TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նավալնիին թունավորելու համար Ուկրաինան պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

09:38 03.09.2020

Ուկրաինայի ԱԳՆ-ն պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ`Ալեքսեյ Նավալնիին թունավորելու համար: «Մենք խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի կողմից կատարված հերթական հանցավոր արարքը: Միջազգային հանրությունը պետք է պատշաճ կերպով արձագանքի Կրեմլի՝ ընդդիմադիր քաղաքական գործչի կյանքը կործանելու փորձին: Միայն քաղաքակիրթ աշխարհի կայուն դիրքորոշումը, ներառյալ պատժամիջոցները, կստիպեն Ռուսաստանի իշխանություններին դադարեցնել հանցագործություններն ինչպես առանձին ընդդիմադիր քաղաքական գործիչների, այնպես էլ պետությունների […]

̰
«Մոսկվան պատասխանելու բան չունի»․ Մարիա Զախարովան՝ Նավալնիի հետ կապված իրավիճակի մասին

23:46 02.09.2020

«Մոսկվան պատասխանելու բան չունի»,- այսպես է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը։ Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Գերմանիայից Նավալնիի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի ստացել: «Ռուսական կողմը ոչ մի նյութ չի ստացել այս հարցի վերաբերյալ` ո՛չ գլխավոր դատախազության կողմից նախապես ուղարկված […]

̰
Կհանդիպե՞ն արդյոք Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները

23:08 02.09.2020

Վաղը Մոսկվայում իր աշխատանքը կսկսի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների գագաթնաժողովը: Հանդիպմանը մասնակցելու նպատակով Ռուսաստանի մայրաքաղաք են մեկնելու Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
«Իսլամական պետությունը» ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել Սուրբ Սոֆիայի տաճարում

23:02 02.09.2020

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, անդրադառնալով Ադանայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Մահմութ Օզդենի ձերբակալությանը, հայտնել է, որ ԻՊ-ն ահաբեկչական ակտ էր ծրագրում Այասոֆիայի դեմ (բյուզանդական հռչակավոր Սուրբ Սոֆիայի տաճար): Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Սոյլուն նշել է, որ Օզդենին, որը համարվում է Թուրքիայում ԻՊ-ի հրամանատարը, ձերբակալել են օգոստոսի 20-ին և առգրավվել բազմաթիվ թվային […]

̰
Էրդողանի կուսակիցն անպատվել է Դեմիրթաշին ու նրա երեխաներին, հետո՝ ջնջել գրառումը

22:46 02.09.2020

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամ, Մանիսա նահանգից պատգամավոր ընտրված Թամեր Աքքալը սկանդալային գրառում է կատարել իր Twitter-ի միկրոբլոգում։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ով 2016 թվականի նոյեմբերի 4-ից ի վեր բանտարկված է և գտնվում է Էդիրնեի բանտում, հայտնել էր, որ տևական ժամանակ է […]

̰
SHANTNEWS

22:00 02.09.2020

̰
Արցախյան հիմնահարցի շուրջ ինչպիսի բանաձևեր էլ փնտրեն, վերջին խոսքը Ստեփանակերտինն է

21:03 02.09.2020

29 տարի առաջ Արցախը կայացրեց իր որոշումը և  Արցախյան հիմնահարցի շուրջ ինչպիսի բանաձևեր էլ փնտրեն, վերջին խոսքի իրավունքը Ստեփանակերտինն է: Թեմայի շուրջ այսօր Արամ Աբրահամյանը հեռավար զրուցել է Ստեփանակերտում գտնվող «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» Հասարակական Կազմակերպության նախագահ Թևան Պողոսյանի հետ: Ներկայացնենք մի հատված զրույցից․  

̰
Դավիթ Տոնոյանը հանդիպել է Անդրեյ Կարտապոլովի հետ

20:20 02.09.2020

  Սեպտեմբերի 2-ին, «Խաղաղության մարտիկ» մրցույթի փակման հանդիսավոր արարողությունից հետո, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Դիլիջանում հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովի հետ։   Զրուցակիցները բարձր են գնահատել համավարակի պայմաններում Հայաստանում կազմակերպված «Խաղաղության մարտիկ» մրցույթի ընթացքը, մասնակիցների պատրաստվածությունը, ընդգծել են, որ մրցույթը նպաստում է համագործակցության խթանմանը։ Դավիթ Տոնոյանն ու Անդրեյ Կարտապոլովը շարունակել […]

̰
Արցախի նախագահը   խոսել է դարի նախագծից , ներդրվող բջջային նոր կապից

20:12 02.09.2020

Աշխատանքային 100 օրն է ամփոփել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա դարի նախագիծ է անվանել այն ծրագիրը, որի շինարարական աշխատանքներն արդեն սկսված են: Ըստ այդ նախագծի՝ Սարսանգի ջրամբարից ջուր կմատակարարվի Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու շարջանների ավելի քան 30 հա տարածքի: Հաջորդ կարևոր հայտարարությունն այն մասին է եղել, որ առաջիկա 7 օրերի ընթացքում Արցախի գրեթե ողջ տարածքում […]

̰
 Ամուլսարում մասնավոր պահնորդական ծառայություն իրականացնող «Հատուկ անվտանգության ծառայություն» ընկերության լիցենզիան կասեցվել է

19:24 02.09.2020

«Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Ամուլսարի տարածքում «Լիդիան Արմենիա» ՍՊ ընկերությանը մատուցվող մասնավոր պահնորդական գործունեության իրականացումը կասեցվել է: Այս մասին տեղեկացնում  է Հայկական բնապահպանական ճակատը։      

̰
Մալաքյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու համար

18:40 02.09.2020

  Մալաքյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու համար։   Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրներին:  Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.  «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ […]

̰
Համագործակցության հուշագիր. կվերականգնվի Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցու տանիքը և գավիթը

16:40 02.09.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը և շինարարական կազմակերպությունների ղեկավար Նորայր Մարտիրոսյանն այսօր ստորագրել են հուշագիր Արագածոտնի մարզի Հարթավան համայնքի Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցու տանիքի և գավթի վերականգնման վերաբերյալ: Այս մասին հաղորդում են ԿԳՄՍ նախարարությունից։ Նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը երախտագիտություն է հայտնել բարերարին համագործակցության առաջարկի և աջակցության համար ու […]

̰
Հատուկ կարանտինային պայմաններ Բաթումում չենք հայտարարելու, և քաղաքի փակման մասին խոսք չի գնում. Գիորգի Գախարիա

14:14 02.09.2020

«Չնայած նրան, որ Բաթումում համավարակային իրավիճակը, կարծես թե, Վրաստանի մնացած շրջանների համեմատ ծանր է, մենք Բաթումում չենք նախատեսում ընդունել հատուկ կարանտինային պայմաններ, և քաղաքի փակման մասին խոսք չի գնում»,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում, փոխանցում է 1Tv.ge-ն։ Նրա խոսքերով՝ այսօր Բաթումում կենտրոնացած են բավականին մեծ թվով քաղաքացիներ, ովքեր […]

̰
Ճապոնիայի նոր վարչապետը կընտրվի խորհրդարանում սեպտեմբերի 16-ին

13:25 02.09.2020

Ճապոնական խորհրդարանի անդամները երկրի նոր վարչապետին կընտրեն սեպտեմբերի 16-ին, հայտնում է Kyodo գործակալությունը: Նշվում է, որ Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության գլխավորած իշխող կոալիցիան կարողացել է համաձայնության հասնել ընդդիմադիր կուսակցությունների հետ քվեարկության օրվա վերաբերյալ: Գործակալության տվյալներով՝ սեպտեմբերի 14-ին Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նոր նախագահի համար կանցկացվի ներկուսակցական ընտրություն: Հաղթող թեկնածուն կհաստատվի Ճապոնիայի վարչապետի պաշտոնում սեպտեմբերի 16-ին խորհրդարանում կայանալիք քվեարկությունից հետո: […]

̰
Սոֆիայում ցուցարարները ոստիկանների վրա ձվեր ու խնձորներ են նետել

12:50 02.09.2020

Սոֆիայում մասսայական ցույցեր են, ոստիկանների վրա ձվեր ու խնձորներ են նետում: Այդ մասին հայտնում է News-front գործակալությունը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ցուցարարները հավաքվել են խորհրդարանի շենքի կենտրոնական և հարավային մուտքերի մոտ: Նրանք կենդանի պատնեշ են կազմել շենքի մոտ: Հարավային մուտքի մոտ անկարգության մասնակցիները ճոճել են ոստիկանական մեքենան: Մեկ անձ ձերբակալվել է: Ցուցարարները պահանջում են […]

̰
Պուգաչովայի և Գալկինի երեխաներն արդեն դպրոց են գնում

12:30 02.09.2020

Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի երեխաները՝ Լիզան ուՀարրին սեպտեմբերի 1-ին դպրոց են գնացել: Գալկինն իր Ինստագրամում տեսանյութ է հրապարակել։ «Դպրոց: Սեպտեմբերի 1: Պատրաստվել էին, հուզվել էին: Ուղեկցեցին մայրիկը, հայրիկը, մորաքույրը, հորեղբայրը, դայակն ու էլի բարեկամներ»,- գրել է Գալկինը տեսանյութին կից: Տեսանյութի տակ մեկնաբանություններ են թողել Վլադիմիր Վինոկուրը, Իգոր Նիկոլաևը, Նիկոլայ Բասկովը, Լոլիտա Միլյավսկայան, Նատաշա Կորոլյովան […]

̰ ̰
Տանձուտ և Այգեշատ համայնքների 470 աշակերտ ու 53 ուսուցիչ ուսումնական տարին կսկսեն բարեկարգ ու վերանորոգված դպրոցներում

10:26 02.09.2020

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Արմավիրի մարզ՝ մասնակցելու Տանձուտ և Այգեշատ համայնքների միջնակարգ դպրոցների վերանորոգված և կահավորված մարզադահլիճների, հանդերձարանների ու հարակից տարածքի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։ Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են շուրջ երեք ամիս առաջ՝ մայիսի […]

̰
Իսրայելը մեղմացրել է Գազայի հատվածի շրջափակումը

09:34 02.09.2020

Գազայի հատվածում աշխատանքը կվերսկսի միակ էլեկտրակայանը։ Անկլավի ավելի քան 2 մլն բնակիչների համար էլեկտրաէներգիայի արտադրությունը դադարեցվել էր օգոստոսի 16-ին։ Իսրայելի իշխանությունները որոշել են թուլացնել Գազայի հատվածի շրջափակումը՝ հետևելով ՀԱՄԱՍ շարժման հետ ձեռքբերված հրադադարի համաձայնագրի պայմաններին։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Պաղեստինի անվտանգության ծառայություններից հայտնել են, որ Իսրայելը բացել է սահմանային կոմերցիոն անցակետը և թուլատրել […]

̰
Թրամփը մեղադրել է Չինաստանին COVID-19-ի զոհերի թիվը քողարկելու մեջ

09:21 02.09.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը միտումնավոր թաքցնում է  իրական տեղեկությունը երկրում կորոնավիրուսից մահացածների վերաբերյալ։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ զրույցում։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ներկայում Չինաստանը վերապրում է ծանր ժամանակներ, իսկ պանդեմիայի հասցրած վնասը շատ ավելի մեծ է, քան մարդիկ կարծում են։ «Նրանք կորցրել են տասնյակ հազարավոր մարդկանց։ Նրանք […]

̰
ԵՄ-ն կոչ է արել Թուրքիային իսկույն վերջ տալ լարվածությանը Միջերկրական ծովում

23:23 01.09.2020

Եվրոպական հանձնաժողովը կոչ է արել պաշտոնական Անկարային զերծ մնալ լարվածությունը խորացնելուց և նստել երկխոսության։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Արտահայտելով իր մտահոգությունը Թուրքիայի կատարած քայլերի կապակցությամբ՝ ԵՄ-ն հայտարարել է, որ իր սպասելիքների համաձայն՝ այս լարվածությունը պետք է հանգուցալուծում ստանա միայն խաղաղ ճանապարհով։ Եթե երկխոսությունը արդյունք չտա, ապա ըստ Եվրահանձնաժողովի խոսնակի՝ Թուրքիան պետք է պատրաստ լինի […]

̰
Մայրաքաղաքը լիբանանահայ քույրերին և եղբայրներին սպասում է գրկաբաց

22:58 01.09.2020

Մայրաքաղաքը լիբանանահայ քույրերին և եղբայրներին սպասում է գրկաբաց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Ավագանու որոշման նախագծի համաձայն, Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի հետևանքով Երևան տեղափոխվող լիբանանահայերի և նրանց հիմնադրած ընկերությունների համար կսահմանվի արտոնություն՝ նրանց ազատելով 2020 թվականի բոլոր տեղական տուրքերից և վճարներից»։

̰
Դեսպան Թրեյսին, Ռուստամ Բադասյանն ու Վահե Ղազարյանը փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել

22:02 01.09.2020

Ընդառաջելով հակակոռուպցիոն և ոստիկանական բարեփոխումների ռազմավարությունների իրականացմանն աջակցելու Հայաստանի կառավարության խնդրանքին՝ դեսպան Թրեյսին օրերս փոխըմբռնման երկու հուշագիր ստորագրեց, որոնք հստակեցնում են ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից նախատեսվող օժանդակությունը նոր հակակոռուպցիոն հաստատությունների և նոր պարեկային ոստիկանության ձևավորման աշխատանքներում։ Այս մասին տեղեկանում ենք Երևանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից։ «Ողջունելի է, որ Հայաստանի […]

̰
ՀՀ է ժամանել ՌԴ պաշտպանության փոխնախարար Անդրեյ Կարտապոլովը

21:48 01.09.2020

ՀՀ է ժամանել ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը ներկա գտնվելու «Խաղաղության մարտիկ» մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը: Գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը հանդիպումներ կունենա ՀՀ ՊՆ ղեկավար կազմի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

21:37 01.09.2020

Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ տարիներ առաջ համայն հայության աջակցությամբ արցախահայությանը հաջողվել է մարդկային մեծ կորուստների գնով իրացնել անկախ ապրելու իր իրավունքն ու ստեղծել պետականություն, որի գոյության […]

̰
Ջարդ կլինի. Լուկաշենկոն՝ իշխանափոխության մասին

20:25 01.09.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ երկրում իշխանափոխության դեպքում կարող է տեղի ունենալ «սպանդ»: Համեմատության համար նա նշել է, որ Ուկրաինայում իրավիճակը Մայդանից հետո «ծաղիկներ կթվա»: Այդ մասին նա ասել է երեքշաբթի լրագրողների հետ զրույցում: «Ես լարվում եմ միայն մեկ առիթով. ցանկանում եմ պաշտպանել այն, ինչ մեր ձեռքերով ստեղծել ենք քառորդ դար: Մենք այս […]

̰
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպումներ է ունեցել ԱՀ ԱԺ-խմբակցությունների հետ

20:15 01.09.2020

Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Լիլիթ Մակունցի գլխավորած՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը առաջին պաշտոնական հանդիպումներն է ունեցել Արցախի Հանրապետության –րդ գումարման խորհրդարանի խմբակցությունների հետ: Բոլոր հանդիպումները սկսվել են Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվան նվիրված շնորհավորանքներով: Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», Արցախի «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Հայ հեղափոխական […]

̰
Գյումրիի դրամատիկական թատրոնը պատանի հանդիսատեսի համար բացօթյա ներկայացում է խաղացել

18:41 01.09.2020

Այսօր Հայորդաց տան բացօթյա դահլիճում կայացել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շոու ներկայացումը,որը նախատեսված էր պատանի հանդիսատեսի համար։ Որ «Կորժիկը, կոմպոտը և կարամելկան» ներկայացման պրեմիերան կլիներ բացօթյա ու արտակարգ պայմաններում, տարեսկզբին թատրոնի տնօրինությունն անգամ ենթադրել չէր կարող, բայց համավարակը նոր իրավիճակ թելադրեց։ «Ներկայացման ռեժիսորն է Ռաֆայել Ասատրյանը, պրեմիերան պետք է կայանար մեր թատրոնի […]

̰
Սաակաշվիլիին պետք է վերադարձնենք Վրաստան. Կոբախիձե

15:45 01.09.2020

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությանն առ այն, որ ինքը ծրագրում է վերադառնալ հայրենիք: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ «Պետք է իրականացնենք նրա խոստումն ու վերադարձնենք Վրաստան, որ նախկին նախագահը պատասխան տա օրենքի առաջ»,- ասել է Կոբախիձեն: Կոբախիձեի խոսքերով՝ Միխեիլ Սաակաշվիլիի տարածած տեսանյութում հնչած […]

̰
Ննջարաններից գողացել էին 7 միլիոն դրամից ավելի փող․ ոստիկանները բացահայտել են գողությունները

14:13 01.09.2020

Օգոստոսի 26-ին՝ ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Սևանի բաժնում Ծաղկունք գյուղի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ նախորդ օրն իրենց տնից գողություն է կատարվել: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Պարզվել էր՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են պատուհանը և ննջասենյակից գողացել 4.480.000 դրամ: Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունը […]

̰
BACK_TO_TOP