08:33 18.11.2024
Նոյեմբերի 17-ին, ժամը 15:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Ս. Բ., ծնված 2002 թ․) և «Wuling» մակնիշների […]
08:12 18.11.2024
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում․ «Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե՛ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև […]
22:18 17.11.2024
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար, հայտնում են Եվրոպական միության հայաստանյան պատվիրակությունից։ «Այս ճանապարհահատվածը «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կենսական հատվածն է, որը կբարելավի միակցվածությունը Եվրոպական միության, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի միջեւ: Ծրագիրը կնպաստի կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացմանը, ճանապարհային անվտանգության բարելավմանը եւ Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը»,-նշված է […]
16:08 17.11.2024
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը գործընկեր կառույցների հետ նախաձեռնել է հերթական ընդլայնված կազմով հանդիպում՝ հստակ նպատակով․ բարելավել հայաստանյան օրենսդրությունը։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում:
13:12 17.11.2024
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումը նորօրյա աշխարհում տնտեսական կարեւոր խթան է։ Իսկ Հայաստանի համար այն առավել քան անհրաժեշտ է, հատկապես՝ տնտեսության արտադրողականության բարձրացման տեսանկյունից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ «Սրանով էլ պայմանավորված՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը մեր երկրի Կառավարության առաջնային նպատակներից է»,-ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում:
23:20 16.11.2024
Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանին ընդունել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում իրավիճակի և ընթացող գործընթացների վերաբերյալ։ Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել տիկին Մակրոնին՝ Հայաստանին հուզող հումանիտար խնդիրների հանդեպ վերջինիս ցուցաբերած հետաքրքրության և Հայաստանի ու Ֆրանսիայի առանձնաշնորհյալ հարաբերություններին նրա […]
22:32 16.11.2024
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի Ազգային պաշտպանության Գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Խուպիսի հետ, հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկկողմ ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը, ինչպես նաև քննարկել հետագա զարգացման հեռանկարները։ Հանդիպմանը քննարկվել են նաև Արևելյան Միջերկրական ծովի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում իրավիճակը։ ՀՀ […]
22:08 16.11.2024
Այս շաբաթ Երևանն ու Բաքուն փոխադարձ հայտարարություններ արեցին։ Դեկտեմբերին կշարունակվեն բանակցությունները, իսկ ապաշրջափակման մասին Երևանը նոր առաջարկներ արեց Բաքվին։ Դրան զուգահեռ ընթանում են գործընթացները պաշտպանության բնագավառում: Այս և այլ հարցերի անդրադարձել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ «Հեռանկարում»:
18:42 16.11.2024
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին: Քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:
17:00 16.11.2024
«Մեծ յոթնյակի» երկրները հաստատում են իրենց շարունակական աջակցությունն Ուկրաինային: Այս մասին ասվում է համատեղ հայտարարությունում: «Մենք՝ «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներս, վերահաստատում ենք մեր շարունակական աջակցությունն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ասվում է հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խանգարում են կարգավորմանը, ուղղակիորեն ներքաշում են ՆԱՏՕ-ի երկրներին հակամարտության […]
16:12 16.11.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ ուրբաթ օրը տեղի ունեցած հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում: Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել […]
15:58 16.11.2024
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է, որ պատրաստ է հրաժարականի դիմում գրել այն բանից հետո, երբ ընդդիմությունն ազատի կառավարական շենքերի գրավված համալիրը։ «Երբ նրանք հեռանան այս շենքից, ես հրաժարականի դիմում կգրեմ, և նոր ընտրություններում մենք կտեսնենք, թե որքան աջակցություն կստանան նրանք», – ասել է Բժանիան Տամիշ գյուղում աջակիցների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ինչպես […]
15:36 16.11.2024
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որտեղ ամփոփվել են հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները, վիճաբանությամբ է սկսվել։ Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության անդամ Դավիթ Կիրթաձեն սև հեղուկ է լցրել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիի վրա, ինչից հետո նիստը դադարեցվել է։ Կիրթաձեին դահլիճից դուրս են բերել անվտանգության աշխատակիցները։ ԿԸՀ ուղիղ հեռարձակումն ընդհատվել է։ ԿԸՀ նիստին զուգընթաց, բողոքի ակցիա է […]
15:08 16.11.2024
Իսրայելցի զինվորականները արձանագրել են 20 հրթիռի արձակում Լիբանանից դեպի Իսրայել այն բանից հետո, երբ օդային ռմբակոծման ազդանշաններ են հնչել հրեական պետության հյուսիսում գտնվող Արևմտյան Գալիլեա շրջանում: «Հրթիռներից մի քանիսը որսացել են»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ։
14:55 16.11.2024
Խաղաղության համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված երկու կետի շուրջ բանակցությունների վճռական փուլը կսկսվի դեկտեմբերին: Եվ Երևանում, և Բաքվում իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները խոսում են այն մասին, որ կողմերը շատ մոտ են փաստաթղթի վերջնական համաձայնեցմանը: Թեման «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել է Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, նախագահի նախկին խորհրդական Գևորգ Մելիքյանի ու Միջազգային և անվտանգության հարցերի […]
14:12 16.11.2024
Անվտանգության ուժերը Թբիլիսիում ձերբակալել են մի քանի ցուցարարի, ովքեր փորձում էին փակել ճանապարհը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Բողոքի ակցիան սկսվել է ԿԸՀ շենքի մոտ շաբաթ առավոտյան, երբ ԿԸՀ-ն ընդունում էր խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը։ Արձանագրության ընդունումից որոշ ժամանակ անց ցուցարարները շարժվել են դեպի հարակից Աղմաշենեբելի նրբանցք, որտեղ փորձել են փակել […]
14:02 16.11.2024
Աշխարհը հոգնել է ուկրաինական հակամարտությունից և սպասում է դրա լուծմանը, ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը՝ ելույթ ունենալով Hindustan Times թերթի կազմակերպած առաջնորդների գագաթնաժողովում։ «Կարծում եմ՝ աշխարհն ինչ-որ առումներով սպառված է: Ես նկատի ունեմ, որ այս հակամարտությունը հսկայական գին է պահանջում ինչպես երկու գլխավոր հերոսներից, այնպես էլ մնացած բոլորից: Սա այն ժամանակն է, […]
13:44 16.11.2024
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ըստ փաստաթղթի՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման օգտին, հաղթել է ձայների 53,93 տոկոսով և ստացել խորհրդարանական մեծամասնություն՝ 89 մանդատով։ Բացի այդ, չորս ընդդիմադիր կուսակցություն մտել է խորհրդարան՝ «Փոփոխությունների կոալիցիա», «Միասնություն-ազգային շարժում», […]
13:21 16.11.2024
Հայաստանի խորհրդարանի ղեկավարը Հունգարիա մեկնելու հրավերը ստացել էր իր պաշտոնակից Լասլո Կյովերից: Հյուրընկալող կողմը համոզված է` նման հանդիպումները մեծ խթան են երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: Մանրամասները` ԱԺ տեսանյութում:
13:00 16.11.2024
Դոնալդ Թրամփ կրտսերը եենթադրել է, որ Ջո Բայդենն ընտրություններում կարող էր իր ձայնը տված լինել Դոնալդ Թրամփին։ «Ես 99 տոկոսով վստահ եմ, որ Ջո Բայդենը քվեարկել է Թրամփի օգտին: Նա հասկանում է, թե ինչ արեց Դեմոկրատական կուսակցությունը իր հետ, ինչ արեց Քամալա Հարիսը: Ջո Բայդենի կնոջ Ջիլի կարմիր հանդերձանքը (ընտրատեղամասում քվեարկության ժամանակ) պատահական չէր»,-կարծում է […]
12:42 16.11.2024
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ չի պատկերացնում, թե ինչպես է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում կարգավորել ուկրաինական ճգնաժամը։ «Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես է Թրամփը պատրաստվում լուծել այն, մենք կսպասենք առաջարկների»,- ասել է նախարարը։ Նա նշել է, որ ռուսական կողմը տարբեր հարթակներում ընդգծում է՝ քաղաքական գործիչքը, ով խոսում է խաղաղության […]
12:31 16.11.2024
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն խոստացել է կանխել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, քանի դեռ ինքը պաշտոնավարում է։ Այս մասին նա հայտարարել է չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Քանի դեռ ես Սլովակիայի վարչապետն եմ, ես կբարձրաձայնեմ Սլովակիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի վերաբերյալ. Ուկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ի մաս»,- ասել է քաղաքական գործիչը։ Նա նաև զգուշացրել է, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ […]
11:38 16.11.2024
Հայկական կողմի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Երևանը հեռու է մնում ՀԱՊԿ-ի աշխատանքի բոլոր ձևաչափերից: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` պատասխանելով նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին։ Դիվանագետին հարցրել են՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը մասնակցի ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ առաջնորդների հանդիպմանը։ «Հարցն ուղղեք հայկական կողմին, […]
10:56 16.11.2024
Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ասլան Բժանիան լքել է Սուխումը այն բանից հետո, երբ ընդդիմությունը պահանջել է նրա հրաժարականը։ Այս մասին հայտնում են «Echo of the Caucasus»- ը և «Respublika»-ը։ Ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել Բժանիային այն բանից հետո, երբ նա երեկ՝ նոյեմբերի 15-ին, հրապարակավ հրաժարվել է հրաժարական տալ։ Նրան մեկ ժամ է տրվել մտածելու համար։ «Եթե […]
10:45 16.11.2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուան Իսրայել կատարած այցի ընթացքում այցելել է իսրայելա-լիբանանյան սահման: Այս մասին X-ում հայտնել է Իսրայելի ԱԳՆ ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների վարչության պետի տեղակալ Ամիր Վայսբրոդը։ «Այսօր Իսրայելի պաշտպանության բանակը և ԱԳՆ-ն ընդունել են Ժան-Պիեռ Լակրուային իսրայելա-լիբանանյան սահմանին»,- գրել է նա։ Դիվանագետի խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ցուցադրվել […]
10:12 16.11.2024
Միացյալ Նահանգները, Ճապոնիան և Հարավային Կորեան խստորեն դատապարտել են Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերի խախտումը։ Երկրները կշարունակեն աջակցել Ուկրաինային ինքնապաշտպանության իրավունքի հարցում։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine- ը՝ Սպիտակ տան կայքին հղումով։ Համապատասխան հայտարարությունը հայտնվել է երեք երկրների առաջնորդներ Ջո Բայդենի, Շիգերու Իշիբայի և Յուն Սոկ Յոլի միջև՝ Պերուի մայրաքաղաք Լիմայում […]
09:49 16.11.2024
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար է նշանակել Քերոլայն Լևիթին, ով նախկինում պատասխանատու էր իր նախընտրական քարոզարշավում մամուլի հետ հաղորդակցությունների համար։ «Այսօր Միացյալ Նահանգների 45-րդ և 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Քերոլայն Լևիթը կդառնա Սպիտակ տան մամուլի քարտուղար»,- ասված է հայտարարության մեջ։ Լևիթը Նյու Հեմփշիրից է և 27 […]
09:39 16.11.2024
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան շաբաթ օրը ժամանել է Ուկրաինա, հայտնում է Kyodo գործակալությունը։ Այցի մասին չի հայտարարվել։ Նախարարը գնացքով Ուկրաինա է գնացել Լեհաստանով։ Սպասվում է, որ այցի ընթացքում նախարարը կհանդիպի իր ուկրաինացի գործընկերոջ հետ և կհայտարարի Կիևին աջակցելու շարունակականությունը։ Համաձայնեցվում է նաև Իվայայի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։
09:09 16.11.2024
Չինաստանը և Ճապոնիան պետք է ամրապնդեն համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային հարցերում, ինչպես նաև համատեղ արձագանքեն գլոբալ մարտահրավերներին, ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ Լիմայում APEC գագաթնաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ։ «Ներկայումս միջազգային և տարածաշրջանային իրավիճակը փոխկապակցված է քաոսի հետ, և չին-ճապոնական հարաբերությունները բարելավման և զարգացման առանցքային շրջան են ապրում»,- ասել է […]