23:00 15.11.2024
Իրանական «Չաբահար» նավահանգիստը շարունակում է մնալ Հայաստանի կառավարության ու հայ բեռնափոխադրողների ուշադրության կենտրոնում որպես հարավ-արևելյան Ասիայի հետ կապող կարևորագույն դարպաս: Երեկ այդ նավահագիստ է այցելել հայկական պատվիրակությունը, որը ղեկավարել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը: Ի՞նչ առավելություններ կտա մեզ այդ նավահանգստից օգտվելը, ինչու՞ է Հնդկաստանը հակված նախապատվությունը տալ հենց Հայաստանով անցնող ուղուն. այս և այլ հարցերի […]
21:55 15.11.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն ավելի արագ կավարտվի, սակայն ստույգ ամսաթիվ չկա։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Суспільному-ին տված հարցազրույցում։ Զելենսկու խոսքով՝ իր և Թրամփի միջև կառուցողական փոխգործակցություն է ձևավորվել։ «Նա (Թրամփը – խմբ.) լսել է, թե ինչ հիմքերի վրա ենք մենք կանգնած, ես ոչինչ չեմ […]
21:42 15.11.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կապ է հաստատել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Ինչպես հայտնում է RBC-Ukraine-ն, այս մասին Լեհաստանի վարչապետը գրել է սոցցանցում։ Տուսկի խոսքով՝ Շոլցն իրեն պատմել է Պուտինի հետ զրույցի մասին։ «Ես ուրախացա իմանալով, որ կանցլերը ոչ միայն հստակորեն դատապարտել է ռուսական ագրեսիան, այլ նաև կրկնել […]
20:49 15.11.2024
ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարները նոյեմբերի 18-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինային օգնության ավելացման հարցը՝ անկախ ԱՄՆ նոր վարչակազմի գործողություններից։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։ «Ինչ էլ որ ԱՄՆ-ն անի, իսկ մենք դեռ չգիտենք, թե նրանք ինչ կանեն, ԵՄ-ն պետք է կրկնապատկի իր աջակցությունը Ուկրաինային, հատկապես ռազմական աջակցությունը, նախ, քանի որ բարդ […]
20:31 15.11.2024
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Սոնա Ծառուկյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
19:12 15.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել շիական «Հեզբոլլահ» շարժման թիրախներին Լիբանանի մայրաքաղաքում և սիրիա-լիբանանյան սահմանին զենքի մատակարարման ուղիների երկայնքով, ուրբաթ օրը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: «Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Բեյրութի Դահիյե շրջանի քաղաքացիական բնակավայրերում տեղակայված «Հեզբոլլահի» ենթակառուցվածքին», – ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ մինչ հարվածելը միջոցներ […]
17:47 15.11.2024
Ինդոնեզիան, Մալայզիան և Թաիլանդը դարձել են BRICS-ի գործընկեր երկրներ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Կազանում BRICS-ի գագաթնաժողովը ցույց տվեց համաշխարհային մեծամասնության ցանկությունը՝ հաստատել արդար աշխարհակարգ, բարեփոխել համաշխարհային ինստիտուտները և կառուցել հավասար տնտեսական կապեր: APEC-ի մեր գործընկերները՝ Ինդոնեզիան, Մալայզիան, Թաիլանդը, դարձան ասոցիացիայի գործընկերներ», – ասել է Պանկինը APEC-ի տնտեսությունների արտաքին գործերի և առևտրի նախարարների համատեղ […]
14:36 15.11.2024
Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Ժիլբեր Ունգբոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքային իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության, ինչպես նաև տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցեր: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է ԱՄԿ-ի հետ համագործակցությունը և պատրաստ է ակտիվորեն մասնակցել […]
13:23 15.11.2024
Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցված առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներից և հայեցակարգից, որը Հայաստանի կառավարությունը ներկայացրել է վերջին տարիներին։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ «Չեմ կարող մանրամասնել, բայց ընդհանուր առմամբ այդ առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից և […]
12:49 15.11.2024
Հեռացող Ջո Բայդենի վարչակազմը պետք է դադարեցնի Ուկրաինային ռազմական աջակցությունը մինչև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նա նշել է, որ Ամերիկայում շարունակվում են բանավեճերը Ուկրաինայի հակամարտության հետ կապված ապագա քաղաքականության վերաբերյալ։ «Իմ դերը չէ դրանք գնահատելը, բայց նրանց սահմանադրական համակարգում կա մի տարօրինակություն՝ նախագահն ընտրվել է […]
12:09 15.11.2024
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրվելու համար ՀՀ Կառավարությունը թեկնածու է առաջադրել Մեսրոպ Մեսրոպյանին: Թեկնածուն երկար տարիներ աշխատել է էներգետիկայի ոլորտում, մասնագիտությամբ ճարտարագետ ջերմաէներգետիկ է: Նրա կենսագրությունը , անցած բազմափորձ աշխատանքային ուղին ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ […]
09:00 15.11.2024
Նոյեմբերի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի հետ (հանրապետական, Միսիսիպի)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Զրուցակիցները քննարկել են 2024թ․ հուլիսին Սենատորի գլխավորությամբ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի պատվիրակության այցը Հայաստան և տարածաշրջանային վերջին զարգացումները։ Մասնավորապես, դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա […]
23:04 14.11.2024
ԱՄՆ ընտրված նախագահը հայտարարում է ապագա նշանակումների մասին: Դոնալդ Թրամփը պաշտոնապես հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ազգային հետախուզության տնoրեն է նշանակվելու նախկին կոնգրեսական Թուլսի Գաբբարդը, ով օրենսդիր գործունեությամբ զգաղվելու շրջանում հայտնի է եղել իր բացահայտ հայամետ դիրքորոշմամբ: Այս նշանակումը հայ լոբբիստերը կկարողանա՞ն ի շահ Հայաստանի օգտագործել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Նշեմ, […]
22:32 14.11.2024
Նոյեմբերի 13-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԵԱՀ ԱԳ փոխնախարար, արարողակարգի պետ Հայսամ Սալահին։ ԵԱՀ ԱԳ փոխնախարարը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություն և արդյունավետ աշխատանք հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների հետագա խորացման գործում։ Դեսպան Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով եգիպտական կողմին ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի և Եգիպտոսի […]
22:09 14.11.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանին: Անդրադարձ է եղել Եվրաքվեի հարցով ստորագրահավաքի արդյունքների ամփոփմանը: Խուրշուդյանը խոսել է նաև վերջին իրադարձությունների՝ Վրաստանի և ԱՄՆ-ի ընտրությունների, տարածաշրջանային զարգացումների վրա հնարավոր ազդեցությունների մասին: Վերլուծաբանը անդրադարձել է նաև COP-29-ի շուրջ զարգացումներին: «Ակնհայտ է, որ COP-29-ը հարամվեց: Ոչ մի լուրջ երկիր առաջին դեմքերի մակարդակով […]
20:08 14.11.2024
Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին եղել է Հունգարիայի խորհրդարանում ու հանդիպել Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությանը` երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի գլխավորությամբ: Լասլո Կյովերը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին կատարած պաշտոնական այցի համար ու նշել, որ նման հանդիպումները մեծ խթան են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: ՀՀ […]
19:43 14.11.2024
Ազգային ժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին նոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ այս համաձայնագիրը հիմնված է 2019 թվականին ուժի մեջ մտած ժամանակավոր համաձայնագրի դրույթների վրա, որով արդեն իսկ հնարավոր է դարձել մեծացնել առևտրաշրջանառության ծավալները։ «Իրանը Միջին Արևելքի ամենամեծ տնտեսությունն է, ինչպես […]
18:39 14.11.2024
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին:
17:12 14.11.2024
Նոյեմբերի 13-ին Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուին: Հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում, որին ներկա էր նաև արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինին, նախագահ Լակաժե Պոուն շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության ընթացքում: Զրույցի շրջանակներում կողմերն անդրադարձել են հայ-ուրուգվայական հարաբերությունների […]
16:47 14.11.2024
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ՀԱՊԿ անդամ երկրների՝ ՌԴ-ում հավատարմագրված դեսպանների հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ «ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության […]
15:57 14.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթ է ունեցել ԱԺ-ում 2025 թ. պետբյուջեի նախագծի քննարկումներին։ «Ամփոփում ենք 2025թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի այս փուլի քննարկումները, և շնորհակալ եմ շահագրգիռ և հետաքրքիր քննարկման համար: Պետական բյուջեի նախագիծը Կառավարության կողմից ներկայացվող և խորհրդարանում քննարկվող ամենածավալուն փաստաթղթերից է, եթե ոչ ամենածավալունը, և բյուջեի քննարկման համատեքստում՝ շատ բանի մասին կարելի […]
15:43 14.11.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին խոր ափսոսանք են առաջացնում։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Նախագահ Ալիևի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին խոր ափսոսանք են առաջացնում: Այս անընդունելի հայտարարությունները կարող են խաթարել համաժողովի կլիմայական կարևորագույն նպատակները և COP29-ում […]
15:33 14.11.2024
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Թեհրանն ու Մոսկվան Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանում Իրանի դեսպանն այս մասին ասել է The New York Times պարբերականի հետ զրույցում։ Պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել, որում նշվում է, որ ոչ կայուն կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանն ու Իրանը, […]
15:25 14.11.2024
Նախագծերի փաթեթով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների՝ Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ: Հանձնաժողովին կվերապահվի լիազորություն հետեւելու նշված պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների եւ շահերի բախման կարգավորումների պահպանման գործընթացը, ինչպես նախատեսված է օրենքով այլ պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար […]
15:05 14.11.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրմանը Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից, որով Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին խոսեց ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում: «2020 թվականի նոյեմբերի 9-ին գործընկերներից շատերն այդ ժամանակ իմ աշխատասենյակում ներկա են եղել, […]
14:42 14.11.2024
Հայաստանի Հանրապետությունում կա 754 հազար 431 չաշխատող թոշակառու և նպաստառու, որոնց թոշակ է տրվում ընդամենը 768 հազար 547 աշխատող մարդկանց շնորհիվ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն ունեցած եզրափակիչ ելույթի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ բյուջեի ցանկացած քննարկման ժամանակ կարևորագույն հարցերից մեկը կենսաթոշակների հարցն է։ […]
13:48 14.11.2024
Իրանը կբանակցի իր միջուկային ծրագրի շուրջ բացառապես ազգային շահերը հաշվի առնելով և չի ընդունի արտաքին ճնշումն ու շանտաժը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպումից հետո։ «Իրանը երբեք չի լքել բանակցությունների սեղանը իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ: Գնդակը գտնվում է ԵՄ-ի […]
13:40 14.11.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է դադարեցնել բանակի «սրբագործման» մոտեցումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց ԱԺ-ում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում: «Պաշտպանության նախարարությունը մեր երկրի ամենամեծ հարկատուներից է: Պաշտպանության նախարարությունը հանրապետության առաջին 10 հարկատուների ցանկի մեջ է մտնում: Սա մի կողմից նշանակում է, որ մեր բազմաթիվ սպաներ և զինծառայողներ աշխատող, […]
13:26 14.11.2024
Նոյեմբերի 14-ին խորհրդարանում շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Պետության գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ իրենց հակադիր դիրքորոշումներն են հայտնել ԱԺ խմբակցությունները: «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ նախորդիվ ունեցած ելույթներին, քննադատել իշխանությունների գործունեությունը տարբեր ոլորտներում՝ այն որակելով ձախողված: Պատգամավորը քննադատաբար անդրադարձել է […]
12:34 14.11.2024
ԱՄՆ նախկին կոնգրեսական և փոխգնդապետ Թուլսի Գաբբարդն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրվել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում։ Թրամփը վստահություն է հայտնել, որ Գաբբարդը ցույց կտա անվախ ղեկավարություն, նվիրված կլինի սահմանադրական իրավունքների պաշտպանությանը և ազգային անվտանգությանը: Գաբբարդը 2020 թվականին եղել է նախագահի թեկնածու։ 2022-ին նա դուրս է եկել Դեմոկրատական կուսակցությունից, ապա միացել հանրապետականներին: Գաբբարդը […]