TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կան բազմաթիվ ազատ մահճակալներ, և մի քանի հիվանդանոց վերադառնալու է հիմնական աշխատանքին. Թորոսյան

18:46 29.07.2020

Հայաստանը կորոնավիրուսի առումով ամենաշատ ակտիվ պացիենտն ունեցել է հուլիսի 6-ին: Այդ մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Թորոսյանի խոսքով՝ Հայաստանը վաղուց հոսպիտալիզացիայի խնդիր չունի, կան բազմաթիվ ազատ մահճակալներ, և մի քանի հիվանդանոցներ վերադառնալու են հիմնական աշխատանքին: «Նախնական տվյալներով՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնն ու Դիլիջանի բժշկական կենտրոնն […]

̰
Ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թվի նվազումը, բուժումներից բացի, մահվան դեպքերի հետ էլ է կապված. Փաշինյան

18:41 29.07.2020

Վերջին 4-5 օրերի տվյալներով մենք կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով եթե կարելի է ասել, վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին: Այդ մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նվազել է նաև ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի թիվը: Վարչապետը շեշտում է, որ ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թվի նվազումը, […]

̰
Բոսնիա և Հերցեգովինայում կորոնավիրուսից նախարար է մահացել

18:38 29.07.2020

Կորոնավիրուսով վարակվելու և հիվանդանալու հետևանքով մահացել է Բոսնիա և Հերցեգովինայի վետերանների հարցերով նախարար Սալկո Բուկվարևիչը։ Նա ծանր վիճակում էր վերջին մի քանի օրերի ընթացքում, երբ գտնվում էր վերակենդանացման բաժնում։ Այս մասին հայտնում է «Կորեսպոնդենտ» կայքը։ 53-ամյա տղամարդը վարակվելուց հետո՝ հուլիսի 22-ին, տեղափոխվել էր մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը։ Նա այնքան ծանր վիճակում է եղել, որ տեղափոխվել է […]

̰
Հայաստանում բարելավվել է կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը․ Փաշինյան

18:28 29.07.2020

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը էականորեն բարելավվել է։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին չորս-հինգ օրերի տվյալներով կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով մենք վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին և ծայրահեղ ծանր հիվանդների թվով հունիսի […]

̰
Նիկոլ Փաշինյանի, Արսեն Թորոսյանի և Տիգրան Ավինյանի ճեպազրույցը

18:05 29.07.2020

Պարետատան այսօրվա նիստից հետո ճեպազրույցով հանդես են գալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

̰
Ռուսաստանը հաստատակամ է՝ ուսումնական տարին սկսել սեպտեմբերի 1-ին

17:45 29.07.2020

Եթե այլ, հավելյալ ռիսկեր ու վտանգներ չլինեն, Ռուսաստանում ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 1-ին՝ այն կարգով, որով սկսվել է նախորդ տարվա սեպտեմբերի 1-ը։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխնախագահ Տատյանա Գոլիկովան, փոխանցում է «Գազետան»։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանի բուհերի 92 տոկոսը պատրաստ է ուսումնական տարին սկսել հենց սեպտեմբերի 1-ին, իսկ մյուսները՝ սեպտեմբերի 14-ին։ Անհրաժեշտության […]

̰
Պորտլանդում դաշնային գործակալները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ

17:39 29.07.2020

Վերջին օրերին ցույցերը նոր թափ են ստացել քաղաքում դաշնային գործակալների տեղակայումից հետո:

̰
21 ամենագնաց շտապօգնության մեքենաները բաշխվելու են Շտապօգնության մարզային ծառայություններին. Փաշինյան

17:22 29.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ պետական բյուջեի միջոցներով ձեռք բերված 21 ամենագնաց շտապօգնության մեքենաները առաջիկայում բաշխվելու են Շտապօգնության մարզային ծառայություններին՝ դժվարանցանելի տեղանքներում և ձմռան պայմաններում քաղաքացիների պատշաճ շտապ բուժօգնությունը ապահովելու համար: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1475816699405387/2706387843014927/?type=3&theater

̰
Կրեմլում չեն իմացել Լուկաշենկոյի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին

17:00 29.07.2020

Ռուսաստանի նախագահական աշխատակազմից հայտնել են, որ մինչ այս չեն իմացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ կորոնավիրուսով վարակվելու և հիվանդությունը «ոտքի վրա» անցկացնելու մասին։ Այս մասին հայտնում է «Գազետան»։ «Ամեն դեպքում, բոլոր ռուսաստանցիները, որոնց հետ նա շփվել է, ողջ-առողջ են»,- մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Մինչ այդ, հիշեցնենք, Լուկաշենկոն խոստովանել է, որ վարակված է […]

̰
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին

16:44 29.07.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, քննարկվել է անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Երկրի ղեկավարն ընդգծել է պաշտոնական Ստեփանակերտի և […]

̰
Սերգեյ Ղազարյանը նշանակվել է Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ

16:30 29.07.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կառլեն Իշխանի Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ Սերգեյ Վալերիի Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։

̰
Լուկաշենկոյի վարակվելուց հետո ԶԼՄ-ները հետաքրքրվել են Պուտինի առողջությամբ

16:08 29.07.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ կորոնավիրուսով վարակվելու և հիվանդությունը թեթև անցկացնելու մասին հրապարակումներից հետո Կրեմլի խոսնակը լրատվամիջոցներին պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակի մասին։ Այս մասին հայտնում է «Գազետան»։ «Ամեն ինչ կարգին է»,- Պուտինի առողջության մասին ասել է նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Խոսնակը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ՌԴ նախագահը շարունակում է աշխատել նախկին ռեժիմով […]

̰
ԱԺ երեք խմբակցությունների հետ հանդիպել են ընդունելության նոր կարգից դժգոհ դիմորդներն ու նրանց ծնողները

16:00 29.07.2020

Անցողիկ շեմը հաղթահարած, սակայն բուհ չընդունված դիմորդներից մի քանիսը և նրանց ծնողներն այսօր Ազգային ժողովում հանդիպում են ունեցել երեք խմբակցությունների անդամների հետ: Քննարկել են ստեղծված իրավիճակը և դրանց լուծման տարբերակները: Պատգամավորները նշել են, որ հանդիպումից հետո իրենք գրություն են ուղարկելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կարևոր է, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները չվերածվեն ՀՀ սահմանների մոտ սադրիչ գործողությունների․ Տոնոյան

15:40 29.07.2020

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության ընթացիկ խնդիրներ: Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, նշել է, որ բուն ռազմական տեսանկյունից դրանց մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության […]

̰
Քննարկվել են աղբահանության համակարգի ռազմավարությունն ու դրանով նախատեսված միջոցառումները

15:15 29.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է աղբահանության համակարգի ռազմավարությունն ու դրանով նախատեսված միջոցառումների ծրագիրը: Զեկուցվել է, որ ռազմավարությամբ մշակվել է երկամյա միջոցառումների ծրագիր, որով նախատեսվող աշխատանքները միտված են լինելու հանրապետությունում աղբահանության ծառայությունների որակի բարձրացմանը, էկոլոգիական պայմանների ապահովմանը, վերամշակման ենթակա թափոնների համար համապատասխան մեխանիզմների ներդրմանը և այլն: Նշվել է, որ […]

̰
Իրանը բալիստիկ հրթիռ է արձակել զորավարժությունների ժամանակ

15:05 29.07.2020

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունների ժամանակ արձակվել է բալիստիկ հրթիռ։ Դրա արձակումը տեղի է ունեցել ստորգետնյա թաքստոցից, որտեղ էլ հիմնականում պահվում են ԻՀՊԿ հրթիռները։ Այս մասին հայտնում է «Գազետան»։ Զորավարժություններն անցկացվում են Հորմուզի նեղուցի շրջանում, որով էլ Արևմուտք է տեղափոխվում արաբական նավթի զգալի մասը։ «Մեծ մարգարե» անունով զորավարժություններին մասնակցում են ԻՀՊԿ ռազմածովային ու օդատիեզերական […]

̰
Վաղարշապատի նախկին ղեկավարի և համայնքապետարանի ենթակայությամբ գործող բյուջետային հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքերի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

14:44 29.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Համայնքապետարանում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից համայնքապետարանում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման […]

̰
Հայաստանից ՌԴ տեղափոխվել է 3186 քաղաքացի. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

14:20 29.07.2020

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Երևան-Նովոսիբիրսկ-Երևան չվերթի մասին տեղեկություն ստանալուց հետո դեսպանությունը դիտարկել է այդ չվերթը ռուսաստանցիներին հայրենիք տեղափոխելու նպատակով: «Ստացվել են անհրաժեշտ համաձայնությունները ՌԴ տեղական մարմիններից, նախարարություններից, գերատեսչություններից, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանը կից օպերատիվ շտաբից: Արդյունքում՝ ուրախ ենք հայտնել, որ հուլիսի 29-ի ավիաչվերթով տուն է վերադարձել ևս 128 ռուսաստանցի: Ընդհանուր առմամբ՝ համալիր աշխատանքի […]

̰
Ֆիլիպինների հյուսիսում արձանագրվել է խիստ ախտածին թռչնագրիպ. մոտ 39 հազար հավ ոչնչացվել է

13:50 29.07.2020

Ֆիլիպինների Գյուղատնտեսության դեպարտամենտը հաղորդել է հյուսիսային Պամպանգա նահանգում խիստ ախտածին H5N6 թռչնագրիպի հայտնաբերման մասին, որի տարածումը կանխելու համար իշխանությունը ոչնչացրել է շուրջ 39,000 հավ: Այդ մասին հայտնում է CNN Philippines-ը: Հաղորդվում է, որ օջախը հայտնաբերվել է Սան Լուիսի շրջանում գտնվող ֆերմայում: Ըստ հեռուստաալիքի՝ 2017-ին ևս իշխանությունները հայտնել էին Պամպանգա և Նուևա Էքիա նահանգներում թռչնագրիպի բռնկման […]

̰
«Պատրաստ ենք երկխոսել Թուրքիայի հետ, եթե չլինի սպառնալիք ու ճնշում». Հունաստանի ԱԳ նախարար

13:41 29.07.2020

Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության, եթե չլինի ճնշում և սպառնալիք։ Այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ Աթենքում անցկացրած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Դենդիասը նշել է, որ Թուրքիայի հետ ունեցած իրենց միակ խնդիրը մայրցամաքային շելֆի (ծանծաղուտ) […]

̰
Ըստ հարցումների՝ Լուկաշենկոյի վարկանիշը բարձրացել է

13:28 29.07.2020

Լուկաշենկոն Բելառուսը ղեկավարում է 1994թ.-ի հուլիսից: Այնտեղ օգոստոսի 9-ին նախագահական ընտրություններ են անցկացվելու:

̰
Ռուսաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսի 5475 նոր դեպք և 169 մահ

13:18 29.07.2020

Նախորդ օրվա ընթացքում Ռուսաստանի 84 շրջանում հաստատվել է կորոնավիրուսի 5475 նոր դեպք: Նոր դեպքերի 26,8 տոկոսը չի ունեցել կլինիկական որևէ ախտանիշ: Վարակակիրների ամենամեծ թիվը հաստատվել է Մոսկվայում՝ 671 մարդ: 1 օրվա ընթացքում առողջացածների թիվն ավելացել է 8116-ով, մահացածների թիվը՝ 169-ով:  

̰
Երևանում, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

12:25 29.07.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 30-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 15 փողոցի թիվ 5 և 9 բազմաբնակարան շենքերի, ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն` Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի, ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն` Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք […]

̰
Facebook-ը գումար է հատկացրել ցանցում ատելության խոսքի դեմ պայքարի համար

12:15 29.07.2020

Կանադայում հատուկ կենտրոն է ստեղծվել, որը զբաղվելու է ատելության և ծայրահեղականության դեմ պայքարի մեթոդների ու ռազմավարությունների մշակմամբ։ Facebook ընկերությունն այդ կենտրոնի աշխատանքի համար հատկացրել է 400 հազար ԱՄՆ դոլար (500 հազար կանադական դոլար)։ Այս մասին հայտնում է Օնտարիոյի համալսարանի կայքը։ Հենց Օնտարիոյի համալսարանում է բացվել այն կենտրոնը, որը պետք է հավաստանշի ատելության խոսքը, կանխակալ վերաբերմունքը […]

̰
Բարձրունի գյուղի մոտ խոտածածկ տարածք է այրվել

09:31 29.07.2020

Հուլիսի 28-ին՝ ժամը 08։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բարձրունի գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 12 հրշեջ-փրկարար՝ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության փ/ծ գնդապետ Հ․ Սարգսյանի գլխավորությամբ և […]

̰
ՇՊՀ ռազմական ամբիոնի 47 շրջանավարտները ստացան ավարտական դիպլոմներն ու համալրեցին պահեստազորային սպաների շարքերը

23:57 28.07.2020

Այս օրերին Հանրապետության բուհերում շրջանավարտներին հանձնվում են ավարտական դիպլոմները։ Այս տարի տոնական միջոցառումներից զերծ են, և փոքր խմբերով հանձնման արարողությունները տեղի են ունենում բացօթյա տարածքներում։ Այսօր  ավարտական դիպլոմներ են ստացել Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնի շրջանավարտները։ Այս տարի Զինված ուժերի շարքերը համալրել են 47 սպաներ, նրանցից շատերն ուսումը կշարունակեն նաև ամբիոնի կամ այլ բարձրագույն ռազմական […]

̰
Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի և Մարգարիտա Սիմոնյանի հայտարարության մասին

22:24 28.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական РБК-ին: Հեռուստաալիքը տեսանյութը վերնագրել է այսպես` «Նիկոլ Փաշինյանը` Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության, թուրքական միջամտության և Մարգարիտա Սիմոնյանի մասին»: Սրանք էլ հենց այն հիմնական թեմաներն են, որոնց անդրադարձ է կատարվել հարցազրույցում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Լուկաշենկոյի հետ հանդիպած պաշտոնյաների լրացուցիչ թեստավորման կարիք չկա. Մանե Գևորգյան

20:44 28.07.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Մինսկում հուլիսի 17-ին հանդիպած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարական պատվիրակության մյուս անդամներին լրացուցիչ թեստավորելու կարիք չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, պատասխանելով այն դիտարկմանը, թե Լուկաշենկոն հայտնել է, որ ասիմպտոմ հաղթահարել է կորոնավիրուսը, իսկ այդ հայտարարությունից օրեր առաջ հանդիպում է ունեցել ՀՀ […]

̰
Գյումրիի նախկին «Տեքստիլ» գործարանի արդյունաբերական նշանակության 22 հեկտար տարածքը մաս-մաս վաճառվել է առանց քաղաքի հատակագծի համապատասխանեցման

19:30 28.07.2020

Գյումրիի նախկին «Տեքստիլ» կոմբինատը արդյունաբերական քաղաքի ամենախոշոր արտադրական ընկերությունն էր։ Այս տարածքում են եղել գործարանին պատկանող տարբեր նշանակության տեղամասերը: 22 հա է ընդհանուր տարածքը, 90-ականներին, երբ կոմբինատը այլևս չաշխատեց ու սկսվեց գործարանի սնանկացման գործընթացը, տարածքը մաս-մաս վաճառեցին: Իսկ այդ սեփականաշնորհումը տեղի ունեցավ սնանկության գործով կառավարչի թույլտվությամբ։ Բայց ներկա տերերը նախկիններից են գնել տարածքները՝ ոչ մեկ […]

̰
Դավիթ Տոնոյանը ՌԴ դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը

19:06 28.07.2020

Հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը: Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին է […]

̰
BACK_TO_TOP