19:22 12.08.2020
Կորոնավիրուսի տարածման առկա տեմպի պահպանման դեպքում վարակվածության օրական դեպքերը սեպտեմբեր ամսվա ընթացքում կլինեն 100-ից քիչ: Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքերով` վարակի տարածման ինտենսիվության տվյալ ցուցանիշի պահպանման դեպքում ենթադրվում է, որ սեպտեմբեր ամսվա առաջին-երկրորդ շաբաթվա ընթացքում օրական առավելագույն գրանցվող դեպքերը 100-ից պակաս պետք է լինեն: […]
18:48 12.08.2020
ՀՀ Ազգային ժողովում ավարտվել է արտակարգ դրության իրավական ռեժիմը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկումը։ Արտակարգ դրությունը երկարաձգելը անիմաստ համարելու հիմքով այն չեղարկելու առաջարկ էր ներկայացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Ընդդիմության այդ առաջարկությունը, սակայն, չի ընդունվել: «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկին միացել է մյուս ընդդիմադիր խմբակցությունը` «Բարգավաճ Հայաստան»-ը: Առաջարկությանը դեմ է եղել իշխանական «Իմ քայլը»: Ըստ այդմ` «Լուսավոր […]
16:23 12.08.2020
ԱԺ-ում, որտեղ քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ կառավարության որոշումը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարց ուղղեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին օրերս Ամուլսարում տեղի ունեցող զարգացումների մասին: «Ես վստահ եմ՝ դուք քայլ առ քայլ, կադր առ կադր տեսել եք՝ ինչ է կատարվել այնտեղ: Այս իրավիճակի շուրջ մի քանի հարց ունեմ. առաջին՝ ո՞վ է պատասխանատու 2018-ին […]
15:05 12.08.2020
Արաբկիրում, Կիևյան 1 հասցեի պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել»։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Վարչական շրջանի ղեկավարությունը ոստիկանության աջակցությամբ ապամոնտաժում է ապօրինի կառույցը»,- գրել է նա։
14:32 12.08.2020
Շուրջ 100 Հայաստանի քաղաքացիներ Լիբանանից Հայաստան են տեղափոխվել: Նրանք ժամանել են Բեյրութ օգնություն հասցրած 3 ինքնաթիռներով: Վերջին ինքնաթիռը Երևանում վայրէջք է կատարել այս գիշեր։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը «Հորիզոնին» հայտնեց, որ կապի մեջ են Լիբանանից Հայաստան վերադարձածների հետ, և ձեռնարկելու են անհրաժեշտ քայլեր՝ հայրենիքում նրանց օժանդակելու հարցում։ «Այդ նույն օդանավներով շուրջ […]
14:15 12.08.2020
Կառավարությունն այսօր 2020-ի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ որոշում է կայացրել, ԱԺ-ն, ըստ կանոնակարգի, հրավիրել է արտահերթ նիստ, որի ընթացքում պատգամավորները կարող են վերացնել որոշ դրույթներ կամ որոշումն ամբողջությամբ: Նախագիծը ներկայացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը. «ԱԺ հատուկ նիստում քննարկում ենք ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը, որի մասին կառավարությունը որոշում է կայացրել: Որոշման համաձայն` […]
14:07 12.08.2020
ՀՀ վարչապետի որոշմամբ Տիգրան Ավինյանին նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ․ «Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն […]
12:22 12.08.2020
Երեկ՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 40 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին ամրացված կցորդիչը, որը բարձված է եղել մոտ 3 տոննա խոտի հակով, կողաշրջվել է։ Ինչպես տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն թափված խոտը փակել էր ճանապարհը և երթևեկությունը դարձել […]
00:15 12.08.2020
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 40 կասկածյալի ՝ գյուլենիստական ահաբեկչական կազմակերպության (FETÖ) հետ կապ ունենալու մեղադրանքով: Այդ մասին գրել են տեղական ԶԼՄ-ները: Ձերբակալվածների թվում, քաղաքացիական անձանցից բացի, կան նաև զինվորականներ: Գյուլենի վրա են բարդում 2016 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեղքը: Այդ ժամանակ իշխանությունների հետ դիմակայության ժամանակ սպանվել էր 251, և վիրավորվել՝ 2.200 մարդ: […]
23:25 11.08.2020
Բելառուսի ԱԳՆ-ը հայտարարել է նախագահական ընտրություններին արտասահմանից միջամտության անհերքելի ապացույցների առկայության մասին։ Հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում։ Նախարարությունը պատրաստ է դրանք տրամադրել արտասահմանյան գործընկերներին։ ԱԳՆ-ը կոչ է անում համաշխարհային հանրույթին հավասարակշռված վերլուծել Բելառուսում տիրող իրավիճակը և զերծ մնալ էմոցիոնալ գնահատականներից։ «Մի շտապեք հայտարարություններ անել, որոնք է՛լ ավելի են սրում հասարակության մեջ անկայունությունը»,- ասված է […]
20:23 11.08.2020
Բելառուսում շարունակում է իրավիճակը լարված մնալ: Երկրում ցույցեր էին սկսվել նախագահի ընտրությունների արդյունքների հրապարկումից անմիջապես հետո: Ալեքսանդր Լուկաշենկոյի միակ մրցակիցը՝ նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, գիշերը հանկարծակի լքել է երկիրը: Իսկ տարածած տեսաուղերձում նա կոչ է արել հարգել օրենքը, հրապարակներ դուրս չգալ ու հրաժարվել բռնությունից: Այսօր երկրի մի շարք ձեռնարկություններում աշխատողները գործադուլ են սկսել: Սակայն Տիխոնովսկայայի հեռանալուց […]
18:12 11.08.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Հայաստանում Սևրի հաշտության պայմանագրի հարյուրամյակի հիշատակման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը: «Հայաստանում Սևրի հաշտության պայմանագրի հարյուրամյակի հիշատակման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը` առերեսվելու իր անցյալի հետ: Զարմանքի է արժանի, որ Թուրքիայի ներկա կառավարությունը, որը առիթը բաց չի թողնում արժևորելու […]
14:49 11.08.2020
Այսօր Արցախի ԱԺ-ում հատուկ նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա անդրադարձավ մի շարք պատգամավորների բարձրացրած հարցերին, խոսեց ապաստարանների կառուցման անհրաժեշտության մասին: «Ապաստարանների թեման սիրով պատրաստ եմ փակ քննարկման ժամանակ ներկայացնել, թե ինչ է նախատեսվում մինչև տարեվերջ, որը 250 մլն չէ, այլ միլիարդների մասին է, որն իրականացվելու է տարբեր ծրագրերով: Պարոն […]
14:40 11.08.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր, ԱԺ-ում ելույթ ունենալով, անդրադարձավ պատգամավորների բարձրացրած մի շարք հարցերի: Խոսեց վերահսկողության մասին: «Այն լինելու է գլխավոր խնդիրը, ամեն լումայի համար պատասխան են տալու բոլորը, ինչո՞ւ ենք շտապ սկսում շինարարությունը, որովհետև եթե 10-20 օր էլ ուշացնենք, մնալու է հաջորդ տարի: Ինչո՞ւ ենք շտապում, քանի որ վերջին 12 տարում ունեցել ենք […]
14:32 11.08.2020
Այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում իր ելույթի ավարտին անդրադարձավ մի հարցի. խոսքը ԱՀ ԱԺ-ը Շուշի տեղափոխելու մասին էր, որի շուրջ տարակարծություններ կան։ ԱՀ նախագահ հայտարարեց. «Երդմնակալության ժամանակ հայտարարել եմ, որ ԱԺ-ն պետք է տեղափոխվի Շուշի, կան տարբեր կարծիքներ, եթե ԱԺ-ն Շուշի տեղափոխելու հարցում դեմ եք՝ ես սիրով նախագահական ինստիտուտը կտեղափոխեմ Շուշի: Ես սիրով կքննարկեմ, […]
14:11 11.08.2020
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան խստորեն քննադատել է իր բելառուս գործընկերոջը և խոստացել խզել երկու երկրների միջև հարաբերությունները, եթե շարունակվեն բռնաճնշումները երկրի ներսում: Նա ասել է, որ Եվրամիությունը պետք է քննարկի Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցը՝ ի պատասխան ընդդիմության բռնաճնշումների: Այս մասին հայտնում է Դելֆին: Հիշեցնենք, որ նախօրեին Լեհաստանի և Լիտվայի նախագահները հայտարարություն էին տարածել Բելառուսում անցկացված […]
13:56 11.08.2020
Բելառուսի նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հեռացել է Բելառուսից և մեկնել Լիտվա: Այս մասին հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը: Վերջինս մասնավորապես գրել է. «Սվետլանա Տիխանովսկայան ապահով է: Նա Լիտվայում է:» Svetlana #Tikhanovskaya is safe. She is in #Lithuania. pic.twitter.com/6f9U2meoX0 — Linas Linkevicius (@LinkeviciusL) August 11, 2020 Ավելի վաղ, օգոստոսի 10-ի երեկոյան […]
13:51 11.08.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց այսօրվա նիստը, քանի որ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չի կարողացել ներկայանալ նիստին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի քարտուղար Էլինա Սաակովան: Պողոսյանը դատարանին գրավոր դիմում էր ներկայացրել առ այն, որ հանկարծակի առաջացած խնդիրների պատճառով չի […]
12:48 11.08.2020
Օգոստոսի 10-ին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Լիբանանի Ազգային Առաջնորդարան և հանդիպում ունեցել Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահե Արք. Փանոսյանի հետ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գլխավոր հանձնակատարը նախ խոսել է Հայաստանի կողմից Լիբանանի կառավարությանը և հայ համայնքին ցուցաբերվող մարդասիրական օգնության մասին, նշել, որ այս այցի նպատակներից […]
12:14 11.08.2020
Օգոստոսի 10-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ֆրանկոֆոն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և կազմակերպության առջև ծառացած խնդիրների հասցեագրման ուղիների շուրջ: Այդ համատեքստում նախարար Մնացականյանը և գլխավոր քարտուղար Մուշիկիվաբոն անդարադարձան Բեյրութում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով Լիբանանում ստեղծված աղետալի դրությանը […]
11:58 11.08.2020
Արցախի Հանրապետության խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ««2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկումն է: Նիստին մասնակցում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Օրակարգը ներկայացրել է ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը. «ԱՀ նախագահի 2020-25թթ-ի ծրագրի դրույթները հաստատելու նպատակով ներկայացվում է այս նախագիծը: Փոփոխություններով նախատեսվում է ԱՀ 2020թ-ի պետբյուջեում մի շարք […]
11:50 11.08.2020
Թուրքիայում օրեցօր խորացող տնտեսական ճգնաժամի և թուրքական լիրայի արժեզրկման պատճառով երկրում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահ Էրդողանին կոչ է արել հեռացնել իր փեսային պաշտոնից։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Այս մասին ընդդիմադիր կուսակցապետը գրառում է կատարել Twitter-ում։ «Պետք է պաշտոնից հեռացնես վստահություն չներշնչող փեսայիդ և փոխարենը պետք է նշանակես իրազեկ (կոմպետենտ) […]
10:33 11.08.2020
Օգոստոսի 10-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 600 քմ, 3000 քմ, 1500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1500 քմ, 1500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2300 քմ, 4 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, […]
09:10 11.08.2020
Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10 կմ հատվածը: Կատարվում են հողային աշխատանքներ, պատվածքի վերաօգտագործում սառը եղանակով, կամուրջների նորոգում, կատարվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/294471701616832/
08:08 11.08.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Մոսկովյան փ. 28, 33 շենքեր, Հերացի փ. 16 շենք, Պուշկին փ. 51, Ամիրյան փ. 15, 22 շենքեր, Ալեք Մանուկյան 8, 10, 15, 17 շենքեր, Թումանյան փ. 32, 34, Տերյան 42 շենքեր, Սայաթ-Նովա պող. 35, 37, […]
00:59 11.08.2020
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում պայթյուններ են որոտացել, փոխանցում է РИА Новости-ի թղթակիցը։ Բախումների հետևանքով ցուցարար է մահացել, այդ մասին հաղորդում է Բելառուսի ՆԳՆ-ի մամուլի խոսնակը։ Ավելի վաղ ցուցարարները բարիկադներ են կառուցել այդ շրջանում։ Լրագրողների խոսքերով՝ մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոցներ։ Ուժայինները ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ են արձակում։
23:14 10.08.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր պատմության մեջ դժվար է գտնել միամիտ երազկոտության կամ գուցե ավելի ճիշտ՝ երազկոտ միամտության և չոր իրականության ավելի դաժան ու շառաչուն հակադրություն, քան այն, ինչ տեղի ունեցավ ուղիղ 100 տարի առաջ այս օրը։ 1920թ․ օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության երկու տարբեր պատվիրակություններ ստորագրեցին երկու տարբեր փաստաթղթեր։ […]
22:45 10.08.2020
ՌԴ Հանրային պալատը հույս է հայտնել նոր՝ 7-րդ կազմով ևս շարունակել համագործակցությունը ՀՀ Հանրային խորհրդի հետ: Այս մասին հաղորդում են ՀՀ հանրային խորհրդի մամուլի ծառայությունից: ՌԴ Հանրային պալատի գլխավոր քարտուղարի՝ միջազգային հարաբերությունների գծով տեղակալ Ա. Շկոլնիկը ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ս. Սաֆարյանին ուղղված նամակով տեղեկացրել է, որ ՀՊ 7-րդ կազմն արդեն ձևավորված է. գլխավոր քարտուղար […]
22:31 10.08.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ երկրում ինտերնետն անջատել են արտերկրից, և այն իշխանությունների նախաձեռնությունը չէ: Բելառուսի առաջնորդի խոսքերը մեջբերում է BelTA պետական գործակալությունը: «Ինչ-որ մեկը «հանդարտվում» և մարդկանց կոչ է անում փողոց դուրս գալ: Անգամ արտասահմանից նրանք անջատում են ինտերնետը ՝ բնակչության շրջանում դժգոհություն առաջացնելու համար»,- ասել է հանրապետության ղեկավարը: Ըստ նրա՝ տեղական […]
22:14 10.08.2020
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ղեկավար Հենդրիկ Դամսը հայտարարել է, որ Բելառուսում նախագահական ընտրությունները չեն կարող համարվել ո՛չ ազատ, ո՛չ արդար: «Խորապես ափսոսում եմ, որ այս ընտրությունը հեռու է ազատ և արդար համարվելուց: Անցյալ գիշերվա իրադարձությունները, ներառյալ ոստիկանության և ռազմական ուժի օգտագործումը և ցուցարարների կալանավորումը, խորացրին մտահոգություններս»,- ասել է Դամսը: Նա հիշեցրել է, որ Բելառուսը ԵԽ-ին […]