18:29 17.07.2020
2020 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 04:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանակից ադրբեջանական մարտական հենակետերից ադրբեջանական զինված ուժերը, խախտելով հրադադարի ռեժիմը, նպատակ ունենալով ազգային ատելության հողի վրա, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել նշված բնակավայրերի բնակիչներին, դիտավորյալ ոչնչացնել նրանց գույքը, քաղաքացիական նշանակության կառույցները, ենթակառուցվածքային օբյեկտները, տարբեր տիպի […]
17:43 17.07.2020
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանել է հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության վերաբերյալ հարցին, հայտնում է Ermenihaber-ը: «Հայաստանն, իհարկե, զավթիչ է։ Գիտեք, որ Հայաստանի զավթողականությունը տարիների, տասնյակ տարիների պատմություն ունի։ Նախիջևանը (հավանաբար շփոթում է Լեռնային Ղարաբաղի հետ․- խմբ․) բռնազավթված է և Մինսկի եռյակը արդեն 25-30 տարի է՝ այս հարցը թողել է չլուծված, […]
17:24 17.07.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել: Այս մասին հայտնել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է RIA Novosti-ին: «Տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Խիստ մտահոգություն է արտահայտվել շարունակվող էսկալացիայի կապակցությամբ, շեշտվել […]
17:00 17.07.2020
ՀՀ վարչապետը, ելույթ ունենալով Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, անդրադարձել է մի քանի կարևոր հարցերի, այդ թվում՝ երկրում համաճարակային իրավիճակին ու Ադրբեջանի կողմից սկսված ագրեսիվ գործողություններին: Իր խոսքում մասնավորապես ասել է. «Կառավարությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների հարգելի անդամներ, նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Ալեքսանդրի Գոլովչենկոյին՝ այսօրվա հանդիպումը կազմակերպելու, ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: Քանի […]
16:44 17.07.2020
Մինսկում մեկնարկել է ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստին ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետը: Նա իր խոսքում նախ՝ շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահին հյուրընկալության համար, ընդգծել՝ քանի որ սա Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի և Ղրղզստանի վարչապետ Կուբատբեկ Բորոնովի առաջին մասնակցությունն է, շնորհավորել է նրանց պաշտոնավարման […]
16:13 17.07.2020
Ներկայացնենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:
15:39 17.07.2020
Ավստրիական APA լրատվական հարթակը հոդված է հրապարակել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ավստրիական լրատվական հարթակի հոդվածը։ «Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հուլիսի 12-ից սրվել է, ինչը պայմանավորված է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներով: Հունիսի 12-ին ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին՝ ռազմական ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ […]
15:35 17.07.2020
Ադրբեջանում տեղեկատվական քաղաքականությունը, հատկապես այս փուլում, կառուցում են բացահայտ կեղծիքի, մանիպուլյացիաների վրա, որի նպատակն է ցույց տալ, որ մարտական գործողություններից հենց Ադրբեջանը դուրս է եկել շահած։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Այլընտրանքը երկրում իշխանության հեռացումն է կամ առավել մասշտաբային ռազմական գործողությունների ծավալումը, որը իրավիճակը փրկելու ևս […]
15:30 17.07.2020
Հուլիսի 16-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արա Մկրտչյանը։ Մասնակցում էր անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Արա Մկրտչյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ վարչությունը բնակչությանը կարևոր ծառայություն մատուցող ստորաբաժանում է, և աշխատակիցների մատուցած ծառայությամբ է քաղաքացին պատկերացում կազմում անձնագրային և վիզաների […]
14:51 17.07.2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին արդարադատության նախարարությունում, շնորհավորել ՌԴ-ում անցկացված Սահմանադրության փոփոխությունների համառուսական հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի համար և կարևորել արդարադատության […]
12:55 17.07.2020
Եվրամիության խորհուրդը թարմացրել է անվտանգ երկրների ցանկը. նոր ցանկը ներառում է 12 երկիր` 14-ի փոխարեն: ԵՄ-ի անվտանգ երկրների նոր ցուցակը լքել են Սերբիան և Չեռնոգորիան, հայտնում է «Ալիք մեդիան»: Նորացված ցանկում Եվրամիության խորհուրդը կողմ է, որ սահմանները բացվեն Ալժիրի, Ավստրալիայի, Կանադայի, Վրաստանի, Ճապոնիայի, Մարոկկոյի, Նոր Զելանդիայի, Ռուանդայի, Հարավային Կորեայի, Թաիլանդի, Թունիսի և Ուրուգվայի հետ: Անվտանգ […]
12:54 17.07.2020
Թուրքիայի խորհրդարանը (մեջլիսը) Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ կողմնակալ և Հայաստանին մեղադրող հայտարարություն է արել, հայտնում է Ermenihaber-ը: Հայտարարության տակ ստորագրել են մեջլիսի 5 խմբակցություններից 4-ը՝ իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP), ազգայնամոլական «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) և «Լավ» կուսակցությունների խմբակցությունները։ Հայտարարությանը չի միացել մեջլիսում 3-րդ ուժ հանդիսացող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»։ Հայտարարությունը […]
12:23 17.07.2020
Մեկնարկել է ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը։ Նիստին մասնակցում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Կուբատբեկ Բորոնովը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյի գլխավորությամբ։ Նեղ կազմով այս նիստին հաջորդելու է հանդիպումն ընդլայնվսծ կազմով։ ՀՀ […]
12:12 17.07.2020
Լրագրողներն այսօր Մինսկում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ զրույցում հետաքրքրվել են, թե արդյոք Ադրբեջանի սկսած գործողությունները կարող են վերածվել լայնամասշտաբ պատերազմի: Փոխարտգործնախարարը նշել է. «Կանխելու համար երկու գործոն կա՝ մեկը, որ իրականացնում է մեր ՊՆ-ն, մեր բանակը, որը ցույց է տալիս, որ այդպիսի մոտեցումները միշտ պատժվելու են, երկրորդը, բնականաբար, դիվանագիտական ասպարեզում է, որտեղ […]
12:00 17.07.2020
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հարցին։ Հարց. Ինչպես կմեկնաբանեք ադրբեջանական ղեկավարության՝ խաղաղ բանակցային գործընթացի մասին օրերս արված հայտարարությունները: Պատասխան. Հակամարտությունն ունի երեք կողմ, որոնք ստորագրել են հրադադարի համաձայնագրի ներքո: Նախկինում Ադրբեջանը բանակցում էր ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության հետ: Այնուհետև Ադրբեջանը մերժեց ԼՂ հետ բանակցելը: Եթե այժմ Ադրբեջանը հրաժարվում է […]
11:48 17.07.2020
Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, պատասխանելով լրագրողների հարցերին, ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Ադրբեջանում տեղի ունեցող պաշտոնանկություններին: Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպե՞ս կազդի ԱԳ նախարարի պաշտոնանկությունը բանակցային գործընթացի վրա: «Ես չեմ կարծում, որ անձերի փոփոխությամբ պետության քաղաքականությունը փոխվում է, ցավոք, առայսօր եղել է դեստրուկտիվ, տեսնենք՝ ինչպես կլինի այսուհետ»: Անդրադառնալով սահմանի լարվածությանը՝ նշել է, որ ուժային […]
11:36 17.07.2020
Տարբեր հեռախոսների վրա, տարբեր աբոնեմենտային գծերով ստացվել են հաղորդագրութուններ՝ կեղծ, լատինատառ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ նշել է Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ապատեղեկատվությանը: «Օպերատորներն իրավիճակը շտկել են և հիմա ուղարկում են այլ հաղորդագրություններ, որպեսզի դա հերքեն»։
11:31 17.07.2020
Վիրավորների մասով ՊՆ և ԱԱԾ տարածած տեղեկություններում հակասություններ չկան: Այս մասին ճապազրույցի ժամանակ ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ընդհանուր առմամբ հայկական կողմն ունեցել է 36 վիրավոր, որոնց մեծ մասը ոտքի վրա, առանց բժշկական միջամտության վերադարձել է շարք։ 20 զինծառայողի քիչ թե շատ բժշկական օգնություն է ցուցաբերվել, որից 10-ը շարունակում են բուժվել։ 10-ից 5-ի վիճակը […]
11:14 17.07.2020
Անցած գիշեր ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել է մոտ 120 կրակոց։ Այդ մասին Իջևանում գտնվող ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ասել է կենտրոնի պատասխանաոտւ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: «Հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ այդ թվում մեծ տրամաչափի, չեն կիրառվել հրետանային կամ ավելի մեծ տրամաչափի միջոցներ։ Կրակոցներն իրականացվել են ոչ միայն Տավուշի այն հատվածում, […]
00:21 17.07.2020
Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համատեղ հայտարարություն են տարածել Հայ֊ադրբեջանական սահմանին Ադրբեջանական զինուժի սադրանքի հետևանքով առաջացած լարվածության վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը» վերտառությամբ հայտարարությունում՝ ի մասնավորի ասվում է․ «Մենք՝ խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկայացնող ֆրանսիացի խորհրդարանականներս, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված թշնամական գործողությունների կապակցությամբ։ Երկու երկրների հյուսիսային […]
00:00 17.07.2020
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, առցանց տիրույթում օնլայն վարկ տրամադրող բազմաթիվ հարթակներ են ի հայտ եկել։ Դրանց մի մասը կասկածելի է։ Տվյալներ են պահանջում անվտանգության միջոցներն ու անձնական տվյալների ճիշտ մշակման կանոնները հաշվի չառնելով։ Գործակալությունն առայժմ զբաղվում է դեպքերն առանձին-առանձին ուսումնասիրելով։ Մինչ այդ խորհուրդ ենք տալիս օնլայն վարկի դիմելու համար անձնական տվյալներ […]
23:11 16.07.2020
Եվրոպական ժողովրդական կուսակցությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցությունը «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում մասնավորապես գրել է.«Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայի կապակցությամբ։ Այս հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի և նրանց առաջարկած Հիմնարար սկզբունքների շրջանակներում»: Կուսակցությունը բոլոր ներգրավված կողմերին կոչ է արել խստորեն հարգել հրադադարը և […]
22:25 16.07.2020
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով հայկական պատվիրակությունը վարչապետի ղեկավարությամբ մեկնել է Մինսկ: Վաղը կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում են առևտրի ոլորտներում եվրասիական ինտեգրման, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման հարցերը, ինչպես նաև միության երկրներում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագիրը։ ՀՀ վարչապետը նաև հանդիպում կունենա Բելառուսի նախագահի հետ։ Մանրամասները պատմում է SHANTNEWS-ի […]
22:17 16.07.2020
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ադրբեջանական զինված ուժերը կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ): Սա Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությանն ուղղված ակնհայտ հանցավոր սպառնալիք է: Նման հայտարարությունը պատերազմական հանցագործության բացահայտ մտադրություն է: Այն կարող է բերել հումանիտար աղետի ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար: Այս սպառնալիքը քաղաքացիական բնակչությանն […]
22:05 16.07.2020
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին: Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի […]
21:57 16.07.2020
Սահմանին տիրող իրավիճակը դուրս չի մնացել նաև խորհրդարանականների ուշադրությունից. նրանք այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ դատապարտող կոչեր ու հայտարարություններ են հնչեցրել: Իսկ արտահերթ նստաշրջանի օրակարգում 14 հարց էր ընդգրկված: Դրանց մի մասը, այդ թվում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» երկու օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը քննարկել են հատուկ ընթացակարգով: Մանրամասները՝ տեսանյութում։
21:39 16.07.2020
Բավական ծանր օր ենք ունեցել: Այդ մասին Իջևանում լրագրողների հետ հանդիպմանը նշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ «Ցավոք, Չինարիում վիրավորին օգնություն ցույց տալիս խոցվել է մեքենա: Հիմնականում թիրախավորվել են Բերդ համայնքի բնակավայրերը՝ Տավուշ գյուղը և Բերդ քաղաքը։ Այսօրվա առանձնահատկությունն այն էր, որ քաղպաշտպանությունը և պատսպարումը յուրահատուկ էր ու առանձնահատուկ 30 տարիների ամբողջ պատմության ընթացքում։ Օրվա […]
21:30 16.07.2020
Միջազգային լրատվամիջոցների ուշադրությունից չեն վրիպել Հայաստանի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի ահաբեկչական սպառնալիքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի հայտարարության մասին գրել է հեղինակավոր «Ռոյթերս» գործակալությունը, նույն հոդվածում նաև հիշեցրել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռացրել է իր արտաքին գործերի նախարարին ՝ նրան մեղադրելով Հայաստանի հետ «անիմաստ բանակցությունների» համար: Ադրբեջանի այս սպառնալից հայտարարությունը չի վրիպել նաև «ՌԻԱ Նովոստի»-ի, РБК -ի, […]
21:25 16.07.2020
Կեսօրից հետո Ադրբեջանի ԶՈՒ-երը Բերդի տարածաշրջանում կիրառել են մարտական հարվածային ԱԹՍ-ներ, հարվածներից մեկով վիրավորում է ստացել քաղաքացիական բնակիչ, այլ տուժածներ չկան։ Այդ մասին Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, ասել է ՊՆ նախկին խոսնակ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը նաև նշել է, որ օրվա ընթացքում հայկական ԶՈՒ-ն թույլ է տվել ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին […]