TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իտալիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագրին

23:51 05.08.2020

Այսօր Իտալիայի Պատգամավորների պալատը 414 կողմ և 0 դեմ ձայներով կողմ քվեարկեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը: Առաջիկայում այն կներկայացվի Իտալիայի Հանրապետության նախագահի ստորագրմանը։ Այս մասին տեղեկանում ենք Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

̰
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը կստուգի Ամուլսարում ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հիմքերը

22:08 05.08.2020

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության Վայքի բաժնում է։ Այցի ընթացքում կստուգվեն Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հիմքերը, բերման ենթարկվածների իրավունքների ապահովման վիճակը և այլ հարցեր: Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են գտնվում Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ Պաշտպանի իրավասության սահմաններում:

̰
ԵԱՀԿ ներկայացուցիչները ժամանել են Վրաստան

21:29 05.08.2020

Օգոստոսի 4-ին, Վրաստանում խորհրդարանական ընտրությունները դիտարկելու առաքելության շրջանակներում, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչները ժամանել են Թբիլիսի: Պատվիրակկւթյան ներկայացուցիչներին Թբիլիսիում ընդունել է իշխող կուսակցության գործադիր քարտուղար, կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Իրակլի Կոբախիձեն: «Կուսակցության գլխամասային գրասենյակում կայացած հանդիպմանը քննարկումներ տեղի ունեցան երկրում քաղաքական գործընթացների և ընտրություններից առաջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- հայտնել են «Վրացական […]

̰
Հայաստանից Լիբանան կուղարկվի դեղորայք, բժշկական սարքավորումներ, սնունդ և այլ պարագաներ․ Մանե Գևորգյան

20:15 05.08.2020

ՀՀ կառավարությունը՝ Արտաքին գործերի նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների ղեկավարների հետ՝ մեր երկրից եղբայրական Լիբանանին օգնություն ցուցաբերելու նպատակով: Քննարկումների արդյունքում հստակեցվել են կարիքների հիմնական ուղղությունները, որոնց շրջանակում էլ ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ՝ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով: Այս մասին տեղեկացնում […]

̰
Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է կրթության ոլորտում հիմնական փոփոխությունների նախագիծը

19:40 05.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների նախագծերով առաջարկվող հիմնական փոփոխությունները: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի կայքէջը: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջարկվող արմատական փոփոխություններն ուղղված են նրան, թե ապագայում ինչ քաղաքացի ենք ցանկանում ունենալ: Նրա խոսքերով՝ փոփոխությունները միտված են հանրակրթության […]

̰
Արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս 1 ամսով․ Ավինյանի կանխատեսումը

18:55 05.08.2020

Մինչև օգոստոսի 12-ը կմշակվեն նոր մոդելներ՝ կապված համաճարակային իրավիճակում ինչպես կրթական ոլորտի գործունեության իրականացման, այնպես էլ մի շարք այլ կարևոր ոլորտների հետ: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ընթացքում հայտնեց պարետ Տիգրան Ավինյանը: «Ըստ նոր մշակված մոդելի՝ համակարգվելու է համաճարակային իրավիճակում կրթության իրականացումը: Սա առաջին քննարկումն էր։ Օգոստոսի 10-ին, հավանաբար, կներկայացնենք ծրագրի վերջնական […]

̰
Սեպտեմբերի 1-ի հետ կապված մի քանի մոդել է քննարկվում․ Փաշինյան

18:51 05.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցի ընթացքում պատասխանեց հարցին, թե ինչպես է կազմակերպվելու սեպտեմբերի 1-ը՝ արդյո՞ք նորմալ են վերսկսվելու դպրոցների դասերը։ Փաշինյանը նշեց, որ մի քանի մոդել է դիտարկվում, ու դրանք բոլորը կախված են վարակի տարածման տեմպերից։ Նրա խոսքերով՝ վարակի տարածման տեմպն էլ կախված է յուրաքանչյուրի կողմից հակահամաճարակային կանոնների պահպանումից։ Սրանից վարչապետը բխեցրեց, որ այդ հարցերում […]

̰
Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը նվազել է․ Թորոսյան

18:40 05.08.2020

Կորոնավիրուսի համաճարակի ամենաթեժ շրջանում վարակվածների թվում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը հասնում էր մինչև 650-ի, իսկ հիմա այդ թիվը նվազել է, հասնում է 350-ի։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Այսօրվա դրությամբ մոտ 300 մարդ ծանր վիճակում է, 68 մարդ՝ ծայրահեղ ծանր վիճակում է, թոքերի օդափոխության սարքերին միացած է […]

̰
Մենք կրկին պետք է ուժեղացնենք կանոնների պահպանումը․ Թորոսյան

18:32 05.08.2020

Երբ Հայաստանում կորոնավիրուսային վարակման թվերը մեծանում էին, իշխանությունները խստացնում էին հակահամաճարակային կանոնները։ Դա այն ժամանակ էր, երբ երկու հարյուր և ավելի վարակման դեպքեր էին գրանցվում մեկ օրում։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հիշեցրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ըստ նրա՝ քանի դեռ հիմա նույն քանակի վարակման դեպքեր են արձանագրվում, նշանակում է, որ նորից պետք է ուժեղացնել […]

̰
«Իմ քայլը» խմբակցության նիստը վերաբերել է ՍԴ ապագա դատավորի թեկնածուների ընտրությանը. Բաղդասարյան

17:40 05.08.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում մանրամասներ հայտնեց խմբակցության այսօրվա նիստից։ Օրակարգի առանցքային հարցը վերաբերել է ՍԴ ապագա դատավորի թեկնածուների ընտրությանը։ «Այսօր քննարկում էինք հարցեր, որոնք վերաբերում էին ՍԴ ապագա դատավորի թեկնածուներին։ Տեսակետներ հնչեցրինք, փաստեր ներկայացվեցին պատգամավորների կողմից՝ դրական և բացասական և, յուրաքանչյուր պատգամավոր իր […]

̰
ՇՄ նախարարը անդրադարձել է ապօրինի ջրօգտագործման, ծառահատումների դեպքերին

16:56 05.08.2020

Այսօր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գնել Հասրաթյանին և տեսչական մարմնի ստորաբաժանումների ղեկավարներին։ Քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով՝ դրանց լուծմանը միտված ընթացիկ գործընթացների վիճակը, ինչպես նաև առանձին քննարկման են արժանացել տեսչական մարմնին տրված լիազորությունների շրջանակը, գործիքակազմը և դրանք իրացնելու հնարավորությունները։ Մասնավորապես […]

̰
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Լիբանանի նախագահի հետ. Փաշինյան

16:09 05.08.2020

Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Զորակցություն և ցավակցություն հայտնելով երեկվա պայթյունի և զոհերի կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին: Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում և գնահատման արդյունքում Հայաստանի կառավարությունը, ըստ անհրաժեշտության, կկայացնի որոշումներ»,- նշվում է գրառման մեջ: […]

̰
Ո՞րն է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակը և ինչ խնդիրներ է լուծում․ անդրադարձ ծրագրի մեկնարկին

13:35 05.08.2020

Պաշտոնապես մեկնարկած «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը նպատակ ունի դառնալու Հայաստանի տեխնոլոգիական համայնքը աշխարհին կապող, կամրջող հարթակ, որը միևնույն ժամանակ հիմք կհանդիսանա Սփյուռքի տեխնոլոգիական համայնքի հետ միասնական փոխգործակցության համար: Ծրագրի՝ առցանց կազմակերպված բացման միջոցառմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի նախագահ Երվանդ Զորյանը և տեխնոլոգիական ոլորտի հեղինակավոր հայազգի մասնագետներ՝ Adesto […]

̰
Գյումրիում հիմնանորոգվող փողոցներում նոր խնդիրներ են ի հայտ եկել՝ ներքին կոմունիկացիաները քայքայված են

11:50 05.08.2020

ՎԶԵԲ-ի ծրագրի երկրորդ փուլով հիմնանորոգվող մի քանի փողոցներում շինարարությունը չսկսած՝ դադարեցվել է։ Հողային աշխատանքների ընթացքում արդեն ի հայտ է եկել ջրատար ու կոյուղատար ցանցերի քայքայված վիճակը, որոշ հատվածներում արտեզյան ջրերը բարձրացել են: Հիմա Օզանյան, Պուշկին և Սունդուկյան փողոցների համար կատարվում են նախագծային փոփոխություններ։ Մինչև նորացված նախագծերը կհասնեն շինարարներին, հին ջրագծերի ապամոնտաժումն են սկսել, ինչպես նաև […]

̰
Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրգործով նախաքննությունն ավարտվել է

10:54 05.08.2020

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Երևան քաղաքի «Մալիբուի այգի» կոչվող զբոսայգու տարածքում նկատելով «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին, բարևել է նրան, սակայն վերջինս, ներկա անձանց մոտ սեփական անձի առավելությունն ընդդգծելու նպատակով, սեռական բնույթի […]

̰
Աշխարհում յուրաքանչյուր 5-րդը բախվել է սոցիալական վարկանիշների հետևանքներին․ «Կասպերսկի»

10:15 05.08.2020

Ամբողջ աշխարհի օգտատերերի 18%-ը գոնե մեկ անգամ ֆինանսական ծառայությունների հասանելիության խնդիր է ունեցել սոցիալական ցանցերում իրենց տեղադրած տեղեկատվության պատճառով։ Ընդ որում, այդ խմբի մեկ երրորդը (32%) կազմել են 25-34 տարեկան երիտասարդները՝ համացանցի ակտիվ օգտատերերը։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության գլոբալ հարցման (ավելի քան 10 հազար մարդ 21 երկրից) արդյունքները։ Յուրաքանչյուր հինգերորդ հարցվածը (21%) նշել […]

̰
ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է Վայքի ոստիկանություն բերման ենթարկվածներին

08:42 05.08.2020

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Վայոց ձորի մարզ գործուղված արագ արձագանքման խումբն այցելել է Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժին: Այցի ընթացքում պարզվել է, որ Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ վարչական ձերբակալման է ենթարկվել 10 անձ: Բացի դրանից, ըստ Ոստիկանության պարզաբանման՝ բերման է ենթարկվել «Լիդիան Արմենիայի» պահնորդական ընկերության թվով 4 աշխատակից՝ խուլիգանության […]

̰
Թրամփը հայտնել է ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ սխալի մասին

23:05 04.08.2020

Զինված ուժերը Մերձավոր Արևելք ուղարկելը ամենամեծ սխալն էր ԱՄՆ պատմության մեջ, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մերձավոր Արևելքի գործերին միջամտելու որոշումը մեր երկրի պատմության միակ մեծագույն սխալն էր», – ասել է Թրամփը Axios- ին տված հարցազրույցում: Նա նաև ավելացրել է, որ Միացյալ Նահանգները կարողացավ վերացնել ԻՊ-ը, «Խալիֆաթի 100 տոկոսը», Իրանի էլիտար զորքերի գեներալ Քասեմ […]

̰
Մոսկվան Մինսկի հետ եղբայրական հարաբերությունները փոխարինել է գործընկերային հարաբերություններով. Լուկաշենկո

22:48 04.08.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ռուսական կողմը Մինսկի հետ եղբայրական հարաբերությունները փոխարինել է գործընկերային հարաբերություններով, հայտնում է РИА Новости-ն: Ըստ Լուկաշենկոյի՝ Ռուսաստանը միշտ կլինի Բելառուսի մերձավոր դաշնակիցը, չնայած այն հանգամանքին, որ այն փոխարինել է եղբայրական հարաբերությունները գործընկերային հարաբերություններով: Նա նշել է, որ ռուսական կողմն իզուր է այդպես վարվել: Միևնույն ժամանակ, պետության ղեկավարը նշել […]

̰
Դատարանը հետաձգեց Ռ. Քոչարյանի պաշտպանների միջնորդության քննությունը

17:56 04.08.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝  դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր քննել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Մարտի 1-ին Սահմանադրական կարգը տապալելու գործով մյուս մեղադրյալների պաշտպանների միջնորդությունները: Դրանցից առաջինն ու առանցքայինը Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումն էր: Դատարանը պաշտպանական կողմից պահանջել էր Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի […]

̰
Լուկաշենկոն հայտնել է գրոհայինների հերթական ջոկատի մասին

16:01 04.08.2020

Արտասահմանցիների մեկ այլ ջոկատ է տեղակայվել Բելառուսում, որոնք սպասում են, ասել է երկրի ղեկավարը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ինքը տեղեկություններ ունի երկրում օտարերկրացիների ևս մեկ ջոկատի մասին: Այս մասին նա ասել է երեքշաբթի` օգոստոսի 4-ին, ժողովրդին և խորհրդարանին ուղղված իր ուղերձում: Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ Մինսկի մոտ ավելի վաղ ձերբակալված […]

̰
Ռուբեն Հայրապետյանը 2003-ից ՌԴ քաղաքացի է․ Դատախազություն

15:46 04.08.2020

Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ Ռուբեն Հայրապետյանը 2003թ. հունիսի 20-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանը դադարեցրել է Հայրապետյանի հետախուզումը իր տարածքում։ Գլխավոր դատախազությունը հետախուզման դադարեցման պատճառը ստանալու համար դիմել էր Ռուսաստանի իրավապահներին։ «ՌԴ գլխավոր դատախազությունից դեռևս […]

̰
Աննա Աղաջանյանը նշանակվել է Բելգիայում ՀՀ դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար

14:04 04.08.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Աննա Աղաջանյանը նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան և Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Աննա Աղաջանյանին նշանակել Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը՝ […]

̰
Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել

13:40 04.08.2020

2018թ. ապրիլի 9-ին իր պաշտոնը ստանձնելու օրվանից մինչև 2019թ. մայիսի 30-ը Հանրապետության նախագահն Ազգային ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածություն (ևս մեկը թեկնածու հրաժարվել է իր թեկնածության առաջադրումից՝ անմիջապես այն ԱԺ ներկայացնելուց առաջ)։ Ազգային ժողովը մերժել է Հանրապետության նախագահի ներկայացրած թեկնածուներից 4-ին: ՍԴ դատավորի թեկնածությունները ներկայացնելու նպատակով դեռևս 2018թ. հունիսի 11-ին Հանրապետության նախագահի ՆԿ84-Ա կարգադրությամբ ձևավորվել էր խորհրդակցական […]

̰
Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում նկարահանվում են ազգային 20 հեքիաթների հեռուստատեսային տարբերակները

12:00 04.08.2020

Համավարակն ու դրանով պայմանավորված սահմանափակումները մշակութային օջախներին, ստեղծագործական կենտրոններին մղեցին նոր՝ այլընտրանքային նախագծերի ու մտահղացումների։ Գյումրիի թատրոնում նկարահանվում են հայ գրողների հայտնի ու սիրված հեքիաթների հեռուստատեսային տարբերակները։ Նախագիծն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով։ Կարճամետրաժ ֆիլմերն առաջիկայում կցուցադրվեն օնլայն հարթակում ու հեռուստաեթերում։ Նկարահանվող 20 հեքիաթներից մի քանիսը թատրոնի խաղացանկից են, իսկ նոր […]

̰
ՄԻՊ-ը բուհերի ընդունելությանն առնչվող հարցերով ստացել է 55 կոլեկտիվ և 49 անհատական դիմում-բողոք

11:29 04.08.2020

Մարդու իրավունքների պաշտպանը հուլիսի 21-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելությանն առնչվող հարցերով ստացել է թվով 55 անձից կոլեկտիվ և 49 անհատական դիմում-բողոք: Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաև դիմորդների և նրանց ծնողների բողոքների ակցիաների մշտադիտարկում: Պաշտպանը հանդիպում է ունեցել մի խումբ դիմորդների և նրանց ծնողների հետ, քննարկել նրանց մտահոգությունները: Մարդու իրավունքների պաշտպանի […]

̰
Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի գազամատակարարումն օգոստոսի 5-ին կդադարեցվի

11:27 04.08.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 5-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

̰
Պահնորդական խումբը գիշերը հանել է Ամուլսարի պահապանների տնակը. ակտիվիստներն ավտոերթ են կազմակերպում

11:21 04.08.2020

Պահնորդական նոր կազմակերպության անդամները գիշերը հանել են Ամուլսարի պահապանների տնակը՝ տեղադրելով իրենցը։ Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ տեսակապով տեղեկացնում է ծավալվող իրադարձությունների մասին։ «Այս 2․5 տարվա պայքարի հանգուցալուծումը պետք է այսօր լինի։ Եթե պահնորդական ինչ-որ ծառայություն կարողանում է իր վրա գործառույթ վերցնել ու ոստիկանության փոխարեն մի գիշերվա մեջ ճանապարհները բացել, որն ըստ […]

̰
Ով է իրականում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հեղինակը. ԱՄՆ Կոնգրեսում քննարկելու են հետաքննության առաջարկը

22:40 03.08.2020

ԱՄՆ Կոնգրեսում քննարկման է դրվելու  արցախյան հակամարտությանը վերաբերվող եվս մեկ օրինագիծ: Այն ամերիկյան հետախուզությունից պահանջում է ցեկույց ներկայացնել հուլիսի սկզբին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած զինված բախման հանգամանքների վերաբերյալ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մեծամորը հրթիռակոծելու սպառնալիքը դրդել է Հայաստանին պահանջելու պատժամիջոցների կիրառում․  դեսպան Արմեն Պապիկյանը՝ «Energy Inteligence»-ին

20:15 03.08.2020

Հուլիսի 16-ին, հայ-ադրբեջանական սահմանին վերսկսված մարտերի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը սպառնաց հրթիռային հարված հասցնել Հայաստանի Մեծամորի ատոմակայանին (NIW Jul.17’20)։ Այդ սպառնալիքն արձագանք գտավ Վիեննայում, որտեղ Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հուլիսի 17-ին հայտագիր ներկայացրեց Գործակալության Գլխավոր տնօրենին՝ պնդելով, որ նման սպառնալիքը «հանդիսանում է Ադրբեջանի կողմից պետական ահաբեկչության և ցեղասպան մտադրությունների բացահայտ դրսևորում»։ Բաքուն շուտով պատասխանեց։ Հուլիսի […]

̰
BACK_TO_TOP