TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+15.91 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զախարովան ներողություն է խնդրել ԱՄՆ-ի և Սերբիայի նախագահների հանդիպումը ծաղրող գրառման համար

12:08 07.09.2020

Ալեքսանդր Վուչիչն այս գրառումն անվանել էր պարզամիտ և գռեհիկ՝ ընդգծելով, որ ինքն ԱՄՆ-ում պաշտպանել է ՌԴ-ի հետ հարաբերությունները։

̰
Գաղտնազերծվել են փաստաթղթեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի վերաբերյալ

21:42 06.09.2020

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է փաստաթղթեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի վերաբերյալ: Պատմական նմուշները հասանելի են կառույցի կայքում: Փաստաթղթերը, որոնք ներառում են պատմական բնագրեր խորհրդային բանակի ռազմական գործողությունների մասին, գաղտնազերծվել են պատերազմի ավարտի 75-ամյակի կապակցությամբ: Նյութերը միավորված են «Օրինաչափ ավարտ» վերնագրով: Այն բացահայտում է Հեռավոր Արևելքում իրականացված երեք խոշոր գործողությունների մանրամասները՝ Մանչժուրիայի ռազմավարական, Հարավ-Սախալինյան հարձակումը և […]

̰
Ռուսաստանն արձանագրել է ՆԱՏՕ-ի հետախուզության ակտիվացում

21:02 06.09.2020

Վերջերս 30 տոկոսով ավելացել է Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավիացիայի թռիչքների թիվը։ Հյուսիսատլանտյան դաշինքի հետախուզության ակտիվացումն արձանագրել է ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, գրում է РИА Новости-ն։ Նրա խոսքերով՝ վերջերս ՆԱՏՕ-ի ինքնաթիռները սկսել են իրականացնել փորձնական թռիչքներ ռուսական տարածքի ուղղությամբ հրթիռային հարվածների իմիտացիայով։ Շոյգուն ընդգծել է, որ օգոստոսի 23-ից սեպտեմբերի 2-ը ռուսական ինքնաթիռները առնվազն 10 անգամ […]

̰
Ուժայինները ցրել են Լուկաշենկոյի նստավայրի մոտ հավաքված ցուցարարներին․ առնվազն 20 մարդ ձերբակալվել է

20:12 06.09.2020

Ուժայինները ցրել են Անկախության պալատի մոտ հավաքված ցուցարարներին։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը; Գործակալության տվյալներով՝ ակցիայի ընթացքում բերման է ենթարկվել առնվազն 20 մարդ։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ ցույցին շուրջ 100 000 մարդ է հավաքվել։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մինսկում ցուցարարները մոտեցել են Լուկաշենկոյի նստավայրին։

̰
Մինսկում ցուցարարները մոտեցել են Լուկաշենկոյի նստավայրին

18:34 06.09.2020

Մինսկում բազմահազարանոց ցույցի մասնակիցները մոտեցել են Անկախության պալատին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրին։ Այդ մասին գրում է ТАСС-ը։ Միևնույն ժամանակ, Հաղթողների պողոտան, որ տանում է դեպի նստավայր, շրջափակել են վահաններով հատուկջոկատայինները։ Ճանապարհին նաև ջրցաններ ու 3 մետրանոց մետաղական պատնեշներ են։ Ցուցարարները գոչում են՝ «Դուրս արի», «Որքան արժե խիղճդ»։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սաակաշվիլին սեպտեմբերի 7-ին հանդես կգա Վրաստան վերադառնալու մասին հայտարարությամբ

17:40 06.09.2020

«Վաղը ես ուղերձով կդիմեմ և կխոսեմ իմ վերադարձի ծրագրի մասին»,- այսօր ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել Միխեիլ Սաակաշվիլին: Հիշեցնենք, որ Վրասատնի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որում խոսել էր իր ապագա ծրագրերի, Վրաստան վերադառնալու մասին: Մինչ «Ազգային շարժում» խմբակցության նախագահ Ռոման Գոցիրիձեն հայտարարել էր, թե տրամաբանական կլիներ Սաակաշվիլիի […]

̰
Սերբիայի նախագահը  քննադատել է Զախարովային․ վերջինս մեկնաբանել է

16:51 06.09.2020

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ներողություն է խնդրել Սպիտակ տան աթոռների մասին Սերբիայի նախագահի քննադատությունն առաջացրած ֆեյսբուքյան գրառման համար։ «Ներողություն եմ խնդրում, բայց իմ գրառումը սխալ է մեկնաբանվել»։ Ավելի վաղ Մարիա Զախարովան լուսանկարներ էր հրապարակել, որոնցից մեկը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի վաշինգտոնյան այցի լուսանկարն է: Զախարովան Վուչիչին խորհուրդ էր տվել Դոնալդ Թրամփի դիմաց նստել […]

̰
Մինսկում հակակառավարական ցույցերը մեկնարկել են

15:17 06.09.2020

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նոր տեսաուղերձով է հանդես եկել՝ կոչ անելով բելառուսցիներին մասնակցել Միասնության քայլերթին։ Այն մեկնարկել է այսօր` Մինսկի ժամանակով 14։00-ին։

̰
Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել «Կովկաս-2020» միջազգային զորավարժություններին

10:30 06.09.2020

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել «Կովկաս-2020» զորավարժություններին, սակայն դիտորդներ կուղարկի: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ին է փոխանցել ՊՆ-ն։ «Ադրբեջանցի զինծառայողները չեն մասնակցի «Կովկաս-2020» զորավարժություններին, որոնք կանցկացվեն այս տարվա սեպտեմբերին Ռուսաստանում: Զորավարժություններին նախատեսվում է դիտորդի կարգավիճակում երկու զինծառայողի ուղարկել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով հրաժարվում է «Կովկաս-2020» […]

̰
Երևանի Բաբայան փողոցում առկա հետիոտնային անցումը կվերակառուցվի

23:20 05.09.2020

Հետիոտնային տեղաշարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Բաբայան փողոցի №4 և №6 շենքերի ճանապարհահատվածում առկա հետիոտնային անցումը կվերակառուցվի և 2020թ. սեպտեմբերի 7-ին կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ կահավորված համապատասխան ճանապարհային նշաններով ու գծանշումներով: Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից՝ հորդորելով վարորդներին չգերազանցել նշված ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների համար սահմանված երթևեկության առավելագույն թույլատրելի 40կմ/ժ արագությունը:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

23:00 05.09.2020

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 6-7-ը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 8-9-ը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Բողոքի ակցիա Մինսկում՝ հաջակցություն ձերբակալված ուսանողների

22:51 05.09.2020

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հարյուրավոր ուսանողներ բողոքի ակցիա են անցկացրել՝ հաջակցություն չարտոնված ցույցերին մասնակցելու համար ձերբակալված Մինսկի լեզվաբանական համալսարանի ուսանողների։ Այս մասին հայտնում է «Ազատության» բելառուսական ծառայությունը Telegram-ի իր ալիքում։ Ուսանողներին են միացել նաև տարբեր համալսարանների դասախոսներ։ Հաղորդվում է բողոքի ակցիայի 2 մասնակցի ձերբակալության մասին։  

̰
Արտակարգ դրությունից կարանտինայի ռեժիմի անցումը որքանո՞վ կփոխի ստեղծված իրադրությունը

22:27 05.09.2020

Հայաստանը շուտով հրաժեշտ կտա արտակարգ դրությանը, բայց կանցնի կարանտինայի ռեժիմի: Որքանո՞վ սա կփոխի ստեղծված իրադրությունը, կբացվե՞ն արդյոք սահմանները, թե՞ ոչ, այս ամենն առայժմ հնարավոր չէ կանխատեսել, քանի որ համաճարակային իրադրությունն աշխարհում շարունակում է մնալ անկայուն: COVID-19-ը շարունակում է սպառնալ աշխարհին, ավելին՝ հիշեցնել, որ եթե չպահպանվեն անհրաժեշտ կանոնները, 100 հազարավոր մահերի, դիմակներից այտուցված դեմքերով, գերհոգնած բժիշկների, […]

̰
Շիրակի մարզպետն ուղիղ տեսակապով ցուցադրել է երեկոյան Գյումրին

22:00 05.09.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցուցադրել է երեկոյան Գյումրին։ Հիշեցնենք՝ այսօր Գյումրու օրն է։ Չնայած կորոնավիրուսային համաճարակին՝ քաղաքն այցելուների պակաս չի զգացել։

̰ ̰
Հոգեբանը խորհուրդ է տալիս երեխաներին հարցնել, թե ինչու նրանք չեն ցանկանում դպրոց գնալ

20:00 05.09.2020

  Մանկական հոգեբան Նատալյա Նաումովան կարծում է, որ դպրոց գնալ չցանկացող երեխայի հետ հաճախակի   պետք է հանգիստ զրույցներ վարել և հուշող հարցեր տալ: Nation News-ին տված հարցազրույցում հոգեբանը նշել է, թե ինչպես կարելի է զրույցի միջոցով հարթեցնել իրավիճակը   քմահաճ երեխայի հետ: Առաջին հերթին հոգեբանը  խորհուրդ է տալիս հետևյալ հարցեր տալ․ իսկ ինչպես պետք է ապրենք […]

̰
Ուգանդայում էներգիա կստանան բանաններից ու թրիքից

19:45 05.09.2020

Ուգանդայի բնակիչները էներգիա կստանան բանաններից և կենսագործունեության թափոններից: Այդ մասին հաղորդում է CNBC-ը: «Բնական էներգիայի աղբյուր կդառնան ջուրը, թրիքը և կովի մեզը: Խառնուրդը լցնում են այն վառարանի մեջ, որը գազ է ստանում այդ ամենից և ուղարկում ջերմությունը խոհանոց,-հաղորդում է  Green Heat International ընկերության տնօրենը:Այդ  ընկերությունն է   նորարարության հեղինակը: Էներգիայի  այդ  տեսակն ամենահարմարն է  մի երկրի […]

̰
Հայաստանի հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային

19:27 05.09.2020

Հայաստանի ազգային հավաքականը  առաջին տուրի խաղում հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիային եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։ Հայաստանի հավաքականը երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին Երեւանում՝ ընդունելով էստոնացիներին։ Հիշեցնենք, որ հավաքականին չեն միացել իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը։ Նրանք չեն մասնակցի նաեւ երկրորդ տուրի խաղին։

̰
Գյումրին այսօր Հայաստանի կենսունակության ապացույցն է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

16:04 05.09.2020

«Հայ ժողովրդի տոկունության խորհրդանիշ Գյումրին այսօր Հայաստանի կենսունակության ապացույցն է։ Քաղաքի բացառիկ պատմական ժառանգությունը և նրա բնակիչների դինամիզմը Գյումրին դարձնում են մշակութային մայրաքաղաք»,- Գյումրի քաղաքի օրվա կապակցութամբ «Ֆեյսբուք»-ում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։ Դեսպանը նշել է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հպարտ է մասնակցել Գյումրու նորացմանը և աջակցել քաղաքում ֆրանսիական մշակույթի և լեզվի զարգացմանը` […]

̰
Բելառուսում ուրբաթ օրվա բողոքի ակցիայի մասնակիցներից 41-ը ձերբակալվել է

14:21 05.09.2020

Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ ուրբաթ օրը երկրում մասսայական միջոցառումների մասին օրենքի խախտման համար ձերբակալվել է 41 անձ: «Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, երկրում անցկացվել են հասարակական-քաղաքական մասսայական միջոցառումներ: Ներքին գործերի նախարարության կողմից անհրաժեշտ միջոցներ են կիրառվել հասարակական կարգի և հանրային անվտանգության պահպանման համար: Երեկ մասսայական միջոցառումների մասին օրենքի խախտման համար ձերբակալվել է 41 անձ»,- […]

̰
Երբեք ավելորդ չի հիշելը, որ Հայրաքաղաքը մեր երկրի տաղանդների դարբնոցն է․ Մարության

12:58 05.09.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Գյումրու օրվա կապակցությամբ․ «Այսօր Գյումրու տոնն է: Երբեք ավելորդ չի հիշելը, որ Հայրաքաղաքը մեր երկրի տաղանդների դարբնոցն է՝ արհեստների ու արվեստների կենտրոնը: Իսկ վերջին տարիներին Գյումրին սկսել է խորհրդանշել մեր երկրի նոր զարթոնքը, ինչը կրկնակի ուրախալի է: Թանկագին գյումրեցիներ, Ամբողջ սրտով շնորհավորում եմ քաղաքի օրվա […]

̰
ՀՀ-ում մեկնարկել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի և հայ զինծառայողների մարտավարական վարժանքը

12:48 05.09.2020

Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի զինծառայողները Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների հետ համատեղ երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժությունների շրջանակներում հանդիսավոր երթով ուղևորվել են Կամխուդ և Ալագյազ մարտավարական դաշտեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավայի ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մոտոհրաձգային, տանկային, ինժեներական, հետախուզական ստորաբաժանումները մշակել են պաշտպանական, հարձակողական, հետախուզական գործողություններ՝ հրետանային, հակաօդային պաշտպանության և ավիացիայի աջակցությամբ: Զորավարժության […]

̰
Սարյան և Արմենակյան փողոցներում հրավառություն իրականացրած անձինք հայտնաբերվել ու տուգանվել են

22:44 04.09.2020

Սեպտեմբերի լույս 1-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք զանգած անձը հայտնեց, որ Նորք-Մարաշում հրավառություն է։ Արմենակյան փողոց մեկնած օպերատիվ խումբը օպերատիվ կերպով պարզեց, թե ով էր հրավառություն իրականացրել։ Արմենակյան փողոցի բնակիչը տեղափոխվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Ոստիկանության Կենտրոնական բաժին հնչած ահազանգի հետքերով Սարյան փողոց մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերեցին հրավառություն իրականացրած […]

̰
«Մենք առանց նախապայմանների պատրաստ ենք Հունաստանի հետ երկխոսությանը». Թուրքիայի ԱԳՆ

22:25 04.09.2020

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Հունաստանի հետ երկխոսության վերաբերյալ հայտարարությամբ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ ՄԻնչ այդ Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) կողմերին կոչ էր արել Միջերկրական ծովի արևելյան հատվածում առկա լարվածությունը թուլացնելու նպատակով անմիջապես երկխոսություն սկսել։ Թուրքիան հայտնել է, որ ինքը պատրաստ է առանց նախապայմանների երկխոսություն սկսել Հունաստանի հետ և սպասում է, որ Հունաստանն […]

̰
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով նոր տվյալներ են ձեռք բերվել. մեկ անձ ձերբակալվել է

21:45 04.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այլ անձանց կողմից թմրանյութ պահելու և իրացնելու վերաբերյալ: Նախաքննության ընթացքում ձեռնարկված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ 2 եղբայրներին պատկանող Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի տներից մեկում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և […]

̰
Հայաստանից ,Արցախից և Ադրբեջանից հնչող ցանկացած հայտարարություն մեծ ազդեցություն է ունենալու հետագա զարգացումների վրա․Տիգրան Աբրահամյան

20:25 04.09.2020

Տավուշում ծավալված ռազմական գործողություններից հետո արտաքին քաղաքական օրակարգում լրացուցիչ երկու կարևոր հարց կա։ Առաջին, ե՞րբ են կողմերը վերադառնալու բանակցությունների սեղան և երկրորդ, ի՞նչ օրակարգի շուրջ։ Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել «Հենակետ»  վերլուծական կենտրոնի  ղեկավար Տիգրան Աբրահամյանը ։ «Առաջինը կարևոր է հասկանալու, թե արդյո՞ք առհասարակ կողմերը ցանկություն ունեն վերադառնալու բանակցությունների գործընթաց, թե՞ մարտական գործողությունների հերթական […]

̰
Ավստրալիայում մեծ  մեքենայի չափեր ունեցող կոկորդիլոս են բռնել

20:20 04.09.2020

Ավստրալիայի  հյուսիսային հատվածում հսկայական կոկորդիլոս են բռնել, որը  մեծ մեքենայի չափերի է հասնում ։ «Զբոսաշրջիկները քայլում էին գետի երկայնքով , այն ուղղությամբ,որտեղ կոկորդիլոսն էր ,- պատմել է պրոֆեսիոնալ որսորդ  Ջոն Բուրքը,- Ես հաստատ չէի ցանկանա նրան բախվել  ձկնորսության ընթացքում»։ Սողունի երկարությունը 4,4 մետր է, իսկ քաշը՝ մոտ 350 կիլոգրամ ։ Ձկնորսները  նշել են, որ սա […]

̰
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

20:00 04.09.2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել է մինչև 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ նախագիծը, ինչպես նաև դրա շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ներկայացված առաջարկները: Օրակարգում ընդգրկված էր նաև Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադարձ առևտրի ապրանքաշրջանառության ֆիսկալ մշտադիտարկման համակարգի ձևավորման հարցը: Հայկական կողմը […]

̰
Գիտնականները նշել են COVID-19-ի նկատմամբ օրգանիզմում հակամարմինների պահպանման ժամկետը

19:40 04.09.2020

  Իսլանդիայի գիտնականները հետազոտություն են իրականացրել, որով պարզել են, որ COVID-19-ով վարակվածների օրգանիզմում, առողջանալուց հետո, շուրջ 4 ամիս պահպանվում են հակամարմինները։ Հաղորդում է The New England Journal of Medicine բժշկական պարբերականը։  Այսպիսով՝ հետազոտության մասնակիցների 90%-ի օրգանիզմում նշված ժամանակահատվածում կայուն  հակամարմիններ են ձևավորված եղել, իսկ առաջին երկու ամսում դրանց քանակն ավելացել է։   Փորձագետները նաև նշել […]

̰
Զ. Մնացականյանն ընդունել է Նիդեռլանդների Թագավորության նորանշանակ դեսպանին

18:38 04.09.2020

Սեպտեմբերի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Նիդեռլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ ԱԳ նախարարը շնորհավորել է Նիկո Սխերմերսին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու առնչությամբ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-նիդեռլանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը և տարբեր մակարդակներում առկա երկխոսության առավել ակտիվացմանը: Այդ առնչությամբ երկուստեք կարևորվել է Երևանում […]

̰
BACK_TO_TOP