TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+17.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ դեսանտային նավը մտել է Սև ծով

22:48 17.09.2020

ԱՄՆ ռազմածովային ուժերի արագընթաց Yuma (T-EPF-8) դեսանտային նավը մտել է Սև ծով, հաղորդում է «Украинский милитарный» պորտալը: Դեսանտային արագընթաց նավը մտել է սևծովյան տարածք ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Roosevelt հրթիռային կործանիչից և Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի HMS Enterprise հետախույզից  հետո: Ի դեպ, անցյալ տարի Yuma դեսանտային նավը երկու անգամ մտել էր Օդեսա: Առաջինը ՝ 2019 […]

̰
ՀՀ-ում սովորող 1046 Վրաստանի քաղաքացի վրաց-հայկական սահմանը հատելու թույլտվություն է ստացել

22:37 17.09.2020

ՀՀ-ում սովորող 1046 Վրաստանի քաղաքացի վրաց-հայկական սահմանը հատելու թույլտվություն է ստացել:Այդ կապակցությամբ հատուկ հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանատունը`կցելով ուսանողների ցանկը, ովքեր կարող են անարգել հատել հայ-վրացական սահմանը միայն Սադախլո-Բագրատաշեն անցակետով, ժամը 10։00-18:00-ն ընկած ժամանակահատվածում։ Ցուցակում անուն ազգանուններին ծանոթանալու համար կարող եք այցելել նշված հասցեով՝  https://drive.google.com/file/d/1voXsJzzOYxLKvRoara9lmiqz7rAe4X9v/view?usp=sharing Այն ուսանողները  ուսանողները, ում անուն-ազգանունները չկան ցուցակում, կարող են […]

̰
Արևմտյան հատուկ ծառայությունները կապ ունեն Նավալնիի դեպքի հետ. Վոլոդին

22:32 17.09.2020

ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն ասել է, որ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված զարգացումների հետևում հատկապես  Եվրոխորհրդարանի հայտարարությունից հետո պարզ է  դառնում, որ  արտասահմանյան հատուկ ծառայություններն են, գրում է РИА «Новости-ն: Նա նաև ասել է, որ Արևմուտքը պետք է միջոցներ ձեռնարկի այդպիսի հայտարարությունների վերաբերյալ, եթե  դեռևս կարևոր են  ժողովրդավարությունը, միջազգային նորմերն ու օրենքները: Եվրոպական խորհրդարանի պատգամավորները […]

̰
Լիբիայի ու Սիրիայի հարցով ռուս-թուրքական հերթական բանակցություններն ավարտվել են անարդյունք

22:28 17.09.2020

Սեպտեմբերի 16-ի երեկոյան Անկարայում ավարտվել են Սիրիայի ու Լիբիայի հարցով ռուսական ու թուրքական ռազմաքաղաքական պատվիրակությունների բանակցությունների 4-րդ փուլը:  Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններում տեխնիկական պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում թե՛ Լիբիայի, թե՛ սիրիական Իդլիբի հարցում հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ռուսական կողմը Թուրքիային առաջարկել է […]

̰
Ինչ է քննարկվել ՔՊ-ի նիստում․ մանրամասնում է Ալեն Սիմոնյանը

21:47 17.09.2020

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր հավաք է անցկացրել գլխամասային գրասենյակում: Քննարկմանը մասնակցել է նաև վարչապետը: Հանդիպումից հետո օրակարգի մասին որոշ տեղեկություններ է հայտնել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա չի մեկնաբանել ԱԺ-ում և կառավարությունում պաշտոնների վերաբաշխման մասին մամուլում մինչ այս տարածված տեղեկությունները: Սիմոնյանը նշել է, որ այսօրվա հավաքը նոր ձևաչափով է, որի խնդիրն է պատգամավորների և […]

̰
Ինչո՞ւ է Բաքվին այդքան վախեցնում մի քանի հարյուր լիբանանահայերի՝ Արցախ տեղափոխվելու հեռանկարը

21:37 17.09.2020

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր Ադրբեջանի պահանջով պարզաբանել է Մոսկվայի մոտեցումը Լիբանանից գաղթած հայ ընտանիքներին Արցախում օթևան տալու խնդրի վերաբերյալ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
«ԵՄ-ն պետք է ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ»․ Կիպրոսի նախագահ

20:52 17.09.2020

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ Եվրամիությունը (ԵՄ) Արևելյան Միջերկրականում Թուրքիայի նավթահորատման ապօրինի աշխատանքները դադարեցնելու համար պետք է ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառի։ Այս մասին նա  Նիկոսիայում հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Չարլզ Միշելի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Անաստասիադիսը նշել է, որ ԵՄ-ն Թուրքիայի նկատմամբ որդեգրած դիրքորոշման հարցում նույնպես չպետք է […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Յոշիհիդե Սուգային՝  Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

20:27 17.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Յոշիհիդե Սուգային՝  Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:    Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձևավորվել են փոխվստահության և փոխշահավետության վրա հիմնված սերտ հարաբերություններ: Համոզված լինելով, որ մեր երկրների միջև բարեկամական համագործակցությունն ունի մեծ […]

̰
Առողջապահության նախարարին հանձնարարեցի երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը․ Նիկոլ Փաշինյան

19:54 17.09.2020

  Առողջապահության նախարարին հանձնարարեցի երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը։ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը։ «Չթաքցնեմ, տարակուսած եմ, որ այս պատմության ընթացքում որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ […]

̰
Վայր եմ դնում պատգամավորական մանդատս և պետական ծառայությունս շարունակելու եմ գործադիրում․Արմեն Փամբուխչյան

19:29 17.09.2020

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել և պետական ծառայությունը շարունակելու է գործադիրում։ Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ ․ https://www.facebook.com/armen.pambukhchyan/posts/3271589839595710

̰
Նիկոլ Փաշինյանը կհանդիպի գործադիր և օրենսդիր մարմինների անդամների հետ. ի՞նչ են քննարկելու

16:48 17.09.2020

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այսօր նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը օրենսդիր և գործադիր մարմինների անդամների հետ: Սովորաբար հինգշաբթի օրերին ՔՊ-ն վարչության նիստ է գումարում, բայց SHANTNEWS.am-ի տեղեկություններով, այսօրվա նիստը կտարբերվի նախորդներից նաև մասնակիցներով: Սպասվում է, որ նիստին կմասնակցեն նաև մարզպետները: Ի թիվս այլ հարցերի, իշխանությունը կքննարկի նաև առաջիկայում սպասվող վերադասավորումները: Որոշ պատգամավորներ օրենսդիր մարմնից կգործուղվեն […]

̰
Բելառուսում ԶԼՄ-ները հրատարակվել են առանց  լուսանկարների

16:16 17.09.2020

Բելառուսում այսօր անկախ ԶԼՄ-ները հրատարակվել են առանց լուսանկարների՝ արտահայտելով իրենց համերաշխությունը նախօրեին ձերբակալված ֆոտոլրագրողներին: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ Տասնյակից  ավելի թերթեր ու համացանցային կայքեր հոդվածները հրապարակում են առանց լուսանկարի և մակագրում. «Այստեղ կարող էր լինել լուսանկար, սակայն լուսանկարիչներ չկան։ Նրանց Բելառուսում ձերբակալում են»։ Նշվում է, որ ֆոտոլրագրողներ Ալեքսանդր Վասյուկովիչին և Վլադիմիր Գրիդինին նախօրեին […]

̰
Եվրախորհրդարանը պահանջել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Նավալնիի պատճառով

16:00 17.09.2020

Եվրախորհրդարանը պահանջել է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին նշված է կառույցի կայքում հրապարակված բանաձևում: Ընդունված փաստաթուղթը օրենսդրական բնույթ չունի, բանաձևը խորհրդատվական բնույթ ունի և պարտադիր կատարման ենթակա չէ ԵՄ ինստիտուտների և միության անդամ պետությունների կառավարությունների համար: Բրյուսելը դատապարտել է Նավալնիի ենթադրյալ թունավորումը և կարգադրել միջադեպի հանգամանքների միջազգային հետաքննություն […]

̰
Վարորդները դեղատների կանաչ խաչն այլևս չեն շփոթի լուսացույցի լույսի հետ. ԱԺ-ն նախագիծ է ընդունել

15:36 17.09.2020

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գործընկերներիս՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Նարեկ Զեյնալյանի և իմ կողմից շրջանառության մեջ դրված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերն ընդունվեցին ամբողջությամբ։ Նոր իրավակարգավորումների համատեքստում […]

̰
Կառավարությունն ընդլայնում է հայտարարագրման ենթակա պաշտոնյաների ու նրանց տվյալների ցանկը

15:23 17.09.2020

Կառավարությունն ընդլայնում է հայտարարագրման պարտավորություն ունեցող անձանց և նրանց՝ հայտարարագրման ենթակա տվյալների ցանկերը: Ըստ այդմ՝ օրենքով սպառիչ թվարկված ծախսերի դեպքում, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն դրամը, կամ նույն տեսակի ծախսով, եթե հանրագումարը գերազանցում է 3 մլն դրամը, պաշտոնյան պարտավոր է ներկայացնել հայտարարագիր: Նախագիծն այսօր ԱԺ-ում ներկայացրել է արդարադատության նախարարը՝ նշելով, որ այն […]

̰
Ջիմ Քերրին մարմնավորելու է Ջո Բայդենին

14:40 17.09.2020

Ամերիկացի դերասան Ջիմ Քերրին կխաղա քաղաքական գործիչ և ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի դերը NBC-ի Saturday Night Live երեկոյան երգիծական հաղորդաշարի նոր 46-րդ եթերաշրջանում: Twitter-ում շոուն ստեղծողների խոսքով՝ Քերրին կխաղա Դեմոկրատական ​​կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի դերը նոր սեզոնում, որը սկսվում է նոյեմբերի 3-ին: «Ջիմ Քերրին մեր նոր Ջո Բայդենն է»,- ասվում է հաղորդագրության մեջ: […]

̰
Համաշխարհային տնտեսությունը «ուշքի կգա» հինգ տարվա ընթացքում

14:05 17.09.2020

Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Կարմեն Ռեյնհարտը կարծում է, որ համաշխարհային տնտեսությունը հինգ տարվա ընթացքում կվերականգնվի կորոնավիրուսի համավարակի հետևանքով կրած վնասներից, գրում է  Reuters-ը։  «Հնարավոր է՝ բոլոր սահմանափակումները հանելուց հետո թռիչքաձև զարգացում լինի, սակայն վերջնական վերականգնման համար հինգ տարի պետք  է»,- ասել է մասնագետը։ Ընդ որում, ճգնաժամից հետո աղքատության մակարդակն աշխարհում վերջին քսան տարվա կտրվածքով աննախադեպ […]

̰
Երևանի պոլիկլինիկաները նոր բուժսարքավորումներ են ստացել. քաղաքապետ Մարությանը ծանոթացել է ծրագրի ընթացքին

13:56 17.09.2020

Երևանի ավագանին 2020թ. բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով 200 միլիոն դրամ հատկացրեց բուժհաստատություններին: Սա գրեթե եռակի ավելի է 2018թ. համեմատ: Պոլիկլինիկաներում իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին աշխատանքային այցի ընթացքում ծանոթացավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Ես շատ եմ կարևորում առաջնային օղակի ընդհանուր ծառայությունը, սա կարևորագույն բաղադրիչ է ընդհանուր բուժական համակարգի, պետության տեսակետից: Մենք պետք է կանխարգելենք […]

̰
Դիլիջանում ոստիկանները հայտնաբերել են կանեփանման զանգված

13:44 17.09.2020

Դիլիջանի ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալներ, որ քաղաքի Այգեստան փողոցի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ թմրանյութ է պահում և օգտագործում: Սեպտեմբերի 15-ին՝ երեկոյան ժամը 9-ին, Դիլիջանի օղակաձև խաչմերուկից նա կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց ծխախոտի տուփ` լցված կանեփանման բույսի մանրացված զանգվածով: Տղամարդու հայտնածով` հայտնաբերվածն ինքն է պատրաստել վայրաճ կանեփի բույսից, որ օգտագործի: […]

̰
Ասանժի կինը խոսել է բանտում ամուսնու նկատմամբ բռնությունների մասին

13:26 17.09.2020

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կին և նախկին փաստաբան Ստելլա Մորիսը նշել է, որ Ասանժին բրիտանական բանտում վատ են վերաբերվում: Նա Twitter-ում գրել է, որ Ասանժին արթնացնում են առավոտյան ժամը հինգին, ձեռնաշղթաներ են հագցնում, մերկացնում և ռենտգենային ճառագայթման են ենթարկում: Բացի դրանից՝ նրան մեկուկես ժամ տանում են դատարան նեղ ֆուրգոնով, որն ավելի շատ դագաղ է հիշեցնում: […]

̰
Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ԱՏՁՄ միության նորանշանակ տնօրենի հետ

12:42 17.09.2020

2020 թ․-ի սեպտեմբերի 16-ին, ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանի և նորանշանակ տնօրեն Րաֆֆի Քասսարջյանի հետ: Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ ներկայումս նախարարությունը ստանձնել է մի շարք ինստիտուցիոնալ նախագծերի իրականացում, որոնք ներառում են կրթությունից, գիտելիքից մինչև ընկերության ստեղծում, հիմնում, ձեռներեցության զարգացում, ֆինանսների ներգրավում, ենթակառուցվածքային այլ […]

̰
ՍԴ նորընտիր անդամներն ԱԺ-ում երդվել են գործել անկախ և անաչառ

11:49 17.09.2020

Խորհրդարանն այսօր ևս աշխատանքները սկսել է երեկ քննարկված նախագծերի քվեարկություններով, որոնցից առանցքայինը վերաբերում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդմանը։ Առաջարկվում էր վարչապետի քննարկմանը ներկայացնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը: Մեծամասնությունը մերժել է նախագիծը, բայց մինչ քվեարկությունները տեղի է ունեցել ՍԴ նորընտիր երեք դատավորներից երկուսի երդման արարողությունը: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Անկախության օրը հատուկ մրցանակ կստանան մերօրյա հերոսները՝ բուժաշխատողները և զինվորականները

11:37 17.09.2020

«Զվարթնոց» տաճարում սեպտեմբերի 21-ին տեղի կունենա «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը։ Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ արդեն երկրորդ տարին Անկախության օրը կնշվի՝ մեծարելով ՀՀ քաղաքացուն: 2019 թ-ին սկիզբ դրվեց «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը, որն ավանդաբար տեղի է ունենում սեպտեմբերի 21-ին: Նախագծի մասնակից ձեռներեցներից 12-ը […]

̰
Եվրախորհրդարանն այսօր կքննարկի Նավալնիի թունավորման շուրջ ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը

11:28 17.09.2020

Եվրախորհրդարանն այսօր կքննարկի ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման շուրջ ստեղծված իրավիճակը: Գերմանական իշխանությունների փոխանցմամբ՝ Նավալնու դեմ կիրառվել է «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութը: Նախատեսվում է այս առիթով բանաձև ընդունել: Եվրախորհրդարանի կայքը հրապարակել է տարբեր խորհրդարանական խմբակցությունների կողմից մշակված փաստաթղթերի նախագծեր, որոնցից մեկում առաջարկվում է դադարեցնել «Հյուսիսային հոսք» գազատարի կառուցումը, որով պետք է ռուսական վառելիք մատակարարվի Եվրոպա: […]

̰
ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. քվեարկության կդրվի Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը

10:02 17.09.2020

ԱԺ-ում շարունակվում են սեպտեմբերի 14-ին մեկնարկած քառօրյա նիստի աշխատանքները: Քվեարկության կդրվի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման նախագիծը, ինչպես նաև նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը։

̰
ԱՄՆ պետքարտուղարը դիտորդական խումբ կուղարկի Վրաստան

09:48 17.09.2020

ԱՄՆ պետքարտւղար Մայք Պոմպեոն շնորհակալություն է հայտնել Վրաստանի ԱԳՆ-ին՝ Վրաստանում հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերի համար: «Ես կիսում եմ ձեր ջանքերը՝ ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ՝ միջազգային չափանիշներին և լավագույն փորձին համապատասխան: Ես բարձր եմ գնահատում Վրաստանի կառավարության կողմից ձեռնարկված բոլոր քայլերը՝ միջազգային դիտորդների ժամանումը երկիր խրախուսելու և հեշտացնելու համար։ […]

̰
Նիկաս Սաֆրոնովի որդուն «պատանդ  են» պահել թուրքական հյուրանոցում

23:30 16.09.2020

Ռուս ժամանակակից հայտնի նկարիչ Նիկաս Սաֆրոնովի որդին՝  Լուկա Զատրավկինը «պատանդ է  մնացել» թուրքական հյուրանոցում  այն դեպքից  հետո, երբ կոտրել է մանկական լողավազանը, հաղորդում է Собеседник-ը: Նիկաս Սաֆրոնովը հայտարարել է, որ հյուրանոցից  հրաժարվում են իր տղային բաց թողնել, մինչև չփոխհատուցի վնասը:  Իսկ կոտրած լողավազանը գնահատել են 19.000 դոլար: Միջադեպից հետո որդին արդեն կազդուրվում է, ասել է […]

̰
Մենք պնդում ենք, որ ԼՂ հակամարտությունը պետք է ունենա փոխզիջման վրա հիմնված լուծում. Զոհրաբ Մնացականյանը՝ եգիպտական «Nile TV»-ին

23:26 16.09.2020

Հայաստանն ու Եգիպտոսն ունեն շատ խորը և հարուստ երկկողմ օրակարգ, եգիպտական «Nile TV» հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Մենք նաև ունենք երկխոսության և համագործակցության կարևոր հարթակներ և կիսում ենք բազում ընդհանուր դիրքորոշումներ տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Ամենակարևոր սկզբունքներից մեկը մեր տարածաշրջաններում խաղաղության, անվտանգության և կայունության վճռական հանձնառությունն […]

̰
Քանյե Ուեսթը Twitter-ում հրապարակել է Պուտինի` ձյուդոյի մարզումից լուսանկար

22:59 16.09.2020

Ամերիկացի ռեփեր Քանյե  Ուեսթը Twitter-ի իր էջում հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը: Դրանում Պուտինը 2016 թվականին ձյուդոյի ՌԴ հավաքականի հետ մասնակցում է մարզումների. «Կանոն համար մեկ՝ լսեք Ye (Քանյեի կեղծանունն է-խմբ․)»,- գրել է երգիչը: Լուսանկարում նաև ձյուդոիստ Մուսա Մոգուշկովն է: Հիշեցնենք՝ Քանյե Ուեսթը մտադիր է  մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին որպես անկախ թեկնածու:  

̰
Ջո Բայդենը պարծեցել է իր նոր ռինգտոնով

22:16 16.09.2020

ԱՄՆ նախագահի դեմոկրատական ​​թեկնածու Ջո Բայդենը ընտրողների առջև պարծեցել է իր նոր ռինգտոնով: Ելույթի ձայնագրությունը տեղադրվել է Twitter- ում: Fox News- ը նշում է, որ դեմոկրատը իսպանական մշակութային ժառանգության միամսյակին նվիրված միջոցառմանը ելույթ ունեցողներից մեկն էր: Նրանից բացի, այնտեղ ելույթ են ունեցել դերասանուհի Եվա Լոնգորիան և երգիչ Ռիկի Մարտինը: Մոտենալով ամբիոնին՝ նա նշել է, որ […]

̰
BACK_TO_TOP