TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական ղեկավարությունը շատ խեղաթյուրված է ներկայացնում բանակցային գործընթացի, ինչպես նաև Մինսկի խմբի էությունը. Աննա Նաղդալյան

18:42 24.07.2020

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ներկայացրել է հակամարտության վերջին սրացման վերաբերյալ Երևանի դիրքորոշումը: «Հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում տեղի ունեցած լարվածության ֆոնին Ադրբեջանի պաշտոնյաների շուրթերից հնչող իրարամերժ հայտարարությունները ևս մեկ անգամ ի ցույց են դնում, որ կամ Բաքվում կորցրել են իրականության զգացումը, կամ մենք գործ ունենք ադրբեջանական պետական ապարատի տարբեր շրջանակների չհամակարգված գործունեության հետ: Պարզապես […]

̰
Միջգերատեսչական հանձնաժողովը շարունակել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ քննարկումները

18:29 24.07.2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի անդամները քննարկել են 2020թ. համար վերջնաժամկետ սահմանված մի շարք միջոցառումների կատարման ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ածխաջրածինների հետախուզման, երկրաբանական որոնման և արտադրության համար թույլտվությունների տրամադրման և օգտագործման պայմանների […]

̰
Սուրեն Պապիկյանն այսօր հետևել է Արագածոտնի մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին

18:28 24.07.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ հետևել է Արագածոտի մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։ Հարթավան-Քուչակ, Քուչակ-Ապարան ճանապարհահատվածներում, որտեղ իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, նախարարը կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր, ներկայացրել իր դիտարկումներն աշխատանքի որակի և ժամանակացույցի հետ կապված։ Սուրեն Պապիկյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանի վիճակը շատ զգայուն է Ռուսաստանի համար. Պուտին

18:22 24.07.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի վիճակը շատ զգայուն է Ռուսաստանի համար: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Մեզ համար շատ զգայուն է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը»,- ասել է Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:

̰
ՔԿ վարույթ են ընդունվել «Գյումրի-1» և «Գյումրի-2» սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրգործերը

18:13 24.07.2020

ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել Գյումրիի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Գյումրի-1» և «Գյումրի-2» սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից առերևույթ ապօրինություններ կատարելու վերաբերյալ: Նախնական տվյալներով՝ Գյումրիի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Գյումրի-1» և «Գյումրի-2» սոցիալական աջակցության տարածքային բաժինների ղեկավարները, աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողներ, համապատասխանաբար 2020թ. մարտից […]

̰
Բացահայտվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եղանակով Երևանին 638.179.090 դրամի գույքային վնաս պատճառելու դեպք

18:10 24.07.2020

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2020 թվականի հուլիսի 23-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով Ն.Տ.-ին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և […]

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահին

18:06 24.07.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին։  Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել ԱՀ և ՀՀ գործընկեր կառույցների միջև ձևավորված հարաբերությունները և ընդգծել, որ շարունակական համաձայնեցված աշխատանքը համակարգերի գործունեության արդյունավետության մակարդակի բարձրացման գրավականներից է։ […]

̰
Թրամփը չեղարկել է Ֆլորիդայում նախատեսված Հանրապետական կուսակցության համագումարը

17:28 24.07.2020

ԱՄՆ-ի մի շարք նահանգներում ռեկորդային թվով նոր դեպքեր են գրանցվում: Երկրում մի քանի օր շարունակ նկատվում է նաև կորոնավիրուսային հիվանդության բարդացումներից մահվան տեմպերի աճ: Վերջին 24 ժամվա ընթացքում Միացյալ Նահանգներում արձանագրվել է ավելի քան 1000 մահ: Երկրի համաճարակաբանական վիճակից ելնելով՝ նախագահ Թրամփը չեղարկել է Ֆլորիդայում նախատեսված Հանրապետական կուսակցության համագումարը: Թրամփն ասել է, որ «հիմա ժամանակը […]

̰
Ռուսաստանը հայտնեց՝ երբ է վերսկսելու միջազգային ավիաչվերթները

17:06 24.07.2020

Ռուսաստանի իշխանությունները որոշում են ընդունել միջազգային ավիացիոն չվերթները վերսկսել օգոստոսի 1-ին։ Երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ եզրակացության եկել են համաճարակային իրավիճակի ուսումնասիրության արդյունքում։ Հայտնում է «Լենտան»։ Նա հայտարարել է, որ վերաբացվող արտասահմանյան ուղղությունները որոշելիս առաջնորդվելու են այն տվյալներով, թե ինչպիսին է այդ երկրներում համաճարակային իրավիճակը, որքան է հիվանդացության աստիճանը, ինչպես նաև այն, թե […]

̰
Բուլղարիայի խորհրդարանն ընդունեց երկրի կառավարության հինգ նախարարների պաշտոնաթողությունը

17:00 24.07.2020

Բուլղարիայի Ժողովրդական ժողովը (խորհրդարանը) հուլիսի 24-ին ընդունեց ֆինանսների նախարար Վլադիսլավ Գորանովի, ներքին գործերի նախարար Մլադեն Մարինովի, էկոնոմիկայի նախարար Էմիլ Կարանիկոլովի, առողջապահության նախարար Կիրիլ Անանիևի և զբոսաշրջության նախարար Նիկոլինա Անգելկովայի պաշտոնաթողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ձայների մեծամասնությամբ՝ 116 «կողմ» և 89 «դեմ», խորհրդարանականները ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում ընտրել են Խրիստո Տերզիյսկուն, էկոնոմիկայի նախարար՝ Լիչեզար Բորիսովին, […]

̰
Սահմանին կրած պարտությունը կոմպենսացնելու համար որոշեցին այլ «հաղթանակներ» տանել․ Վահե Ավանեսյանը մանրամասներ է հաղորդում Մոսկվայից

16:50 24.07.2020

Ռուսաստանի և այլ երկրների տարբեր քաղաքներում ադրբեջանցիների իրականացրած ակցիաները փորձ են՝ կոմպենսացնելու այն պարտությունները, որ Ադրբեջանը կրում է սահմանին։ Այսպես բնորոշեց այդ գործողությունները SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը՝ ամփոփելով այդ գործողությունները։ Հայերի վրա հարձակումներին զուգահեռ, ըստ Ավանեսյանի, ադրբեջանցիները կեղծ տեսանյութեր են տարածում, թե իբր հայերից են սկսվել այս հուզումները։ Դրանից հետո արդեն, ըստ Ավանեսյանի, ադրբեջանցիները […]

̰
Հարձակումները տեղի են ունենում էթնիկ հիմքով ատելության շարժառիթով․ ՄԻՊ-ը՝ ադրբեջանցիների հարձակումների մասին

16:47 24.07.2020

Ռուսաստանի և այլ երկրների տարածքում ադրբեջանցիների՝ հայերի վրա հարձակումներին արձագանքել է նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ հարձակումները տեղի են ունենում էթնիկ հիմքով ատելության՝ արմենոֆոբիայի շարժառիթով։ Թաթոյանի հայտարարությունը՝ ստորև․ «Այս օրերին մի շարք երկրներում տեղի են ունենում ադրբեջանցիների հարձակումները հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով: Այս մասին վկայում […]

̰
Էրդողանը մասնակցում է Սուրբ Սոֆիայի տաճարում անցկացվող նամազին

16:27 24.07.2020

86 տարվա դադարից հետ Ստամբուլի՝ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում նամազ է անցկացվում: Աղոթքին մասնակցում է նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ տաճարում պահպանված հին քրիստոնեական որմնանկարներն ու խճանկարները ծածկվել են վարագույրներով: Այսօրվա նամազին պետք է մասնակցի ավելի քան 1500 մարդ:

̰
Ռուսաստանում ՀՀ դեսպանը խնդրում է չտրվել սադրանքներին և չսրել իրավիճակը

16:26 24.07.2020

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ստանում է տեղեկություններ, որ հայերը կոչ են անում այս կամ այն տեղում հավաքվել ակցիաների համար։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Ռուսաստանում Հայաստանի դեսպանը։ Նա նշել է, որ կիսում է էմոցիոնալ վիճակը, սակայն հիշեցնում է, որ հենց դրան է ուզում հասնել այն կողմը, որը լարվածություն է հրահրել հանրության շրջանում։ Դեսպան Վարդան Տողանյանը […]

̰
Գիշերվա միջադեպերից հետո 50-ից ավելի ադրբեջանցի է կալանավորվել․ հայ համայնքի ներկայացուցիչ

16:15 24.07.2020

Ռուսաստանում հայերի վրա ադրբեջանցիների հարձակումները կազմակերպված են եղել։ Գիշերն այդպիսի մի քանի միջադեպեր են եղել։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի բաժանմունքի ղեկավար Շահեն Պետրոսյանը։ Միջադեպերի հայտնի դառնալուց հետո, ըստ Պետրոսյանի, տեղացի հայերը դուրս են եկել փողոցներ՝ արձագանքելու։ Միջադեպերից հետո ոստիկանությունը նույնպես արձագանքել է։ Դրանից հետո ադրբեջանցիները հեռացել են այդ վայրերից։ […]

̰
Երուսաղեմում ձերբակալել են Նեթանյահուի նստավայրի մոտ հավաքված 55 ցուցարարի

16:00 24.07.2020

Երուսաղեմում ոստիկանները ձերբակալել են երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ տեղի ունեցած զանգվածային ցույցերի 55 մասնակցի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսրայելի ոստիկանությանը: «Երեկ երեկոյան Երուսաղեմում տեղի է ունեցել ոստիկանության կողմից արտոնված բողոքի ակցիա: Դրա ավարտին մնացել են ցուցարարներ, որոնք չեն ցանկացել հեռանալ: Ոստիկանությունը ստիպված է եղել գործել կարգուկանոնի հաստատման համար: Ձերբակալվել է […]

̰
Խստորեն դատապարտում ենք տարբեր երկրներում ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը, որը Բաքվի անպատասխանատվության հերթական դրսևորումն է. ՀՀ ԱԳՆ

15:56 24.07.2020

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված վերջին շրջանում արտերկրում հայերի դեմ բռնությունների հրահրման վերաբերյալ: Հայտարարությունը՝ ստորև. «Վերջին շրջանում արձանագրվում են աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքեր և փորձեր: Եղել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել է Ֆինանսների նախարարության գործունեության հաշվետվությունը

15:50 24.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցության, որի ընթացքում քննարկվել է ֆինանսների նախարարության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը: Նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկուցել է հարկաբյուջետային քաղաքականության, ֆինանսների արդյունավետ կառավարման, պետական պարտքի կառավարման, հաշվետվողական համակարգի ներդրման, վերապատրաստման դասընթացների միջոցով պետական կառավարման մարմինների կարողությունների բարելավման, կառուցվածքային ստորաբաժանումների օպտիմալացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Անդրադարձ է կատարվել նաև նախարարության կողմից […]

̰
Թուրքերն ուղիղ եթերում մզկիթի են վերածում Սուրբ Սոֆիայի տաճարը

15:20 24.07.2020

Բյուզանդական հնամենի մայրաքաղաքում՝ այժմյան թուրքական Ստամբուլում, ուղիղ եթերում մզկիթի է վերածվում քրիստոնեական հռչակավոր տաճարներից մեկը՝ Սուրբ Սոֆիան։ Այն տևական ժամանակ որպես թանգարան էր ծառայում, սակայն Էրդողանի ձեռքերը ի վերջո հասան նաև տաճարի իսլամացմանը։ Մինչև 1453 թվականը այն քրիստոնեական ուղղափառ եկեղեցու կարևորագույն տաճարներից մեկն էր։ Սակայն երբ Կոստանդնուպոլիսն ընկավ թուրքերի ձեռքը, նրանք տաճարը վերածեցին մզկիթի։ Միայն […]

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինագծում տեղ է գտել հստակ ձևակերպում` Լեռնային Ղարաբաղ․ Մակունց

15:05 24.07.2020

Հուլիսի 23-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում ընդունվել է Ջեքի Սփիրի հեղինակած երկկուսակցական լրացումը /ընդունվել է այլ լրացումների հետ միասին փաթեթով (en-bloc)/, որտեղ նշվում է Արցախում ականազերծման համար 1,4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ: Այս մասին գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Այսպիսով՝ պետքարտուղարության 2021թ. ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ օրինագծում տեղ է […]

̰
Միջադեպերը գիշերն են եղել, հիմա հանգիստ է․ Մոսկվայի հայ բնակիչ

15:00 24.07.2020

Ռուսաստանի մայրաքաղաքում գիշերը տեղացի հայերի և ադրբեջանցիների բախումներից հետո հիմա իրավիճակն ավելի հանգիստ է։ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնել է Մոսկվայի Մարինո շրջանի բնակիչ Գարիկ Պողոսյանը։ Նա նշել է, որ հայկական համարանիշով BMW մակնիշի մեքենայի վրա ադրբեջանցիների հարձակումից հետո հայերի և ադրբեջանցիների միջև բախում է եղել նաև «1000 ու մի գիշեր» համալիրում։ Դրանից […]

̰
Սերգեյ Բագրատյանը հարցաքննվել է. Armtimes.com

14:46 24.07.2020

Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը քրեական գործի շրջանակում հարցաքննվել է: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատել է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Բագրատյանն ունի վկայի կարգավիճակ: Թե որ գործի շրջանակում է նա հարցաքննվել և որ նախաքննական մարմնում է այն քննվում, այս պահին չեն մանրամասնում: Հիշեցնենք՝ Սերգեյ Բագրատյանը երեկ տեղեկացրել է, որ դուրս է գալիս «Բարգավաճ […]

̰
Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, ՔԿ-ում հարցաքննվել է. Armtimes.com

14:38 24.07.2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, օրերս Քննչական կոմիտեում հարցաքննվել է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը՝ հավելելով, որ հարցաքննվել է «Պարտեզ» ռեստորանի մոտ 2019 թվականին տեղի ունեցած միջադեպի գործով: Նվեր Ծառուկյանը ունի վկայի կարգավիճակ: Հիշեցնենք՝ հունիս ամսին […]

̰
ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ԱՀ ոստիկանության պետին

14:30 24.07.2020

Հուլիսի 24-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Արցախի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը` ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանի գլխավորությամբ։ Պատվիրակությանն ընդունեց ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Ողջունելով ներկաներին` նա կարևորեց Հայաստանի և Արցախի ոստիկանությունների միջև սերտ համագործակցությունը: Արցախի ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ համագործակցությունն օր օրի ավելի է ամրապնդվում։ Ելույթների […]

̰
Լիբանանցի հայտնի քաղաքական գործիչ Յակուբ Սարաֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ

14:17 24.07.2020

Լիբանանի երկար տարիների պաշտպանության նախկին նախարար, հայտնի քաղաքական գործիչ Յակուբ Սարաֆը դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմական հարձակումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Յակուբ Սարաֆն Ադրբեջանի գործողությունները դատապարտող գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Վճռականորեն դատապարտում եմ հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմական հարձակումը։ Շատ մտահոգիչ է, որ […]

̰
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ

13:13 24.07.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Երկու երկրների առաջնորդները քննարկել են ռազմավարական կայունությանն ու սպառազինությունների վերահսկողությանն առնչվող հարցեր` հաշվի առնելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ պատասխանատվությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը:

̰
Հրապարակվել է ԱՄՆ կործանիչների՝ Իրանի օդանավին խիստ մոտենալու տեսանյութը

12:30 24.07.2020

Իրանյան մամուլում հրապարակվել է տեսագրություն, թե ինչպես են Սիրիայի երկնքում ամերիկյան ռազմական ինքնաթիռները խիստ մոտեցել իրանական ուղևորատար օդանավին։ Վերջինի օդաչուն փորձել է մանևրել ու խուսափել բախումից, ինչի հետևանքով մի խումբ ուղևորներ վնասվածքներ են ստացել։ Բանն այն է, որ իրանական ուղևորատար օդանավը անցել է Սիրիայի այն տարածքով, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներ՝ թեև Սիրիայի կառավարությունը թույլ […]

̰
Վրաստանում այսօրվանից ներքին ավիաչվերթները վերականգնվում են

11:23 24.07.2020

Վրաստանում այսօրվանից վերականգնվում են ներքին կանոնավոր ավիաչվերթները: Չվերթները կիրականացվեն Թբիլիսիից Բաթում և հակառակ ուղղություններով, ինչպես նաև դեպի Մեստիա (Սվանեթի) և Ամբրոլաուրի (Ռաճա): Այս մասին հայտնում է aliq.ge-ն։ Հուլիսի 24-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Թբիլիսի-Բաթում ուղղությամբ կիրականացվի 5 չվերթ, Մեստիա-Նատախտարի ուղղությամբ՝ 6 չվերթ, ևս 3 չվերթ կիրականացվի Ամբրոլաուրի-Նատախտարի ուղղությամբ: Օգոստոսից կանոնավոր չվերթները կիրականացվեն շաբաթական 5 անգամ, Ամբրոլաուրիի […]

̰
Սերեն Մոբորնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը. Հայկ Կոնջորյան

23:43 23.07.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շարունակում եմ հաղորդակցությունը ԵԱՀԿ ԽՎ գործընկերներիս հետ՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի շուրջ։ Այսօր նամակ ստացա Ֆրանսիայի Պառլամենտի անդամ, ԵԱՀԿ ԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Սերեն Մոբորնից։ Վերջինս վերահաստատեց Ֆրանսիայի աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների՝ այդ թվում՝ ուժի կամ ուժի սպառնալիքի […]

̰
Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի հրադադարի ամրապնդման նախաձեռնություններ

23:30 23.07.2020

Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ամրապնդման և բանակցային գործընթացն ակտիվացնելու տարբեր նախաձեռնություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հուլիսի 23-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հարցը քննարկում ենք կողմերի հետ: Հույս ունենք, որ միջազգային ուղևորությունների սահմանափակումների վերացումից հետո հնարավորություն կստեղծվի մշակել հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի ամբողջ […]

̰
BACK_TO_TOP