18:16 19.11.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը առաջիկա երկու ամսվա ընթացքում կանի ամեն ինչ, որպեսզի Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվեն, Մոսկվան դա հասկանում է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Առաջիկա երկու ամսվա ընթացքում մենք կտեսնենք, որ պարոն Բայդենի վարչակազմը Սպիտակ տանը կանի ամեն ինչ, որպեսզի համոզվի, որ պատերազմը կշարունակվի: Սա այն իրողությունն է, որին մենք […]
16:11 19.11.2024
Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Քվեարկությունը գաղտնի է եղել: Կողմ է քվեարկել 28 պատգամավոր, մեկը դեմ է եղել, երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները երեկ երեկոյան պայմանավորվել են Բժանիայի հրաժարականի և հակակառավարական ցույցերի դադարեցման շուրջ։ Հանրապետության ղեկավարի պաշտոնակատարը կլինի փոխնախագահ Բադրա Գունբան, իսկ կառավարության […]
15:47 19.11.2024
Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ խորհրդի նոր նախագահի ընտրություն: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն որոշմամբ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի անդամ Լենա Նազարյանը:
15:24 19.11.2024
Նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։
15:05 19.11.2024
Վրաստանի իշխանությունները չեն նախատեսում չեղյալ համարել օտարերկրյա գործակալների մասին, ինչպես նաև ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ Լրագրողի այն հարցին, թե կառավարությունը որոշակի հանգամանքներում կչեղարկի՞ այս օրենքները, Մդինարաձեն պատասխանել է. «Ոչ, սա հատկապես վերաբերում է ԼԳԲՏ քարոզչությանը, քանի որ սա մի հարց է, […]
14:36 19.11.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 19-ին հրավիրած խորհրդարանական լսումների առանցքում «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկում է: Լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, վարչապետի եւ փոխվարչապետերի աշխատակազմերի, ֆինանսների նախարարության, ՊԵԿ, ԲՏԱ, Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ եւ ՓՄՁ ոլորտի ասոցիացիաներ, ընկերություններ, մասնագիտական համայնքից ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, իր բացման խոսքում անդրադառնալով […]
14:28 19.11.2024
Ուկրաինայում ռազմական դրության ժամանակ ընտրություններ չեն լինի։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին, ում նախագահական լիազորությունների ժամկետը պաշտոնապես ավարտվել է մայիսի 20-ից։ «Սահմանադրությունն ու օրենքները թույլ չեն տալիս, որ ընտրությունները տեղի ունենան պատերազմի ժամանակ, նախևառաջ Ուկրաինային դա պետք չէ, իսկ հետո ուկրաինացիներն արդար ընտրություններ կանցկացնեն»,-իր Telegram-ում Զելենսկու խոսքերը մեջբերել է Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ Նախկինում […]
13:38 19.11.2024
Ռուսաստանի և նրա դաշնակից Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը կրիտիկական սպառնալիքը հիմք է դառնում Ռուսաստանի Դաշնության կողմից միջուկային զենքի կիրառման համար։ Միջուկային արձագանքման այս հայեցակարգային հիմքը ներառված է միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության նորացված հիմունքներում: Նախկինում միջուկային պատասխանի համար հիմք էր հանդիսացել «իրավիճակը, երբ վտանգված է պետության գոյությունը»։ Թարմացված փաստաթղթում նշվում են հիմքերը․ «Ռուսաստանի Դաշնությունը […]
12:54 19.11.2024
Վարչապետի որոշմամբ՝ Արա Մկրտչյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Մկրտչյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում:
11:52 19.11.2024
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնի պաշտոնական թույլտվությունը՝ օգտագործելու ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռները Ռուսաստանի Դաշնության խորքերը հարվածելու համար, չի նշանակի ամերիկյան կողմի անմիջական մասնակցություն ուկրաինական հակամարտությանը։ «Եթե Միացյալ Նահանգները թույլ տա օգտագործել զենքի ցանկացած համակարգ, ներառյալ այս համակարգը (ATACMS), դա չի նշանակի ԱՄՆ-ի անմիջական մասնակցություն պատերազմին», – ասել է […]
11:00 19.11.2024
Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները այսօր կհավաքվեն արտահերթ նստաշրջանի՝ քննարկելու հանրապետության նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականի հարցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են խորհրդարանի մամուլի ծառայությունից։ «Խորհրդարանը կհանդիպի Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը։
10:50 19.11.2024
Եվրամիությունը նախատեսում է «քաղաքական առաքելություն» ուղարկել Վրաստան, որը կուսումնասիրի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած խախտումների մասին հաղորդումները։ Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով։ Վրաստանում տիրող իրավիճակի մասին հարցին ի պատասխան Բորելը հաստատել է, որ ԵՄ-ն «քաղաքական առաքելություն կուղարկի Վրաստան, որպեսզի ուշադիր ուսումնասիրի տեղի ունեցածը»։
09:06 19.11.2024
Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը քաղաքավարական հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզիի և Ֆրանսուա Հոլանդի հետ։ Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ «Հայաստանի դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել նախկին նախագահներին՝ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում շարունակական ներդրման համար։ Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում իրավիճակի […]
22:10 18.11.2024
Ուղիղ մեկ տարի է անցել այն օրից, երբ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը կայացրեց բռնի տեղահանված արցախահայերի հայրենադարարձության իրավունքը հաստատող վճիռը: Մեկ տարի անց պաշտոնական Բաքուն շարունակում է արհամարել մոլորակի թիվ մեկ դատական ատյանի պարտադիր ուժ ունեցող իրավական ակտը: Կարո՞ղ ենք արդյոք ապացուցել, որ Բաքուն չի կատարում Միջազգային դատարանի պահանջը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ […]
21:08 18.11.2024
Նոյեմբերի 18-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիին։ Դեսպան Մկրտչյանը կարևորել է մշակութային դիվանագիտության նշանակությունը ՀՀ-Հունաստան երկկողմ հարաբերություններում: Քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները, երկկողմ ոլորտային իրավական դաշտն ընդլայնելու հնարավորությունները և համատեղ մի շարք նախաձեռնություններ։ Տիկին Մենդոնին շնորհակալություն է հայտնել ՀՀ դեսպանին այցելության համար […]
20:57 18.11.2024
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը առաջարկել է «1 միլիարդ եվրո ներդնել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության մեջ», և նա նաև կրկին կոչ է արել օտարել ռուսական բոլոր սառեցված ակտիվները և դրանք ծախսել ռազմական կարիքների համար: Այս մասին Բորելը գրել է ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական կայքում հրապարակված իր բլոգում։ Նկարագրելով նոյեմբերի 9-11-ը Ուկրաինա կատարած իր վերջին և […]
20:32 18.11.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստվում է հայց ներկայացնել Սահմանադրական դատարան հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կեղծման գործով։ «Վաղն առավոտյան ես հայց կներկայացնեմ Սահմանադրական դատարան՝ կապված այն երկու սահմանադրական սկզբունքների խախտման հետ, որոնք վերաբերում են քվեարկության գաղտնիությանը և համընդհանրությանը», – ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցում։
20:07 18.11.2024
«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների համատեղ նիստում որոշվել է նոյեմբերի 19-ի ավագանու հերթական նիստում ներկայացնել արտոնությունների փաթեթ հանրային տրանսպորտից օգտվողների համար։ Ովքե՞ր կարող են հանրային տրանսպորտից օգտվել անվճար, և ինչո՞ւ քաղաքային իշխանությունները մինչև վերջ պնդեցին ուղեվարձը թանկացնելու նախագիծը: Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նատալի Սինորյանը:
16:48 18.11.2024
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան մի խումբ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել է պատվիրակություն կազմել և բանակցություններ սկսել իշխանությունների և ընդդիմության միջև՝ մինչև երկուշաբթի ժամը 18:00-ն (Մոսկվայի ժամանակով 17:00-ն), հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը: «Նախագահ Ասլան Բժանիան հանդիպել է խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ, որոշվել է ոչ ուշ, քան ժամը 18:00-ն (Մոսկվայի ժամանակով 17:00) ձևավորել պատվիրակություններ […]
15:30 18.11.2024
Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Նին Բին նահանգում: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Վիետնամի կոմկուսի Նին Բին նահանգի քարտուղար Դոան Մին Հուանին ջերմ ընդունելության համար` նշելով, որ այն հայ-վիետնամական բարեկամական հարաբերությունների վկայությունն է: Հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են նաեւ երկկողմ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող […]
14:11 18.11.2024
Ռուսաստանը ելնում է նրանից, որ ATACMS հրթիռներով Ռուսաստանի Դաշնություն խորք հարձակումներ իրականացնելու որոշումը նշանակում է լարվածության որակապես նոր փուլ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե նման որոշումն իրոք ձևակերպվել և փոխանցվել է Կիևի ռեժիմին, ապա, իհարկե, սա լարվածության որակապես նոր փուլ է և որակապես նոր իրավիճակ այս հակամարտությունում ԱՄՆ-ի […]
13:56 18.11.2024
ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ուղերձ է հղել՝ հայտնելով, որ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների սիրելի՛ գործընկերներ, Ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել: Մեր երկրի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում միասին հաղթահարեցինք բազում փորձություններ: Միաժամանակ, ձեր արհեստավարժության, բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի շնորհիվ, մենք անցանք խորքային, […]
13:45 18.11.2024
Եվրամիությունը պետք է հաղթահարի Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները և ավելի արագ զենք մատակարարի Կիևին։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նրա կարծիքով՝ Եվրոպան «պետք է դադարեցնի վեճը և սկսի ավելի արագ զենք մատակարարել Ուկրաինային»։ «Շատ հաճախ մենք միասնական չենք եղել, և Ուկրաինային օգնության վերաբերյալ քննարկումները շատ երկար են տևել», – ասել է նա։ […]
13:29 18.11.2024
Չինաստանը կհամագործակցի բոլոր երկրների հետ՝ կառուցելու բազմաբևեռ աշխարհ և տնտեսական գլոբալացում, որը շահավետ կլինի բոլորի համար։ Այս մասին «Քսանյակի» (G20) գագաթնաժողովին ժամանելուն պես հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Չինաստանը պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ ստեղծելու հավասար և կանոնավոր բազմաբևեռ աշխարհ և համընդհանուր շահավետ ու ներառական տնտեսական գլոբալիզացիա», – ասվում է Չինաստանի նախագահի գրավոր […]
11:41 18.11.2024
ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ քննչական կոմիտեի սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ, Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին։ Այն բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից։ Շնորհակալություն եմ հայտնում նախ Քննչական կոմիտեի ողջ անձնակազմին, […]
11:33 18.11.2024
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Շնորհավորում եմ Ձեզ, պարոն Սարգսյան։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Կամսար Բաբինյանին, որը վերջին 2․5 տարվա ընթացքում եղել է վարչական շրջանի ղեկավարը, ում հետ իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր։ Ուզում եմ տեղեկացնել, որ պարոն […]
10:26 18.11.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է որոշ պաշտոնյաների ազատման դիմումների մասին շրջանառվող լուրերին։ «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։ Միեւնույն […]
10:12 18.11.2024
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին «Ազատությանը» հայտնել են կոմիտեից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել։