11:30 26.07.2020
Կանադայի Վանկուվեր քաղաքում բնակվող հայերը բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող ագրեսիայի։ Այս մասին տեսանյութ է հրապարակվել Վանկուվերի հայկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։ Տեսանյութը՝ այստեղ։
23:49 25.07.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի ուղեկցությամբ այսօր Լոռու մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին: Նախարար Պապիկյանը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ Վանաձորում ծանոթացել է Վանաձոր-Բազում 2,5կմ ճանապարհահատվածում կատարված հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Աշխատանքներն այստեղ ավարտական փուլում են. ճանապարհին կատարվել է եռաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կառուցվել են մայթեր, որոնք նախկինում […]
21:57 25.07.2020
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները շարունակում են հետազոտական աշխատանքները Տավուշի մարզի Չինարի և Չորաթան գյուղերում։ Հուլիսի 24-ին աշխատանքների արդյունքում Չինարիում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի կլաստերային արկ, ևս մեկ արկ հայտնաբերվել է Չորաթանում։ Ընդ որում՝ Չորաթանում հայտնաբերված արկը շրապնել պարունակող զինամթերք է, որն, ըստ միջազգային կոնվեցիաների, ենթակա չէ կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ: Հայտնաբերված չպայթած […]
19:45 25.07.2020
ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում (https://bit.ly/3g0iBYp ), որով սահմանվել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի վարչական տարածք մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ: Մուտքի և ելքի արգելքից բացառություն է արվում առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով անձանց տեղաշարժի, Հյուսիս-Հարավ մայրուղով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության և Պարետի ցուցումով՝ բացառիկ այլ […]
19:32 25.07.2020
Օգոստոսի 1-ից Երևանում կենսաթոշակի, նպաստի, սոցիալական ծրագրերով վճարների դիմումները կուսումնասիրվեն էլեկտրոնային եղանակով: Դիմումներն ընդունելու և խորհրդատվություն տրամադրելու համար մայրաքաղաքում սպասարկման վարչության 10 բաժին է ստեղծվել: Մանրամասները՝ կառավարության պատրաստած տեսանյութում:
18:06 25.07.2020
Արդյո՞ք սպասելի էր, որ հայ-ադրբեջանական սահմանային լարումը կվերաճի հայերի և ադրբեջանցիների բախումների երկու երկրների սահմաններից դուրս. այս թեմայի շուրջ «Հեռանկարի» տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ: Բաբայանն այսել է, որ սովորաբար աղմուկ է բարձրացնում պարտվող կողմը, ուստի իր համար ընդունելի չէ, որ […]
18:00 25.07.2020
Մշակվել է աշնանային ցորենի արտադրության պետական աջակցության ծրագիր, որով առաջարկվում է աշնանային ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պատրաստած տեսանյութից: Շահառու կարող են հանդիսանալ միայն Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 ՀԱ ցանքատարածություն մշակող տնտեսվարողները: Տնտեսվարողները կարող են սերմ ձեռք բերել միայն www.mineconomy.am կայքում հրապարակված մատակարարներից՝ […]
17:30 25.07.2020
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ երկարատև քննարկումներից հետո տեղի է ունեցել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ամփոփիչ նիստը: Կարգավորումների նպատակն է աստիճանական կարգով, խրախուսման ճանապարհով անցնել անկանխիկ դրամաշրջանառության՝ վերջնանպատակ ունենալով թափանցիկ և հաշվետու ֆինանսական հոսքեր: «Ավելի պատկերավոր լինելու համար ասեմ, որ ըստ ֆինանսների նախարարության […]
17:00 25.07.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 25-ին ստորագրել է հրամանագիր արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սերգեյ Յուրիի Ստեփանյանին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին՝ պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ։ Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Վաչագանի Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։
16:44 25.07.2020
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուղիղ եթերում խոսել է IT ոլորտում Հայաստանի հաջողություների մասին: Արձանագրել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում սկսնակ ընկերություններին տրվող հարկային արտոնությունների շնորհիվ այդ ոլորտում 30 տոկոսի աճ կա: Նախարարը խոսել է նաև ծրագրերի, մասնավորապես «Հայկական վիրտուալ կամուրջ»-ի մասին, որով նախատեսվում է այս տարի 45 հայ […]
16:34 25.07.2020
«Ամերիկայի հայ ազգային կոմիտեն» դատապարտում է հակահայկական գործողություները Սան Ֆրանցիսկոյում: Այդ մասին տեղեկացնում է կոմիտեի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: «Ատելության հողի վրա կատարված ոճրագործությունը հայերի դեմ ռասսայական հարձակման օրինակ է, որպես շարունակություն Ռուսաստանում ադրբեջանցիների կողմից հայերի դեմ ամբոխի իրականացրած հարձակումների, Գերմանիայում ՀՀ դեսպանատան մեքենայի վրա հարձակման և հրկիզման: Անցած տարի Լոս Անջելեսի հայկական դպրոցներում ռասսայական խտրականության […]
16:14 25.07.2020
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ակնալճի մասին: «Սիրելի՛ արշավականներ, բնապահպաններ, քանի որ վերջին շրջանում լայն քննարկումների առիթ էր դարձել լճի կարգավիճակն ու որոշ շրջանակների տնտեսական գործունեության իրավաչափությունն այդ տարածքում, պարտքս համարեցի անձամբ այցելելու և ծանոթանալու իրավիճակին տեղում, ինչպես նաև, հնարավորության դեպքում, տեղում հանդիպելու այդ քննարկումների առիթ դարձած՝ Գեղարքունիքի մարզից որոշ […]
14:51 25.07.2020
Հարուստները սկսել են հետաքրքրություն դրսևորել մասնավոր կղզիների նկատմամբ: Նման հարցումներով նրանք սկսել են պարբերաբար դիմել անշարժ գույքի գործակալներին: Միևնույն ժամանակ, անշարժ գույքի ոլորտի մասնագետները վստահեցնում են, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին ինքնամեկուսացման համար հարմար որոշ կղզիների գները չեն գերազանցում լավ մեքենայի գինը: Գործակալների խոսքով՝ համավարակը ստիպել է մարդկանց վերանայել իրենց հայացքները ներդրումներ անելու հարցում: Մասնագետների տվյալներով՝ […]
14:00 25.07.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: «Ողջունելով հյուրերին՝ նախարարն ասել է, որ կորոնավիրուսի հետևանքները մեծ ազդեցություն են թողել կրթության և գիտության ոլորտների վրա՝ առաջացնելով հեռավար ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն, բայց […]
13:42 25.07.2020
Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում արդեն երկու շաբաթ չեն թուլանում կրքերը, որոնց պատճառը երկրամասի ղեկավար Սերգեյ Ֆուրգալի ձերբակալությունն է: Այսօր հերթական բողոքի ակցիան է իրականացվել, որոնք, ըստ լրատվամիջոցների, եղել են ամենամարդաշատը վերջին շրջանում: Փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ: Նրանք բողոքում են Ֆուրգալի ձերբակալության դեմ: Դա տեղի է ունեցել հուլիսի 9-ին: Հետաքննության վարկածի համաձայն՝ նա մեղադրվում […]
13:15 25.07.2020
Մենք Արցախին տվել ենք ՀՀ շահի ամենաբարձր մակարդակը: Այդ մասին Ազգային անվտանգության ռազմավարությանը նվիրված հանրային քննարկման ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Քննարկմանը մասնակցում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի […]
13:09 25.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել РБК-ին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է վարչապետը: «Այսօր РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները մեկնաբանելով ասացի, որ դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլև Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ: Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունները ունեն […]
12:49 25.07.2020
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները։ «Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է վերաբերում դիվանագիտական շինությունների պաշտպանության իր պարտավորությանը, և դրա ապահովման նպատակով մենք աշխատում ենք տվյալ վայրի իրավապահների հետ։ Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են ԱՄՆ Սահմանադրությամբ, սակայն բռնության դեպքերում համարժեք […]
12:30 25.07.2020
Չինաստանի Չենգդու քաղաքում փակվել է ամերիկյան հյուպատոսարանը: Երեկ Չինաստանի իշխանությունների գրավոր պահանջից հետո ամերիկյան անձնակազմը սկսել է հեռանալ այնտեղից: Շենքի վրայից հանվել է ցուցանակը, իսկ ցուցադրված կադրերում երևում է, թե ինչպես են հյուպատոսության շենքից դուրս գալիս և հեռանում: Չինաստանի իշխանությունների այս քայլը հետևել է ԱՄՆ-ում՝ Հյուսթոնում գտնվող չինական հյուպատոսությունը փակելու ամերիկյան կողմի քայլերին: ԱՄՆ-ն չինական […]
12:00 25.07.2020
Մի քանի օր է՝ բողոքի ցույցեր են տեղի ունենում Բուլղարիայում: Մայրաքաղաք Սոֆիայում հարյուրավոր մարդիկ պահանջում են երկրի վարչապետ Բոյկո Բորիսովի և գլխավոր դատախազ Իվան Գեշովի հրաժարականը՝ նրանց մեղադրելով կոռուպցիայի և երկիրը վատ կառավարելու մեջ: Բողոքի ցույցերի ընթացքում նրանք ձվեր են նետել նախարարների խորհրդի շենքի ուղղությամբ, ավելի ուշ շրջափակել երկրի գլխավոր հեռարձակող ընկերության շենքը: Այնտեղ այդ […]
10:15 25.07.2020
Հուլիսի 24-ին` ժամը 22։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ տեղացած ուժեղ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվել են Գյումրի քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի տներից մեկը և բակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները տանը իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ:
09:52 25.07.2020
Երեկ Մոսկվայում ադրբեջանցիների կողմից հարձակման ենթարկված BMW-ի վարորդի նստատեղին արյան հետքեր են հայտնաբերվել։ Armdaily-ն մանրամասներ է հայտնում տեղի ունեցածից։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում ադրբեջանցիների կատաղած ամբոխը հարձակվել էր հայկական համարանիշով մեքենայի վրա, պատուհանից հարվածներ հասցրել վարորդին, վնասել մեքենան։
09:23 25.07.2020
Facebook սոցցանցում հերթական տեսանյութն է հայտնվել Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած ընդհարումներից։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները ներխուժում հայկական սրճարան, սակայն կոշտ դիմակայություն ստանում և վռնդվում։
09:10 25.07.2020
Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը (Խաչատուրեան Հայ Կեդրոն)։ Դպրոցի պատերին նկարված է ադրբեջանական դրոշ, գրված են ազատագրված տարածքների անունները, հայհոյանքներ և հակահայկական արտահայտություններ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Լոս Անջելեսում գործող Horizon հայկական հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Վրույր Թադևոսյանը։
23:20 24.07.2020
Ռուսաստանում այսօր ուժի մեջ են մտել քաղաքացիության շնորհման նոր ընթացակարգեր, որոնք, մասնավորապես, թույլ են տալիս պահպանել այլ երկրի քաղաքացիությունը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալիս։ Նոր կարգի այլ մանրամասներ ներկայացրել է «ՌԻԱ Նովոստին»։ Նախատեսված է, որ ըստ նոր կարգի, թեթևացվում են նաև այլ ընթացակարգեր։ Օրինակ, այլևս պարտադիր չի լինի 3 տարի Ռուսաստանում բնակված լինելը քաղաքացիություն ստանալու հայտ ներկայացնելուց […]
23:17 24.07.2020
ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկությամբ ընդունել է մի փաստաթուղթ, որի համաձայն՝ Միացյալ Նահանգները հաջորդ տարի պետք է ֆինանսավորի Արցախում իրականացվող ականազերծման աշխատանքները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:12 24.07.2020
Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Երևանը և Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Մեդվեդևը: https://www.facebook.com/Dmitry.Medvedev/posts/10157078336606851
21:43 24.07.2020
Արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, պապարացիներին դատի են տվել իրենց անձնական կյանք ներխուժելու համար։ Նրանք պնդում են, որ լրագրողները դրոնով փորձել են լուսանկարել իրենց որդուն։ Այս մասին հայտարարություն է արել ամուսնական զույգի փաստաբանը, փոխանցում է «Իզվեստիան»։ Զույգը, պարզվում է, արքայական ընտանիքից հեռանալուց հետո տեղափոխվել է Կանադա՝ առանց իր տեղը հայտնելու։ Բայց բրիտանական Daily […]
21:03 24.07.2020
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը և ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերել են Հայաստանի և Արցախի պետական եկամուտների կոմիտեների միջև համագործակցության զարգացման հեռանկարին և իրականացվող ծրագրերի առաջնահերթություններին։ Էդվարդ Հովհաննիսյանը […]
19:51 24.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արտահանմանը միտված ճյուղերի, այդ թվում՝ արդյունաբերության, սննդի վերամշակման, գյուղատնտեսության, ինչպես նաև կապիտալ ներդրումների ներգրավման, շինարարության, զբոսաշրջության, ծառայությունների մատուցման ոլորտներում առկա խնդիրներին: Այդ համատեքստում, նշվել է, որ նախագծով նախատեսվում են տնտեսության խթանմանը միտված հավելյալ գործիքակազմեր, […]