TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+22.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թրամփը պատրաստակամություն է հայտնել սեփական միջոցները ծախսել նախընտրական քարոզարշավի ժամանակ

23:58 08.09.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել անձնական միջոցները ծախսել նախընտրական քարոզարշավի ժամանակ: «Անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ օգտագործել իմ սեփական միջոցները նախընտրական քարոզչության համար: «Որքան էլ այն արժենա, մենք պետք է հաղթենք»,- լրագրղներին ասել է Դոնալդ Թրամփը: Միաժամանակ հավելել է, թե այս պահին սեփական միջոցների օգտագործման կարիք չկա: «Վերջին երկու ամսվա ընթացքում մենք ավելի […]

̰
Տուրքերի և վճարների արտոնություն՝ լիբանանահայերին. ավագանու հերթական նիստն է կայացել

21:22 08.09.2020

Սեպտեմբերի 8-ին Երևանի ավագանին գումարեց 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը: Օրակարգում ընդգրկված էր 17 հարց: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, ավագանու որոշմամբ Երևանի փոխքաղաքապետ նշանակվեց Սերգեյ Ներսեսյանը, որը փոխարինելու է հուլիսին պաշտոնին հրաժեշտ տված Հայկ Սարգսյանին։ Նախքան ընտրությունը, թեկնածուն պատասխանեց ավագանու անդամների հարցերին։ Մեկ այլ որոշմամբ ավագանին սահմանեց Երևանի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականություն […]

̰
Պետք է հետևողական լինել, որ համատիրության ղեկավարը փողը չվերցնի ու դնի գրպանը. Գյումրիի քաղաքապետ

21:13 08.09.2020

Տնակներից ու սեփական տներից բացի, հուլիսի 13-ի ջրհեղեղից ու կարկուտից բազմաբնակարան շենքեր էլ են տուժել։ Համայնքային բյուջեից  հատկացված 10 միլիոն դրամի հասնող աջակցության ցուցակում շենքերն ընդգրկված չէին։ Այս նիստում ավագանին որոշեց համատիրություններին գումար տալ վնասված տանիքները վերանորոգելու համար։ «Նախատեսել ենք 11 համատիրության 4824000 դրամ հատկացնել, որ կարողանան անհրաժեշտ աշխատանքները կատարել»,- նշել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական […]

̰
Մտահոգված ենք ատելության խոսքի աճով, ինչը հատկապես դրսևորվեց առողջապահական այս ճգնաժամի շրջանում. ՀՀ ԱԳ նախարար

20:55 08.09.2020

Սեպտեմբերի 8-ին ՖՄԿ գագաթաժողովը նախագահող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «ՄԱԿ-ի և տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպություններ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը» խորագրով բաց քննարկմանը։ ԱԳ նախարարը կարևորեց ՄԱԿ-ի և ՖՄԿ միջև համագործակցության շուրջ քննարկման նախաձեռնումը և շնորհակալություն հայտնեց գլխավոր քարտուղարի Աֆրիկայի հարցերով  օգնականին և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին՝ իրենց […]

̰
Այսօր Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից Հայաստան է վերադարձել 133 քաղաքացի

20:38 08.09.2020

Սեպտեմբերի 08-ին Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից Հայաստան են վերադարձել 133 քաղաքացի։ Չվերթը իրականացրել է «Armenia» ավիաընկերությունը: Այս մասին տեղեկացնում են Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից։

̰
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

19:27 08.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյան որոշմամբ՝ Սուսաննա Սահադյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ-գլխավոր հաշվապահ։ Վարչապետի որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։ Որոշման մեջ  ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել չեխ փաստաբան և լրագրող Դ․ Մազալովայի մահվան կապակցությամբ

18:46 08.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  թվիթերյան իր էջում ցավակցություն է հայտնել չեխ փաստաբան և լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ․  «Խոր վշտով տեղեկացա չեխ փաստաբան և լրագրող Դանա Մազալովայի մահվան լուրի մասին։ Նա 1988 թվականի երկրաշարժից հետո ներգրավված էր հայանպաստ գործունեության մեջ, և նրա հարուստ փաստագրական ժառանգությունը մեծ հետք է թողել Արցախի խնդրի անաչառ լուսաբանման հարցում»։ Հիշեցնենք` […]

̰
 Արցախի քաղաքացիների օգտահաշիվները ենթարկվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների հաքերային հարձակմանը

18:09 08.09.2020

Ադրբեջանի հատուկ ծառայությունները հաքերային հարձակման են ենթարկել Արցախի Հանրապետության մի շարք քաղաքացիների սոցիալական ցանցերի օգտահաշիվները: Հայտնում են  Արցախի Ազգային անվտանգության ծառայությունից: «Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով ԱՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և սոցիալական ցանցերում մշտադիտարկման աշխատանքների ընթացքում ի հայտ է բերել, որ վերջին օրերին Ադրբեջանի Հանրապետության հատուկ […]

̰
Լուկաշենկոն չի ժխտում, որ երկար ժամանակ է «նույն աթոռին»

16:00 08.09.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի ժխտում, որ իր պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է, այնուամենայնիվ, նա չի պատրաստվում հեռանալ, քանի որ այժմ միայն նա կարող է «պաշտպանել բելառուսներին»: Լուկաշենկոյի այս կարծիքը մեջբերել է «Ռոսիա-1» հեռուստաընկերության թղթակից Եվգենի Ռոժկովը, որը մասնակցել է Լուկաշենկոյի հետ հարցազրույցին: Լուկաշենկոն չի նշել, թե ինչից է անհրաժեշտ պաշտպանել բելառուսներին: Միաժամանակ, նա շեշտել է, […]

̰
ՀՀ ֆինանսական համակարգը կարող ենք բնութագրել որպես կայուն և դինամիկ աճող․ Մարտին Գալստյան

15:16 08.09.2020

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Նա խոսել է ՀՀ ֆինանսական համակարգի զարգացման, ֆինանսական կայունության և համավարակով պայմանավորված զարգացումների մասին։ «Հայաստանի ֆինանսական համակարգը կարող ենք բնութագրել որպես կայուն և դինամիկ աճող, որը տարիների ընթացքում անխափան իրականացրել է ֆինանսական միջնորդի իր գործառույթը, քանի որ ամենակարևոր գործառույթը, որ, ըստ էության, համակարգն […]

̰
Վերսկսվել են սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով լսումները․ դատարանը չփոխեց տուժածների դատավարական կարգավիճակը

15:06 08.09.2020

Մեկամսյա դադարից հետո այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, վերսկսվեցին սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով լսումները։ Ինչպես փոխանցում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից, դատարանն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ դատակոչի ցուցակում ներառված 102 հոգուն որպես գործով վկա հրավիրելու միջնորդությանը: Պաշտպանը նշեց, որ մեղադրող կողմը անհասկանալի […]

̰
Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը բողոքարկվել է Մեծ պալատին

14:47 08.09.2020

Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված ՀՀ Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի գործով Մարդու իրավուքների եվրոպական դատարանի Պալատի վճռի մինչև օրինական ուժի մեջ մտնելը բողոքարկվել է Մեծ պալատին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դիմումատուների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Սահակյանը հիշեցրել է, որ 2020 թվականի մայիսի 26-ին Մարդու […]

̰
Ես ցանկանում եմ՝ ընտրությունները լինեն ճիշտ ժամանակին, չգնան արտահերթ ընտրական ինչ-որ պրոցեսի. Թևան Պողոսյան

14:15 08.09.2020

Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանն ու մարտահրավերներին է այսօր անդրադարձել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանն ու Արցախը պետք է միասին պատրաստ լինեն դիմակայելու անվտանգային մարտահրավերներին: Նրա գնահատմամբ՝ Հայաստանի կառավարությունը պետք է զարկ տա ռազմական հաղորդակցմանը և առհասարակ ներքաղաքական կյանքում էլ ստեղծվեն միջոցներ կարծիքներ լսելու և դրանք քննարկելու համար: […]

̰
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը 3 միլիոն դոլար են վերադարձրել Եղիսաբեթ Երկրորդին

12:40 08.09.2020

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը ՝ Մեգան Մարքլը, 3 մլն դոլարի ներդրում են կատարել «Ինքնիշխան դրամաշնորհ» ծրագրում (4 2.4 միլիոն ֆունտ): Այս մասին  այտնում է Daily Mail-ը։ Գահաժառանգների շարքում վեցերորդ տեղը զբաղեցնող Հարրին կնոջ հետ թագուհի Եղիսաբեթ Երկրորդին է վերադարձրել իրենց նախկին կեցավայրի`Վինձորի Ֆրոգմոր-քոթեջի վերանորոգման համար ծախսված միջոցները: Նշվում է, որ արքայազնը վճարել […]

̰
Հայաստանը չի խոչընդոտել ՄԱԿ-ում վրացանպաստ բանաձևի ընդունմանը. կգնահատե՞ն արդյոք Թբիլիսիում

12:11 08.09.2020

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության է դրվել Աբխազիայի և Հարավային Օսիայի վրացի փախստականների կարգավիճակի մասին վրացամետ մի բանաձև: Նույն բովանդակությամբ բանաձև ՄԱԿ-ում ընդունվում է գրեթե ամեն տարի: Պատմության մեջ երկրորդ անգամ Հայաստանը բանաձևի ընդունմանը դեմ չի քվեարկել: Թբիլիսիում ողջունել են Երևանի այս քայլը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Երևանը նոր փոխքաղաքապետ ունի

11:53 08.09.2020

Սերգեյ Ներսեսյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում. այս մասին որոշումը Երևանի ավագանին կայացրել է այսօր՝ նիստի ժամանակ: Սերգեյ Ներսեսյանի օգտին կողմ է քվերակել 47 անդամ, դեմ ձայն չի եղել: Սերգեյ Ներսեսյանը քաղաքապետարանում, այսպես ասած, ֆինանսական բլոկի պատասխանատուն է լինելու, ուստի նրան ուղղված հարցերից մեկը վերաբերել է նրան, թե ինչ ծավալի գումարի հետ է գործ […]

̰
Մակրոնն ու Ջոնսոնը Ռուսաստանից շտապ բացատրություն են պահանջում՝ կապված Նավալնիի թունավորման հետ

09:47 08.09.2020

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները Ռուսաստանից շտապ բացատրություն են պահանջում՝ կապված Ռուսաստանի տարածքում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ։ Հարցը քննարկվել է երկուշաբթի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հեռախոսազրույցի ընթացքում: Այս մասին հաղորդել է «Европейская правда»-ն` հղում անելով Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությանը: Ջոնսոնը և Մակրոնը վրդովմունք են հայտնել Նավալնիի վրա […]

̰
Թող գա․ Գախարիան՝ Սաակաշվիլիի ծրագրերի մասին

21:58 07.09.2020

Սաակաշվիլին այսօր պաշտոնապես ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից և «Ուժը միասնության մեջ» ընդդիմադիր ասոցիացիայի կողմից հայտարարվեց երկրի վարչապետի թեկնածու: ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին ցինիզմ է համարել ընդդիմության  որոշումը: «Հասարակություն, որը շատ լավ հիշում է համակարգային հանցագործությունները, որոնք այս մարդը գործեց սեփական ժողովրդի նկատմամբ: Այս հանցագործությունների պատճառով է, որ նա դատապարտվել է վրացական դատական ​​իշխանության […]

̰
Վարչապետի շրջայցը՝ շինհրապարակի վերածված Տավուշում

20:46 07.09.2020

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով եղել է Տավուշի սահմանամերձ համայնքներում։ Կառավարության ղեկավարը ծանոթացել է հակառակորդի հրետակոծությունից ավերված տների վերանորոգման, համայնքներում ճանապարհաշինարարական և այլ ծրագրերով ընթացող շինաշխատանքներին։ Վարչապետը տիկնոջ հետ Երևանից Տավուշ հասավ ուղղաթիռով։ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի առաջին կանգառը Չինարին էր, առաջին հարցը՝ որպիսության մասին։ Զրույցի բռնված բնակիչները սկսեցին իրենց […]

̰
Ուզում ես խաղաղություն՝ պատրաստ եղիր պատերազմի, և մենք արդեն անցել ենք դրա միջով․ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը՝ Բարսելոնում գործող «Nationalia» գործակալությանը

19:44 07.09.2020

Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը Բարսելոնում գործող «Nationalia» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է հակամարտության ուղղությամբ Արցախի ու Ադրբեջանի ունեցած դիրքորոշումներին, Ադրբեջանի սադրանքներին և հրադադարի ռեժիմի խախտումներին և շեշտել, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է ստանձնել պատասխանատվության իր բաժինը՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման հարցում։   Հուլիսին Բաքվում տեղի ունեցած ցույցերը փողոց դուրս բերեցին հազարավոր մարդկանց, ովքեր […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին

19:12 07.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին Անկախության օրվա առիթով: «Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ ջերմ շնորհավորանքներ ու լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին: Հայաստանի և Բրազիլիայի միջև հաստատվել են գործընկերային սերտ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Լիահույս եմ, որ համատեղ […]

̰
Նիկոլ Փաշինյանը Բերդում մասնակցել է «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմանը 

18:51 07.09.2020

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ է այցելել։ Վարչապետի առաջին կանգառը եղել է Չինարին, որտեղ ծանոթացել է պետական միջոցներով բնակիչներից մեկի նոր տան կառուցման աշխատանքների ընթացքին։ Վերջինիս տունն ամբողջովին ավերվել էր հրետակոծության հետևանքով։ Մովսեսում և Այգեպարում էլ վարչապետը քաղաքացիների հետ զրուցել է ճանապարհաշինական, հրետակոծությունից ավերված տների կառուցապատման ծրագրերից։ Տավուշի սահմանամերձ համայնքներ վարչապետի վերջին […]

̰
Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով 3 անձ կալանավորվել է

18:09 07.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչքը ձեռք են բերել […]

̰
Լուկաշենկոն պատրաստվում է հանդիպել Պուտինի հետ. ամսաթիվը հայտնի է

15:58 07.09.2020

Մոտ ժամանակներս Մոսկվայում տեղի կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հայտարարված հանդիպումը: Կրեմլը հրավերի մասին հայտարարվել է օգոստոսի 30-ին, երբ Ռուսաստանի նախագահը զանգահարել է՝ շնորհավորելու Լուկաշենկոյին ծննդյան օրվա կապակցությամբ: Այժմ հայտնի է դարձել նաև հանդիպման օրը: Дождь հեռուստաալիքը հայտնում է, որ երկու քաղաքական գործիչները կհանդիպեն Մոսկվայում սեպտեմբերի 14-ին:

̰
Մերկելը կարծում է, որ «Հյուսիսային հոսք 2»-ի ապագան կախված է Նավալնիի հետ կապված գործընթացից

15:43 07.09.2020

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայն է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի հետ այն հարցի վերաբերյալ, որ երկրի դիրքորոշումը «Հյուսիսային հոսք 2»-ի հարցում կարող է կախված լինել բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հետ կապված Ռուսաստանի հետագա գործողություններից: Այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, հայտնում է ТАСС-ը: «Կանցլերը կիսում է արտգործնախարարի կարծիքը»,- ասել է նա: Միևնույն […]

̰
1990-ից ի վեր առաջին անգամ Չինարիում զրոյից տուն են կառուցում․ Փաշինյան

15:10 07.09.2020

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է։ Նա ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ լինելու է մարզի սահմանամերձ համայնքներում։ Նրա առաջին կանգառը եղել է Չինարին։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել սահմանապահ բնակիչներին՝ հուլիսյան հաղթական մարտերում զինված ուժերին ամուր թիկունք կանգնելու համար։ Նա ծանոթացել է նաև բնակիչներից մեկի նոր տան կառուցման աշխատանքների ընթացքին։ Վերջինիս տունն ամբողջովին ավերվել է […]

̰
Ասանժը կրկին ձերբակալվել է

14:36 07.09.2020

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որը Բելմարշի բանտում էր պահվում 2019-ի ապրիլից, երկուշաբթի օրը կրկին ձերբակալվել է՝ կապված ԱՄՆ գլխավոր դատախազության գրասենյակի կողմից իրեն արտահանձնելու կրկնվող դիմումի հետ: Հարցումը ԱՄՆ իշխանությունները ներկայացրել են հիմնական լսումների մեկնարկից երեք շաբաթ առաջ: Հարցումն ինքնին պարունակում է ներկայացված մեղադրանքները: Ասանժի փաստաբանները նշել են, որ դա կարող է երկարացնել գործի քննության […]

̰
«Խնդրում ենք Պուտինին բացել սահմանը»․ ՌԴ մեկնել ցանկացողների բողոքի ակցիան շարունակվում է

14:30 07.09.2020

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն այսօր առավոտյան նախ մայրաքաղաքի փողոցներով իրականացրին ավտոերթ՝ կոչ անելով իրենց խնդիրն ունեցող այլ մարդկանց միանալ ակցիային և ժամը 13։30-ին հավաքվել կառավարության շենքի առաջ։ Նշված ժամին նշված վայրում հավաքվելով՝ քաղաքացիները շարունակում են պահանջել, որ բացվեն սահմանները և իրենք Հայաստանից մեկնելու հնարավորություն ունենան։ Նրանց մի մասը պնդում է, որ ՌԴ-ում պետական աշխատանք ունի, […]

̰
Բեռլինը զեկուցել է Նավալնիի վերաբերյալ ՌԴ-ի հարցմանը համաձայնություն տալու մասին

13:12 07.09.2020

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ իր գերատեսչությունը համաձայնեցրել է Ալեքսեյ Նավալնիի գործով իրավաբանական օգնության վերաբերյալ Ռուսաստանի կողմից ուղարկված հարցումը: «Սա նշանակում է, որ հայցվող տեղեկատվությունը կարող է տրվել մեր կողմից: Բայց սա գործընթաց է, քանի որ անընդհատ նոր տվյալներ են ստացվում. Նավալնին հետագա բուժում է անցնում, ստուգվում […]

̰
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ և ԵՄ երկրների միջև ռեադմիսիայի կիրարկման արձանագրություններին

12:25 07.09.2020

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և եվրոպական մի քանի պետությունների միջև «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունները վավերացնելուն: ՀՀ և ԵՄ միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին կիրարկման երեք արձանագրությունները՝ Բուլղարիայի Հանրապետության հետ, Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի […]

̰
BACK_TO_TOP