TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վահե Ղազարյանը տեսակապով զրուցել է ՀՀ-ում ԵՄ դեսպանի հետ

17:50 21.07.2020

Հուլիսի 21-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը տեսակապի միջոցով զրույց ունեցավ Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Տիկին դեսպանը, ողջունելով Վահե Ղազարյանին, շնորհավորեց ոստիկանության պետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Անդրեա Վիկտորինը շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը համավարակի դեմ իրավապահների գերազանց ծառայության համար: Նա նաև անդրադարձավ ԵՄ-ՀՀ ոստիկանություն համագործակցությանը: Խոսվեց, մասնավորապես, Եվրոպական միության ԹԱՅԵՔՍ և Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում […]

̰
Ոստիկանները բացահայտել են Արամուսի համայնքապետի ապօրինությունները

17:38 21.07.2020

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավարը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2007-ից 2018 թվականների ընթացքում համայնքապետարանում որպես վարորդներ և քարտուղարուհի է հրամանագրել մի շարք անձանց, ինչպես և կնքել է աշխատանքային պայմանագիր […]

̰
ՀՌՀ-ն հուլիսի 20-ին հանրային մուլտիպլեքսի սլոթերի մրցույթ է հայտարարել. Վահագն Թևոսյանը մանրամասներ է հայտնել

17:18 21.07.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը պարզաբանում է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ կապված հանրային մուլտիպլեքսի սլոթերի մրցույթի հետ: Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «Կարևոր պաշտոնական պարզաբանում՝ ի գիտություն հեռուստաընկերությունների և լայն հանրության․ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հուլիսի 20-ին հանրային մուլտիպլեքսի սլոթերի մրցույթ է հայտարարել: Ներկայացված պահանջներից կարելի է հասկանալ, որ մրցույթը հայտարարվել է գործող […]

̰
Պետք է դեմքով ճանաչենք մեր հերոս զինվորների թիկունքը ամուր պահող հերոս ընտանիքներին ու նրանց անդամներին. Աննա Հակոբյան

16:45 21.07.2020

Երեկվանից Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում եմ: Այցելել եմ Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր գյուղեր և Բերդ քաղաք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: «Այցիս նպատակն է՝ քաջալերել սահմանամերձ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին։ Ցույց տալ, որ մենք նրանց հետ ենք ոչ միայն մտքով, այլև ֆիզիկապես։ Այս գրառման հետ և հետագայում […]

̰
Ասիական բանկը Վրաստանին 45 միլիոն եվրո վարկ է հատկացրել

16:29 21.07.2020

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը Վրաստանին վարկ է հատկացրել 45 միլիոն եվրոյի չափով: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, գումարը կծախսվի կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական հետևանքները վերացնելու համար: Ներդրումային բանկի փոխնախագահ Կոնստանտին Լիմիտովսկու խոսքերով՝ վարկը Վրաստանի կառավարությանը կտրամադրի հրատապ ֆինանսական և բյուջետային աջակցություն կորոնավիրուսին արդյունավետ արձագանքելու համար:

̰
Մի խումբ նախկին պաշտոնյաների դատակոչելու միջնորդությունները մերժվեցին

15:14 21.07.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում` Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. դատարանն ուսումնասիրել է պաշտպանների՝ նախորդ նիստին ներկայացրած միջնորդությունը: Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր դատակոչի ցուցակը լրացնել և հարցաքննել մի խումբ նախկին պաշտոնյաների՝ 2008 թվականին ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, ՍԴ նախկին դատավոր […]

̰
Զոհրաբ Մնացականյանը «France 24»-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված լարվածությանը

14:08 21.07.2020

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «France 24» լրատվամիջոցին, որը ներկայացնում ենք ստորև․ Հարց. Պարոն նախարար, վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումներ տեղի ունեցան։ Երկու երկրները տասնամյակ շարունակ պայքարի մեջ են Լեռնային Ղարաբաղի ճակատագրի շուրջ։ Այնուամենայնիվ, ի տարբերություն նախորդ բռնկումների, վերջին շրջանի բախումները տեղի ունեցան վերջինիցս բավականին հեռու՝ երկու […]

̰
Եգիպտոսի խորհրդարանը թույլատրել է զորք մտցնել Լիբիա՝ ընդդեմ թուրքական միջամտության

13:38 21.07.2020

Եգիպտոսի խորհրդարանը նախագահ Աբդել Ֆեթթահ ալ-Սիսիին մանդատ է տվել զինված ուժերին ներգրավել ահաբեկչական խմբավորումների ու զինյալների դեմ պայքարի նպատակով անդրսահմանային հնարավոր ռազմական գործողություններում։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ խորհրդարանի կողմից ընդունված օրինագծում կոնկրետ նշված չէ, որ թույլտվությունը տրվում է Լիբիայում ռազմական գործողություններ սկսելու համար, սակայն վերջին շրջանում երկրի բարձրագույն ղեկավարությունը քննարկում է […]

̰
Ուրախությամբ կպարզաբանեի ադրբեջանական կողմի դիրքորոշումը, եթե արգելք չլիներ. Քննարկում ռուսական «Առաջին ալիքի» տաղավարում

13:04 21.07.2020

Ռուսական Առաջին ալիքի «Ժամանակը ցույց կտա» հաղորդման շրջանակներում քննարկման թեմա են դարձել Տավուշում հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձությունները: Տավուշում աշխատող ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը ներկայացրել է հայկական կողմի տեսակետը, իսկ հաղորդման մասնակիցների այն հարցին, թե կարո՞ղ է ներկայացնել նաև հակառակ կողմի տեսակետը, Սիմոն Պեգովն արձագանքել է, որ դրա իրավունքը չունի՝ գտնվում է Ադրբեջանի, […]

̰
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի ղեկավարը կդադարեցնի պաշտոնավարումը 

12:46 21.07.2020

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի գործող ղեկավար Ա. Սուվարյանը 2015-2017թթ. ընթացքում, ընդհանուր 85 աշխատանքային օր չհաճախելով աշխատանքի և գտնվելով ՀՀ տարածքից դուրս, որպես աշխատավարձ ստացել է ընդհանուր 952.445 ՀՀ դրամ գումար` յուրացնելով իրեն վստահված խոշոր չափերով […]

̰
Մերկելը հայտնել Է ԵՄ-ի տնտեսության վերականգնման ֆոնդի ծավալը

12:35 21.07.2020

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ ԵՄ-ի տնտեսության վերականգնման ֆոնդը կկազմի 750 միլիարդ եվրո, դրանից 390-ը՝ սուբսիդիաների ձեւով, միջոցների վճարումը կապված կլինի բարեփոխումների գործընթացի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հուլիսի 20-ին Բրյուսելում ավարտվել է ԵՄ-ի ղեկավարների գագաթնաժողովը, որն ընթանում էր հուլիսի 17-ից: Ղեկավարները քննարկել են համավարակի առաջացրած ճգնաժամից Եվրոպայի տնտեսության վերականգնման բյուջեն և ֆոնդը: Մերկելի […]

̰
Մ2 միջպետական ճանապարհին հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են

10:36 21.07.2020

Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 265+000 – կմ 270+000 հատվածում՝ Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի մոտ, մեկնարկել են 5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Կապալառու կազմակերպությունը՝ «Ապառաժ» ՍՊԸ-ն, հիմնանորոգման շրջանակներում կատարելու է հողային աշխատանքներ, գաբիոնների, ջրահեռացման համակարգերի իրականացում, անվտանգության տարրերի (C1 տիպի ազդանշանային սյուների և արգելափակոցների), երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծում: Հիմնանորոգումը մեկնարկել է […]

̰
Մենք հայ համայնքի կողքին ենք ընդդեմ բռնության. Լոս Անջելեսի քաղաքապետի թվիթերյան գրառումը

00:05 21.07.2020

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջում տարածել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի թվիթերյան գրառումը՝ կապված ադրբեջանական ագրեսիայի հետ: Գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Մենք հայ համայնքի կողքին ենք ընդդեմ բռնության և կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել սադրիչ հայտարարությունները հայկական ատոմակայանի ռմբակոծման հետ կապված»: Լոս Անջելեսի քաղաքապետը նաև նշել է, որ երկխոսությունը […]

̰
Երևի Ալիևը հույս ուներ, որ Հայաստանի հյուսիսում մենք այդքան էլ պատրաստ չենք լինելու. Տիգրան Կարապետյան

23:44 20.07.2020

Որո՞նք էին անցած շաբաթվա դասերը, ինչո՞ւ էր հարևան, բայց ոչ բարեկամ երկրի նախագահը որոշել հարձակվել միջազգայնորեն ճանաչված հայ-ադրբեջանական սահմանի վրա: ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանը համոզված է, որ կա ոչ միայն քաղաքական, այլև ռազմական բաղադրիչ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վերջին օրերին նկատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ

23:16 20.07.2020

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից հայտնում են՝ վերջին օրերին նկատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ: «Հարգելի հայրենակիցներ, Ուրախ ենք տեղեկացնել, որ վերջին օրերին նկատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ։ Նվիրաբերությունների նման հոսքը ևս մեկ անգամ ապացուցեց հանրության վստահությունն ու սատարումը հիմնադրամին, ինչի համար երախտապարտ ենք։ Հենց այս ամուր կապի շնորհիվ է, […]

̰
Անտիոնիո Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել

23:06 20.07.2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ցուցաբերել զսպվածություն. երկու պետությունների միջև լայնամասշտաբ հակամարտությունը կդառնա աղետ, ճեպազրույցում հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Գլխավոր քարտուղարը խորը անհանգստությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև պահպանվող լարվածությանը: Նա կոչ է անում առավելագույնս զսպվածություն ցուցաբերել. այդ երկու […]

̰
Վրաստանի ԱԳՆ-ն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերըծը

22:50 20.07.2020

Վրաստանի արտգործնախարարությունը ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից  Սերբիայից Վրաստանի տարանցմամբ ՀՀ ականանետներ տեղափոխելու մասին լուրերը: «Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը ապատեղեկատվություն է տարածել, որը պարունակում է բազմաթիվ անճշտություններ: Ցավալի է, որ ադրբեջանական  պարբերականը ոչ օբյեկտիվ է նկարագրում փաստերը՝ մոլորության մեջ գցելով հանրությանը ու փորձելով սևացնել վրաց-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունն ու բարեկամությունը»,- ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: […]

̰
Այսօր Բերդի փրկարարները ստացան խոցված շտապօգնության մեքենայի «յուղը վրան» տարբերակը. վարչապետ

22:49 20.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Չորեքշաբթի օրը հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցել էր Բերդի փրկարար ջոկատին պատկանող շտապօգնության ավտոմեքենան, որի անձնակազմը հրաշքով ողջ էր մնացել։ Մեքենան սպասարկում էր սահմանապահ գյուղերին։ Այսօր Բերդի փրկարարները ստացան նույն մեքենայի «յուղը վրան» տարբերակը։ Եվս մի մեքենա ձեռք բերեցինք Նոյեմբերյանի փրկարարների համար։ Մեքենաները քիչ առաջ […]

̰
̰
Քանյե Ուեսթը ռեփեր Ջեյ Զիին առաջարկել է դառնալ փոխնախագահի պաշտոնի թեկնածու

21:52 20.07.2020

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որը պատրաստվում է 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու, ռեփեր Ջեյ Զիին առաջարկել է դառնալ իր թեկնածուն փոխնախագահի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, այս մասին Ուեսթը նշել է բլոգեր Քրիս Քեյթլիի հետ հարցազրույցում: Նա շեշտել է, որ ցանկանում է փոխնախագահի պաշտոնում տեսնել Ջեյ Զիին: Ռեփերը հայտարարել է, որ Ջեյ Զին […]

̰
ԱՄՆ կոնգրեսը վարչակազմից թափանցիկություն է պահանջել Ադրբեջանին հատկացվող օգնության հարցում

20:59 20.07.2020

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայ-ադրբեջանական համակամարտությանը առնչվող կարևոր մի փաստաթուղթ:  Նախօրեին պալատի կանոնակարգի հարցերով կոմիտեն մերժել էր երկու այլ նախաձեռնություն, որոնք նույնպես առնչվում էին խնդրին: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մխիթարյանն իր գոլը նվիրել է Հայաստանին

19:57 20.07.2020

Հենրիխ Մխիթարյանը Ա սերիայի հերթական տուրի՝ «Ինտերի» հետ խաղում խփած իր գոլը նվիրել է Հայաստանին: «Իմ գոլը … իմ երկրի համար»,- գրել է Մխիթարյանը Facebook-ի Storys բաժնում: Հիշեցնենք՝ օրեր առա Մխիթարյանը նաև իր գրառումով  անդրադարձել էր հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին կատարվող իրադարձություններին:    

̰
ԱՄՆ կոնգրեսականի նախաձեռնած՝ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող բանաձևը հավանության արժանացավ. Սուրեն Սարգսյան

19:34 20.07.2020

«ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնի նախաձեռնած բանաձևը հավանության արժանացավ: Այն պահանջում է թափանցիկության ապահովում Պենտագոնի օտարերկրյա օգնության և հատկացումների ծրագրերի համար:Բանաձևում Ադրբեջան բառը չկա, բայց այն ամբողջությամբ վերաբերելու է նաև ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններին: Հիշեցնեմ, վերջին 2 տարիներին Ադրբեջանը ԱՄՆ-ից $100 մլն ռազմական օգնություն էր ստացել: Առջևում Սենատն է: Ապրեն Վաշինգտոնի մեր կազմակերպությունները»:  

̰
Ալիևը ապահովում է այդ ռազմատենչ հռետորաբանությունը, որին ինքը հավանաբար չի հավատում. Financial Times

19:23 20.07.2020

Հեղինակավոր Financial Times-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը, այդ ֆոնին նկատել Ադրբեջանում տիրող հասարակական լարվածությունը, պատերազմ պահանջող ադրբեջանցիներին, Ալիևի համար ստեղծված անսովոր մարտահրավերը, նաև ՀՀ վարչապետի տիկնոջ խաղաղասիրական արշավը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Financial Times-ը մասնավորապես նկատել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը սկսել է սոցիալական մեդիա արշավ՝ դադարեցնելու կռիվը: Բայց Ադրբեջանում հասարակական լարվածությունը […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին

19:05 20.07.2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության տրանզիտի միասնական համակարգի մասին համաձայնագրի նախագիծը, ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը, մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունների մշակման ընթացքը և այլ հարցեր: Հանդիպման […]

̰
Շնորհակալ եմ բոլորին պատրաստակամության, նվիրվածության և արդյունավետ համագործակցության համար. Շուշան Ստեփանյան

18:10 20.07.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել  բանակի թիկունքն ապահովող տարբեր օղակներին: «Վերջին օրերին հակառակորդի կողմից հրահրված սահմանային լարվածությանն ի պատասխան հայկական զինուժի գործողություններին համահունչ գործեցին նաև բանակի թիկունքն ապահովող հասարակական տարբեր շերտեր, կառույցներ և անհատներ, նրանք իրադրությունը ճիշտ գնահատեցին, համակարգված ու գրագետ արձագանքեցին, հնարավոր բոլոր միջոցներով բանակի կողքին պատրաստակամ կանգնեցին։ Համախմբված […]

̰
«Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ը հաղթահարել է կորոնավիրուսը

17:59 20.07.2020

«Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում խնամվող երեխաները և աշխատակիցները հաղթահարել են կորոնավիրուսի վարակը: «Մարի Իզմիրլյան մանկատանը COVID 19-ի հետ կապված բժշկական և կանխարգելիչ ծառայությունների մատուցում» ծրագրի շրջանակում «Իզմիրլյան հիմնադրամը» աջակցություն է ցուցաբերել, ընդհանուր առմամբ, 102 երեխաների և 123 աշխատակցի: Հիշեցնենք, որ 2020-ի հունիսի 8-ին մանկատանն արձանագրվել էր կորոնավիրուսով վարակվածության 13 դեպք՝ 4 աշխատակից և […]

̰
ՏՄՊՊՀ-ն դիմել է ՌԴ և ԵԱՏՄ գործընկերներին՝ քայլեր ձեռնարկելու ՌԴ տարածքում վերջին օրերին հայկական մրգերի իրացումն արգելելու հակամրցակցային գործողության հարցով

17:43 20.07.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ դիմել է ՌԴ և ԵԱՏՄ գործընկերներին՝ քայլեր ձեռնարկելու ՌԴ տարածքում վերջին օրերին հայկական մրգերի իրացումն արգելելու հակամրցակցային գործողության հարցով: «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր պաշտոնական գրություններով դիմել է ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևին և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

17:35 20.07.2020

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիմիտրոս Ֆելոպուլոսին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմայակիսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու ձեռքբերումները, համագործակցության զարգացման հետագա ընթացքը: Հունական կողմը հաստատել է ռազմական կրթության և հունարեն լեզվի ուսուցման […]

̰
Պուտինը կորոնավիրուսի դեմ չի պատվաստվել. Պեսկով

16:51 20.07.2020

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել է լրագրողներին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չի ստացել: Պեսկովը նաև ընդգծել է, որ առայժմ թեստավորումը լիարժեք անցած ոչ մի պատվաստանյութ չկա: «Երկրի ղեկավարի համար երևի թե այնքան էլ ճիշտ չէ օգտագործել սերտիֆիկացիա չունեցող պատվաստանյութ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

̰
BACK_TO_TOP