TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+22.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:37 10.09.2020

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավարևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
«Վրացական երազանքը» վարչապետի պաշտոնում կառաջադրի Գիորգի Գախարիային

23:36 10.09.2020

«Վրացական երազանքն» այսօր ներկայացրել է հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընտրական ցուցակի առաջին քսանյակին: Ցուցակի առաջին հորիզոնականում առաջադրվել է գործող վարչապետ Գիորգի Գախարիան։ «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին հաղթելու դեպքում որպես վարչապետի թեկնածու կառաջադրի գործող վարչապետ Գիորգի Գախարիային, իսկ 10-րդ գումարման խորհրդարանի նախագահի թեկնածուն կլինի Արչիլ Թալակվաձեն (գործող նախագահը): «Վրացական երազանք» կուսակցությունն ավելի վաղ  Ախալքալաքի […]

̰
Ամատունի Վիրաբյանն աշխատանքային իրավունքների վերականգնման հարցը կվիճարկի դատարանում

20:49 10.09.2020

«Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից։ Այս հարցում ինչպիսի՞ն է Ամատունի Վիրաբյանի տեսակետը և ի՞նչ պարզաբանում է արել արդարադատության նախարարությունը։ Շուրջ 3 ամսից կլրանար աշխատանքային պայմանագրի ժամկետը, և եթե այն չերկարաձգվեր ևս մեկ տարով, 19 տարի ղեկավարած Ամատունի Վիրաբյանը կթողներ «Հայաստանի Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնը։ Համենայնդեպս, Վիրաբյանն […]

̰
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում հայտնաբերված ականը տեղափոխվել է անվտանգ տարածք

18:54 10.09.2020

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 17 հասցեում գտնվող Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շենքի նկուղում զինամթերք է հայտնաբերվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […]

̰
Աշխարհում կենդանիների պոպուլյացիան նվազել է 68%-ով

18:50 10.09.2020

WWF-ի հաշվարկներով՝ աշխարհում կենդանիների պոպուլյացիան նվազել է 68%-ով։ Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) հրապարակել է իր հաշվետու զեկույցը, ըստ որի՝ վերջին 50 տարում աշխարհում կենդանիների պոպուլյացիան նվազել է 68%-ով։ Հաղորդում է Ren.tv-ին։ Հրապարակված զեկույցում հիմնադրամը նշել է, որ կենդանի մոլորակի գլոբալ ցուցիչը շարունակում է նվազել։ «Կաթնասունների, թռչունների, ձկների, սողունների և երկկենցաղների թվակազմը 1970-ից 2016 թվականներին նվազել […]

̰
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին

17:57 10.09.2020

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այդ մասին տեղեկացնում են Ազգային անվտանգության խորհրդից: Նշվում է, որ ԱԽ քարտուղարը կարևորել է հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները, անդրադարձել է տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործում հայ-իրանական փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակին: Կողմերը վերահաստատել են […]

̰
Ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու պետտուրքերը կհանվեն, մի շարք ծառայությունների տրամադրման ժամկետները կկրճատվեն

15:32 10.09.2020

Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում կառավարությունը հեղափոխական բարեփոխում է իրականացնում։ Կառավարության կողմից այսօր հաստատված օրենսդրական փաթեթով կապահովվի արդարադատության նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունների թվայնացումը, կպարզեցվի վարչարարությունը, կկրճատվեն ժամկետները, կբարձրացվեն մատուցվող ծառայությունների որակն ու կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը։ «Օրենքների ընդունման արդյունքում կհանենք ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու և առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար պետական տուրքերը, կկրճատենք ամուսնության բացակայության մասին […]

̰
Քրեական ենթամշակույթի հանցակազմերով առաջին քրեական գործը 12 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

15:30 10.09.2020

Ավարտվել է ՀՀ գլխավոր դատախազության հետևողական հսկողության ներքո ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. մարտի 13-ին քրեական ենթամշակույթին վերաբերող հանցակազմերով հարուցված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը: Նախնական քննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության ուժերի կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների […]

̰
ԱԺ հանձնաժողովում Սերգեյ Բագրատյանին կփոխարինի Վարդևան Գրիգորյանը

14:46 10.09.2020

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր երկարատև ընդմիջումից հետո նիստ է գումարել, որի սկզբում նախագահ Վարազդատ Կարապետյանը հայտարարել է Սերգեյ Բագրատյանի՝ հանձնաժողովը լքելու մասին. «Պարոն Բագրատյանը հեռացել է մեր հանձնաժողովից՝ մեծ ցավ պատճառելով բոլորիս, մենք շնորհակալ ենք Ձեզ՝  մեր հետ մոտ երկու տարի այս ծանր աշխատանքը անելու համար, և […]

̰
Արարատ Միրզոյանը` Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելու մասին

13:00 10.09.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու դիմումի մասին: Հայտարարությունում ասվում է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը սեպտեմբերի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ […]

̰
ԵՄ-ի ճնշման ներքո Սերբիան հրաժարվել է Ռուսաստանի և Բելառուսի հետ զորավարժություններից

11:42 10.09.2020

Սրա պատճառով Սերբիայի կառավարությունը որոշել է առաջիկա 6 ամիսներին դադարեցել բոլոր համատեղ զորավարժությունները և զինված ուժերի հետ կապված նախագծերին մասնակցությունը ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, ԵՄ-ի, Արևելքի և Արևմուտքի հետ։

̰
Եվրոպական խորհրդի ղեկավարը ԵՄ-ին կոչ է արել արագացնել Բելառուսի իշխանությունների դեմ պատժամիջոցների կիրառումը

00:05 10.09.2020

Եվրոպական խորհրդի ղեկավարը ԵՄ-ին կոչ է արել արագացնել Բելառուսի իշխանությունների դեմ պատժամիջոցների կիրառումը: Նման առաջարկով Եվրոպական խորհրդի ղեկավար Շարլ Միշելը հանդես է եկել Twitter- ի իր միկրոբլոգում: Նա նաև հայտարարել է, որ «Բելառուսում քաղաքական հետապնդումները, ձերբակալությունները և բռնի աքսորը պետք է դադարեցվեն»: Այսօր հայտարարություն են տարածել նաև ԳԴՀ իշխանություններն առ այն, որ ցնցված են ընդդիմադիր […]

̰
Միխեիլ Սաակաշվիլին Վրաստան կժամանի իշխանափոխությունից հետո. Ռոման Գոցերիձե

23:44 09.09.2020

Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» խորհրդարանական խմբակցության նախագահ Ռոման Գոցերիձեն վստահեցրել է, որ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստան կվերադառնա նոյեմբերին: Նրա խոսքերով ՝ Սաակաշվիլիի հայտարարությունը վերադարձի մասին հստակ էր: «Նա հստակ պատասխանել է  իր ժամանման մասին շահարկումներին: Նա ասել է, որ իր գալը ընտրություններից առաջ կարող էր դառնալ անկայունություն կբերի այս անհիմն կառավարության պայմաններում: Հետևաբար, հայտաարեց, որ կվերադառնա […]

̰
Տուսկն առաջարկել է Սվետլանա Տիխոնովսկայային ներկայացնել Խաղաղության Նոբելյան մրցանակի

23:40 09.09.2020

ԵԺԿ ղեկավար Դոնալդ Տուսկն առաջարկել է Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխոնովսկայային և բանտում գտնվող նրա ամուսնուն ներկայացնել Խաղաղության Նոբելյան մրցանակի:  Թվիթերյան իր էջում նա մասնավորապես գրել է, դա կարող է ուժեղ ազդանշան լինել, եթե ԵՄ -ը նրանց առաջադրի: Դրանով, ըստ Տուսկի, արժանին կմատուցվի բոլոր բելառուսցիներին, որոնք ներգրավված են խաղաղության գործընթացներում: “I believe it will […]

̰
Վրաստանում հնարավորինս կխստացվի դիմակ կրելու կանոնների նկատմամբ վերահսկողությունը

21:56 09.09.2020

«Դիմակներ կրելու կանոնի վերահսկողությունը հնարավորինս կխստանա»,- Համակարգող խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Նատիա Մեզվրիշվիլին: Նրա խոսքերով՝ դիմակ կրելու կանոնին հետևելը հնարավորինս վերահսկվելու է, այդ թվում՝ հասարակական տրանսպորտում, վերելակներում և փակ տարածքներում: Ըստ նրա՝ հնարավորինս վերահսկվելու է, և մոտեցումը կլինի հնարավորինս խիստ: Նա կոչ է արել առավելագույնս հետևել կանոններին, ցուցաբերել քաղաքացիական […]

̰
Վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը  ավարտել է ժամանակավոր կացարանների հաշվառման գործընթացը

20:30 09.09.2020

2018 թվականի դեկտեմբերին վարչապետի հանձնարարականով  ձևավորված աշխատանքային խումբը ամբողջությամբ  ավարտել է  3 մարզերում անօթևան դարձած, ժամանակավոր կացարաններում ու տնակներում ապրող  ընտանիքների հաշվառման ու նրանց կարգավիճակների վերջնական հստակեցման գործընթացը։ Տվյալների ամբողջական փաթեթները  փոխանցվել են վարչապետի աշխատակազմ։ Կառավարությունը կքննարկի ու կհաստատի ընտանիքներից յուրաքանչյուրի փոխհատուցման ու աջակցության տարբերակները: Քննարկումները հետաձգվել էին  արտակարգ դրության պատճառով։ Բազմահատոր  թղթապանակներում քաղաքի ժամանակավոր […]

̰
Երևանի շատրվաններն ու ջրավազանները վերագործարկվելու են

19:56 09.09.2020

«Երևանի շատրվաններն ու ջրավազանները վերագործարկվում են»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 17:00-ից հետո, հերթականությամբ կսկսվի մայրաքաղաքի 22 շատրվանների և 8 ջրավազանների վերագործարկումը: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219841327809361&id=1405208089

̰
Ամերիկացիները նկարահանել են կարմիր երկինքը

19:13 09.09.2020

Ամերիկացիները ցուցադրել են երկնքի ամբողջ «ներկապնակը» անտառային հրդեհների ժամանակ: Երկինքը կարմիր երանգ է ստացել անտառային հրդեհների հետևանքով: Կադրերը նկարահանել են այրվող Կալիֆոռնիայի սահմանակից քաղաքներից մեկում: Երկինքն այնտեղ արնանման երանգ է ստացել: Նման երանգը խոշորամասշտաբ ծխի և արևի շողերի միաձուլման հետևանք է: Նույն թաղամասում ժամեր առաջ, մինչ մայրամուտը, երկինքը նարնջագույն երանգ է ունեցել։ Անտառային հրդեհները արդեն […]

̰
«Հաղթանակ» զբոսայգում ծառերի հատման և երկնաքերերի կառուցման մասին լուրերը Երևանի քաղաքապետարանը հերքում է 

18:58 09.09.2020

  Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով հերքում է «Հաղթանակ» զբոսայգում ծառերի հատման և երկնաքերերի կառուցման մասին լուրերը: Կարապետյանը մասնավորապես գրել է. «Մի քանի լրատվակայքեր տեղեկություն են շրջանառում՝ «Հաղթանակ» զբոսայգում ծառեր են կտրվել, իսկ տեղում երկնաքերեր են կառուցվելու» վերնագրով՝ հղում անելով սոցցանցային մի գրառում: Հայտնում եմ, որ տեղեկությունը […]

̰
Կայացել է Գյումրիում մանկահասակ երեխայի սպանության գործով հերթական նիստը․ դատարանը լսել է քրգործում ներգրավված վկաներին

18:40 09.09.2020

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, տեղի է ունեցել մանկահասակ երեխայի սպանության գործով հերթական դատական նիստը, որին ներկա էր ամբաստանյալ Անի Մինասյանը։ Դատական այս նիստի ընթացքում շարունակվել է քրեական գործում ներգրավված վկաների հարցաքննությունը։ Առաջինը հարցաքննվել է այն տան սեփականատերը, որտեղ մոտ մեկ ամիս երեխայի հետ վարձով բնակվել է 20-ամյա Անի Մինասյանը։ […]

̰
Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

17:00 09.09.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը, համաձայն վերջին սոցհարցումների, նախագահի առաջիկա ընտրությանը ետ է մնում իր մրցակից Ջո Բայդենից, առաջադրվել է 2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի: FoxNews-ի փոխանցմամբ՝ նա առաջադրվել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Նորվեգիայի պատվիրակության նախագահ Քրիստիան Թայբրինգ-Ջեդդեի կողմից, որը նշել է Թրամփի առանցքային դերը, մասնավորապես, Իսրայելի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների հաստատման գործում: «Քանի որ […]

̰
Խստացված վերահսկողություն կանաչ գոտիներում․ ԲԸՏՄ

16:59 09.09.2020

Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ սեպտեմբերի 9-ին շարունակել են լայնածավալ խստացված ստուգայցերը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։ Վաղ առավոտից Երևան քաղաքի հուշարձանների տարածքներում, կանաչ գոտիներում իրականացված դիտարկումների արդյունքները հավաստել են, որ օրեցօր նվազող խախտումներին զուգահեռ դեռևս գրանցվում են դիմակը սխալ կրելու կամ չկրելու դեպքեր։ Հակահամաճարակային անվտանգության կանոնների […]

̰
Լուկաշենկոն հայտնել է՝ ինչու չի հրաժարվում նախագահի աթոռից

16:47 09.09.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ ընտանիքն ու երեխաներն իր համար ամեն ինչ են: Իր կյանքում ամենագլխավոր մարդկանց համար էլ Լուկաշենկոն այդքան երկար ժամանակ պաշտոնավարել է, խոստովանել է նախագահը ռուս լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ: «Իմ և իմ մերձավորների երեխաները..․ Նրանց կբզկտեն, մաս-մաս կանեն… Դուք տեսնում եք, թե ովքեր են հիմա փողոցներում»,- ասել է Լուկաշենկոն: […]

̰
Բելառուսն ուժեղացրել է պետական ​​սահմանի պաշտպանությունը բոլոր ուղղություններով, բացառությամբ Ռուսաստանի

16:15 09.09.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ երկիրն ուժեղացրել է պետական ​​սահմանի պաշտպանությունը բոլոր ուղղություններով, բացառությամբ Ռուսաստանի: Նա հիշեցրել է, որ հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ գործնականում, բացի վարչականից, այլ սահման չունի: «Մենք ուժեղացրել ենք սահմաններն ուկրաինական ուղղությամբ: Եվ դա իզուր չէ՝ դատելով այս գիշեր տեղի ունեցածից», – ասել է Բելառուսի ղեկավարը:

̰
Պեսկովը նշել է Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների հնարավոր թեմաները

15:39 09.09.2020

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները չպետք է հանգեցնեն «միաձուլումների և կլանման»: Այդ մասին սեպտեմբերի 9-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Պետությունների հնարավոր միաձուլման մասին տեղեկատվությունը ղեկավարների հանդիպումից հետո Պեսկովն անհեթեթություն է համարել: Ըստ Կրեմլի ներկայացուցչի՝ հանդիպմանը հնարավոր է քննարկվեն երկկողմ հարաբերությունների տարբեր հարցեր, այդ թվում` տնտեսական գործընկերություն, […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

14:33 09.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի Էմոմալի Ռահմոն Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով: Ուրախալի է նշել, որ անկախության տարիների ընթացքում Տաջիկստանը զգալի հաջողությունների է հասել պետականաշինության և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղություններով: Համոզված եմ, որ մեր […]

̰
Իսպանիայում ցեղասպանության զոհերին նվիրված ևս մեկ խաչքար կդրվի

14:27 09.09.2020

Սեպտեմբերի 7-ին Իսպանիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն աշխատանքային այցով գտնվում էր Յորետ դել Մար քաղաքում, որտեղ հանդիպել է քաղաքապետ Ջաումա Դուլսատ ի Ռոդրիգեսի հետ:  «Արեւելքի» տվյալների համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Յորետ դել Մարը Հայաստանի քաղաքներից մեկի հետ քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը, կարևորել են տեղի հայ համայնքի կողմից իրականացվող քայլերը երկկողմ կապերն ամրապնդելու գործում: […]

̰
Զարուհի Բաթոյանը մեկնում է արձակուրդ. նրան կփոխարինի նախարարի առաջին տեղակալը

13:57 09.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զարուհի Բաթոյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար […]

̰
Մոբայլ վնասաբեր ծրագրերն ամենաքիչը Հարավային Կովկասում գրոհում են Հայաստանի օգտատերերին

11:15 09.09.2020

Հայաստանում 2020-ի ապրիլ-հունիսին շարժական վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 2,00%-ն այն դեպքում, երբ Վրաստանում նման գրոհների բախված օգտատերերի բաժինը կազմել է 2,08%, իսկ Ադրբեջանում՝ 3,37%։ Մոբայլ վնասակար ծրագրերը 2019 թվականի երկրորդ եռամսյակում գրոհել են Հայաստանի օգտատերերի 2,08%-ին, Վրաստանում՝ 1,67%-ին, Ադրբեջանում՝ 4,05-ին։ Ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժինը գրանցվել է […]

̰
Նավալնիի գործի պատճառով Ֆրանսիան հետաձգել Է Ռուսաստանի հետ բարձր մակարդակի հանդիպումները

09:20 09.09.2020

Փարիզը հետաձգել է սեպտեմբերի 14-ին ծրագրված ֆրանս-ռուսական հանդիպումը՝ արտգործնախարարների և պաշտպանության նախարարների մակարդակով: Այդ մասին հայտարարել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից, փոխանցում է TASS-ը։ «Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ ռուսական կողմի հետ կարծիքներ փոխանակելուց հետո, որոշում կայացրեցինք հետաձգել ֆրանս-ռուսական անվտանգության խորհրդի նիստը», – ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ: ՌԴ և Ֆրանսիայի արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների […]

̰
BACK_TO_TOP