TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+25.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փառք ու պատիվ մեր զինվորներին, մենք միշտ եղել ենք, կանք ու կլինենք. Արթուր Աբրահամ

11:57 18.07.2020

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը նույնպես անդրադարձել է Տավուշի սահմանային գոտում տեղի ունեցող իրադարձություններին և ստեղծված իրավիճակին։ «Փառք ու պատիվ մեր զինվորներին։ Մենք միշտ եղել ենք, կանք ու կլինենք։ Հարգանքներով՝ Արթուր Աբրահամ»,-գրել է   բռնցքամարտիկը։   Միացի՛ր հայկական ամեն

̰
Աշխատանքային լարված պայմաններում չեմ էլ հասցնում հասկանալ, որ վատ եմ․ Գայանե Աբրահամյան

11:53 18.07.2020

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Այս լարված աշխատանքային օրերին չեմ հասցնում արձագանքել շատերիդ նամակներին մեր ընտանիքին պատուհասած #կորոնավիրուսի եւ դրա հետեւանքների մասին հարցադրումներին։ Սիրելի ընկերներ, երեխաներս ու ամուսինս արդեն լավ են, ինձ մոտ մի քիչ բարդացումներ եղան` թոքաբորբ, բարձր ջերմություն, բայց ես էլ եմ դիմակայում դեռևս, աշխատանքային […]

̰
Էստոնական հեռուստաալիքը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ծավալուն ռեպորտաժ է պատրաստել դեսպանի մասնակցությամբ

11:44 18.07.2020

Հուլիսի 17-ին Էստոնիայի հանրային հեռուստաընկերությունը նորությունների գլխավոր թողարկմանը ծավալուն ռեպորտաժով Էստոնայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի մեկնաբանություններով անդրադարձել է ՀՀ պետական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, ՀՀ ռազմավարական օբյեկտները թիրախավորելու Ադրբեջանի սպառնալիքներին, Բաքվում տեղի ունեցած ցույցերի ընթացքում հակահայկական կոչերին։ «Ադրբեջանը սպառնացել է հարձակվել Հայաստանի մայրաքաղաք Երևանից ոչ հեռու գտնվող Մեծամորի ատոմակայանի վրա, եթե հայկական հրետանային ուժը հարվածի Ադրբեջանի որևէ […]

̰
Շերը ևս արձագանքել է սահմանային իրավիճակին

11:35 18.07.2020

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը շարունակում են արձագանքել համաշխարհային մեծության հայտնի հայերը: Twitter-յան միկրոբլոգում երգչուհի և դերասանուհի Շերը հրապարակել է հայ օգտատիրոջ գրառումը Մեծամորի էլեկտրակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքի մասին՝ կից գրառմամբ մեկնաբանելով սահմանային իրավիճակը: «Նրանք հայերին սպանել են դեռևս մինչև այն, երբ ես այնտեղ եմ եղել: Մենք փակում ենք մեր աչքերը…Նրանք նավթ ունեն»: THEY HAVE BEEN KILLING […]

̰
Եզրակացություններ են անում՝ ով հաղթեց, ով պարտվեց. վաղ է այդ մասին խոսելը. Արծրուն Հովհաննիսյան

11:27 18.07.2020

Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում այսօր ևս ներկայացվել է սահմանային իրավիճակի ամփոփում: Կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ ինչպես ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարն է արդեն հայտնել՝ ողջ սահմանագոտու երկայնքով եղել է հանգիստ: «Թեթևակի կրակոցներ հրաձգային զենքերից՝ ոչ կանոնավոր, ոչ մեծ քանակի, բայց դրանից րոպեներ անց ՊԲ-ն հայտնարարեց, որ Արցախի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հերթական ադրբեջանական ԱԹՍ-ն՝ […]

̰
Թրամփը պետք է դատապարտի ադրբեջանական ռազմական ագրեսիան. Լինդա Սանչես

11:01 18.07.2020

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Լինդա Սանչեսն իր անհանգստությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի լարվածության կապակցությամբ և հայտարարել, որ ԱՄՆ նախագահ Թրամփը պետք է դատապարտի ադրբեջանական ագրեսիան: Նա այդ մասին գրել է թվիթերյան իր էջում: «Ես միանում եմ Հայկական խմբի իմ գործընկերներին՝ արտահայտելու իմ մտահգությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բռնությունների կապակցությամբ: Նախագահ Թրամփը […]

̰
Գերմանացի բժիշկները «Նորք» ԻՀԿ-ում կիսվել են COVID-19-ի դեմ պայքարի իրենց փորձով

10:30 18.07.2020

«Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցն ընդունեց գերմանացի գործընկերներին։ Տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ISAR Germany – International Search and Rescue պատվիրակների հետ, ովքեր ժամանել են Հայաստան՝ կիսելու իրենց փորձը հայ գործընկերների հետ, ինչպես նաև ծանոթանալու հայաստանյան փորձին COVID-19 համավարակի շրջանակներում։ Տնօրենի հետ մեկտեղ, պատվիրակները կատարեցին համայց, տեղում ծանոթանալով պացիենտների ընդունման և հետագա վարման գործընթացներին։

̰
Կովկասյան դրոնային պատերազմում Ադրբեջանը սպառնում է «չեռնոբիլյան» աղետով․ Forbes

09:00 18.07.2020

Ֆորբսը գրում է Ադրբեջանի կողմից հնչող ատոմակայանին հարվածելու սպառնալիքի, խոցված 13 անօդաչու թռչող սարքերի, բազմաթիվ զոհերի, և հարվածային ԱԹՍ-ներով Բերդի շրջանի քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստերի մասին։ Հոդվածագիր Դևիդ Հեմբլինգը նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կրկին վերածվել է բաց պատերազմի։ Նախկինում պարբերականը գրել էր այն մասին, որ վերջին շրջանում երկու կողմերում էլ […]

̰
Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 600 հազարին

08:39 18.07.2020

Աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 14,194,140 մարդ։ Ապաքինվել է 8,470,275 պացիենտ, մահացել ՝ 599,416-ը։ Այս մասին են վկայում Worldometer-ի տվյալները։ Ներկայում աշխարհում կա 5,124,449 ակտիվ դեպք, որից 1 տոկոսի մոտ հիվանդությունը ծանր ընթացք ունի։ Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այնտեղ մինչ օրս վարակվել է 3,770,012 մարդ, մահացել՝ 142,064-ը։ Վարակակիրների […]

̰
Կոթիում անասնակերով բեռնված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենա է այրվել

08:20 18.07.2020

Հուլիսի 17-ին՝ ժամը 16։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական խմբի Ոսկեվանի հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 17:42-ին: […]

̰
Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ քայլեր ձեռնարկել ՀՀ ԱԺ և ԱՄՆ Կոնգրեսի միջև փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ․ Մակունց

00:16 18.07.2020

Այսօր ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի շրջանակներում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ տեսակոնֆերանսի միջոցով աշխատանքային քննարկում ունեցանք ԱՄՆ Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ […]

̰
Խորապես մտահոգված եմ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցող մահացու բախումներով․ Լուիզ Մուշիկիվաբո

00:03 18.07.2020

«Խորապես մտահոգված եմ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցող մահացու բախումներով։ Հայաստանն ինձ համար թանկ երկիր է, որը ներկայում նախագահում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը: Կցանկանայի լարվածության թուլացում և վերադարձ հրադադարի պահպանմանը»,- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի խոսքերն է փոխանցում ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։

̰
Այսօր կարևոր հանդիպում ունեցա ճանապարհաշինարարություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ․ Սուրեն Պապիկյան

23:38 17.07.2020

Այսօր կարևոր հանդիպում ունեցա ճանապարհաշինարարություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ «Քննարկեցինք հանրապետությունում շինաշխատանքների ընթացիկ վիճակը, բարձրաձայնվեցին առաջացած խնդիրները ու դրանց լուծման արդյունավետ տարբերակները: Ընդգծել եմ, որ շինաշխատանքների բնականոն հունը որևէ կերպ չպետք է խոչընդոտվի: Ավելին` դրանք պետք է ընթանան առավել մեծ ծավալներով և որակի նկատմամբ բարձր […]

̰
Էրեբունի վարչական շրջանում խախտումներ են հայտնաբերվել միայն կանոնավոր երթուղիներում

23:28 17.07.2020

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական անգամ վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ կորոնավիրուսի համավարակի հետագա տարածումը կանխարգելելու և հանրային տրանսպորտում անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։ Վերահսկողության արդյունքում կանոնավոր երթուղիներում արձանագրված հիմնական խախտումը եղել է կանգնած ուղևորների առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքերը, իսկ տաքսի ավտոմոբիլներով […]

̰
ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը և Քորի Բուքերը կոչ են արել դադարեցնել ԱՄՆ ռազմական աջակցությունն Ադրբեջանին

23:04 17.07.2020

ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը և Քորի Բուքերը դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա և կոչ են արել դադարեցնել ԱՄՆ ռազմական աջակցությունն Ադրբեջանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։  

̰
̰
Ադրբեջանի ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի.Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության հայտարարությունը

22:30 17.07.2020

Ադրբեջանի ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, և միջազգային հանրության պարտավորությունն է ապահովել հայ բնակչության պաշտպանությունը՝ խուսափելու համար հակամարտության ընդհանրացումից, որը կարող է բերել Կովկասի բռնկմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության հայտարարության մեջ: «Հայ ժողովուրդը հսկայական զոհաբերության գնով ցուցադրել է ազատության և ժողովրդավարության հանդեպ իր նվիրվածությունը: Այս ոգով է, որ Ֆրանսիայի կոմունիստական […]

̰
Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի սադրիչ գործողությունները

22:07 17.07.2020

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստան-Ավստրալիա բարեկամական խումբը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։ «Ադրբեջանը պարտավորվում է պահպանել միջազգային հանրության միջնորդությամբ հաստատված հրադադարի պայմանագիրը և չհարձակվել հայ բնակչության վրա, այդ թվում` Արցախում։ Նման ագրեսիվ գործողությունները պետք է դատապարտվեն Ավստրալիայի և այլ […]

̰
Հաստատում եմ իսրայելական ԱԹՍ-ի՝ հայկական կողմում անվնաս հայտնվելու լուրը. Արծրուն Հովհաննիսյան

21:52 17.07.2020

ՀՀ ԶՈՒ-երը զորակոչն ու զորացրումն իրականացնում են բնականոն ընթացքով, պլանային միջոցառումներ են իրականացվում, որևէ հետաձգում չի իրականացվել և չի իրականացվելու։ Այդ մասին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Արծրուն Հովհաննիսյանը: Նա անդրադարձել է նաև 102-րդ ռազմաբազայի զորավարժություններին: «ՀՀ ԶՈՒ-երը ռուսական զորքերի, մասնավորապես, 102-րդ ռազմաբազայի հետ այս ընթացիկ զորավարժությունների ընթացքում ունեն համատեղ միջոցառումներ, ինչպես ՀՀ […]

̰
Ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիք է. Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար

21:48 17.07.2020

Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի պաշտոնական հայտարարությունը. «Մարդու իրավունքները սահմաններ չունեն Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը խիստ մտահոգված է քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ իրականացվող բռնության կապակցությամբ, որը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին։ Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը, առաջնորդվելով բացառապես մարդու իրավունքների սկզբունքներով, խստորեն հորդորում է երկու կողմերին պաշտպանել խաղաղ բնակավայրերը և անհապաղ հրաժարվել խաղաղ բնակչության նկատմամբ գնդակոծություններից և […]

̰
Միջադեպ Լոնդոնում․ ադրբեջանական համայնքը անկարգություններ է հրահրել Հայաստանի դեսպանատան մոտ

21:23 17.07.2020

Այսօր միջադեպ է տեղի ունեցել Լոնդոնի Քենիգսթոնի շրջանում գտնվող Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան մոտ:  Ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները անկարգություններ են հրահրել։ Ադրբեջանցիները փորձել են Մեծ Բրիտանիայի համայնքների պալատում քննարկում կազմակերպել իբր Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ագրեսիա սանձազերծելու մասին: Սակայն առաջարկը չի ընդունվել: Ադրբեջանցի ցուցարարները հավաքվել են ՀՀ դեսպանատան առջև։ Նրանք ագրեսիվ պահվածքն են դրսևորել հայերի նկատմամբ, […]

̰
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել ՀՀ սնանկության դատարանի 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

20:20 17.07.2020

ԲԴԽ-ն համաձայնություն է տվել ՀՀ սնանկության դատարանի երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ, որոշել է. միջնորդությունները բավարարել և տալ համաձայնություն՝ ՀՀ սնանկության […]

̰
Պարզվել է, որ 62-ամյա կինը հանկարծամահ չի եղել. հարուցվել է քրգործ

20:00 17.07.2020

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 62-ամյա կնոջ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: «Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արարատ գյուղական համայնքի՝ 62-ամյա բնակչուհու սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020թ. հուլիսի 14-ին «Արարատ ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատ գյուղական համայնքի 62-ամյա բնակչուհին հանկարծամահ է եղել: Նախնական […]

̰
Վարչապետը Լուկաշենկոյին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունների հետ կապված իրավիճակը. Մանե Գևորգյան

19:16 17.07.2020

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ քիչ առաջ ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: «Վարչապետը ներկայացրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետ կապված իրավիճակը, անդրադարձան կորոնավիրուսի դեմ ծավալած պայքարի ուղղությամբ երկու երկրների փորձին, մտքեր փոխանակեցին տնտեսական համագործակցության վերաբերյալ»,- գրել է […]

̰
Համավարակի դեմ պայքար, հետաձգված աշխատանքների նոր ժամկետ, վերապատրաստումներ․ կայացել է RALI-ի նիստը՝ հեռավար

18:58 17.07.2020

ԱԱՏՄ ղեկավարի մասնակցությամբ կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի հեռավար նիստը․ համավարակի պատճառով Նուր-Սուլթանում կայանալիք հանդիպումն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով։ Քննարկման առարկա են դարձել դաշինքի 2020 թ․ գործողությունների ծրագրին առնչվող աշխատանքային հարցեր, դաշինքի մասնակից երկրներում համավարակի դեմ ձեռնարկվող քայլերն ու ուղղությունները։ Տեսակապի ընթացքում զեկույցով հանդես են եկել Ղազախստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, […]

̰
Այսօր նամակ եմ հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ ներկայացնելով ադրբեջանական զորքերի գործողությունները. Արայիկ Հարությունյան

18:51 17.07.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ այսօր նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ներկայացնելով ադրբեջանական զորքերի գործողությունները, որոնց ժամանակ թիրախավորվում է քաղաքացիական բնակչությունը: «Այսօր նամակ եմ հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ներկայացնելով ադրբեջանական զորքերի գործողությունները, որոնց ժամանակ թիրախավորվում է քաղաքացիական բնակչությունը, մեր երեխաները, ինչպես նաև կրթական հաստատությունները: Նմանատիպ նամակներ եմ […]

̰
Վթարի ենթարկվելու հետևանքով 4 զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

18:44 17.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի զիվորական քննչական գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ վթարի ենթարկվելու հետևանքով 4 զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է «2018 թվականի նոյեմբերի 7-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Կամազ 43-10» մակնիշի ավտոմեքենան, ուսումնական պարապմունքներից մշտական տեղակայման վայր վերադառնալիս, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից […]

̰
Սարգիս Ադամյանն իր զորակցությունն է հայտնել Հայոց բանակին

18:36 17.07.2020

Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը իր զորակցությունն է հայտնել Հայոց բանակին։ Սարգիս Ադամյանը Instagram-ի «սթորի» բաժնում այս լուսանկարն է հրապարակել:

̰
Ներկայացրեցի ՀՀ հյուսիսարևելյան շրջանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները. Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ

18:36 17.07.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գիորգի Ծերեթելիի հետ։ «Հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրեցի վերջին օրերին ՀՀ հյուսիսարևելյան շրջանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները, խաղաղ բնակչության, տների և մանկապարտեզների հրետակոծումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու պաշտոնական սպառնալիքը։ ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունը հրավիրեցի նաև Թուրքիայից հնչող […]

̰
Նոր նշանակում «Սևան» ազգային պարկում

18:30 17.07.2020

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն այսօր «Սևան» ազգային պարկի աշխատակազմին է ներկայացրել Ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանին։ Վահե Ջիլավյանը կարևորել է Ազգային պարկի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը։ Դիմելով ազգային պարկի աշխատակիցներին, Վահե Ջիլավյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ապօրինի ձկնորսությանը վերաբերող խնդիրներին՝ նշելով, որ լճի ձկնապաշարների պահպանումն ու վերականգնումը «Սևան» ազգային […]

̰
BACK_TO_TOP