11:10 10.08.2020
Ըստ Քննչական կոմիտեի ղեկավարի՝ ցուցարարներն օգտագործել են աղբարկղեր, նստարաններ, մահակներ, գլաքարեր, մայթերի սալիկներ, ապակե շշեր, ինչպես նաև դյուրավառ հեղուկներ, և նրանց գործողություններից ուժայիններ են տուժել:
10:13 10.08.2020
Օգոստոսի 10-ին, ժամը 09:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Դավիթ Բեկ-Մռավյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Վոլգա-2410» ավտոմեքենան բախվել է ծառին և հայտնվել ձորում. կա երկու տուժած:
08:31 10.08.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 10-ին՝ ժամը 11․00-ից մինչև 14․00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կալինինի, Լանջային փողոցներով պարփակված թաղամասի, Նալբանդյան 2-րդ նրբանցքի առանձնատների և Բաթում փողոցի թիվ 15, 17, 19 բազմանակարան շենքերի և կենցաղային սպառում ունեցող հիմնարկների գազամատակարարումը:
00:55 10.08.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բելառուսում բողոքի ցույցեր են՝ կապված ընտրությունների նախնական արդյունքների հետ։ Բախումներ են տեղի ունենում հատուկջոկատայինների ու ցուցարարների միջև։ Մինսկի կենտրոնում հազարավոր մարդիկ են հավաքվել։ Ուժայինները լուսաձայնային նռնակներ են կիրառում ցուցարարների դեմ։ Այս մասին հաղորդում է NEXTA Telegram ալիքը։
23:59 09.08.2020
Բելառուսի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են։ Ընդդիմության կողմնակիցները չեն հավատում էքզիթ փոլի նախնական արդյունքներին, ըստ որոնց՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի քան 81 տոկոս ձայն է հավաքել։ Մինսկում ուժայինները ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ են կիրառել։ «Sputnik Беларусь»-ի հաղորդմամբ՝ քաղաքի կենտրոնում հազարավոր մարդիկ են հավաքվել։ Հատուկջոկատայինների և ցուցարարների բախումների հետևանքով տուժածներ կան։ Տուժածներին առաջին օգնություն են ցուցաբերում և […]
21:54 09.08.2020
Թուրքիայի իշխանությունները թույլատրել են կորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումները մարդկանց վրա: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մեր պատվաստանյութերից երկուսը հաջողությամբ փորձարկվել են կենդանիների վրա, դրանցից մեկը կփորձարկվի մարդկանց վրա», – ասել է նա: Թուրքիան, Միացյալ Նահանգների և Չինաստանի հետ, երեք երկրներից մեկն է, որը մշակում է սեփական պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ, հիշեցրել […]
21:25 09.08.2020
Ըստ էքզիթ փոլի տվյալների՝ Բելառուսի նախագահի ընտրությանն ամենամեծ թվով ձայները ստացել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս մասին հայտնում է Беларусь 24 հեռուստաալիքը: Ըստ նախնական տվյալների՝ նա ստացել է ձայների 79,7% -ը:
20:51 09.08.2020
Պադուայի և Բոլոնիայի համալսարանների իտալացի գիտնականները չեն բացառում հսկա քարանձավների առկայությունը Լուսնի և Մարսի վրա, որոնցում ապագայում կարող են ապրել երկրագնդի բնակիչները: Դրանք, այսպես կոչված լավայի խողովակներ են՝ ձևավորված հրաբխային ժայթքումների ժամանակ լավային հոսքերի միջոցով, ասվում է Earth-Science Reviews ամսագրում հրապարակված հոդվածում: «Մենք կարող ենք գտնել լավային խողովակներ ոչ միայն երկրագնդի, այլև՝ Լուսնի և Մարսի […]
20:44 09.08.2020
ժամը 18-ի դրությամբ Բելառուսում նախագահի ընտրությանը մասնակցությունը կազմել է 79%: Այս մասին հաղորդել է Беларусь-1 հեռուստաալիքը: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդա Երմոշինայի խոսքով՝ շատ շրջաններ արդեն հատել են 80%-ի սահմանը: «Իրականում բոլոր շրջանները. բացառությամբ Մինսկի շրջանի և Մինսկ քաղաքի», -նշել է Երմոշինան:
20:09 09.08.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Մինսկը և Մոսկվան միշտ համագործակցելու են: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» -ը: «Մենք միշտ համագործակցելու ենք Ռուսաստանի հետ, միշտ միասին կլինենք», – ասել է Լուկաշենկան: Ըստ նրա՝ նախորդ օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ «մենք նույն նավի մեջ ենք»: Լուկաշենկոն նաև նշել […]
18:45 09.08.2020
Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ միջազգային հետաքննության պահանջը միայն ժամանակի վատնում է: Այս մասին հայտնում է ТАСС-ը ՝ հղում անելով լիբանանյան հեռուստաալիքին: Նա ավելացրել է, որ դատավարությունը պետք է լինի արագ, բայց ոչ հապճեպ:
18:12 09.08.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ընտրություններից հետո երկրում չի սկսի քաղաքացիական պատերազմ և քաոս, գրում է БЕЛТА գործակալությունը: «Պատճառ չկա ասելու, որ վաղը երկիրը կհայտնվի քաոսի, առճակատման, քաղաքացիական պատերազմի մեջ», – նշել է Լուկաշենկան: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ բոլոր տարբերակները դիտարկվում են:
16:29 09.08.2020
Նոյեմբերի վերջին, ԱՄՆ-ը նախատեսում է Աֆղանստանում ռազմական զորակազմի ներկայությունը կրճատել՝ հասցնելով 5 հազար մարդու: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը, հայտնում է ТАСС-ը: «Մենք ենթադրում ենք, որ կարող ենք իրականացնել բոլոր հիմնական խնդիրները, առաջին հերթին պետք է ապահովենք այն, որ Միացյալ Նահանգներին չսպառնան Աֆղանստանից հեռացող ահաբեկիչները», – ասել է Էսպերը: Նրա խոսքով՝ Աֆղանստանում […]
15:55 09.08.2020
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Գերմանիան Լիբանանին կտրամադրի 10 միլիոն եվրո որպես անհապաղ օգնություն՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքները վերացնելու համար: Ըստ նրա՝ Բեյրութի բնակիչներն օգնության կարիք ունեն: «Ես շատ ուրախ եմ, որ այսօր ԳԴՀ կառավարության կողմից կարող եմ խոստանալ լրացուցիչ 10 միլիոն եվրո», – ասել է Մաասը: Միևնույն ժամանակ, նա հիշեցրել […]
15:03 09.08.2020
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը օդանավակայանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Լիբանանի համար նախատեսվող օգնությանն, ասել է. «Առաջին բեռը տանում ենք հենց Լիբանանի ժողովրդի, պետության համար, որպեսզի հարց չծագի, թե ինչու են առանձին մոտեցում ցույց տալիս հայկական համայնքին և ոչ ամբողջ լիբանանյան ժողովրդին: Երկրորդ ինքնաթիռի մեջ համայնքի համար առանձին կլինի պարենամթերք. այն ամենն ինչ-որ համայնքն, […]
14:46 09.08.2020
Բեյրութում հակակառավարական ցույցերի ընթացքում վիրավորվել է 728 մարդ, սպանվել է մեկ ոստիկան, հայտնում է «Ինտերֆաքս» -ը: Ավելի վաղ, լիբանանյան բանակը դուրս էր բերել ցուցարարներին էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությունների շենքերից: Հաղորդվում էր, որ Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային հակակառավարական ցույցի ընթացքում բախումներ են սկսվել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև:
14:29 09.08.2020
Բելառուսի նախագահի թեկնածու Աննա Կանոպացկայան հայտարարել է, թե կողմ է Բելառուսի՝ առանց Ռուսաստանի հետ դաշինքի, անկախ երկիր լինելուն: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Ըստ Կանոպացկայայի՝ ինքը միակ եվրոպամետ ժողովրդավարական թեկնածուն է: «Ես կողմնակից եմ միութենական պայմանագրի չեղյալ հայտարարմանը, ՀԱՊԿ-ից դուրս գալուն, Բելառուսի տարածքից ռուսական զորքերի դուրսբերմանը», – ասել է նա:
13:55 09.08.2020
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Հայաստանից օգնության առաջին խմբաքանակն արդեն Բեյրութում է։ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ում գրել է. «Հայաստանի կողմից եղբայրական Լիբանանին տրամադրվելիք օգնության երեք խմբաքանակներից առաջինն արդեն ժամանել է Բեյրութ։ Հայաստանից Բեյրութին` ի խորոց սրտի»:
13:38 09.08.2020
Ճապոնիայի Նագասակի քաղաքում հիշատակի արարողություն է տեղի ունեցել միջուկային հարձակման 75-ամյակի հետ կապված, գրում է «Ինտերֆաքս» -ը: «Եթե մարդկությունը չի գիտակցում միջուկային զենքի սպառնալիքը, քանի դեռ այն նորից չի կիրառվել, մեր իրավիճակը կշարունակի մնալ բարդ», – ասել է քաղաքապետ Թոմիհիսա Թաուեն: Նա նաև շեշտել է, որ մարդկությունը դեռևս չի գիտակցում ատոմային պատերազմի սարսափը: Կորոնավիրուսի պատճառով […]
12:11 09.08.2020
Ռուս-վրացական հարաբերությունների հետևողական կարգավորումը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության կարևոր տարր է: Այս մասին ասված է ռուս-վրացական պատերազմի 12-ամյակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: «Հարավային Կովկասում լիարժեք կայունության և անվտանգության ապահովման համար կարևոր է ռուս-վրացական հարաբերությունների հետևողական կարգավորումը… Համոզված ենք, որ առկա տարաձայնությունների շուտափույթ հաղթահարումը, երկկողմ կապերի լիարժեք վերականգնումն ու զարգացումը բավարարում են մեր […]
11:29 09.08.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լունին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Սիրելի Սիեն Լուն, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Մեծ գոհունակությամբ և ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա մեր հանդիպումներն ու մտքերի փոխանակումը, որոնց արդյունքում […]
10:33 09.08.2020
Բելառուսում այսօր նախագահի ընտրություն է: Այդ նպատակով տեղական ժամանակով ժամը 08: 00-ին ընտրատեղամասերը բացվել են. աշխատանքները կշարունակվեն մինչև 20:00, հայտնում է БЕЛТА-ն: Ընտրության անցկացման համար ստեղծվել է 5767 ընտրատեղամաս, այդ թվում՝ 44-ն արտերկրում: Շնչառական վարակների (ներառյալ COVID-19) տարածումը կանխելու նպատակով ընտրողներին խորհուրդ է տրվել տեղամաս այցելելիս կրել անձնական պաշտպանիչ միջոցներ (դիմակ, ձեռնոց): Անձը հաստատող փաստաթուղթը […]
23:55 08.08.2020
Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը: Քիչ առաջ դատարանը հրապարակեց 2003-2018-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Նազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հետ կապված որոշումը: Aravot.am-ին Ռոբերտ Նազարյանի փաստաբան Սասուն Ռաֆայելյանը տեղեկացրեց, որ դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը: Փաստաբանն ասաց. «Ռոբերտ Նազարյանն ազատության մեջ է»: […]
20:00 08.08.2020
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ, օգոստոսի 7-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.comy-ը, ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող այգում վիճաբանություն է տեղի ունեցել Ամբերդ գյուղի բնակիչներ 58-ամյա Մանվել Բաբայանի, 23-ամյա Մայիս Բաբայանի, 40-ամյա Վաչագան […]
16:37 08.08.2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ մանրամասներ ներկայացնելով «Սևան» ազգային պարկ կատարած աշխատանքային այցից: «Հանդիպում-քննարկում ունեցա ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակազմի հետ, ծանոթացա Սևանի ջրային ավազանի տասնամյակներ կուտակված էկոլոգիական հիմնախնդիրներին: Սևանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը մեր ամենակարևոր ու անհապաղ լուծումներ պահանջող խնդիրն է, քանի որ այսօր խմելու […]
16:31 08.08.2020
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանավորել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախկին անդամ Մուշեղ Կոշեցյանին: Այդ մասին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ)։ Օգոստոսի 6-ին ձերբակալված Կոշեցյանին Հատուկ քննչական ծառայությունը օգոստոսի 7-ին մեղադրանք էր առաջադրել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան։ Կոշեցյանն անցնում է նույն գործով, որով մեղադրանք է […]
16:13 08.08.2020
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ առողջապահության նախարարությունը մեկնարկում են համագործակցության նոր փուլ՝ ուղղված COVID-19 համավարակի հաղթահարմանը Հայաստանում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Ծրագիրը տևելու է մեկ տարի: Նպատակն է կանխարգելել Նոր կորոնավիրուսի տարածումը Հայաստանում, աջակցել առողջապահության համակարգին անհրաժեշտ սարքավորումներով և պարագաներով, զինել բուժաշխատողներին անհրաժեշտ գիտելիքներով, իսկ ընտանիքներին տրամադրել վստահելի տեղեկատվություն։ Ծրագրի […]
13:31 08.08.2020
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, նշելով՝ հանցագործություններ ծնող պատճառների ու պայմանների վերացմանն ուղղված դատախազական ներգործության միջոցների կիրառումը, այդ շրջանակներում իրավասու մարմինների հետ գործակցությունը արդյունքներ են ապահովում: «Դատախազության գործունեության վերաբերյալ պաշտոնական հրապարակումներին հետևողները հավանաբար հիշում են, որ Գյումրու «Դվին» ռեստորանային համալիրում մասսայական թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը՝ ըստ մեղադրանքի […]
13:23 08.08.2020
Ռուսաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 5212 նոր դեպք: Այդ մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբին: Նոր դեպքեր արձանագրվել են բոլոր 85 մարզում։ 1334 հոգու մոտ հիվանդությունն անցնում է առանց կլինիկական դրսևորումների։ Նաև նշվում է, որ մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 129 մարդ, հիվանդանոցներից դուրս գրվել՝ 6615 […]