19:14 22.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Նարինե Ավագյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Նարինե Ավագյանին նշանակել Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
18:55 22.07.2020
Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են՝ Իսպանիայի Contigo (Contigo Somos Democracia) Սոցիալ-լիբերալ կուսակցության նախագահ Խոսե Էնրիկե Ագուար Վիլան (José Enrique Aguar Vila) իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Իմ աջակցությունն եմ հայտնում խաղաղասեր հայ ժողովրդին: Երրորդ երկրների միջամտությունը կարող է ապակայունացնել այդ բարգավաճ տարածաշրջանը»:
18:29 22.07.2020
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բխում է տարածաշրջանի և բանակցային գործընթացի մասնակից բոլոր երկրների շահերից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ՏԱՍՍ գործակալության առաջին փոխտնօրեն Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, ապա մենք կարծում ենք, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև մյուս պետությունները, որոնք մտահոգված են այս տարածաշրջանում կայունության […]
17:22 22.07.2020
Այսօր ԱԺ կրթության, գիտության, սպորտի, երիտասարդության ու սփյուռքի հարցերով մշտական հանձնաժողովում կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է բարձր միավորներով բուհեր չընդունված կամ առաջին հայտով նշված բաժիններ չընդունված դիմորդների հարցը: Պատգամավորներից բացի, ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարության ու ԳԹԿ ներկայացուցիչներ: Ավելի քան 2 ժամ տևած փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական […]
17:18 22.07.2020
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Black Lives Matter ակցիային։ «Անհամբերությամբ սպասում եմ սպորտի վերսկսմանը, բայց ամեն անգամ, երբ տեսնում եմ, որ մարզիկը ծնկի է իջնում պետական օրհներգի ժամանակ, խաղն ավարտված է ինձ համար։ Դա մեծ անարգանքի նշան է մեր երկրին ու մեր դրոշին»,- գրել է Թրամփը։
17:17 22.07.2020
Արդարադատության նախարարությունը Երևանի կենտրոնում գործարկել է Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակը: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից: Նշվում է, որ քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները՝ միասնական կենտրոնից ստանալու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային արխիվի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, Թաղման բյուրոյի, ինչպես […]
17:07 22.07.2020
2020 թվականի 3-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (Հանձնաժողով) որոշել է Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նշանակելով տուգանք 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որը 2018 թվականին նույն նախարարությունում նախարարի առաջին տեղակալ էր 2019թ. հունիսի […]
16:53 22.07.2020
«Ֆեյսբուք»-ում հայ օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են Փարիզում ՀՀ դեսպանատան դիմաց հավաքվել ադրբեջանցիներ: Փողոցի մի հատվածում հավաքվել են նաև հայերը: Ֆրանսիական ոստիկանությունը փորձում է հեռու պահել հայերին և ադրբեջանցիներին միմյանցից: Մանրամասները՝ տեսանյութում:
16:50 22.07.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «10 օրում՝ 30 հայրենադարձ ընտանիք, շուրջ 250 հազար դոլարի արտոնություն։ Եվ սա դեռ փակ սահմաններով։ Մաքսային ծառայությունում դիմավորում ենք հայրենադարձությունը խթանող նոր օրենքի առաջին շահառուներին։ Տիկին Վերան, ավելի քան 20 տարի ԱՄՆ-ում ապրելուց հետո, ամուսնու հետ հավաքեցին տան ամբողջ գույքն ու օրեր […]
16:29 22.07.2020
Հակաճգնաժամային առաջին ծրագրով 950 տնտեսվարող անտոկոս վարկ է ստացել, տրամադրվել է 58 մլրդ 600 մլն դրամից ավելի գումար։ Այս մասին ասվում է ՀՀ կառավարության պատրաստած տեսանյութում: Ստացած գումարը տնտեսվարողները կարող են ծախսել ? Հարկեր, աշխատավարձ, կոմունալներ վճարելու ? Հումք և ծառայություններ ձեռք բերելու համար:
16:24 22.07.2020
2020 թվականի հուլիսի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել: Վարույթ հարուցելու համար առիթ է հանդիսացել 2020 թվականի հունիսի 23-ի «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության ընդհանուր ժողովի արձանագրությունը, որը ստորագրվել է Գագիկ Կոլյայի Ծառուկյանի կողմից, որով որոշվել է դադարեցնել ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի լիազորությունները և տնօրենի ժամանակավոր […]
16:14 22.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունները: Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել երկրում առկա ընթացիկ տնտեսական իրավիճակը: «Պետք է ցավով արձանագրել, որ 2019 թվականի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակում մեր ունեցած տնտեսական աճի […]
16:06 22.07.2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու Սահմանադրական դատարանում չկան նիստեր ու քվորում: «Սահմանադրական դատարանի երկու դատավոր արձակուրդ են գնացել։ Արձակուրդ չգնալու դեպքում ՍԴ-ում հնարավոր էր ապահովել քվորում, հետևաբար՝ ոչ թե Սահմանադրության փոփոխության արդյունքում է առաջացել, այլ երկու դատավորների արձակուրդ մեկնելու պատճառով»,- ասաց Բադասյանը: Նախարարը նշել է, որ ՍԴ դատավորների առաջադրումները […]
16:02 22.07.2020
Ադրբեջանի նախագահը հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել ընդդիմության հասցեին՝ պնդելով, թե «հեղաշրջում է նախապատրաստվել»։ Իլհամ Ալիևը մասնավորապես «Ժողովրդական ճակատ» կուսակցությանը դարձյալ անվանել է «կեղտոտ տարրեր» ու «սադրիչներ»: Նա հայտարարել է, որ այդ կուսակցության անդամները փորձել են անկարգություններ սադրել, ներխուժել են խորհրդարանի շենք և ավերել այն: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ կառավարության իսկ թույլտվությամբ կազմակերպված հավաքները հակառակ […]
15:20 22.07.2020
Գնահատականներ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Սահմանային անվտանգություն և անվտանգությանն ուղղված սպառնալիքներ: Այս և այլ հարցերի շուրջ «Հեռանկար» հաղորդաշարի հեղինակ Արամ Աբրահամյանը զրուցել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել SHANTNEWS.am կայքում:
15:18 22.07.2020
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակը վերանորոգվում է: «Մասնավորապես նախատեսվում է անցկացնել ոռոգման նոր համակարգ, թարմացնել գազոնը, արդիականացնել լուսավորության ցանցը, տնկել նոր ծառեր, թփեր և ծաղիկներ, փոխել սալիկներն ու նստարանները։ Ի դեպ, այս գաղափարի հեղինակը Երևանի քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» հարթակում […]
14:48 22.07.2020
Հուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է իր որոշումը, որով բավարարել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դիմումը։ ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում՝ ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Խաչատրյանների փաստաբանական խումբը: Նշվում է, որ 64-ամյա Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզի […]
14:16 22.07.2020
ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ ընկերներ, լրագրողներ, ներողություն եմ խնդրում Ձեր համառ զանգերին չպատասխանելու համար, արդեն մի քանի օր է` կորոնավիրուսը ինձ հասցրեց հիվանդանոց, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հիանալի բուժանձնակազմը քիչ-քիչ ոտքի է կանգնեցնում, բայց դեռ թույլ եմ շատ, անկեղծ` անգամ հարազատներիս հետ խոսելու […]
13:59 22.07.2020
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսին կորոնավիրուսն անվանել է «Թրամփի վիրուս»: Այդ մասին նա ասել է CNN-ին տված հարցազրույցում՝ նախագահ Դոնալդ Թրամփին համեմատելով կորոնավիրուսի հետ: Նա նշել է, որ Թրամփը խոստովանել է իր սխալները, երբ հուլիսի 21-ին կայացած ճեպազրույցում դիմակ է դրել և ամերիկացիներին խնդրել հետևել իր օրինակին: Փելոսին կարծում է, որ եթե նախագահն […]
13:00 22.07.2020
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի հայտարարությամբ` Ռուսաստանը պետք է կատարի 2008-ի հրադադարի համաձայնագիրը: Դեսպանն այդ մասին հայտարարել է` պատասխանելով «սահող» բռնազավթման և Վրաստանի քաղաքացիների առևանգման մասին լրագրողի հարցին: Դեգնանը նշել է, որ նման հարցեր պետք է քննարկվեն այնպիսի հանդիպումների ժամանակ, ինչպիսիք են Ժնևյան բանակցությունները և Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) հանդիպումները: «Դա շատ կարևոր […]
12:30 22.07.2020
«Տեղեկատվության ստուգման կենտրոնից» հայտնում են, որ facebook-ի հայկական տիրույթում գործում է «Tavush Bot» անունով բոտ, որը հանդես է գալիս՝ որպես հայկական առաջին արհեստական բանականություն։ Այն առաջարկում է հաղորդագրություն ուղարկել և ստանալ «իսկական» տեղեկատվություն։ «Հայտնում ենք, որ «Tavush Bot»-ը որևէ առնչություն չունի պետական լիազոր մարմինների հետ և չի հանդիսանում նրանց նախագիծը։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանն […]
11:12 22.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին պարգևատրելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարների 2020 թվականի առաջին կիսամյակի կատարողականի […]
00:00 22.07.2020
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարել է Լուցկում ավտոբուսի 20 ուղևորին պատանդ վերցրած տղամարդու պայմանը։ Ինչպես հաղորդում են, ահաբեկիչը ընդհանուր պահանջներ էր դրել և հայտարարել, որ դժգոհ է համակարգից։ Մասնավորապես, նա պահանջել է, որ Զելենսկին տեսաուղերձով կոչ անի քաղաքացիներին դիտել «Երկրացիները» ֆիլմը։ «Ֆիլմը նկարահանվել է 2005-ին, բոլորը դիտեն այն»,- ասել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում […]
21:55 21.07.2020
Թուրքիայում գործող Հակամիջուկային հարթակը հուլիսի 20-ին տարածել է հայտարարություն, որը հրապարակվել է ինչպես «Ֆեյսբուք»-ում հարթակի էջում, այնպես էլ SOL թերթի ինտերնետային կայքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության վերջում մասնավորապես ասվում է․ «․․․Կրկին վերահաստատում ենք ատոմակայաններից ձերբազատվելու մեր կոչը, որոնք ոչ մի հանրային օգուտ չունեն, այլ, ընդհակառակը, կրում են հսկայական կենսական ռիսկեր: Անընդունելի է վտանգի տակ թողնել մեր կյանքն ու […]
21:30 21.07.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 21-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 22-ի ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, Նորատուս, Սարուխան, Կարմիրգյուղ, Գանձակ, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Ծաղկաշեն, Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Ծովասար, Լիճք համայնքների գազասպառողների, ինչպես նաև «Գավառտրանս», «Արմ», «Հայկ և Նորիկ», «Նոր Բագրևանդ» և «Մարտգազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Այս մասին […]
21:04 21.07.2020
Շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. դատարանը քննել է պաշտպանների՝ նախորդ նիստին ներկայացրած միջնորդությունը: Հիշեցնենք՝ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Սեյրան ՕՀանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդել էին դատակոչի ցուցակը լրացնել և հարցաքննել մի խումբ նախկին պաշտոնյաների: Դատարանը հետաձգել է այդ միջնորդությունների լուծումը մինչ ապացույցների հետազոտումը: Մանրամասները՝ տեսանյութում։
20:20 21.07.2020
Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Հայաստանի Հանրապետության սահմանին Ադրբեջանի կողմից վերջին օրերին սանձազերծած ագրեսիայի մասին հանդես է եկել խմբագրական հոդվածով, որը հուլիսի 21-ին միաժամանակ հրապարակվել է երեք երկրների խոշորագույն պարբերականներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպան Մկրտչյանի «Հրադադարի ռեժիմի ամբողջական վերականգնումը պարտադիր է» վերտառությամբ հոդվածը Լիտվայում հրապարակվել է երկրի ամենախոշոր տպագիր օրաթերթում՝ Lietuvos rytas-ում («Լիտվայի առավոտ»), ինչպես […]
20:00 21.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Սոֆի Վիլմեսին Ազգային տոնի կապակցությամբ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Մեծապես արժևորում եմ հայ-բելգիական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը և արձանագրված ձեռքբերումները տարբեր ոլորտներում: Համոզված եմ, որ մեր միասնական ջանքերի շնորհիվ Հայաստանի և Բելգիայի միջև փոխշահավետ համագործակցությունը կշարունակի […]
19:13 21.07.2020
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային նախաճաշի սեղանի շուրջ հանդիպել է ՌԴ-ում ՀՀ և Ադրբեջանի դեսպաններ Վարդան Տողանյանի և Փոլադ Բյուլբյուլօղլիի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը: «Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասում անվտանգության ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման, Մինսկի խմբի հովանու ներքո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հարցերը»,- նշված է հաղորդագրության մեջ:
18:00 21.07.2020
Աֆղանցի աղջիկն ինքնաձիգից գնդակահարել է «Թալիբան» արմատական շարժման երկու զինյալների և վիրավորել ևս մի քանիսին այն բանից հետո, երբ նրանք սպանել են իր ծնողներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է տեղի ոստիկանության պետը «Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում: Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի Գորի նահանգի գյուղերից մեկում: Թալիբները ներխուժել են մոտավորապես 14 տարեկան աղջկա՝ […]