TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+12.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի արտգործնախարարություն է  կանչվել Հունաստանի դեսպանը

13:50 20.09.2020

Հունական թերթերից մեկում կատարված    հրապարակման մեջ  վիրավորական արտահայտություններ  են տեղ գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին : Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն:Հաղորդում է «Անադոլու» գործակալությունը ։ «Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել է Հունաստանի դեսպանը ՝ Հունաստանի թերթում Թուրքիայի նախագահի մասին ոչ պատշաճ վերնագրով հրապարակման  պատճառով», – […]

̰
Հուշարձանը նվիրվել է հուշարձանի անմահ հիշատակին

13:25 20.09.2020

ԱՄՆ  Առաջին տիկին Մելանյա Թրամփի հայրենի քաղաքում ՝ սլովենական Սևնիցայում նախկին  փայտյա  այրված արձանի փոխարեն կանգնեցրել են Մելանյայի նոր, բրոնզե արձանը,- գրում է  Euractiv-ը: Փայտյա արձանը վանդալները այրել էին հուլիսի 4-ին, երբ Ամերիկայում նշվում էր Անկախության տոնը: Արձանի ածխացած կտորները հետո ցուցադրվում էին Կոպեր քաղաքի գեղարվեստի սրահում: Նոր արձանի վրա աշխատել են ամերիկացի նկարիչ Բրեդ […]

̰
Մալազիայի բնակիչը իր գողացած iPhone-ը  գտել է ջունգլիներում ՝ կապիկի սելֆիով ու տեսանյութերով

12:40 20.09.2020

20 ամյա ուսանող-ծրագրավորող Զակրիձ Ռոդզին թվիթերում հետաքրքիր ու արտառոց  միջադեպ է ներկայացրել ՝կապված իր iPhone-ի անհետանալու հետ ։ Հեռախոսը տնից էր  անհետացել , իսկ երիտասարդն այն հաջորդ օրը գտել էր ջունգլիներում : Երկար ժամանակ չէր պահանջվել պարզելու առևանգողի ինքնությունը:Ի զարմանս երիտասարդի՝ դրանց հեղինակը կապիկ  էր եղել  :Իր հետ տեղի ունեցած  անսովոր պատմության մասին  նա պատմել […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է  Ավրորա մարդասիրական նախաձեռնությանը ՝5-րդ տարեդարձի կապակցությամբ

11:38 20.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավրորա մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի կապակցությամբ․ «Շնորհավորում եմ Ավրորա մարդասիրական նախաձեռնության հիմնադրման 5-րդ տարեդարձի կապակցությամբ: Նախաձեռնության հիմնադիր անդամներին և ողջ անձնակազմին հղում եմ իմ ջերմ ողջույններն ու լավագույն բարեմաղթանքները: Ավրորան, անշուշտ, երիտասարդ նախաձեռնություն է, և համոզված եմ դեռ երկար ու արգասաբեր ճանապարհ ունի անցնելու: Սակայն այսօր արդեն իսկ […]

̰
ԱՄՆ Գերագույն դատարանի նոր դատավոր կին է ընտրվելու ․Դոնալդ Թրամփ

08:16 20.09.2020

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը ՝ սեպտեմբերի 19-ին, Հյուսիսային Կարոլինայում իր աջակիցների առջև ելույթի ժամանակ հաստատել, որ  Գերագույն դատարանի թափուր պաշտոնում պատրաստվում է կին թեկնածու առաջադրել։ «Ես կարծում եմ  , որ դա կին պետք է լինի, քանի որ իրականում ես կանանց  ավելի շատ եմ սիրում, քան տղամարդկանց», -Թրամփի խոսքերն է մեջբերում է ՏԱՍՍ-ը: Դրանից […]

̰
Երբ ավարտվի Լուկաշենկոյի լիազորությունների ժամկետը, խորհրդարանն այլևս նրան երկրի նախագահ չի ճանաչի․ Եվրախորհրդարան

23:59 19.09.2020

Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են այն ժամկետը, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կդադարի համարվել պետության պաշտոնական ղեկավար: Նրանց հայտարարությունը հրապարակել է Reuters-ը ։ Տեքստում ասվում է, որ գործող ավտորիտար առաջնորդ Լուկաշենկոյի լիազորությունների ժամկետը լրանում է նոյեմբերի 5-ին: Այդ օրը պաշտոնապես ավարտվում է քաղաքական գործչի հինգերորդ նախագահական ժամկետը։ Պատգամավորները հիշեցնում են, որ Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի է […]

̰
Բելառուսում ավելի քան 1000 իրավապահների տվյալների արտահոսք է եղել․ ՆԳՆ-ը մեկնաբանում է

23:53 19.09.2020

Բելառուսի ներքին գործերի նախարարությունն արձագանքել է համացանցում իրավապահների տվյալների արտահոսքին: Այս մասին հայտնել Է հանրապետության ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն ։ Ինչպես հայտարարել է Չեմոդանովան, իրավապահ մարմինները բավարար տեխնոլոգիաներ և միջոցներ ունեն արտահոսքի մեղավորների մեծ մասին պատասխանատվության ենթարկելու համար: Ուժային գերատեսչությունների ավելի քան հազար աշխատակիցների տվյալները սեպտեմբերի 19-ին հասանելի են դարձել: […]

̰
Մենք շատ մտահոգված ենք մեր մյուս հարևանի` Թուրքիայի շատ ապակայունացնող քաղաքականությամբ. ՀՀ ԱԳ նախարարը՝ «Sky News Arabic»-ին

21:00 19.09.2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույց է տվել «Sky News Arabic» հեռուստաընկերությանը Հարց. Պարոն նախարար, սա Ձեր առաջին այցն է Եգիպտոս և արաբական աշխարհ, որտեղ ապրում են հազարավոր հայեր: Հաշվի առնելով Հայաստանի և արաբական աշխարհի միջև պատմական հարաբերությունները՝ ինչպիսի՞ն եք տեսնում Եգիպտոսի, Հայաստանի և արաբական աշխարհի միջև այդ հարաբերությունների ապագան: Զոհրաբ Մնացականյան. Գիտեք, Մերձավոր Արևելքը, արաբական աշխարհը հայ […]

̰
Վրաստանի ՀՆԱ-ն առաջին կիսամյակում կրճատվել է 5,6%-ով

20:15 19.09.2020

Վրաստանի ՀՆԱ-ն՝ 2020 թ. հունվար-հունիս ամիսներին, ըստ թարմացված տվյալների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,6%-ով, և ընթացիկ գներով կազմել է 22 մլրդ 273,8 մլն լարի (այս տարվա առաջին կիսամյակի համար 7 մլրդ 352,8 մլն ԱՄՆ դոլար միջին փոխարժեքով): Այս մասին հաղորդում է jnews.gе գործակալությունը ՝վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայությանը։  Հուլիսի վերջին հրապարակված նախնական տվյալների […]

̰
Ալեքսեյ Նավալնին պատմել է թունավորումից հետո իր վերականգնման մասին

19:00 19.09.2020

Ռուս ընդդամադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Instagram-ի իր էջում պատմել է , թե ինչպես է ընթանում վերականգնումը թունավորումից հետո։ «Եկեք պատմեմ, թե ինչպես է ընթանում իմ վերականգնումը: Սա արդեն պարզ ճանապարհ է, թեև ոչ  կարճ: Բոլորովին վերջերս ես չէի ճանաչում մարդկանց և չէի հասկանում ինչպես խոսել: Ամեն առավոտ բժիշկը գալիս էր ինձ մոտ և ասում՝ Ալեքսեյ, […]

̰
Իրանը հայտնել է, թե ումից է վրեժ լուծելու գեներալ Սոլեյմանիի սպանության համար

12:32 19.09.2020

Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի համար վրեժխնդրության թիրախը միայն նրանք են, ովքեր մասնակցել են նրա սպանությանը, ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին: Politico թերթը, վկայակոչելով իր աղբյուրին, ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ը մեղադրում է Իրանի իշխանություններին Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լանա Մարքսին վերացնելու հնարավորությունը դիտարկելու համար՝ ի պատասխան իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի […]

̰
Մահանալուց առաջ դատավոր Գինսբուրգը հայտնել էր վերջին ցանկությունը՝ մինչ ընտրություններն ԱՄՆ Գերագույն դատարանում իր փոխարեն դատավոր չնշանակել

11:55 19.09.2020

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Երեկ, մահանալուց առաջ դատավոր Գինսբուրգը հայտնել է իր վերջին ցանկությունը: Այն էր, որ մինչ նախագահական ընտրությունները ԱՄՆ Գերագույն դատարանում իր փոխարեն դատավոր չնշանակվի: Այսօր Թրամփն արդեն թեկնածու ունի: ԱՄՆ գերագույն դատարանում կարող են ամրապնդվել պահպանողականների դիրքերը` կանխորոշելով ԱՄՆ իրավունքի «պահպանողական» գծի զարգացումը առաջիկա տասնամյակներում»: Նշենք․ […]

̰
Հրդեհ Աբովյան քաղաքում․ այրվել է սնկի մշակման թափոն

11:27 19.09.2020

Սեպտեմբերի 19-ին, ժամը 08։18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում՝ «ԳԳՄ»-ի մոտակայքում, ծխում է տորֆ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և չորս ջրատար ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացված է։ Պարզվել է, որ մոտ 3000 քմ տարածքում այրվում է մոտ 3000 խմ […]

̰
Խորհրդարանը փորձում է կարգավորել կինոարտադրության ոլորտը․քննարկում լիագումար նիստում 

20:10 18.09.2020

    Հայաստանում մինչ օրս չկա կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող իրավական որևէ ակտ. սա հաշվի առնելով՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մի խումբ պատգամավորներ նախաձեռնել են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի մշակումը, որն այսօր քննարկվել է խորհրդարանում: Այն ներկայացնող Աննա Կոստանյանը հիմնավորել է օրենքի անհրաժեշտությունը, ընդգծել ֆիլմարտադրության զարգացման ճանապարհով Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացման […]

̰
SHANTNEWS

20:00 18.09.2020

̰
 Մենք ընդամենը մի քանի քայլ էինք հեռու Վրաստանի հետ անցագրային կարգը չեղարկելուց. Լավրով

16:47 18.09.2020

«Ռուսաստանն ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա էր 2019-ին Վրաստանի հետ վիզային ռեժիմը վերացնելուց: Որոշումը գրեթե կայացվել էր: Խանգարեցին Թբիլիսիում 2019թ հունիսին Ուղղափառության միջազգային խորհրդարանական վեհաժողովում ռուսական պատվիրակության հետ տեղի ունեցած իրադարձությունները»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը RTINA-ի «Հատուկ հյուր» նախագծի համար Թինա Կանդելակիին տված հարցազրույցում: Գնահատելով վրաց-ռուսական ներկայիս  հարաբերությունները` Լավրովն այն անոմալ է […]

̰
Լեհաստանը կարող է ազգային պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ

16:44 18.09.2020

Լեհաստանը քննարկում է Բելառուսի դեմ ազգային պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Առայժմ մանրամասներ չկան, թե ովքեր են ընդգրկվելու պատժամիջոցների ցուցակում: Այս մասին հայտարարել է Լեհաստանի առաջնորդ Անջեյ Դուդան Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ բանակցությունների ընթացքում, հայտնում է Reuters- ը: Հաղորդվում է, որ Դուդան հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ քննարկում է Բելառուսի դեմ ազգային պատժամիջոցներ մտցնելու հնարավորությունը: Միաժամանակ […]

̰
Իսրայելը կորոնավիրուսի պատճառով աշխարհում առաջին անգամ սահմանել է երկրորդ կարանտինը

15:48 18.09.2020

Իսրայելը կորոնավիրուսի պատճառով աշխարհում առաջին անգամ սահմանել է երկրորդ համապետական ​​կարանտինը, գրում է РИА Новости-ն: Նշվում է, որ սահմանափակումները գործելու են երեք շաբաթ՝ հիմնականում հրեական աշնանային տոների ժամանակ: Քաղաքացիներին արգելվում է լքել իրենց տները 1000 մ-ից ավելի հեռավորության վրա, բացառությամբ աշխատանքի, գնումների և դեղորայքի համար գնալը, ինչպես նաև որոշ այլ պատճառներ: Հազար ոստիկան կհետևի կարանտինի […]

̰
Կրեմլը մեկնաբանել է Նավալնիի գործից շշի մասին վարկածը

15:08 18.09.2020

Ենթադրություններն այն մասին, որ Новичок խմբի թունավոր նյութի հետքերը կարելի է գտնել Տոմսկի հյուրանոցային սենյակի պլաստիկ շշի վրայից, որտեղ գտնվել է Ալեքսեյ Նավալնին, անհեթեթ են: Այսպիսով, Նավալնիի համախոհների վարկածը մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: «Մենք չենք կարող դա բացատրել, քանի որ շիշը, եթե այդպիսին կար, տարվել է Գերմանիա կամ […]

̰
Կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հերթական հանդիպումը

14:39 18.09.2020

Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման հարթակի հերթական հանդիպումը: Հանդիպմանն ինչպես անձամբ, այնպես էլ տեսակապի միջոցով մասնակցել են մի շարք դեսպաններ և միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։ Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, […]

̰
Նախարարությունը հիշեցնում է՝ «10 միլիոն ծառ» համահայկական ծառատունկը հետաձգվել է մինչև 2021 թվականի վերջ

14:00 18.09.2020

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը, կարևորելով յուրաքանչյուրի առողջությունը և համավարակի տարածման դեմ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև նկատի ունենալով ծառատունկի ընթացքում անխուսափելի մարդկային կուտակումների հնարավոր ռիսկերը, դեռևս ապրիլին որոշում էր կայացվել «10 միլիոն ծառ» համահայկական ծառատունկը հետաձգել մինչև 2021 թվականի վերջ։ Այս մասի հիշեցնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Լիահույս ենք, որ ստեղծված իրավիճակը […]

̰
Պուտինը, Թրամփը և Լուկաշենկոն Շնոբելյան մրցանակ են ստացել

12:16 18.09.2020

Պուտինը, Թրամփը և Լուկաշենկոն Շնոբելյան մրցանակ են ստացել: Սա Նոբելյան մրցանակի, այսպես ասած, հակամրցանակն է: Այդ մրցանակը տրվում է Հարվարդի համալսարանում՝ գիտական կասկածելի և անհեթեթ նվաճումների և գաղափարների համար: Ռուսաստանի, ԱՄՆ -ի ու Բելառուսի նախագահներին տրվել է առողջապահության ոլորտի մրցանակը՝ ցույց տալու, թե ինչպես կարող են քաղաքական գործիչներն ավելի մեծ ազդեցություն ունենալ մարդկանց կյանքի ու […]

̰ ̰ ̰
Ինչ վատ ավանդական ա՞ որ․ Արարատ Միրզոյան

08:28 18.09.2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել։ Լուսանկարվելու անակնկալ առաջարկը նրանց արվել է Գառնիում։ «Գոհարն ու երեխեքն այնքան արագ ու ոգևորված համաձայնեցին, որ չհասցրեցի առարկել։ Ինչ վատ ավանդական ա՞ որ»,-լուսանկարին կից գրել է Միրզոյանը։

̰
Վարչապետի ծառայողական ինքնաթիռի նշագծման համար 250,000 դոլար չի ծախսվել. տարածվող տեղեկությունը կեղծ է

23:50 17.09.2020

Վարչապետի ծառայողական ինքնաթիռի նշագծման համար 250 000 դոլար չի ծախսվել, լրատվամիջոցներում այս մասին տարածվող տեղեկությունը կեղծ է: Այս մասին տեղեկացնում է «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը: Լրատվամիջոցներում շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, թե Հայաստանի կառավարությունը նախորդ ամիս շուրջ 210 000 եվրո (250 000 ԱՄՆ դոլար) գումար է հատկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական «Airbus A319» ինքնաթիռի վրա […]

̰
Բելառուսը փակում է սահմանը Լիտվայի և Լեհաստանի հետ և ուժեղացնում սահմանային հսկողությունն Ուկրաինայի հետ

23:41 17.09.2020

Բելառուսը փակում է Լիտվայի և Լեհաստանի հետ պետական սահմանը, ինչպես նաև ուժեղացնում է սահմանային հսկողությունը Ուկրաինայի հետ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ «Մենք ստիպված ենք զորքերը փողոցներից տանել, զորքի կեսը հարվածի տակ դնել և փակել պետական սահմանը արևմուտքի հետ, առաջին հերթին Լիտվայի և Լեհաստանի հետ։ Ցավոք սրտի, մենք ստիպված […]

̰
Նավալնիին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

23:23 17.09.2020

Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին հինգշաբթի ՝ սեպտեմբերի 17-ին, Facebook- ում ասել է ԱՄՆ-ի Ռատգերս համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Էրոֆեևը: «Ռուսաստանով զբաղվող ճանաչված համալսարանների մի շարք դասախոսներ նրան առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի», – գրել է Էրոֆեևը: Նա նաև ավելացրել է, որ այս գաղափարին աջակցող գիտնականների մեջ կան այնպիսիք, […]

̰
Երկրում խիստ արգելքներ և սահմանափակումներ չեն լինի. Գախարիա

23:04 17.09.2020

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հայտարարությամբ, չնայած այն բանին, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է, երկրւմ խիստ սահմանափակումներ ու արգելքներ չեն լինի: Ինչպես նշել է Գախարիան, այժմ կառավարության  առաջնահերթությունը`տնտեսության շտապ վերականգնումն է: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն: «Վերջին ժամանակահատվածում վարակվածների թվի աճ է նկատվում, սակայն իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում և կառավարվում է: Այժմ մեր հիմնական խնդիրը վարակի […]

̰
Չինական դատարանը տեղացի մի միլիարդատիրոջ արգելել է շքեղություններ թույլ տալ

22:57 17.09.2020

Դատարանը արգելեց HNA խմբի նախագահ, չինացի միլիարդատեր Չեն Ֆենգին փող ծախսել շքեղության վրա, հայտնում է South China Morning Post-ը: Արգելքի պատճառը ընկերության պարտքերն էին: Այժմ Fenyu-ն չի կարող այնպիսի գնումներ անել, որ ավելորդ են առօրյա կյանքում և աշխատանքում: Մասնավորապես, գործարարին արգելվում է թռչել ինքնաթիռներով և օգտագործել արագընթաց գնացքներ: Նրան արգելվում է նաև գնել անշարժ գույք, […]

̰
BACK_TO_TOP