան մարմիններին հանձնելու կարգը․ ՊԵԿ հորդորը

12:44 07.10.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին օտարերկրյա տարբեր երկրներից ցամաքային և օդային ճանապարհներով որպես օժանդակություն Հայաստան են ուղարկվում աննախադեպ քանակությամբ ապրանքներ: Արցախի և Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունները կրկին համախմբել են աշխարհի հայությանը, որը ջանք և եռանդ չի խնայում` հնարավոր բոլոր միջոցներով սատար կանգնելու հայոց բանակին և հայ […]

̰
Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում մեկնարկում է ԼՂ իրավիճակին նվիրված հարցի քննարկումը

11:27 07.10.2020

Րոպեներ անց Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում կմեկնարկի Լեռնային Ղարաբաղի իրավիճակին նվիրված հարցի քննարկումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը։ Ելույթների համար հերթագրվել են խորհրդարանականներ տարբեր երկրներից։

̰
ԱՄՆ-ն խստացնում է աշխատանքային վիզաների տրամադրման կանոնները

11:20 07.10.2020

Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարությունը կրկին բարդացրել է աշխատանքային վիզաների տրամադրման կարգը։ Մասնավորապես, փոխվել են H-1B վիզա ստանալու կանոնները, որը թույլ է տալիս գործատուին վեց տարի ժամկետով օտարերկրյա աշխատակից վարձել: Կատարված փոփոխությունների թվում նշվում է «հատուկ մասնագիտությունների» թվի կրճատումը, որոնցով կարող է կատարվել վարձումը: Բացի այդ, նախատեսվում է ուժեղացնել վերահսկողությունն այն ընկերությունների նկատմամբ, որոնք հիմնական […]

̰
Ադրբեջանի թիվ մեկ ահաբեկիչը լավ կաներ օր առաջ լքեր Բաքուն․ Վահրամ Պողոսյան

10:29 07.10.2020

Ադրբեջանի թիվ մեկ ահաբեկիչը լավ կաներ օր առաջ լքեր Բաքուն, քանի դեռ չի արժանացել իր ժողովրդի դատ ու դատաստանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ թշնամու ահաբեկչական բանակն անխնա ոչնչացվում է։

̰
BACK_TO_TOP