TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր լիակատար և անվերապահ աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Կիպրոսին. Մխիթար Հայրապետյան

16:30 20.07.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում նշել է, որ այսօր լրանում է Կիպրոս թուրքական ներխուժման 46-րդ տարին: «Հազարավոր կիպրացիներ սպանվեցին կամ վիրավորվեցին ներխուժման ժամանակ և ավելի քան 200 000 մարդ փախստական դարձավ: Կիպրոսի հյուսիսային մասն առ այսօր շարունակում է օկուպացված մնալ թուրքական իշխանությունների կողմից: Թուրքիայի շարունակական սադրիչ, ապակառուցողական և ապօրինի գործողությունները […]

̰
Ռուս թղթակիցը բացառիկ նկարահանում է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանագծին

16:15 20.07.2020

Ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը նկարահանում է իրականացրել «Անվախ» դիրքում: Նա նշել է, որ այդտեղ նկարահանումները հիմա արգելված են, և իրենք առաջինն են, որ տեղում կկարողանան նկարահանում անել: Տեսանյութի ընթացքում Պեգովը մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությունից, ցույց տվել  Աղդամ գյուղի մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերը և խրամատները, որտեղ գտնվում են ադրբեջանական հրանոթներ […]

̰
ՌԴ նախագահի խոսնակն անդրադարձել է հայ-ադրբեջանական լարվածությանը

15:54 20.07.2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը, հաղորդում է «Գազետան»: Նա նշել է, որ շուտափույթ կարգավորումը հնարավորություն կտա նորմալ «էմոցիոնալ ֆոն ապահովել» Ռուսաստանում գտնվող հայերի և ադրբեջանցիների միջև: Հիշեցնենք՝ սահմանային Տավուշում լարվածությունը սկսվել է հուլիսի 12-ից:

̰
155 «Լիբերթի 2» տեսակի մանկական անվասայլակներ՝ առողջապահության նախարարությանը

15:40 20.07.2020

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նյարդաօրթոպեդիկ ախտաբանություններով երեխաների վերականգնողական բուժման գործընթացը և կյանքի որակը բարելավելու նպատակով մարդասիրական օգնության շրջանակներում «UCP Wheels for Humanity» կազմակերպության կողմից 155 «Լիբերթի 2» տեսակի մանկական անվասայլակներ են տրամադրվել առողջապահության նախարարությանը: Դրանք բաշխվել են այդ խնդրով զբաղվող 6 բժշկական կազմակերպության` 3-ական` ներհիվանդանոցային օգտագործման համար, մնացած 137-ը` նյարդաօրթոպեդիկ խնդիրներով երեխաներին տրամադրելու […]

̰
Ֆրանսիայում կտուգանվեն նրանք, ովքեր չեն կրի դիմակ

14:51 20.07.2020

Ֆրանսիայում դիմակների կրելը դարձել է պարտադիր: Այդ մասին հաղորդում է BFM TV-ն: Արդեն դիմակները պարտադիր են բոլոր փակ հաստատություններում, մասնավորապես՝ խանութներում, առևտրի կենտրոններում, բանկերում, սպասարկման կենտրոններում, շուկաներում: Որոշումը խախտողներին սպասվում է տուգանք՝ 135 եվրո: Նախկինում դիմակները պարտադիր էին միայն հասարակական տրանսպորտում, իսկ խանութների դեպքում միայն խորհուրդ էր տրվում, բայց պարտադիր չէր: Որոշման այդպիսի փոփոխությունը պայմանավորված […]

̰
Տանկային ստորաբաժանումներից մեկում անցկացվել է գիշերային պարապմունք

13:47 20.07.2020

Անձնակազմի պատրաստության աստիճանն ամրապնդելու և մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով հուլիսի 20-ին 1-ին զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկում անցկացվել է գիշերային պարապմունք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստվածություն և գերազանց կատարել առաջադրված ուսումնական խնդիրները։

̰
Իրանում մահապատժի են ենթարկել ԱՄՆ ԿՀՎ-ի օգտին լրտեսություն արած անձին

13:30 20.07.2020

Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել մի մարդու, որը մեղադրվում էր ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) օգտին լրտեսություն կատարելու և հունվարին սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի տեղաշարժման վերաբերյալ տվյալներ փոխանցելու մեջ: Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը: Նշվում է, որ Մահմուդ Մուսավի Մաջը, որը նաև մեղադրվում էր նաև իսրայելական «Մոսադ» հետախուզության հետ համագործակցելու համար, մահապատժի ենթարկվել է […]

̰
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Կոմերսանտ»-ի հարցերին

13:23 20.07.2020

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Կոմերսանտ» պարբերականի հարցերին․ Հարց. Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ ղարաբաղյան կարգավորումը հետին պլան է մղվել: Աննա Նաղդալյան. Դեռևս 2016թ. Ադրբեջանը ծանր հարված հասցրեց խաղաղ գործընթացին, որի հետևանքները մինչև վերջ չէին հաղթահարվել: Վերջին երկու տարիների ընթացքում մենք արձանագրեցինք հստակ դրական տեղաշարժեր. նվազել էր հրադադարի ռեժիմի խախտման ցուցանիշը, պայմանավորվածություն էր […]

̰
Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական ինքնաթիռի «սև արկղերը» ուղարկվել են Ֆրանսիա

13:22 20.07.2020

Թեհրանի մերձակայքում նետված ուկրաինական ինքնաթիռի ձայնագրիչներն ուսումնասիրության են ուղարկվել Ֆրանսիա: «Ավիացիոն պատահարների հետաքննության բյուրոյի Իրանի թիմը թռիչքի տվյալների և բորտային ինքնագրիչների հետ ժամանել է BEA: Հուլիսի 4-ին ստորագրվել է տեխնիկական համագործակցության ծրագրի համաձայնագիր BEA-ի և AAIB-ի միջև: Շահագրգիռ կողմերը նախնական քննարկումներ են անցկացնում»,- ասվում է BEA-ի թվիթերյան հաղորդագրության մեջ:

̰
Թուրքիայում հակահայկական ցույցեր են անցկացվում

13:20 20.07.2020

Ներկայիս Թուրքիայի արևելյան Իգդիր քաղաքում ապրող ադրբեջանցիները փողոց են դուրս եկել՝ բողոքելու հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերից։ Հեծանվային բողոքի երթի միջոցով նրանք իրենց դժգոհությունն են հայտնել հայկական զինված ուժերի գործողությունների կապակցությամբ։ Այդ մասին գրում է Ermenihaber-ը: Այս օրերին թուրքաբնակ ադրբեջանցիները հակահայկական ցույցեր են անցկացրել այդ երկրի տարբեր շրջաններում: Իգդիրում բողոքի ակցիան կազմակերպել են Իգդիրի հեծանվային […]

̰
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան տարածքից նետված քարը վիրավորել է ցուցարար հայ աղջկան

08:19 20.07.2020

Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան տարածքից նետված քարը վիրավորել է հայ աղջկան, ով մասնակցում էր Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայ համայնքի ցույցին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Նիդերլանդական օրագիր»-ից։ Նախատեսվածից ավելի երիտասարդներ էին հավաքվել Ադրբեջանի դեսպանության դիմաց` իրենց բողոքը հայտնելու Ադրբեջանի սադրիչ գործողությունների դեմ: Հայկական կողմը հոլանդական ոստիկանությանը նախօրոք  ծանուցել էր  հանրահավաքի ծրագրի մասին։ Այս անգամ ևս ադրբեջանական […]

̰
Մամուլի խոսնակը մեկնաբանել է Լուկաշենկոյի հոսպիտալացման մասին լուրերը

23:55 19.07.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի խոսնակ Նատալյա Էյսմոնտը հերքել է երկրի նախագահի հոսպիտալացման մասին լուրերը։ Այդ մասին նա հայտնել է «Эхо Москвы»-ի հետ զրույցում։ «Հույս չունենաք»,- ասել է Էյսմոնտը։ Ավելի վաղ բելառուսական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ Լուկաշենկոն հիպերտոնիկ կրիզ տանելուց հետո հոսպիտալացվել է։ Ինչպես հաղորդվում էր, Լուկաշենկոն հետազոտվում է նախագահական հիվանդանոցում։  

̰
«Stop Aliev». Փարիզում Ադրբեջանի դեսպանատան մոտ հայերն ակցիա են անում

23:35 19.07.2020

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ հարյուրավոր հայեր են հավաքվել ու խաղաղ ակցիա են անցկացնում՝ հաջակցություն Հայաստանի։  Ցույցի մասնակիցներից ֆրանսիաբնակ Արթուր Խաչոյանը Ալիքի հետ զրույցում ասում է․ «Ուզում եմ մեր հայությանը տեղեկացնել, որ Փարիզում հավաքվել ենք Ֆրանսիայի հայերով, մեր աջակցությունն ենք ներկայացնում մեր Հայաստանին, ուզում ենք ասել, որ Սփյուռքը ձեզ հետ է։ Ճիշտ է՝ Ֆրանսիայի ոստիկանները մեզ մի […]

̰
Արգել գյուղի ՀԷԿ-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է

22:51 19.07.2020

Հուլիսի 19-ին՝ ժամը 20։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի ՀԷԿ-ում այրվում է տրանսֆորմատոր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժ․21։44-ին․ հրշեջ-փրկարարներն իրականացնում են հովացման աշխատանքներ։

̰
Ֆրանսիայից Ղրղզստան. Վրաստանում կառուցում են տարանցիկ ճանապարհ

22:00 19.07.2020

Վրաստանի Գուրիայի շրջանում ավարտվել է «Արևելք-Արևմուտք» միջազգային մայրուղու Ջապանա-Լանչխուտիի 14 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը, հայտնում է sputnik-georgia-ն: Այն «Արևելք-Արևմուտք» ավտոմայրուղու կամ Եվրոպական տարանցիկ ճանապարհի՝ E-60-ի մասն է, որը եվրոպական տրանզիտային երկրորդ միջանցքն է մեծությամբ: Այս ճանապարհը սկսվում է Բրեստից (Ֆրանսիա) և ավարտվում Իրկեշտամում (Ղրղզստան): Վրաստանում E-60-ը սկսվում է Ադրբեջանի հետ սահմանից և ավարտվում Սև ծովի ափին […]

̰
Նրանք կրակում են, մերոնք ամուսնանում. Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել Մովսեսից

21:11 19.07.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել Տավուշի մարզ կատարած այցից: Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր Մովսես գյուղի եկեղեցում պսակադրություն է եղել: «Հարսանիք` Մովսեսում Նրանք կրակում են, մերոնք ամուսնանում»,- գրել է նախարարը: Հարսանիքին ներկա է եղել նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

̰
Կարող եմ ենթադրել, որ սա Ադրբեջանի կողմից սխալ հաշվարկ էր. Զոհրաբ Մնացականյանը՝ Sky News Arabic-ին

19:41 19.07.2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Sky News Arabic» հեռուստաընկերությանը, որը ներկայացնում ենք ստորև. Հարց. Որո՞նք են Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական բախումների պատճառները: Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ այսօր Ձեր ծրագրում ինձ հյուրընկանելու համար:  Պատճառները բազմաթիվ են, սակայն, իմ կարծիքով, հիմնական պատճառն այն է, որ հուլիսի 12-ին Հայաստանի ուղղությամբ հարձակում գործելով՝ Ադրբեջանը […]

̰
Բարոնուհի Քերոլայն Քոքսն Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու կոչով դիմել է ՄԹ արտգործնախարարին

19:20 19.07.2020

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության վերաբերյալ նամակ է հղել Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քոքսն ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հաստատակամ դիրքորոշում հայտնելու կոչ է արել: «Ես գրում եմ, որպեսզի իմ խորը մտահոգությունն արտահայտեմ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման լուրջ սպառնալիքի՝ համավարակի ընթացքում հատուկ մտահոգություն առաջացնող հարցի կապակցությամբ։ Վերջին օրերին Ադրբեջանը հրետանային մարտկոցներ է տեղակայել Տավուշի, Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի քաղաքացիական բնակչության մոտ՝ […]

̰
ՀՀ ԶՈՒ-ն մշտապես ունեցել է ադրբեջանական ենթակառուցվածքներին հարվածելու հնարավորություն, բայց երբեք չի ունեցել և չունի նման ցանկություն. Արծրուն Հովհաննիսյան

18:49 19.07.2020

Որպես ՊՆ ներկայացուցիչ ասեմ՝ այո՛, տեխնիկապես ՀՀ ԶՈՒ-ն մշտապես ունեցել է ադրբեջանական ենթակառուցվածքներին հարվածելու հնարավորություն, բայց «երբեք չի ունեցել և չունի նման ցանկություն»: Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ի պատասխան լրագողներից մեկի հարցին: «Դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է: Մենք նման ծրագրիր չունենք, և դա հայեցի չէ ոչ մի տեսակետից: Մենք […]

̰
Նախատեսում ենք նոր ապաստարանային տարածքների ստեղծում դպրոցներում և դպրոցներից դուրս. Տավուշի մարզպետ

18:32 19.07.2020

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը այսօր հրավիրված ճեպազրույցում տեղեկացրեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են նաև կրթական հաստատությունները: «Ի հավելումն պարոն նախարարի (ԿԳՄՍ նախարար-խմբ.) ասածի՝ ասեմ, որ չնայած գտնվում ենք արձակուրդի շրջանում, բայց կրթական հաստատությունների ապաստարանները դիտարկում ենք որպես քաղաքացիական պաշտպանության օբյեկտ և անկախ նրանից, թե ուսումնական շրջա՞ն է, թե՞ ոչ, ապաստարանները պետք է լինեն պատրաստ՝ ընդունելու […]

̰
Սիրիայում անցկացվում են քաղաքացիական պատերազմի ընթացքում թվով երրորդ խորհրդարանական ընտրությունները

18:21 19.07.2020

Պատերազմական և տնտեսական ճգնաժամի պայմաններում Սիրիայում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքներով, ամենայն հավանականության՝ կրկին հաղթանակ կտանի նախագահ Բաշար Ասադի գլխավորած քաղաքական ուժը՝ Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցությունը՝ ԲԱԱՍ-ը: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը: Սիրիայի միապալատ խորհրդարանը ընտրվում է 4 տարի ժամկետով, 250 մանդատների համար պայքարում է 1600 թեկնածու: Սիրիայում ավելի քան 9 տարին շարունակվող […]

̰
Մի շարք հանձնարարականներ ենք տվել, որ մինչև սեպտեմբերի 1-ը ապաստարանի տեսակետից ապահովված լինենք. ԿԳՄՍ նախարար

18:17 19.07.2020

Այսօր Տավուշի մարզպետի հետ այցելել ենք մի շարք համայնքներ, մանավորապես Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես և Բերդ: Դրանց մի մասում այցելել ենք նաև ուսումնական հաստատություններ: Մեզ հետաքրքրում էր, թե ուսումնական հաստատությունները սեպտեմբերի 1-ին ինչպես են նախապատրաստվել կամ նախապատրաստվում: Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Հիմա քննարկում ենք սեպտեմբերի 1-ին առկա ուսուցման մեթոդով, […]

̰
Հռոմի պապը երկխոսության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին

16:28 19.07.2020

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել երկխոսության միջոցով հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդրի երկարատև, խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Մտահոգությամբ եմ հետևում վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված լարվածության աճին»,- հայտարարել է հովվապետը՝ ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին: Հռոմի պապը խոստացել […]

̰
Մոսկվայի իշխանությունները վստահեցնում են՝ հայկական մթերքի շուրջ ծագած խնդիրները լուծված են

16:16 19.07.2020

Մոսկվայի իշխանությունները Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ քննարկել են հայկական ապրանքների շուրջ Food City-ում ծագած խնդիրները: «Ռիա Նովոստի» գործակալության հետ զրույցում Մոսկվայի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների բաժնի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը հավաստիացրել է, որ խնդիրները կարգավորված են, ապրանքներով բեռնված մեքենաները մտել են շուկա: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը: «Ես հենց նոր դեսպանի հետ խոսել եմ, […]

̰
ՊԲ շտաբի պետի հետ տեղում քննարկել եմ հակառակորդի հավանական արկածախնդրության դեպքում մեր քայլերի հաջորդականությունը. Արցախի նախագահ

15:15 19.07.2020

Ավելի վաղ հայտնել էինք՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շաբաթ օրը պաշտպանության բանակի շտաբի պետ Կամո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի (գուցե և աշխարհի) ամենաբարձր մարտական դիրք, որը տեղակայված է Գոմշասարի (բարձրությունը՝ 3,724 մ) գագաթին: Արցախի նախագահը գրառում է կատարել […]

̰
ԿԳՄՍ նախարարությունը պարետատուն է ներկայացրել գրադարանների և թանգարանների վերաբացման մոդելային լուծումներ

14:26 19.07.2020

COVID-19 համաճարակով պայմանավորված իրավիճակը ստիպել է վերանայել գործունեության ավանդական ձևերը՝ կյանքի բազմաթիվ բնագավառներում: Բոլոր երկրներում սկսվել է օգտագործվել ներկա պայմանները լավագույնս բնութագրող նոր նորմալ եզրույթը, որը չի թողնում այլ տարբերակ, քան առօրյա աշխատանքում կիրառել նոր գործիքակազմ և նոր աշխատանքային մշակույթ: Նոր պայմաններում հանրության առաջ վերաբացվելու պատրաստակամությունն ու պատասխանատվությունը գիտակցում են մշակութային բոլոր հաստատությունները: Այս համատեքստում, […]

̰
Սերն է պակասում մեզ` հայերիս, եկեք սիրենք հայկականը. Թևան Պողոսյան

11:40 19.07.2020

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․  «Վերջերս գրառում էի արել այն մասին, որ մեզանում պակասում է սերը ամեն հայկականի հանդեպ: Հետո ամեն 10 զանգից 9-ը հարց էր, թե ով է ինձ որտեղից հեռացրել: Չնայած պարզ նշել էի, որ ոչ մի տեղից չեմ հեռանում: Ընդունում եմ` երևի լավ չէի […]

̰
Այսօր նշվում է Հանքագործի և մետալուրգի օրը. Սուրեն Պապիկյանի շնորհավորանքը

11:15 19.07.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ հանքագործներ և մետալուրգներ, Ավանդապես հուլիսի երրորդ կիրակին նշվում է որպես Հանքագործի և մետալուրգի օր։ Շնորհավորում եմ ոլորտի մասնագետներին և բոլոր աշխատակիցներին: Այսօր այդ ոլորտում զբաղված են հազարավոր քաղաքացիներ, ովքեր իրենց գործի նվիրյալն են և որոնց քրտնաջան աշխատանքի […]

̰
Արայիկ Հարությունյանն այցելել է Գոմշասարի գագաթին տեղակայված Արցախի ամենաբարձր մարտական դիրքը

10:51 19.07.2020

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շաբաթ օրը պաշտպանության բանակի շտաբի պետ Կամո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի (գուցե և աշխարհի) ամենաբարձր մարտական դիրք, որը տեղակայված է Գոմշասարի (բարձրությունը՝ 3,724 մ) գագաթին: «Երկրի ղեկավարը դիրքապահ տղաների հետ ամբողջ գիշեր մարտական հերթապահություն […]

̰
Սահմանապահ Բաղանիս գյուղի, մոտ 2,8 կմ ճանապարհահատվածը լուսավորեցինք ժամանակակից գերխնայող լեդ լուսատուներով․ Սիփան Փաշինյան

00:00 19.07.2020

Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սահմանապահ Բաղանիս գյուղի, մոտ 2,8 կմ ճանապարհահատվածը լուսավորեցինք ժամանակակից գերխնայող լեդ լուսատուներով: Շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման համար: Ասֆալտն էլ նոր են արել, բայց կառավարությունը»,- գրել է նա։

̰
BACK_TO_TOP