TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+23.29 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լավրովը հանդիպել է Ռուսաստանում ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններին. հանդիպմանը մասնակցել է նաև Գուրգեն Արսենյանը

12:30 14.11.2024

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 13-ին Մոսկվայում հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների դեսպաններին ու մշտական ​​և լիազոր ներկայացուցիչներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ Քննարկվել են Կազմակերպության շրջանակներում բազմակողմ փոխգործակցության զարգացման առանցքային հարցեր՝ միտված նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք […]

̰
Վրաստանը հայտարարել է, որ Սաակաշվիլին չի կարողանա դուրս գալ բանտից․ Կալաձե

11:36 14.11.2024

Վրաստանի նախկին առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանա դուրս գալ բանտից, նույնիսկ եթե նրան ներում շնորհի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, քանի որ նրա դեմ այլ քրեական գործեր են հարուցվել։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ «Որքան գիտեմ, Սահակաշվիլիի դեմ այլ կարևոր գործեր են […]

̰
Ալիևի օգնականն ազդարարում է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների վճռական փուլի սկիզբը

23:04 13.11.2024

Ադրբեջանը ցանկանում է արդեն մոտակա շաբաթների ընթացքում վերսկսել Հայաստանի հետ բանակցությունները՝ խաղաղ համաձայնագրի չհամաձայնեցված կետերի շուրջ: Այդ մասին հայտարարել է Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը: Ի՞նչն էր խանգարում դա անել հիմա: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հետաքրքիր է, որ այդ թեմայի շուրջ, երկու օրվա ընթացքում արտահայտվել է առնվազն 5 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյա: Նախագահի […]

̰
Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային ճանապարհատրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներին առնչվող հարցեր

22:08 13.11.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը ԻԻՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում են ունեցել ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, Ծովագնացության և նավահանգիստների կազմակերպության գլխավոր տնօրեն Ալի Աքբար Սաֆայիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Իրանում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային ճանապարհատրանսպորտային և […]

̰
Փաշինյանը չգնաց Բաքու. Ադրբեջանը սպառնու՞մ է, ի՞նչ սպասել

21:16 13.11.2024

Թեև հայկական կողմից դեռ չկա պաշտոնական հաստատում COP29-ին չմասնակցելու վերաբերյալ, բայց Ադրբեջանն արդեն հայտարարել է, թե Հայաստանը որոշել է պատվիրակներ չուղարկել Բաքու և դա գնահատել է բաց թողնված հնարավորություն Երևանի համար: Թեմային «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:

̰
Սթարմերը հրաժարվել է Գազայում Իսրայելի գործողությունները ցեղասպանություն համարել

19:30 13.11.2024

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ցեղասպանություն չի համարում։ «Ես շատ լավ գիտեմ ցեղասպանության սահմանումը, և, հետևաբար, ես այն երբեք չեմ նկարագրել կամ անվանել «ցեղասպանություն», – ասել է նա խորհրդարանում ունեցած ելույթում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

̰
Թուրքիան խզել է հարաբերությունները Իսրայելի հետ

19:00 13.11.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ: «Մենք՝ որպես Թուրքիայի Հանրապետության  կառավարություն, խզել ենք հարաբերությունները Իսրայելի հետ»,- նշել է Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Էրդողանը հավելել է, որ Անկարան այս պահին ոչ մի քայլ չի ձեռնարկում ապագայում համագործակցությունը զարգացնելու համար։

̰
Արարատ Միրզոյանի՝ Շվեդիա կատարած երկօրյա աշխատանքային այցի կարևոր շեշտադրումները

17:00 13.11.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարարը նոյեմբերի 11-12-ն աշխատանքային այցով եղավ Շվեդիայում։ Արարատ Միրզոյանի խոսքով՝ «Հայաստանը շահագրգռված է Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության և գործընկերության հետագա ընդլայնմամբ՝ թե՛ երկկողմ օրակարգով, թե՛ տարբեր ձևաչափերով՝ ներառյալ ԵՄ-ի շրջանակներում»: Նախարար Միրզոյանի հանդիպումների ու կարևոր այլ շեշտադրումների մասին՝ ռեպորտաժում:

̰
Էրդողանը հանդիպում է ակնկալում Ասադի հետ

16:45 13.11.2024

Թուրքիան Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար ձեռք է մեկնել և կարծում է, որ դա կնպաստի հարևան երկրում խաղաղության հաստատմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հույս հայտնելով իր սիրիացի գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ անձնական հանդիպման մասին։ «Մենք մեր ձեռքը մեկնեցինք սիրիական կողմին՝ հարաբերությունները կարգավորելու համար, կարծում ենք, որ դա Սիրիայում խաղաղության և […]

̰
Վասիլիս Մարագոսը պատրաստակամություն է հայտնել ԵՄ ծրագրերի շրջանակում աջակցել ընտրական համակարգի բարեփոխումներին

16:38 13.11.2024

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և նրանց է ներկայացրել ընտրական համակարգի զարգացման տեսլականը։ Դեսպան Մարագոսը պատրաստակամություն է հայտնել ԵՄ ծրագրերի շրջանակում աջակցել ընտրական համակարգի բարեփոխումներին։

̰
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա

16:18 13.11.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 13-ից 15-ը աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն: Այցի շրջանակներում նախագահը Ժնևում կմասնակցի «Կրան Մոնտանա» (CRANS MONTANA FORUM) ֆորումի բացման արարողությանը և հանդես կգա ելույթով: Կռան Մոնտանա ֆորումը շվեյցարական միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1986թ. Ժան-Պասկալ Դելամուրազի (Շվեյցարիայի Համադաշնության 1989 և 1996թթ. նախագաh, պաշտպանության և էկոնոմիկայի նախկին […]

̰
Բանակի առջև դրված միակ խնդիրն է պաշտպանել Հայաստանի 29 հազար 743 քառ. կմ սուվերեն տարածքը. նախարար

16:04 13.11.2024

Հայաստանն իր սուվերեն տարածքից շուրջ 200 քառ. կմ օկուպացված տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր չի դրել, Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ ճանապարհով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում: «Բանակում կատարվող բարեփոխումները, ծախսերն ու ներդրումները […]

̰
«Առավելագույն ճնշման քաղաքականությունը» կհանգեցնի ԱՄՆ-ի պարտությանը. Իրանի ԱԳՆ

15:43 13.11.2024

Իրանը խորհուրդ է տալիս ամերիկյան նոր վարչակազմին Թեհրանի նկատմամբ խելամիտ քաղաքականություն վարել, այլ ոչ թե ճնշում գործադրել, այլապես ԱՄՆ-ը կրկին կստիպի Իսլամական Հանրապետությանը մեծացնել իր միջուկային ծրագրի զարգացման տեմպերը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Պարզապես համեմատեք Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը այսպես կոչված առավելագույն ճնշման քաղաքականությունից առաջ և հետո: Ավելի լավ գաղափար կա՝ […]

̰
Իսրայելը հասավ իր նպատակներին ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտությունում. Բլինքեն

15:20 13.11.2024

Իսրայելը ոչնչացրեց Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​շարժման ռազմական ներուժը և վերացրեց խմբավորման ղեկավարությունը, այժմ մենք պետք է կենտրոնանանք հակամարտության կարգավորման վրա. այս մասին լրագրողներին հայտնել է այցով Բրյուսելում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Իսրայելը հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի նման հարձակումը կանխելու համար ՀԱՄԱՍ-ի և նրա առաջնորդների ռազմական հնարավորությունները, որոնք պատասխանատու են հոկտեմբերյան […]

̰
Անդրանիկ Քոչարյանը ոստիկանների շրջանում թմրամիջոցների օգտագործման հետ կապված լրացուցիչ հետազոտության կարիք է տեսնում

13:22 13.11.2024

Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևորվեց ոստիկանության ծառայողների առողջական վիճակի վրա ուշադրության դարձնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով մտահոգիչ տվյալները կապված թմրամիջոցների օգտագործման հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշեց, որ ավելորդ չի համարվի, եթե ներքին գործերի նախարարության բյուջետային հայտում նախատեսվեն միջոցներ, որպեսզի ոստիկանության ծառայողներն […]

̰
COP29-ից հեղափոխական փոփոխություն ակնկալելու հիմք չկա. Գոռ Պետրոսյանի հարցազրույցը

12:05 13.11.2024

ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրություններն ու Բաքվում ընթացող կլիմայական հարցերի համաժողովն այս օրերին ամենից շատ քննարկվող թեմաներն են: Ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ հայ-ադրբեջանական գործընթացների վրա: Այս ու այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Գոռ Պետրոսյանը:

̰
Թուրքիայի պաշտպանության նախարարը կարծում է, որ Իսրայելն ունակ է հարձակվել Թուրքիայի վրա

11:53 13.11.2024

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Իսրայելն ունակ է հարձակում իրականացնել հանրապետության վրա։ «Կարծում եմ, որ մեր նախագահը իրավացի է (խոսելով իսրայելական հարձակման սպառնալիքի մասին)։ Եթե նման ռիսկեր չտեսներ, կխոսե՞ր դրանց մասին։ Իսրայելը, անշուշտ, ունակ է հարձակվելու»,- ասել է Գյուլերը TV100- ի եթերում: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս նշել […]

̰
Խորհրդարանը շարունակում է քննարկել ՀՀ 2025 թ. պետբյուջեի նախագիծը

11:33 13.11.2024

Ազգային ժողովը նոյեմբերի 13-ի նիստում շարունակել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումը: Բյուջետային փաստաթղթի վերաբերյալ հարակից զեկուցմամբ հանդես է եկել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա անդրադարձել է այն դիտարկումներին, մտահոգություններին եւ առաջարկներին, որոնք ներկայացվել են պատգամավորների կողմից Պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ստոկհոլմի քաղաքային խորհրդի նախագահի հետ

09:43 13.11.2024

Նոյեմբերի 12-ին Շվեդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ստոկհոլմի քաղաքային խորհրդի նախագահ Օլլե Բուրելի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են Երևանի և Ստոկհոլմի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները: Առանձնանշվել են հատկապես այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են կանաչ անցումը, քաղաքային կյանքի տարբեր ոլորտներում նորարարությունների շարունակական ներդրումը, տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ու քաղաքացիական […]

̰
ԵՊՀ պատվիրակությունը հյուրընկալվել է Ջորջթաունի համալսարանում

09:35 13.11.2024

Նոյեմբերի 11-ին Երևանի պետական ​​համալսարանի (ԵՊՀ) պատվիրակությունը` ԵՊՀ ռեկտոր, դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ, հյուրընկալվեց Ջորջթաունի համալսարանում, որտեղ կայացավ հանդիպում համալսարանի Բիզնեսի դպրոցի դեկան, դոկտոր Փոլ Ալմեյդայի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպմանը ներկա էին դեսպան Մակունցը, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ինչպես […]

̰
Այրվել է մոտ 120 հակ անասնակեր

08:12 13.11.2024

Նոյեմբերի 12-ին, ժամը 20:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշեն 11-րդ փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում գտնվող անասնագոմերի մոտ հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ անասնագոմին կից այրվում է կուտակած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
30 տարի առաջ Հայաստանի և Սերբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին․ Հակոբ Արշակյան

22:08 12.11.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութեր է հրապարակել և կից գրել․ «30 տարի առաջ Հայաստանի և Սերբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին»։

̰
Հաջիևը հայտնել է, որ Հայաստանը որոշել է պատվիրակ չգործուղել Բաքու COP29-ին մասնակցելու համար

21:24 12.11.2024

Այսօր մոլորակի կլիմայի փոփոխության խնդրին նվիրված COP29 համաշխարհային կոնֆերանսի երկրորդ օրն է: Բաքվում իր աշխատանքը շարունակող ֆուրումին բարձրաստիճան հյուրերի հետ Իլհամ Ալիևը երկկողմ հանդիպումներ է ունենում: Հայաստանի մասնակցության վերաբերյալ տարբեր հայտարարություններ են հնչել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Այս թեման ի սկզբանե շահարկում էր Ադրբեջանը, օրինակ՝ դեռ ամիսներ առաջ, COP29-ի գործադիր տնօրեն Էլուր […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրենին

20:45 12.11.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: «Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է ՎԶԵԲ տնօրենին նշանակման կապակցությամբ և ներկայացրել Կառավարության գերակայությունները և բարեփոխումների օրակարգը: Փոխվարչապետը կարևորել է Հայաստանում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը, հատկապես ընդգծելով մասնավոր […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Յեսսիկա Ռոզենկրանցի հետ

20:25 12.11.2024

Նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Յեսսիկա Ռոզենկրանցի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, որն արտացոլվել է համագործակցության տարբեր ոլորտներում և ներկայումս բանակցվող Գործընկերության նոր օրակարգի նախագծում։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է վարչապետ Փաշինյանի կողմից […]

̰
Վահանգն Խաչատուրյանի հրամանագրերով Ռուանդայում, Ուգանդայում և Կատարի Պետությունում ՀՀ դեսպաններ են նշանակվել

20:02 12.11.2024

ՀՀ նախագահ Վահանգն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Գևորգյանին Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Տիգրան Գևորգյանին նշանակել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան […]

̰
Շվեդիայում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հիմնական զարգացումները

18:15 12.11.2024

Նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի և խորհրդարանի անդամների հետ։ Հանդիպումը կայացել է առանձնազրույցի, իսկ հաջորդիվ ընդլայնված կազմով քննարկման ձևաչափով՝ խորհրդարանի փոխնախագահների և տարբեր կուսակցություններ ներկայացնող պատգամավորների մասնակցությամբ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ՀՀ-ԵՄ օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ […]

̰
Էնթոնի Բլինքենը հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի և ԵՄ գործընկերների հետ՝ քննարկելու Ուկրաինային աջակցությունը

18:08 12.11.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 12-13-ին կայանալիք հանդիպմանը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների գործընկերների հետ կքննարկի Ուկրաինային աջակցելու հարցերը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի գրավոր հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ «նոյեմբերի 12-13-ը Բլինքենը կմեկնի Բրյուսել (Բելգիա)՝ հանդիպումներ ունենալու ՆԱՏՕ-ի և ԵՄ գործընկերների հետ, քննարկելու Ուկրաինային աջակցությունը»: Այնուհետև ամերիկացի դիվանագետը կմեկնի Լիմա, Պերու, […]

̰
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

16:00 12.11.2024

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 12-ին հանդիպել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիի հետ: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնը շուրջ մեկ տարի թափուր էր: Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ընտրություններից հետո Ներկայացուցիչների պալատն ունի նախագահ: Շնորհավորելով Իրաքի ժողովրդին այս կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը […]

̰
ԱԺ-ն չընդունեց Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը․ իշխող ուժը չմասնակցեց քվեարկությանը

15:51 12.11.2024

Հայաստանի խորհրդարանը չընդունեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած հրատապ քննարկմանը ներկայացված «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկմանն առնչվող «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը քվեարկությամբ ստացավ 30 կողմ ձայն, կողմ քվեարկեց միայն ընդդիմությունը: Իշխող ուժը քվեարկությանը չմասնակցեց։ […]

̰
BACK_TO_TOP