13:42 04.10.2020
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հարցազրույց է տվել հնդկական WION լրատվամիջոցին։ Հարց․ Բախումների ընթացքում ի՞նչ տեսակի միջազգային աջակցություն եք ստանում: Գիտենք, որ տարածաշրջանը բաժանված է․ կան երկրներ, որ աջակցում են ձեզ, և կան այնպիսիք, որոնք չեն աջակցում, այստեղ խոսքը հատկապես վերաբերում է Թուրքիային։ Ուստի խնդրում ենք մանրամասներ տրամադրել ձեզ ցուցաբերվող աջակցության մասին, և հատկապես՝ ինչպես […]
12:50 04.10.2020
Հոկտեմբերի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Նախարար Մնացականյանը Ժոզեպ Բորելին ներկայացրեց ԼՂ հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումները: ԱԳ նախարարը բարձր ներկայացուցչին իրազեկեց տարբեր տրամաչափի զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման մասին, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների և ավերածությունների։ […]
12:34 04.10.2020
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հարցազրույց է տվել «Ուկրաինա 24» հեռուստաընկերությանը, որը ներկայացնում ենք ստորև․ -Ի՞նչ արձագանք եք դուք ակնկալում Ուկրաինայից։ -Չեզոք: Ես հասկանում եմ, թե որքան զգայուն են նմանատիպ թեմաները Ուկրաինայի և նրա քաղաքացիների համար, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ Ղարաբաղում տեղի ունեցածի հետ ցանկացած զուգահեռներն անտեղի են։ Մի փաստ կներկայացնեմ․ հետխորհրդային տարածաշրջանի միակ ինքնորոշված պետությունը Լեռնային Ղարաբաղն […]
11:43 04.10.2020
Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և Մերձավոր Արևելքից փոխադրված օտարերկրյա վարձկանների զանգվածային ներգրավմամբ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հեռահար հրթիռների և օդուժի կիրառմամբ հարվածներ են հասցվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներին: Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների […]
11:39 04.10.2020
Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահներ, Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեն, պատգամավոր Մարիանե Շտրեյֆ Ֆելերը, ինչպես նաև՝ խորհրդարանի վերին պալատի պատգամավորներ Լիզա Մացցոնեն և Կառլո Սոմմարուգան տարածել են մամլո հաղորդագրություն, որում դատապարտում են ադրբեջանա-թուրքական կոալիցիայի ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի […]
11:15 04.10.2020
Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր, իշխող ÖVP/Ավստրիայի ժողովրդական կուսակցության անդամ, Հարավային Կովկասի երկրների հետ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Գուդուն Կուգլերն (Gudrun Kugler) անդրադարձել է ղարաբաղա-ադբեջանական շփման գծում առկա լարվածությանը՝ հայտնելով իր մտահոգությունը: «Ավստրիայի ORF-online պարբերականը գրել է, որ համաձայն Հայաստանի կառավարության տեղեկության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում «կատաղի կռիվներ» և «լայնածավալ հարձակում» են ընթանում, և «օրեր շարունակվող մարտերը […]
00:09 04.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սա վերջին մի քանի օրերի ընթացքում Գերմանիայի ղեկավարի հետ ունեցած երկրորդ զրույցն է: Վարչապետ Փաշինյանը տեղեկություններ է փոխանցել ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների մասին: Նա պատմել է թուրքական զինվորականների մասնակցության, ինչպես նաև այդ երկրի կողմից վարձկաններ և գրոհայիններ Ադրբեջան փոխադրելու վերջին բացահայտումների […]
00:03 04.10.2020
ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունը հայտնել է, որ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն անհապաղ այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Հայաստանի խորհրդարանի խոսնակը առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության իր գործընկերոջ՝ Արթուր Թովմասյանի հետ, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Հանդիպման ընթացքում երկու հայկական պետությունների պատգամավորները տեղեկատվություն են փոխանակել թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված ռազմական, քաղաքական և դիվանագիտական ոլորտներում […]
22:09 03.10.2020
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հարցազրույց է տվել «Arab News Daily» պարբերականի ՄԱԿ-ի թղթակից (Նյու Յորք) Եփրեմ Քոսաիֆին՝ նշելով, որ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան պարզապես հարձակում չէ հայերի դեմ, այլ հարձակում է մարդկության հիմնարար արժեքների դեմ, հարձակում ընդդեմ այն ամենի, ինչը խորհրդանշում է ՄԱԿ-ը: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի ոչ պաշտոնական […]
21:11 03.10.2020
Ազգային անվտանգության ծառայությունը փաստեր է ներկայացնում ռազմական գործողություններում թուրքական կողմի մասնակցության, վարձկան-ահաբեկիչների ներկայության և վերջիններիս շրջանում առկա խուճապի վերաբերյալ։ Մանրամասները ՝ տեսանյութում:
20:03 03.10.2020
«ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով և կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցություններ։ Քանի որ այդ կոչերը մնացել են անպատասխան, միջազգային հանրությունն ունի մի կարծիք, իսկ վտարյալ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն ուրիշ կարծիք և լկտիաբար մերժում են միջազգային հանրության կարծիքը, մերժում են Ռուսաստանի, Ֆրանսիայի […]
19:55 03.10.2020
«Ադրբեջանը և Թուրքիան խախտել են Միջազգային հումանիտար նորմերի Ժնևյան կոնվենցիան՝թիրախավորելով խաղաղ բնակչությունն ու քաղաքային ենթակառուցվածքները»։ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այսօրվա բրիֆինգի ժամանակ կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, դրանով նպաստել տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն: Նա նշել է որ միջազգային հանրության ջանքերով պիտի դադարեցվեն պատերազմական գործողությունները:
19:50 03.10.2020
ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին Ադրբեջան ճանապարհորդելուց հրաժարվելու խորհուրդ է տվել, քանի որ Ադրբեջանում կա ահաբեկչության վտանգ: «Ադրբեջանում առկա է երկարաժամկետ ռիսկ ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք շարունակում են պլանավորել հնարավոր հարձակումներ Ադրբեջանում: Ահաբեկիչներն առանց նախազգուշացնելու կարող են թիրախավորել մասնավորապես զբոսաշրջային վայրեր, տրանսպորտային հանգույցներ, շուկաներ/առևտրի կենտրոններ, տեղական իշխանության կառույցներ, հյուրանոցներ, ակումբներ, ռեստորաններ, պաշտամունքի վայրեր, այգիներ, խոշոր մարզական […]
19:35 03.10.2020
«Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջակա գյուղերի նկատմամբ ադրբեջանական ԱԹՍ-ների հարվածների ու հրետակոծությունների առնչությամբ փաստահավաք աշխատանքների վերաբերյալ արտահերթ զեկույց: Քիչ առաջ զեկույցն ուղարկեցինք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին՝ նրա պաշտոնական հարցմամբ»:Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=722885184977356&id=100017676420633
19:10 03.10.2020
INTERFAX.RU գործակալությունը հաղորդում է․ Москва. 3 октября. INTERFAX.RU – Скопления живой силы и техники Вооруженных сил Азербайджана и наемников из ряда ближневосточных стран зафиксированы по всему периметру государственной границы Армении, сообщил “Интерфаксу” источник в правительстве республики. “По всей протяженности государственной границы Республики Армении замечены скопления живой силы и военной техники ВС Азербайджана, а также наемников, […]
17:08 03.10.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում․ «17։30-ին ուղերձով կդիմեմ ժողովրդին»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2768901483430229
16:28 03.10.2020
Ազգային ժողովը հոկտեմբերի 6-ի վերջին հիմնական նիստի ավարտից անմիջապես հետո Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի: Օրակարգում է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը , նաև՝ 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը: 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքի փոփոխություններով նախատեսվում է ռազմական ծախսերն ավելացնել մոտ 40 միլիարդ դրամի չափով: Նախագծում նշվում է ՝պետական բյուջեում փոփոխությունները պայմանավորված […]
15:59 03.10.2020
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է կոշտ օրենքներ ընդունել իսլամական անջատողականության դեմ պայքարի համար: Նա ներկայացրել է ծրագիր, որը ներառում է դպրոցական կրթության բարեփոխումներ, գրում է Le Point- ը: 2021 թվականից տնային ուսուցումը խիստ սահմանափակ կլինի, իսկ դպրոցական ուսուցումը պարտադիր կդառնա երեք տարեկանից: Ըստ Մակրոնի՝ Ֆրանսիայում մահմեդական համայնքը ավելի շատ «հակառակ հասարակություն» […]
15:48 03.10.2020
Ճապոնիայի ափերի մոտ 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տոկիոյից 280 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն ՝ վկայակոչելով Ճապոնիայի օդերևութաբանական գլխավոր վարչությանը։ Երկրաշարժի օջախը գտնվել է 70 կմ խորության վրա: Ճապոնիայի 13 պրեֆեկտուրաների, այդ թվում ՝ Ճապոնիայի մայրաքաղաքի բնակիչները ցնցումներ են զգացել իրենց տներում: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ Պատահարի հետևանքով զոհեր […]
14:47 03.10.2020
Հոկտեմբերի 2-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ վարչական տարածքում՝ 300 քմ, Էրեբունի վարչական տարածքում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին՝ 800 քմ, Արարատի մարզի Նորամարգ գյուղում՝ 7000 քմ, Մարմարաշեն գյուղում՝ 6000 քմ, Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ […]
14:45 03.10.2020
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12։29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 6 շենքի բնակարաններից մեկում վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է նռնականման առարկա։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Քաղաքացիական պաշտպանության […]
12:56 03.10.2020
Հայ-ադրբեջանական հակամարտության առիթով Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը նիստ է անցկացրել, որի քննարկման հիմնական թեման հայ-ադրբեջանական հակամարտությունն է եղել: Նիստից հետո մի քանի հարցերի վերաբերյալ հայտարարություններ են արվել: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ «Վրացական կողմը տարիներ շարունակ մշտապես կատարել է իր միջազգային պարտավորությունները, այդ թվում` հարևան Ադրբեջանի և Հայաստանի հանդեպ: Մասնավորապես, Վրաստանի տարանցիկ երկրի գործառույթը կարևոր […]
12:49 03.10.2020
Մեր հերոսական զորքը ծանր ու համառ մարտեր է մղում՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Քիչ առաջ Պաշտպանության բանակը տեսանյութ էր հրապարակել այն մասին, թե ինչպես է հայկական զինուժը հերոսաբար ոչնչացնում է հարձակվող թշնամու դիրքերը։
12:40 03.10.2020
Արցախի ԱԳՆ-ը կոչ է անում միջազգային հանրությանը ճանաչել միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ «2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ, Արցախի Հանրապետության դեմ սանձազերծել են ագրեսիվ պատերազմ։ Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումը Արցախի Հանրապետության վրա ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաև զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող […]
11:53 03.10.2020
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: «Ֆրանսիայի նախագահն իր անհանգստությունն է հայտնել շփման գծում մարտերի շարունակության առնչությամբ և կոչ է արել դադարեցնել կրակն ու շուտափույթ վերադառնալ բանակցություններին»,-ասված է հաղորդագրությունում:
09:31 03.10.2020
Հայաստանի Հանրային խորհուրդը կոչով դիմել է մերձկասպյան եւ հարավ-արեւելյան Կովկասի բնիկ ժողովուրդներին: Կոչում ասվում է. «Սիրելի՛ եղբայրներ, Լեզգիներ, թալիշներ, ավարներ, թաթեր, ուդիներ, ցախուրներ, ինգիլոյներ, ռուտուլներ եւ շահդաղներ, մերձկասպյան եւ հարավ-արեւելյան Կովկասի բոլոր ավտոխտոն ժողովուրդների ներկայացուցիչներ, Այս պատմական պահին մենք դիմում ենք ձեզ՝ մեր հինավուրց հարեւաններին, որպես եղբայրների, որովհետեւ վստահ ենք, որ այս հողի վրա ապրող […]