TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հերոսի կոչում և «Մարտական խաչ» շքանշաններ՝ զինծառայողներին․ վարչապետը նախագահին միջնորդություն է ներկայացրել

19:10 14.08.2020

Վարչապետը նախագահին ուղղված միջնորդություն է ստորագրել: Նիկոլ Փաշինյանը Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16-ին ներկայացրել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրման։ Կապիտան Ռուբեն Սանամյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման և Հայրենիքի շքանշանով պարգևատրման։ «Սա գնահատանքի իրապես արժանի տուրք է Տավուշյան հաղթական մարտերի բոլոր մասնակիցներին, Հայոց բանակի բոլոր զինվորներին, սպաներին, […]

̰
Արթիկի թիվ 3 ավագ դպրոցը հիմնանորոգվում է․ հարևանությամբ նաև նոր մարզադահլիճ է կառուցվում

19:10 14.08.2020

Շիրակի մարզում դպրոցաշինական նոր ծրագրերի մեկնարկ դեռ չկա։ Առայժմ նախատեսված ծավալներով անցած տարվանից շինարարություն ընթանում է երկու դպրոցներում՝ Գյումրիի ակադեմիական վարժարանում և Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում, որտեղ հին շենքի հիմնանորոգումից բացի, հարևանությամբ նորն է կառուցվում։ Ծրագիրն իրականացվում է համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։ Արթիկ քաղաքում այն միակ ավագ դպրոցն է լինելու։ Հիմնանորոգումն առաջնահերթ դարձավ, երբ 2017 […]

̰
Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք ու ՆԱՏՕ. Նիկոլ Փաշինյանը պատասխանել է HARDtalk-ում հնչած հարցին

18:08 14.08.2020

Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք ու ՆԱՏՕ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC-ի HARDtalk հաղորդման եթերում անդրադարձել է Ռուսաստանի, Եվրոպական միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերություններին: «Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է անվտանգության առումով, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք. միություն, որն ունի բացառապես տնտեսական ուղղվածություն։ Եվ մենք ստորագրել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր […]

̰
Մասիս Մայիլյանին են վերագրվում խոսքերը, որոնք ինքը չի ասել. ԱՀ ԱԳՆ հերքումը

17:51 14.08.2020

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը կտրականապես հերքում է Topwar.ru ռուսական կայքի հաղորդագրությունը, որտեղ հղում կատարելով Defense24 լեհական գործակալության հրապարակմանը՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին են վերագրվում հետևյալ խոսքերը, որոնք իբրև թե արտահայտվել են ադրբեջանաղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի հնարավոր միջամտության համատեքստում. «Եթե նման օգնություն (Ռուսաստանի կողմից – Արցախի ԱԳՆ մամուլի ծառայություն) չտրամադրվի, ապա Հայաստանը […]

̰
Ես չպետք է որոշեմ, թե ով պետք է կալանավորվի և ով ազատ արձակվի. Նիկոլ Փաշինյան

17:45 14.08.2020

BBC-ի HARDtalk-ի եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին  հարց է ուղղվել նաև Սահմանադրական դատարանում իրականացված փոփոխությունների մասին՝ նշելով, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր վախենում են, որ Փաշինյանի օրակարգն այժմ ոչ այնքան կոռուպցիան արմատախիլ անելու մեջ է, որքան որոշ քաղաքական հակառակորդների դեմ պատասխան գործողությունների: Հաղորդավարը հարցը հստակեցնում է, թե խոսքը Սահմանադրական դատարանի երեք դատավորի պաշտոնից հեռացնելու որոշման […]

̰
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումի մասին

17:45 14.08.2020

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանը օգոստոսի 14-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտարարություն է արել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Սևան քաղաքի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը. ուղիղ

16:22 14.08.2020

Տեղի է ունենում Սևան քաղաքի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացման արարողությունը: Ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է, որ նմանատիպ 23 կենտրոն է գործում ՀՀ-ում, սա 24-րդն է: Այն սպասարկելու է շուրջ 13 000 քաղաքացիների:   https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/868791603644491/

̰
Լուկաշենկոյի գլխավոր մրցակիցը տեսաուղերձով դիմել է բելառուսցիներին

15:26 14.08.2020

Նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձով դիմել է բելառուսցիներին: Նա շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին և նշել, որ այն քաղաքներում, որտեղ ընտրական հանձնաժողովը ազնվորեն է հաշվարկը կատարել՝ իր քվեները կազմել են 60-70 տոկոս: Տիխանովսկայան նաև դատապարտել է խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառումը: «Միշտ ասել ենք, որ պետք է պաշտպանենք մեր ընտրությունը միայն օրինական, […]

̰
Հայտնի է՝ սեպտեմբերից որ երկրների հետ Ռուսաստանը կբացի իր սահմանները

15:06 14.08.2020

Սեպտեմբերի սկզբին Ռուսաստանը կվերսկսի դեպի հարևան երկրներ օդային ուղևորափոխադրումները, հայտնում է Вестник АТОР-ը: Սեպտեմբերի 1-ից ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի ԱՊՀ երկրների մեծ մասը, ներառյալ Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան և Հայաստան: Փորձագետների կարծիքով՝ նման որոշման համար մի քանի պատճառ կա: Նախ՝ Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայունացել է: Բացի դրանից՝ սեպտեմբերին երկիրը նախատեսում է սկսել […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2019 թ. միջոցառումներն ու դրանց կատարողականը

14:35 14.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2019 թ. միջոցառումներն ու դրանց կատարողականը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրով, նաև հնգամյա գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված ռազմավարությունների ընթացիկ վիճակը, ինչպես նաև այն փաստացի փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ոլորտում՝ տեսանելի, չափելի կամ […]

̰
Ես ողջ եմ և Բելառուսում եմ. Լուկաշենկո

14:30 14.08.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է այն տեղեկատվությունը, որ ինքը հեռացել է երկրից, գրում է РИА Новости- ն: «Սկզբի համար ասեմ՝ ես դեռ ողջ եմ և արտերկրում չեմ, ինչպես մեր որոշ հարգելի «գիտակիցները» շրջանառում են»,- ասել է Լուկաշենկան: Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել է նախագահի ընտրություն: Հանրապետությունում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվել են չարտոնված բողոքի […]

̰
Եկեք չշտապենք և եզրակացություններ անենք միայն համավարակը հաղթահարելուց հետո. Փաշինյանը՝ BBC HARDtalk հաղորդմանը

12:48 14.08.2020

BBC HARDtalk հաղորդման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանում տիրող կորոնավիրուսային իրավիճակին և համաճարակի ընթացքում Հայաստանի իրականացրած քաղաքականությանը: Ամեն դեպքում Հայաստանի ղեկավարը չի շտապում գնահատականներ տալ կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում Հայաստանի կառավարության իրականացրած և իրականացվող գործողություններին: Նրա կարծիքով՝ եզրակացություն կազմելը դեռ վաղ է, քանի որ, ցավոք, համավարակը զարգանում է ամբողջ աշխարհում: «Մենք որդեգրել ենք մեր երկրում […]

̰
«Բա ե՞ս… չեղավ. Տիգրան Խաչատրյանը մոռացել էր ասուլիսին ներկայանալ պաշտպանիչ դիմակով

12:26 14.08.2020

Այսօր էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսի մեկնարկին մամուլի քարտուղարը նախ հայտարարեց, որ համավարակի բռնկումից հետո առաջին անգամ են կազմակերպել լրագրողների ներկայությամբ ասուլիս, ուստի կոչ արեց բոլորին պահպանել համաճարակային կանոնները: Իսկ այս ընթացքում մամուլի ասուլիսի սրահ էր ժամանել Տիգրան Խաչատրյանը, որը մոռացել էր դիմակ դնել: Կոչից հետո հիշեց ու ասաց. «Բա ե՞ս… չեղավ»: Այնուհետ գնաց […]

̰
Որքա՞ն կկազմի աջակցությունն այն ընկերություններին, որոնք պահպանել են աշխատակազմի ավելի քան 70 տոկոսը. Տիգրան Խաչատրյան

11:26 14.08.2020

Այսօր ասուլիսով է հանդես գալիս էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա անդրադարձել է կառավարության հակաճգնաժամային ծրագրերին, նաև կառավարության նիստում ընդունված երկու որոշումներին, որոնք ուղղված են համավարակի տնտեսական հետևանքների մեղմացմանը: Մեկը կապված է զբոսաշրջության ոլորտին առնչվող ծառայություններին աջակցելու, մյուսը՝ գյուղոլորտում գործող տնտեսվարողների հետ: «Առաջին միջոցառումը, որը 23-րդն էր, վերաբերում էր զբոսաշրջությանն առնչվող երեք հիմնական՝ հանրային սննդի, գիշերակացի […]

̰
Երևան-Իջևան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել․ վարորդը և ուղևորը վիրավոր են

10:25 14.08.2020

Օգոստոսի 13-ին՝ ժամը 21:24-ին, մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 64-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարի 64-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Հ., […]

̰
Ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս․ Մանե Թանդիլյան

08:46 14.08.2020

Տևական ժամանակ է` ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: «Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես […]

̰
Կուլիկամ գյուղում հուղարկավորել են օգոստոսի 8-ին Ախալքալաքում սպանված Վարդան Միրանյանին

23:59 13.08.2020

Այսօր Ախալքալաքի Կուլիկամ գյուղում հուղարկավորել են  օգոստոսի 8-ին Ախալքալաքում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ հրազենով սպանված 24-ամյա Վարդան Միրանյանին: Ամբողջ գյուղը մասնակցել է հուղարկավորությանը: Նրան մահացու վնասվածք էր հասցրել Ախալքալաքի բնակիչ 37-ամյա Արթուր Գաբրիելյանը։ «Մեծ ողբերգություն է տեղի ունեցել: Մահացած երիտասարդի կինը հղի է: Ողբում է ամբողջ գյուղը: Ոստիկանությունը պետք է քննի այս գործը: Ահավոր է»,- ասել […]

̰
Չեխիայում ՀՀ դեսպանը պատասխանել է Ադրբեջանի դեսպանին

23:20 13.08.2020

Սերբական «Դանաս» օրաթերթում հրապարակվել է Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի մեկնաբանությունը, որով նա պատասխանել է Ադրբեջանի դեսպանին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է մեկնաբանության ոչ պաշտոնական թարգմանությունը։ «…Սա Հասան-աղա աղայի վրանն է, Նա ահեղ վերքերից է տառապում… «Հասանագինիցա» էպիկական երգից Դեսպան Հասանովը ջղային հայտարարություն հրապարակեց Հայաստանի ռազմաարդյունաբերական համագործակցության վերաբերյալ «Ազատ Եվրոպա ռադիոկայանին» իմ կողմից տրված մեկնաբանության առնչությամբ: Այդ […]

̰
Չինաստանը մեղադրում է Պոմպեոյին «քաղաքական վիրուսի» տարածման մեջ

23:10 13.08.2020

«ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անընդհատ քննադատում և մեղադրում է Չինաստանին, որտեղ էլ գնա, նա ամենուր ապատեղեկատվություն և «քաղաքական վիրուս» է տարածում»,- օգոստոսի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Չժաո Լիջյանը: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Սենատում ելույթ ունենալով, ասել էր, որ Ռուսաստանը ձգտում է խաթարել Չեխիայի անվտանգությունը, տարածել ապատեղեկատվություն և կիբերհարձակումներ […]

̰
Տեսանյութեր են տարածվում՝ ինչպես են Բելառուսում հատուկջոկատայինները, որպես բողոքի նշան, իրենց համազգեստը նետում աղբարկղի մեջ

22:35 13.08.2020

Բելառուսի մի քանի բնակիչներ, որոնք պնդում են, որ նախկինում ծառայել են հանրապետության ուժային կառույցներում, տեսաուղերձներ են տեսագրել, որտեղ իրենց համազգեստները նետում են աղբարկղի մեջ: Նրանք նկարները տեղադրել են Instagram սոցիալական ցանցում: Այսպիսով, համացանցային օգտատերերից մեկը տեղադրել է մի տեսանյութ, որում նրա եղբայրն ասում է, որ այլևս չի հպարտանում երկրում իր նախկին ծառայությամբ և չի կարող […]

̰
Ցույցերը, երկրորդ զոհը, ԱՄՆ-ի և ՌԴ-ի արձագանքը. Բելառուսում տիրող իրավիճակը ցույցերի 5-րդ օրը

21:42 13.08.2020

Բելառուսում անցած գիշեր տեղի ունեցած ցույցերը նախորդ օրերի համեմատությամբ հանգիստ են անցել: Սակայն իշխանությունները հայտնել են ևս 1 ցուցարարի մահվան մասին: Միևնույն ժամանակ Բելառուսում իրավիճակի կարգավորման կոչեր են հնչել տարբեր երկրներից: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ նոր տվյալներ է հրապարակել ընտրությունների արդյունքների մասին:   

̰
Իսրայելը և ԱՄԷ-ն համաձայնության են եկել հարաբերությունների կարգավորման հարցում

20:37 13.08.2020

Փոխարենը Իսրայելը կհետաձգի Հորդանանի Արևմտյան ափի տարածքների բռնազավթման ծրագրերը:

̰
Սերբիայում ձերբակալվել է Ադրբեջանի դեսպանը

20:20 13.08.2020

Հասանովը Ադրբեջանի դեսպանն է բալկանյան 3 երկրներում՝ Սերբիայում, Չեռնոգորիայում և Բոսնիա և Հերցեգովինայում:

̰
Կոնգրեսը 2 տարով սառեցրել է զենքի վաճառքը Թուրքիային. Defense News

14:27 13.08.2020

Ամերիկացի 4 կոնգրեսականների  (Ջիմ Ռիշ, Մայք Մքքոլ, Էլիոտ Էնջել, Բոբ Մենդերես) նախաձեռնությամբ 2 տարով գաղտնի կերպով սառեցվել է ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը Թուրքիային։ Այդ մասին հայտնում է ամերիկյան Defense News ամերիկյան  լրատվական կայքը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ աղբյուրի՝ գլխավոր պատճառը S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ռուս-թուրքական գործարքն է։ Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիան թեև 2019-ին ձեռք […]

̰
Պոմպեոն Ռուսաստանին սպառնացել է «հսկայական գնով» ՝ «Թալիբանի» հետ ենթադրյալ դավադրության համար

12:00 13.08.2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Ռուսաստանը «հսկայական գին» կվճարի, եթե հաստատվեն «Թալիբան» շարժման զինյալների հետ ենթադրյալ «դավադրության» մասին տեղեկությունները: Այս մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Պոմպեոն նշել է, որ ինքն այդ թեման քննարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: «Եթե ռուսները գումար առաջարկեն ամերիկացիների կամ արևմտյան երկրների այլ քաղաքացիների սպանության […]

̰
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն ԱՄՆ-ում տուն են գնել

11:37 13.08.2020

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը, գաղտնի կերպով տուն են գնել Սանտա Բարբարայում (Կալիֆորնիա, ԱՄՆ), հայտնում է Page Six-ը: Հուլիսին նրանք տեղափոխվել են առանձնատուն: Նրանց ընկերները՝ հեռուստահաղորդավարներ Օփրա Ուինֆրին և Էլեն ԴեՋեներեսը նույնպես ապրում են նույն տարածքում: «Սա առաջին անշարժ գույքի օբյեկտն է, որը նրանց երբևէ պատկանել է», -հայտնում է […]

̰
Շիրակի մարզում ցանքատարածքներն ապահովագրած գյուղացիները սպասում են փոխհատուցման․ առաջին անգամ ներդրված ծրագրից գոհ են

11:17 13.08.2020

Այս տարի առաջին անգամ Շիրակի մարզում ներդրվեց գյուղապահովագրություն, որը վերաբերում է միայն հացահատիկի ցանքատարածություններին և այգիներին: Ծրագրից օգտվել են հիմնականում Ախուրյան խոշորացված համայնքի գյուղացիական տնտեսությունները։ Այս համայնքում հացահատիկի ցանքատարածություններն ամենաշատն են, նաև կարկտահարության վտանգն է միշտ մեծ: Ջրառատ գյուղն ամեն տարի տուժում է կարկտահարութունից: Այս տարվա մայիսին ու հուլիսի վերջին գյուղում կարկտահարության վնասները համայնքային ու […]

̰
Գազամատակարարման անջատումներ են սպասվում Էրեբունիում և Արագածոտնի մարզի մի քանի գյուղերում

09:35 13.08.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 14-ին՝ ժամը 10․00-ից  18․00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Սասունիկ, Օշական, Ոսկեվազ գյուղերի գազասպառողների, «Հովիկ Ղուկասյան» ԱՁ-ի և «ՌՎԳԱԶ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ների, «Շիրառ» ՍՊԸ-ի, «Արմենիա Վայն» ՍՊԸ-ի, «Սլոբեր» ՍՊԸ-ի գազամատակարարումը: Օգոստոսի 14-ին՝ ժամը 10․00-ից 16․00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խ․Դոնի փողոցի թիվ 27 շենքի 6-ից […]

̰
Գախարիան հերքել է Կազբեգիի անցակետում սահմանափակումներ մտցնելու մասին լուրերը

23:51 12.08.2020

«Տարբեր լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ կառավարությունը մտադիր է սահմանափակումներ մտցնել Կազբեգիում, բայց այդպիսի հավանականություն չկա: Այսօր Կազբեգիում, ինչպես նաև Վերին Լարսի անցակետում, համաճարակաբանական իրավիճակը լիակատար վերահսկողության տակ է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում: «Ընդհանուր առմամբ իրականացրել ենք 54205 փորձարկում: Պարտադիր թեստավորման արդյունքում  կորոնավիրուս է հայտնաբերվել տարանցիկ բեռներ բեռնափոխադրող 788 […]

̰
Արտակարգ դրությունը հինգերորդ անգամ երկարաձգվեց, սակայն որոշ սահմանափակումների վերանայումներով

21:43 12.08.2020

Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվում է ևս մեկ ամսով, սակայն որոշ սահմանափակումներ  վերանայվել են: Վերացվում են հավաքների, գործադուլների արգելքը, սեփական մեքենայում, բնության գրկում և նմանատիպ այլ վայրերում դիմակ դնելու պահանջը, վերաբացվում են գրադարանները և թանգարանները, թույլատրվում են բացօթյա թատրոնների և համերգասրահների գործունեությունը: Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստում քաղաքացիներին կոչ է արել սահմանափակումների մեղմացումներին զուգահեռ չկորցնել զգոնությունը: Խստացումներն ու […]

̰
BACK_TO_TOP