TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+30.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը

21:21 16.07.2020

Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Շուտով այն կքննարկվի նաև վերին պալատում՝ Սենատում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ «Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Շուտով այն կքննարկվի նաև վերին պալատում՝ Սենատում։ […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին

20:21 16.07.2020

Հուլիսի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին: Հանդիպման ընթացքում նախարար Մնացականյանը դեսպաններին ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող շարունակական ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը: ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծեց մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության խախտմամբ հուլիսի 16-ին Ադրբեջանի կողմից գործողությունների վերսկսումը ՀՀ […]

̰
Վրաստանի կառավարության որոշմամբ` բնակարաններ կստանան նախկին և գործող զինվորականները

19:30 16.07.2020

Վրաստանի կառավարության որոշմամբ` Վրաստանի նախկին և գործող զինվորականներին որպես սեփականություն կհատկացվեն բնակարաններ: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան: Ըստ նրա՝ խոսքը մի քանի հազար բնակարանի մասին է: «Պաշտպանության նախարարությունը որոշել է իր գերատեսչական բնակարանները որպես սեփականություն փոխանցել ՊՆ-ում ծառայող ինչպես ներկա, այնպես էլ նախկին զինծառայողներին:  Իհարկե, դա պետք է արվեր […]

̰
Հայտնի է՝ Մինսկի որ հյուրանոցում են կայանալու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը

19:21 16.07.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մինսկ: Պատվիրակության անդամները ՀՀ վարչապետի գլխավորությամբ պետք է մասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով նիստերին։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ ու լայն կազմով նիստերը կայանալու են «Պրեզիդենտ» հյուրանոցում, հայտնում է  SHANTNEWS.am-ի թղթակիցը Մինսկից:

̰
ՀՀ պատվիրակության օդանավը վայրէջք է կատարել Բելառուսում

18:43 16.07.2020

ՀՀ պատվիրակության օդանավն արդեն վայրէջք է կատարել Բելառուսի հանրապետությունում։ Պատվիրակության անդամները ՀՀ վարչապետի գլխավորությամբ պետք է մասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով նիստերին։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Մինսկից: ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Բելառուսի նախագահի հետ։ Նիստերն ու հանդիպումը կկայանան վաղը։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում նախատեսված է նաև փաստաթղթերի ստորագրում,  ինչպես […]

̰
ՌԴ-ն կանի հնարավոր ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու համար

18:21 16.07.2020

Ռուսաստանը գործի կդնի բոլոր հնարավորությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ներկայիս սրացումը կարգավորելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է TASS լրատվական գործակալությունը: «Կարող եմ միայն հավաստիացնել, որ մենք կանենք հնարավոր ամեն ինչ և ցույց կտանք ռուսական դիվանագիտության բոլոր լավագույն որակները, որպեսզի ոչ միայն կարգավորենք ներկայիս սահմանային հակամարտությունը, այլև ընդհանուր […]

̰
Պատերազմը երբեք այլընտրանք չէ. Ուրուգվայի պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի սադրանքներին

18:00 16.07.2020

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Պեդրո Խիսդոնյանն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Հայաստանի սահմանին ադրբեջանական ուժերի հարձակման առնչությամբ խաղաղության և Արցախյան հակամարտության լուծման հարցում միջազգային հանձնառությունների հարգման կոչ ենք անում: Պատերազմը երբեք այլընտրանք չէ: Խաղաղություն և երկխոսություն»,- […]

̰
Կամավորագրման անհրաժեշտություն այս պահին չկա. ՀՀ ՊՆ

16:21 16.07.2020

Վերջին օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունը հազարավոր զանգեր և նամակներ է ստանում անհատ քաղաքացիներից, ինչպես նաև ազատամարտիկների առանձին խմբերից ու կազմակերպություններից՝ կամավորագրվելու և սահմանամերձ շրջաններ մեկնելու խնդրանքով։ «Պաշտպանության նախարարությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում մեր քաղաքացիներին՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործին աջակցելու պատրաստակամության համար, այդուհանդերձ հայտնում, որ մեր ժողովրդի անկոտրում ու մշտապես պայքարի պատրաստ հայրենասերների այդ կորիզի՝ […]

̰
Ալիևը պաշտոնից ազատել է Մամեդյարովին. հայտնի է նրան փոխարինողի անունը

15:38 16.07.2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնից ազատել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին: Ալիևը արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Պաշտոնից ազատել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին»,- ասվում է Ալիևի հրամանագրում: Աղբյուրի փոխանցմամբ՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի երկրի կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը: Մամեդյարովը Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից: […]

̰
Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների և նրանց ընտանիքների առաջ․ Փաշինյան

15:29 16.07.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մայոր Գարուշ Համբարձումյան, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյան, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյան Հայաստանի Հանրապետության Զինված […]

̰
Համաձայնագրի ստորագրում ՀՀ և ՂՀ կառավարությունների միջև

15:28 16.07.2020

Հուլիսի 16-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ՂՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը և ՂՀ էներգետիկայի նախարար Նուրլան Նոգաևը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը: Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը:

̰
Բազմաթիվ հայաստանաբնակ եզդիներ պատրաստակամություն են հայտնել, եթե անհրաժեշտություն լինի, մեկնել սահման. Ռուստամ Բաքոյան

15:20 16.07.2020

Այսօր ԱԺ ամբիոնից Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտել է նաև եզդիական համայնքի ներկայացուցիչ-պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: «Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունները հայկական կողմից արժանանում են արժանագույն պատասխանի, եզդիաբնակ համայնքը դատապարտում է այս սադրիչ գործողությունները, և բազմաթիվ հայաստանաբնակ եզդիներ պատրաստակամություն են հայտնել, եթե անհրաժեշտություն լինի, մեկնել սահման և պաշտպանել մեր ընդհանուր սահմանը: Կոչ եմ անում մեր եզդի ազգակիցներին հայկական […]

̰
Խորհրդարանական ընդդիմությունը ևս դատապարտում է Ադրբեջանի գործողությունները

15:11 16.07.2020

Խորհրդարանում ոչ միայն իմքայլական պատգամավորներն են հանդես եկել Ադրբեջանի գործողությունները դատապարտող կոչերով, այլև ընդդիմության ներկայացուցիչները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ողջունել է մեր զինվորներին, բարձր գնահատել նրանց պատրաստվածությունը, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը, ելույթ ունենալով, ասել է. «Գիշերը կրկին ադրբեջանական կողմը փորձեց կրկին դիվերսիոն ներխուժում անել։ Սա ցայտուն օրինակ է, որ ադրբեջանական կողմը պատրաստ չի եղել, […]

̰
Յուրաքանչյուր բռնապետ փորձում է իր ներքին խնդիրները լուծել արտաքին թշնամիներ որոնելու միջոցով. Միքայել Զոլյան

15:10 16.07.2020

ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանը ևս խորհրդարանում դատապարտել է Ադրբեջանի կողմից հրահրվող սադրանքն ու անդրադարձել իրավիճակին: «Ցույցեր, որոնք ի սկզբանե բեմադրված էին, բայց դուրս եկան վերահսկողությունից և ավարտվեցին իրենց ԱԺ շենք ներխուժումով ու բախումներով, պաշտոնանկություններ, բռնապետ, որը դժգոհում է իր իսկ ժողովրդից և ասում է՝ ինչո՞ւ եք դժգոհում, բայց կամավոր չեք գալիս, և իզուր է դժգոհում: […]

̰
Ադրբեջանի նախագահի դժգոհությունը ոչ այլ ինչ էր, քան բարձր գնահատանք մեր դիվանագիտական փայլուն աշխատանքի. Մխիթար Հայրապետյան

15:06 16.07.2020

ԱԺ արտահերթ նստաշրջանում, ի թիվս օրակարգի հարցերի, մեծ էին նաև Ադրբեջանի կողմից սահմանային միջադեպերի առնչությամբ հնչող հայտարարությունները, պատգամավորները ևս իրենց ելույթներում դատապարտում էին ու գնահատում իրավիճակը: Մխիթար Հայրապետյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից հայտնի տեսակապի ժամանակ հնչած դժգոհություններին: «Երեկ Ալիևը դժգոհել էր Ադրբեջանի արտաքին քաղաքականությունից, ընդգծել, որ գոհ չէ միջխորհրդարանական կազմակերպություններում Ադրբեջանի դիվանագիտական կազմակերպություններում Ադրբեջանի […]

̰
«ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին իշխանության ներկայացրած աղմկահարույց նախագծերը հեղինակների առաջարկությամբ չընդունվեցին

14:27 16.07.2020

ԱԺ-ն այսօր ավարտել է արտահերթ նստաշրջանը մի շարք նախագծեր ընդունելուց հետո: Այսպիսով. «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 79 կողմ, 17 դեմ ձայներով, «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունից առաջ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց. «Մենք կարող է ունենանք խնդիր օրենքի ընդունումից հետո, որ օրենքը ժամանակավրեպ դառնա, մենք առաջարկում ենք դեմ քվեարկել,  վերադարձնել առաջարկությունների […]

̰
Տրայան Բասեսկուն Եվրախորհրդարանի ղեկավարությանը Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել

14:23 16.07.2020

Տրայան Բասեսկուն Եվրախորհրդարանի ղեկավարությանը Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Եղոյանը։ «Մոտ մեկ ամիս առաջ Եվրախորհրդարանի պատգամավոր տիկին Մարինա Կալյուրանդը, որը նաև ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Վրաստան ասոցացման և ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդարանական կոմիտեների համանախագահն է, Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող Տրայան Բասեսկուի և Ադրբեջանի հարցով զեկուցող Զելյանա Զովկոյի հետ, […]

̰
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահը հրապարակել է ԿԲ խորհրդի անդամի ընտրության արդյունքները

14:08 16.07.2020

ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը: ԿԲ զարգացման ու ֆինանսավարկային քաղաքականության վերաբերյալ թեկնածուի տեսլականը խորհրդարանը լսել էր երեկ, այսօր փակ գաղտնի քվեարկություն տեղի ունեցավ, որի արդյունքները հրապարակեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: Ըստ այնմ՝ 99 պատգամավոր է մասնակցել քվեարկությանը, քվեաթերթիկներից 1-ը համարվել է անվավեր, իսկ ձայները բաշխվել են այսպես՝ կողմ՝ 96, […]

̰
Ի՞նչ կարգավորումներ են իրականացվում ընդերքօգտագործման ոլորտում նոր օրինագծով. փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել

14:00 16.07.2020

«Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը մանրամասն ներկայացրել է ընդերքօգտագործողներին վերաբերող օրենսդրական փոփոխությունները, որոնք նախատեսվում են օրինագծով: Ըստ նրա՝ հիմնական ռեֆորմները սրանք են. Հանքավայրերի և տեղամասերի պաշարները պետք է տրամադրվեն ամբողջական պաշարով, ոչ թե 50 տարվա ժամկետով, այլ մետաղականի համար մինչև 20 տարվա ժամկետով, նախագծով […]

̰
Տավուշի մարզպետը հայտնել է Բերդ տանող առավել անվտանգ ճանապարհը

13:54 16.07.2020

Բերդ համայնք տանող ճանապարհներից ամենաանվտանգը Գանձաքար-Իծաքար ճանապարհն է։ Այդ մասին ասել է Տավուշի մարզպետը՝ նշելով, որ բոլոր ճանապարհներն այս պահին բաց են։ Մանրամասներն ավելի ուշ՝ տեսանյութում։

̰
Հունաստանը սատարում է ԼՂ խնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը․ Դիմիտրիս Մարկոպուլոս

13:54 16.07.2020

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը տարածել է իր հույն գործընկերոջ՝ Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Դիմիտրիս Մարկոպուլոսի հայտարարությունը. «Խաղաղությունն ու առաջընթացը կարող են հանդիսանալ միայն նպատակ և ձգտում ոչ միայն Հունաստանի, այլ նաև եղբայր երկիր Հայաստանի համար: Մեզ խորապես անհանգստացնում է […]

̰
Հակակառավարական ակցիաներ Բուլղարիայում

13:44 16.07.2020

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում և երկրի այլ քաղաքներում շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները: Փողոց դուրս եկած հազարավոր մարդիկ պահանջում են երկրի վարչապետ Բոյկո Բորիսովի և նրա կառավարության հրաժարականը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բուլղարիայում բողոքի ակցիաները սկսվել են հուլիսի 9-ին, երբ նախագահական աշխատակազմում տեղի ունեցած խուզարկություններից հետո ձերբակալվել և հարցաքննվել էին երկրի կոռուպցիայի դեմ պայքարի […]

̰
Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չունենք. Հայկ Չոբանյան

13:40 16.07.2020

Այս պահին հարաբերական անդորր է։ Այդ մասին Իջևանում ճեպազրույցի ժամանակ ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չաբանյանը: «Մեր բնակավայրերում վնասվել են 10-ից ավելի առանձնատներ, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ։ Առանձնահատուկ ուզում եմ նշել Այգեպարի մանկապարտեզի ռմբահարումը։ Վնասվել է ջրագիծ, որի վերականգնման աշխատանքները ընթացքի մեջ են: Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չունենք»,- ասել է մարզպետը: Մարզպետը […]

̰
Հավերժ փառք մեր բոլոր նահատակված հերոսներին․ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր»-ում է

13:35 16.07.2020

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։ «Հավերժ փառք մեր բոլոր նահատակված հերոսներին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

̰
Սահմանադրական փոփոխությունների դեմ բողոքի ցույցեր Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում. կան ձերբակալվածներ

13:30 16.07.2020

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բողոքի ակցիաներ են իրականացվել: Ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել ընդդեմ սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելու: Նաև ստորագրահավաք է իրականացվում սահմանադրական փոփոխությունները չեղարկելու նպատակով դատարան դիմելու համար: Համաձայն ռուսական լրատվամիջոցների՝ Սանկտ Պետերբուրգում ստորագրելու համար հերթեր են գոյացել: Տեղի իշխանություններն էլ հայտարարել են, որ բողոքի ակցիաները եղել են չարտոնված և ձերբակալել են ակցիայի […]

̰
Հայաստանը բարձրագույն գնահատականի է հասել մի նախաձեռնությունում, որը փորձել էր տապալել Ադրբեջանը. փոխնախարար

13:24 16.07.2020

Այսօր ԱԺ-ում «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացնելուց առաջ  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հանդես եկավ կարևոր լուրով: Նա հիշեցրեց, որ շուրջ 3 տարի առաջ Հայաստանն անդամակցել էր Արդյունահանող ճյուղերի միջազգային  նախաձեռնությանը, որին Հայաստանը անդամակցել էր՝ այն քաղաքական կամքը արտահայտելով, որ ավանդապես կոնսերվատիվ ընդերքօգտագործման ոլորտը պետք է թափանցիկ դառնա: […]

̰
Երեխայի ծննդյան վկայականում ծնողների համաձայնությամբ կնշվի ՀԾՀ մասին տեղեկություն

13:20 16.07.2020

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն ԱԺ-ում ներկայացրել է ՔԿԱԳ մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, որով սահմանվում է, որ երեխայի ծննդյան վկայականում, ի թիվս այլ տեղեկությունների, նշվի ՀԾՀ մասին տեղեկություն երեխայի ծնողների համաձայնությամբ: «Մեր նպատակն է հանրային ծառայությունները անհնարին թվալու աստիճան պարզեցնել և հնարավորություն տալ ավելի հեշտ օգտվել և մեկ կետից մատուցել, սա այդ […]

̰
Կհայտարարագրվեն նաև պաշտոնյաների ծախսերը. փոփոխություն օրենքում

13:15 16.07.2020

«Հայտարարատուի ֆինանսական շարժը պատկերացնելու համար կհայտարարագրվեն նաև ծախսերը: Դրանք կհայտարարագրվեն հետևյալ  կերպ՝ անձը պարտավորվում է դրանք հայտարարագրել, եթե միանվագ ծախսը գերազանցում է 1 մլն դրամը կամ դրան համարժեք  արտարժույթը: Այդ ծախսերի թվին են դասվում հանգստի, կեցության, շարժական կամ անշարժ գույքի վարձակալության, ուսման կամ դասընթացների  համար, գյուղատնտեսական գործունեության համար կատարված ծախսերը: Հայտարարագրվելու է նաև ցանկացած այլ […]

̰
ԱԺ-ում ամենաքննարկված երկու նախագծերում քննադատություններից հետո հեղինակներն էական փոփոխություններ են արել

13:10 16.07.2020

Խորհրդարանն այսօր շարունակել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի քննարկումը, որից հետո անդրադարձել է «Ազգային ժողովի կանոնակարգ» երկու օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի քննարկմանը: Հիշեցնենք՝ խորհրդարանի արտահերթ նիստում 14 նախագծեր են ընդգրկված, որոնց մի մասը քննարկվում է հատուկ ընթացակարգով: Երեկ դրանք քննարկվել ու ընդունվել են առաջին ընթերցմամբ, իսկ այսօր տեղի են ունենում երկրորդ ընթերցմամբ քննարկումներ: «ԱԺ […]

̰
Քաղպաշտպանության զինծառայողները ռմբակոծվող գյուղերում բնակչության հետ աշխատում են. Ֆելիքս Ցոլակյան

12:50 16.07.2020

«Քաղպաշտպանության մեր զինծառայողները բոլոր ռմբակոծվող գյուղերում բնակչության հետ աշխատում են, գյուղերում են և տեսնում են՝ ինչ կատարվում: Մեր խնդիրն է այնտեղ բնակության անվտանգության ապահովումը, միաժամանակ հրդեհների և ավերածությունների վերացումը: Հրդեհներ արդեն եղել են, մեր մեքենաները մոտենալու խնդիր ունեն, որովհետև կրակի տակ են: Բոլոր նշված գյուղերում հրշեջ մեքենաներ կան, անձնակազմը կա, ամեն ինչը կա, լրացուցիչ ուժեր […]

̰
BACK_TO_TOP