TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայի Կարմիր հրապարակում ընթանում է Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը

11:26 24.06.2020

Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվում է զորահանդես՝ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Այն պետք է անցկացվեր մայիսի 9-ին, սակայն կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էր։ Զորահանդեսին մասնակցում է նաև հայկական զորախումբը, որը Մոսկվայում կներկայացնի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Կորոնավիրուսի համավարակը, այդուհանդերձ, որոշակի փոփոխություններ է մտցրել շքերթի անցկացման արարողակարգում: Տրիբունաներում համեմատաբար ավելի քիչ մարդ կա: […]

̰
ԱԺ արտահերթ նիստ

10:59 24.06.2020

Կառավարության նախաձեռնությամբ 2020 թվականի հունիսի 24-ին` ժամը 11:00-ին, գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

̰ ̰
Զոհրաբ Մնացականյանը միացել է դիմակ բաժանելու նախաձեռնությանը

08:36 24.06.2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի տեղեկատվական արշավի շրջանակներում միացել է Երևան քաղաքի բնակիչներին դիմակ բաժանելու նախաձեռնությանը: Այս մասին հայտնում է ԱԳՆ ֆեյսբուքյան էջը։

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:40 23.06.2020

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 23-ի ցերեկը, 26-28-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 23-24-ը կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունիսի 23-ի ցերեկը, 24-26-ը, 28-ին սպասվում է […]

̰
Ամենաբարդ ընտրություններից մեկն է պարտականության ու սիրո միջև ընտրությունը. Դիանա Գասպարյան

23:10 23.06.2020

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն իմ մորաքույրն է, ում սիրում եմ յուրօրինակ, լուռ, անգամ մի փոքր ամոթխած սիրով: Մի տեսակ ամբողջ կյանքում ինձ յուրահատուկ պատկառանք է ներշնչել, որից մանկուց քաշվել եմ, հետը խոսելիս գիտելիքիս ու խելքիս պակասից միշտ բարդույթավորվել եմ ու թաքուն հիացել նրանով: Միևնույն ժամանակ միշտ […]

̰
Պուտինը «մագիլները» խրեց ոտքս և սպառնաց պատերազմով. Սաակաշվիլին՝ Պուտինի հետ մութ սենյակում հանդիպման մասին

22:57 23.06.2020

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատմել է Ռուսաստանի նախագահի հետ «մութ սենյակում» ունեցած առանձին հանդիպման մասին, որ տեղի է ունեցել 2006 թվականին։ «Լենտան» փոխանցում է Վրաստանի նախկին առաջնորդի պատմությունը։ «Պուտինն ինձ տարավ ինչ-որ առանձնացված մութ սենյակ, մագիլները խրեց ոտքիս մեջ ու սպառնաց պատերազմով։ Զրույցը դեմ առ դեմ էր», – պատմել է Սաակաշվիլին։ Նա նշել է, […]

̰
Խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի արձագանքը ՍԴ փոփոխություններին

21:10 23.06.2020

Սահմանադրական փոփոխությունների՝ երեկ ընդունված նախագիծը թեժ քննարկման պատճառ է դարձել:  Իրարամերժ գնահատականներ են հնչեցրել խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը:  Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը, սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունեց առանց ընդդիմության մասնակցության: Դրանով առաջարկվում է դադարեցնել  Սահմանադրական դատարանի՝ 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորների լիազորությունը։ Դադարեցվում է նաև դատարանի նախագահի պաշտոնավարումը և նախատեսվում նախագահի ընտրություն նոր ընթացակարգով: […]

̰ ̰
Կարող ես բացել «Ֆեյսբուքն» ու այնպիսի քոմենթներ տեսնես, որոնք իրավաբանի համար անթույլատրելի են. ԲԴԽ նախագահ

19:55 23.06.2020

Այսօր «Հեռանկարի» ձևաչափով հեռավար զրույցում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն անդրադարձավ նաև անմեղության կանխավարկածին, որը շատ հաճախ խախտվում է: «Գրեթե ամեն օր եմ տեսնում, նախաքննական մարմինները` ՔԿ-ն, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՀՔԾ-ն, երբ հաղորդագրություն է տարածում որևէ քրգործի նկատմամբ, վերջում նշում է, որ անձը անմեղ է, քանի դեռ դատական ակտով ուժի մեջ չի մտել։ Մեր լրագրողները անպատժելիության դաշտում […]

̰
Հնդկաստանում COVID-19-ի մոտ 15 000 նոր դեպք է հաստատվել

19:45 23.06.2020

Հնդկաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 14.900-ով և կազմել 440 215, հաստատում են երկրի առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության տվյալները: Տեղեկանքի համաձայն՝ երկրում բուժում է ստանում 178 014 մարդ, ապաքինվել են 237 195-ը, մահացել` 14 011 (մեկ օրում՝ 312): Երկուշաբթի՝ հունիսի 22-ին, հաղորդվել էր 425 282 դեպքի մասին  (մեկ օրում աճը ավելի […]

̰
Սկզբունքորեն դեմ եմ այդ փողոցային, ֆեյսբուքային արդարադատությանը. Ռուբեն Վարդազարյան

19:15 23.06.2020

Այսօր «Հեռանկար»-ի ձևաչափում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ զրույցում Արամ Աբրահամյանը հետաքրքրվեց երկու դատավորների՝ Ռոբերտ Քոչարյանի գործով վճիռներ արձակած Ալեքսանդր Ազարյանի ու Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ ու քրեական հետապնդում իրականացնելու հարցով: Արդյո՞ք զուգադիպություն են հենց նրանց նկատմամբ իրականացվող այս գործընթացները, հետաքրքրվեց հաղորդավարը. «Զուգադիպություն է, թե չէ, չեմ կարող պատասխանել, բայց ձեր բարձրացրած հարցերը քննության […]

̰
Գերմանիայի հայ համայնքը դատական գործընթաց է սկսել հայ լրագրողին սպառնած անձնավորության դեմ

19:13 23.06.2020

Գերմանիայում ապրող մեր հայրենակիցները բացահայտել են, որ օրեր առաջ լիբանանահայ հայտնի լրագրող Նշան Տեր-Հարությունյանին սպառնալիքներ հղած անձը բնակվում է Գերմանիայում և դիմել են այդ երկրի իրավապահ մարմիններին։ Թեմային հետևել է «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՇՎՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացրել Ավանում և կասեցումներ Երևանում և տարբեր մարզերում

19:08 23.06.2020

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Այսօր` հունիսի 23-ին, ՇՎՏՄ-ի աշխատակիցները հերթական մշտադիտարկումն իրականացրել են Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում: Հարկ է նշել, որ որևէ խախտումներ […]

̰
Ոստիկանության պետը շրջայց է կատարում Նորք-Մարաշում

19:02 23.06.2020

Ոստիկանության պետը շրջայց է կատարում Նորք-Մարաշում: Ոստիկանապետը դիմակներ է բաժանում քաղաքացիներին:

̰
Ովքե՞ր են շնորհավորել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ

18:57 23.06.2020

Նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով մի շարք երկրների և կառավարությունների ղեկավարներ նրան են հղել շնորհավորական ուղերձներ։ ՀՀ նախագահի կայքում հրապարակվել են Ռուսաստանի նախագահի և վարչապետի, Չինաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Իտալիայի նախագահների ուղերձները։ ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Ռուսաստանում բարձր են գնահատում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում Ձեր ակտիվ շահագրգռությունը։ Համոզված եմ, որ […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա

18:53 23.06.2020

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով հունիսի 23-ին մեկնել է Մոսկվա: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա կլինի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին:

̰
Ճապոնիան այսօրվանից բացել է գրադարանները

18:50 23.06.2020

Կորոնավիրուսային համավարակի նահանջի պայմաններում Ճապոնիայի կառավարությունը այսօրվանից բացել է երկրում գործող գրադարանները։ Այցելուները, սակայն, պարտավոր են լինելու պահպանել հակահամաճարակային պահանջները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Գրադարաններում դրվել են ախտահանող նյութեր այցելուների համար, որոնք պետք է կրեն դիմակներ ու պահպանեն առնվազն 1 մետր հեռավորություն միմյանցից։ Բացի ախտահանման և մյուս երկու կանոններից, գործում են նաև հորդորներ, […]

̰
Արայիկ Հարությունյանը և Սուրեն Պապիկյանը դիմակներ են բաժանում երևանցիներին

18:45 23.06.2020

«Դիմակ ենք բաժանում Մալաթիա-Սեբաստիայում»,- ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ևս շրջում է և դիմակներ բաժանում քաղաքացիներին: «Կրիր, որ կրենք»,- գրել է նախարարն իր ֆեյսբուքյան էջում: ».

̰
Դատախազությունը Ծառուկյանին կալանավորելու պահանջով վերաքննիչ բողոք է ներկայացրել

18:39 23.06.2020

ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, Aysor.am-ին հայտնել են գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք՝ հունիսի 21-ին դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։

̰
Երևանում փակվող աղբամուղերի փոխարեն տեղադրվում են նոր աղբարկղեր

18:38 23.06.2020

Նոր Նորքում վերջին երկու ամսում վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ու բնակիչների միջև քննարկումների արդյունքում 15 աղբամուղ է փակվել։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Աղբամուղերը բազմաբնակարանների սեփականատերերի տնօրինության տակ են, այդուհանդերձ, քաղաքային իշխանությունը խրախուսում է դրանց կոնսերվացումը՝ որպես հակասանիտարիայի աղբյուր։ Փակվող աղբամուղերի փոխարեն շենքի մոտակայքում տեղադրվում են անհրաժեշտ քանակության նոր […]

̰
Կառավարության պարտականությունն է անցկացնել արդար ընտրություններ. Գախարիա

18:32 23.06.2020

«Ընտրական համակարգի հետ կապված օրենսդրական փոփոխություններից հետո, փաստացի, արդեն սկսվում է ընտրական և քաղաքական գործընթացը: Կառավարության պարտականությունն ու հանձնառությունն այստեղ հսկայական է, որպեսզի, ինչպես միշտ, անցկացնենք արդար և առավելագույնս ժողովրդավարական ընտրություններ, որոնք կդառնան ևս մեկ որակի նշան Վրաստանի հետագա ժողովրդավարացման ուղղությամբ»,- այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Վարչապետն ընդգծել է, որ համավարակի պայմաններում ընտրությունների […]

̰
Եգիպտոսը վերաբացվում է կորոնավիրուսից հետո

18:23 23.06.2020

Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների հաստատված դեպքերի թվով Եգիպտոսը «առաջատար» եռյակում է։ Չնայած դրան՝ երկրի իշխանությունները որոշել են թույլ տալ, որ համաճարակի պատճառով փակված հաստատությունները վերաբացվեն, սկսեն գործել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին այսօր հայտարարել է, որ անհրաժեշտ կլինի պահպանել ձեռքերը հաճախ ախտահանելու, դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահելու կանոնները։ Չի թույլատրվի սրճարաններում […]

̰

18:20 23.06.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքում» գրառում է արել՝ նշելով, որ  Քաշաթաղի շրջանի զարգացման նոր փուլի ծրագրերի մեկնարկը տրվում է: Նա տեղեկացրել է, որ վարչակազմի ղեկավարի և տարածքային կառավարման ու զարգացման նախարարի հետ քննարկել է մանրամասները:

̰
Հակոբ Արշակյանը դիմակներ է բաժանում քաղաքացիներին

18:13 23.06.2020

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ևս շրջում է Երևանում և դիմակներ բաժանում անցորդներին:

̰
Արսեն Թորոսյանը դիմակ է բաժանում քաղաքացիներին

18:02 23.06.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում դիմակ է բաժանում երևանցիներին:

̰
Ջրաշենի գլխավոր փողոցը վերանորոգվում է տեղական տուֆով

18:00 23.06.2020

Տեղական տուֆով վերանորոգվում են Լոռու մարզի Ջրաշեն համայնքի գլխավոր փողոցի հատվածները (570 մ): Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նաև գրել է. «Ենթակառուցվածքի բարեկարգման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ գյուղական այս ճանապարհը տանում է դեպի գյուղի դպրոց, համայնքապետարան և բժշկական ամբուլատորիա: Անմիջական շահառուների քանակը` […]

̰
Վերականգնման այդ գործընթացը շարունակվում է. Զարուհի Բաթոյանի գրառումը

17:54 23.06.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ում կատարած գրառման մեջ գրել է, որ մայիսին վերականգնվել է ապրիլին փակված 71 հազար 471 աշխատատեղերից 50 հազար 94-ը: «Վերականգնման այդ գործընթացը շարունակվում է: Դրա համար անհրաժեշտ է նաև, որ մենք բոլորս պահպանենք հակահամաճարակային կանոնները և խրախուսենք մյուսներին նույնը անել: Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և […]

̰
Ավանում պարետի որոշումները խախտել են տաքսիստները

17:46 23.06.2020

ՀՀ պարետի N 110 որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ շարունակում են մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ իրականացնել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։ Այսօր՝ հունիսի 23-ին, մշտադիտարկվել են Ավան վարչական շրջանում գործող կանոնավոր երթուղիներում շահագործվող և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները։ Հայտնաբերվել են ՀՀ պարետի կողմից տրված […]

̰
Հայաստանում ապրիլին փակվել է 71․471, մայիսին՝ վերականգնվել 50․094 աշխատատեղ․ Փաշինյան

17:46 23.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանի տնտեսության դինամիկային։ Ըստ նրա՝ եթե ապրիլին երկիրը տնտեսական ճգնաժամի առաջ էր կանգնել, ապա մայիսի տվյալները եղել են հուսադրող և ունեն դինամիկ աճման միտում։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տնտեսության վերականգնումն ուղիղ համեմատության մեջ է  պարետատան ցուցումները կատարելու մարդկանց ցանկության հետ, ինչն այս դեպքում ևս դրական տեղաշարժ […]

̰
BACK_TO_TOP