TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում հայերին հանել են «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնից, որի սեփականատերը դարձյալ ադրբեջանցի է․ քաղաքագետ

21:53 23.07.2020

Մոսկվայաբնակ մի խումբ հայ առևտրականներ դարձյալ խնդիրների են բախվել. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Մոսկվայում բնակվող քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։ Հայերին հանել են «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնից, որի սեփականատերը դարձյալ ադրբեջանցի է։ Հիշեցնենք, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունից հետո նման խնդիր էր առաջացել Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկում՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայում:  

̰
Լավրովը և Չավուշօղլուն հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիային վերաբերող հարցեր են քննարկել

21:43 23.07.2020

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած էսկալացիային վերաբերող հարցեր։ Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ռուսական կողմից անհրաժեշտ է համարվել գործադրել հավասարակշռված մոտեցումներ և զսպող ազդեցություն ունենալ հակամարտության մեջ ներքաշված կողմերի վրա` իրավիճակի հետագա սրումը կանխելու, հայ-ադրբեջանական սահմանին […]

̰
Լավրովը հանդիպում է ունեցել ՌԴ հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ

20:52 23.07.2020

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը։ «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի ադրբեջանական և հայկական համայնքների նշանավոր ներկայացուցիչների՝ «Ռուստաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի և […]

̰
Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը ծախսել են բարեգործական հիմնադրամի միջոցները. Insider

20:00 23.07.2020

Արքայազն Հարրիին և նրա կնոջը՝ Մեգան Մարքլին, մեղադրում են իրենց չպատկանող փողերին ապօրինի տիրանալու մեջ: Դրանք արքայազն Ուիլյամն իր «Royal Fondation» բարեգործական հիմնադրամից փոխանցել էր Սասեքսի դքսերի «Sussex Royal» հիմնադրամ: Խոսքը 290 հազար ֆունտ սթեռլինգի մասին է, գրում է Insider-ը: Միջոցները Ուիլյամը փոխանցել է մեկ տարի առաջ: Որոշ ժամանակ անց այդ գումարի մի մասը հայտնվել […]

̰ ̰
ԱԺ փոխնախագահը հանդիպել է դիմորդների և նրանց ծնողների հետ

19:27 23.07.2020

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 23-ին հանդիպել է բուհերի ընդունելության քննություններին մասնակցած, դրական միավոր ստացած, սակայն իրենց նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդների և նրանց ծնողների հետ: Բուհերի ընդունելությունն այս տարի անցկացվել է  ըստ հաստատված նոր կարգի. դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ: Հանդիպման մասնակիցները նշել են, որ առաջին հայտով […]

̰
Այսօր մահացած զինծառայող Արթուր Մուրադյանի ընտանիքին կտրամադրվի 58 մլն դրամ հատուցում

18:54 23.07.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր մահացել է Տավուշում հուլիսի 14-ին վիրավորված ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ):  «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին Հիմնադրամի կողմից կտրամադրվեն հատուցումներ առաջիկա 20 տարվա ընթացքում:  «Հատուցման չափը կկազմի 58 մլն ՀՀ դրամ, որից 10 մլն դրամը կտրամադրվի […]

̰
Եվրադատարանը բավարարել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը

18:23 23.07.2020

Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Եվրադատարանը 22.07.2020թ. բավարարել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։ «Եվրոպական դատարանը 22.07.2020թ բավարարել է Ադրբեջանի հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։ Ներքին Խնձորեսկ […]

̰
Հրաժարականի դիմում է ներկայացրել Առինջ համայնքի ղեկավարը

18:03 23.07.2020

ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը: Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի դիմումը՝ Առինջ համայնքի ավագանին […]

̰
Հայտնի է Black Lives Matter շարժմանն աջակցող ամերիկացիների թիվը

17:10 23.07.2020

ԱՄՆ-ի բնակիչների կեսից ավելին աջակցում է Black Lives Matter շարժմանը: Դա հաստատում են Washington Post-ի և ABC News-ի հարցումները: Հայտնի է, որ Black Lives Matter շարժումը հանդես է ի պաշտպանություն սևամորթ բնակիչների իրավունքների, պայքարում է ռասիզմի դրսևորումների դեմ: Շարժմանը աջակցելու մասին հայտնել է հարցվածների 63 տոկոսը, ընդ որում՝ հարցվածների 94 տոկոսը սևամորթ է, 54 տոկոսը՝ […]

̰
Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը

16:41 23.07.2020

Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը: Այն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի բաղկացուցիչն է: Այս մասին հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից: Ծրագրի ընթացքում կատարվելու է Հայաստանում մաքսային օրենսդրության, վարչարարության տարբեր ուղղությունների, […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

16:20 23.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Հայ-եգիպտական երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը շարունակաբար ընդլայնելու և բովանդակային առումով հարստացնելու խնդիրը մշտապես գտնվում է Հայաստանի ուշադրության կենտրոնում։ Համոզված ենք, […]

̰
Tesla-ն անսպասելիորեն շահույթով է ավարտել չորրորդ եռամսյակն անընդմեջ

15:40 23.07.2020

Էլեկտրամոբիլների և արևային մարտկոցների Tesla Inc. (SPB: TSLA) ամերիկյան արտադրողը ապրիլ-հունիսին անսպասելիորեն շահույթ է  ստացել անընդմեջ չորրորդ եռամսյակի արդյունքներով, իսկ հասույթը գերազանցել է փորձագետների սպասումները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ինչպես հաղորդվում է ընկերության մամուլի տեղեկագրում, նրա զուտ շահույթը, երկրորդ եռամսյակի արդյունքներով, կազմել է 104 մլն դոլար կամ 50 ցենտ՝ մեկ բաժնետոմսի հաշվով՝ 408 մլն դոլար կամ […]

̰
Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

14:42 23.07.2020

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:

̰
Կորոնավիրուսի դեմ ռուսական 4 պատվաստանյութ արդեն ապացուցել է անվտանգությունը․ Միշուստին

13:23 23.07.2020

 ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ ռուսական արտադրության 4 պատվաստանյութ արդեն ապացուցել է անվտանգությունը: Այժմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ աշխատում են բոլոր գիտահետազոտական լաբորատորիաները: «Տվյալ պահին 17 գիտական  կազմակերպություն կա աշխատող և ավելի քան 26 պատվաստանյութի տեսակ: Դա այն է, ինչ մենք գիտենք: 4 պատվաստանյութ, Ռոսպոտրեբնադզորի տվյալներով, ապացուցել են անվտանգությունը, 2-ը կլինիկական փորձարկումների վերջին փուլում […]

̰
Կառավարությունը ներկայացրեց ՍԴ դատավորի իր թեկնածուին

12:39 23.07.2020

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ներկայացրեց ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանին: Ավետիսյանը  նշեց, որ եթե իրեն հնարավորություն ընձեռվի աշխատել այդ պաշտոնում, կփորձի անել ամեն ինչ, որպեսզի առավելագույնս  ապահովվի ՍԴ դատավորի անկախությունը, անաչառությունը և ապաքաղաքականացվածությունը, նաև հաշվի առնելով մեր երկրի իրողությունը՝  կփորձի բարձրացնել ՍԴ դերը ժողովրդավարության ամրապանդման գործում:

̰
Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. կոնգրեսական Ջիմ Կոստա

12:21 23.07.2020

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունները, կոչ արել վերանայել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին օգնության տրամադրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ամբիոնից, ուշադրություն հրավիրելով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը, մասնավորապես ասել է. «Հուլիսի 12-ից սկսած ադրբեջանցի զինվորները մոտեցել են հայկական սահմանին, կրակ բացել քաղաքացիական անձանց վրա Տավուշի մարզում: Դրանից հետո հակամարտությունը, ցավոք, սրվել է: Ադրբեջանական ուժերը հարվածել են […]

̰
Հայոց բանակը վերահաստատեց տարածաշրջանի ամենամարտունակ բանակի համարումը. Փաշինյանի խոսքը կառավարության նիստում

12:00 23.07.2020

«Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, ս/թ հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից հարձակում ձեռնարկվեց Տավուշի մարզի մեր սահմանապահ դիրքերի ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը ոչ միայն հետ մղեցին հակառակորդի հարձակումները, այլև նրան պատճառեցին էական վնասներ: Ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի և ռազմարդյունաբերական […]

̰
Կառավարությունը 25 մլն դրամ հատկացրեց Տավուշի սահմանամերձ համայնքներում հրետակոծված տների վերականգնումը սկսելու համար

11:42 23.07.2020

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց 2020 թվականի պետբյուջեի պահուստային ֆոնդից սահմանային Տավուշի մարզպետարանին  հրատապության կարգով հատկացնել 25 մլն դրամ և գույքագրման աշխատանքների արդյունքների հիման վրա հնարավորություն ստեղծել  վնասն արագ վերականգնելու համար: Առաջարկը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար  Սուրեն Պապիկյանը: Նախարարն առաջարկեց նաև գումարի մի մասը կանխիկ տրամադրել աշխատանքը շուտափույթ սկսելու համար, «որը նաև բարոյական […]

̰
Հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանային գոտում. Նիկոլ Փաշինյան

11:39 23.07.2020

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում 25 հարց է ընդգրկված, որից 3-ը՝ զեկուցվող, 1-ը՝ գաղտնի զեկուցվող, 21-ը՝ չզեկուցվող։ Նիստը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հենց սկզբից անդրադարձավ հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում սկսված լարվածությանն ու հակառակորդի ագրեսիվ հարձակումներին ի պատասխան՝ հայկական կողմի համարժեք  պատասխանին, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը նյութական լուրջ վնասներ է կրել: «Ադրբեջանական […]

̰
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը դատապարտել է ադրբեջանցիների հրահրած միջադեպը

10:13 23.07.2020

Լոս Անջելեսում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ հայտարարություն է տարածել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Հյուպատոսությունը խստորեն դատապարտել է Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև ադրբեջանցիների կողմից հրահրված միջադեպը: Ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշված է: «Դատելով դեպքերի հաջորդականությունից` ակնհայտ է, որ հայ համայնքի կողմից կազմակերպված խաղաղ բողոքի ակցիան խոչընդոտելն ու ցուցարաներին […]

̰
Արարատ Միրզոյանը ԱԺ բոլոր պատգամավորներին, բացի իրենից, արձակուրդ է տրամադրել

23:21 22.07.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ամենամյա հերթական արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով` կարգադրում եմ. 1.Ազգային ժողովի պատգամավորներին (բացառությամբ Ազգային ժողովի նախագահ Արարատ ՄԻՐԶՈՅԱՆԻ) տրամադրել 2020 թվականի ամենամյա հերթական արձակուրդը` 30 աշխատանքային […]

̰
COVID-19-ի պայմաններում Ադրբեջանի քայլերը արժանի են միջազգային դատապարտման. դեսպան Մինասյան

22:50 22.07.2020

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հարցազրույց է տվել «Defense Romania» գործակալությանը, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանի ագրեսիային։ «Արմենպրես»–ը ներկայացնում է դեսպան Մինասյանի հարցազրույցը։ Հարց- Հուլիսի 12-ին կտրուկ լարվել է իրավիճակը Ադրբեջանի և Հայաստանի սահմանին: Որո՞նք են պատճառները: Սերգեյ Մինասյան- Հուլիսի  12-ին ադրբեջանական բանակը, կիրառելով տարատեսակ մարտական տեխնիկա (տանկեր, հրետանիներ, անօդաչու թռչող սարքեր) ռազմական գործողություններ է իրականացրել […]

̰
Մենք չենք կարող դառնալ նախագահ Ալիևի ստեղծած ծուղակի պատանդը. վարչապետը` Անտոնիո Գուտերեշին

21:44 22.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասի խաղաղության և անվտանգության նկատմամբ Գլխավոր քարտուղարի կողմից ցուցաբերվող շարունակական ուշադրությունը: ՀՀ վարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ ձեռնարկված սադրանքների պատճառով ստեղծված լարված իրադրությունը՝ ընդգծելով, որ այդ գործողությունները ձեռնարկվել […]

̰
Վաղը Արաբկիր վարչական շրջանում 10 ժամ գազ չի լինի

21:41 22.07.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 23-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 20.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ն.Զարյան 1-ին նրբանցքի, Ռիգայի-Ն.Զարյան-Հր.Քոչար փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոզեֆ Բորելի հետ, որին միացել է նաև Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարարը

21:30 22.07.2020

Հուլիսի 22-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, որին միացել է նաև Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Նախարար Մնացականյանը անդրադարձ կատարեց հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հուլիսի 12-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով լարված իրադրության շուրջ վերջին զարգացումներին: Նախարար Մնացականյանը կարևորեց […]

̰
Անտոնիո Գուտերեշը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ հեռախոսազրույցներ է ունեցել

21:11 22.07.2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` սահմանային գոտում լարվածության թուլացման կոչով։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսային բանակցություններ է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ […]

̰
Թուրքիան ու Ռուսաստանը Լիբիայի հարցով համատեղ հայտարարություն են հրապարակել

20:30 22.07.2020

Թուրքիան և Ռուսաստանը լիբիական հակամարտության կարգավորման հարցում որոշակի համաձայնություններ են ձեռք բերել։ Ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ համատեղ հայտարարությունը «Լիբիայի հարցում ռուս-թուրքական բարձր մակարդակի խորհրդակցությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն» վերտառությամբ հրապարակվել է Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում։ Հայտարարության տեքստի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև․ Թուրքիայի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, որոնց առաջնորդները Լիբիայում իրավիճակը քննարկելու և քաղաքական լուծման համար հող […]

̰
Պորտուգալական պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ագրեսիային

20:08 22.07.2020

Պորտուգալական Diário de Notícias (հրապարակվում է 1864թ․-ից) պարբերականն իր ընթերցողին է ներկայացրել «Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխհրաձգություն» խորագրով հոդված: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հոդվածում տեղ են գտել մի շարք պաշտոնական հայտարարություններ, ինչպես նաև տրվել են գնահատականներ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից արված ռազմատենչ հայտարարություններին: Նշվել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարը խախտելու, Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքի, բախումները […]

̰
ԱՄՆ-ում կորոնավիրուսային վիճակը կարող է վատթարանալ. Թրամփ

19:45 22.07.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսային իրավիճակը ԱՄՆ-ում կարող է վատթարանալ: Նա կոչ է արել պահպանել սոցիալական հեռավորություն և կրել դիմակներ: Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցում Թրամփը հայտարարել է, թե ինքը միշտ գրպանում դիմակ է պահում, հարկ եղած ժամանակ՝ կրում: Որպես ապացույց՝ գրպանից հանել է դիմակը և դրել: «Խնդրում ենք բոլորիդ, եթե չեք […]

̰
BACK_TO_TOP