15:39 17.07.2020
Ավստրիական APA լրատվական հարթակը հոդված է հրապարակել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ավստրիական լրատվական հարթակի հոդվածը։
«Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հուլիսի 12-ից սրվել է, ինչը պայմանավորված է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներով: Հունիսի 12-ին ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին՝ ռազմական ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ կատարելով: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքերը: Մեկ ժամ հետո ադրբեջանական կողմն ականանետներով հարվածելով հայկական դիրքին՝ անցել է հարձակման, ինչը նույնպես հետ է շպրտվել: Հարկ է նշել, որ այդ դիրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում և Ադրբեջանի կողմից ձեռնարկված քայլերը բացահայտորեն ագրեսիա են Հայաստանի տարածքի նկատմամբ:
Պետք է նշել, որ ադրբեջանական զինուժի թիրախը եղել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա տեղեկայված ՀՀ ԶՈւ մարտական դիրքը: Որպես ինքնիշխան պետություն, Հայաստանի Հանրապետությունը լիակատար իրավունք ունի պաշտպանելու թե՛ իր տարածքը, և թե՛ իր տարածքում գտնվող մարտական դիրքերը։
Հուլիսի 13-ին և 14-ին ադրբեջանական կողմը շարունակել և ընդլայնել է իր սադրիչ գործողությունները հայ-ադրբեջանական հյուսիսարևելյան սահմանին՝ ռմբակոծելով Տավուշի մարզի մի քանի գյուղեր՝ օգտագործելով թռչող սարքեր 83մմ և 120 մմ տրամագծի ականանետներ, հրետանի և տանկ:
Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով ձեռք բերված պայմանավորվածություններին, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարը՝ վերջին օրերին թիրախավորելով Բերդ քաղաքը և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական որոշ ենթակառուցվածքներ, այդ թվում նաև օրական 300.000 COVID-19-ի համար դիմակներ արտադրող գործարանը, մանկապարտեզ, ՀՀ Արտակարգ իրավիճակների ավտոմեքենան:
Վերջին տարիներին Ադրբեջանը հետևողականորեն վարել է հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում իրադրությունը լարված պահելուն միտված քաղաքականություն՝ հետզհետե ընդլայնելով նաև այդ լարվածության աշխարհագրական սահմանները և մշտապես փորձելով ամրապնդել իր մարտական դիրքերը՝ փորձելով ուղիղ նշանառության տակ պահել Հայաստանի սահմանամերձ գյուղերը և քաղաքները:
Ինչպես և նախկինում, Ադրբեջանն իր հրետանային միավորումները, որով ռմբակոծում է հայկական բնակավայրերը, տեղակայում է անմիջապես ադրբեջանական բնակավայրերում, դրանով իսկ քաղաքացիական բնակչությանն օգտագործելով որպես վահան` հնարավոր պատասխան արձագանքի դեպքում:
Անդրադառնալով պատճառներին, ՀՀ վարչապետն ասել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը, փոխանակ սեփական ժողովրդին կոչ աներ պահպանել առողջապահական անվտանգության կանոնները, հանդես էր գալիս ռազմական պատերազմի կոչերով, կարծես թե հակահայկականությունը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն է:
Այս ամենը պայմանավորված է այն դժվարություններով, որին դեմ առ դեմ կանգնած է Ադրբեջանի բռնապետական վարչակազմը. այլակարծության և ազատ մամուլի բացակայություն, քաղբանտարկյալներ, COVID-19-ի դեմ անարդյունք պայքար, նավթի գների անկում: Ակնհայտ է, որ համավարակի առողջապահական և տնտեսական հետևանքները, վերջին շրջանում Ադրբեջանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող վերադասավորումները, որոնք ընթանում են նաև պետական կառավարման տարբեր կառույցներում, այդ թվում՝ արտգործնախարարությունում ձերբակալությունների միջոցով, ստեղծել են ներքին քաղաքական մարտահրավերներ: Հերթական անգամ Ադրբեջանը երկրում առկա ներքին խնդիրներից բնակչության ուշադրությունը շեղելու նպատակով շահագործում է ԼՂ հակամարտությունը և փորձում է ներքին համախմբում իրականացնել արտաքին թշնամու կերպարի շուրջ։
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը և քաղաքական ղեկավարությունը տարբեր առիթներով այս սադրիչ գործողությունները ներկայացնում են որպես կարևոր ձեռքբերումներ և Հայաստանի նկատմամբ ռազմական հաղթանակ՝ վառ ընդգծված ռազմական հռետորաբանությամբ շեշտելով, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում կարող են ռազմական ուժ կիրառել ՀՀ ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճում աչքի է ընկնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի նկատմամբ: Դրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին: Ադրբեջանի ղեկավարությունն իր ժողովրդին առողջապահական անվտանգության կանոնները պահպանելու կոչի փոխարեն հանդես է գալիս պատերազմական կոչերով և գործողություններով:
Հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերին և ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադարի հաստատման կոչին, Ադրբեջանը ոչ միայն շարունակում է հանդես է գալ ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով, այլ նաև, ցավոք սրտի, այսօր դրանք իրականացնում է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստագույնս դատապարտել է ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները՝ նշելով, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը:
Կարևոր ենք համարում ընդգծել, որ Հայաստանը, հաստատակամորեն պաշտպանելով իր սահմանները և բնակչությանը, հանդես է գալիս լարվածության թուլացման դիրքերից: Միևնույն ժամանակ ցանկացած փորձ, որն ուղղված կլինի Հայաստանի Հանրապետության դեմ, ստանալու է համարժեք պատասխան: Հայաստանը հետևողական կոչ է արել բոլոր խնդիրները լուծել խաղաղ և բանակցային ճանապարհով, սա է միակ գրավականը՝ տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատման համար»:
19:54 09.06.2025
Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայրՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...
19:52 09.06.2025
Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներինՏանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...
19:40 09.06.2025
Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժածԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպե հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի […] ...
19:26 09.06.2025
Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոնԵրևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...
19:14 09.06.2025
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետՀունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...
19:08 09.06.2025
Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետՄարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...