15:30 24.06.2020
Գույքահարկի թանկացումը հարվածելու է բանկային համակարգին, անշարժ գույքի շուկային ու մարդկանց։ Նրանք դրա հետևանքով աղքատանալու են։ Խորհրդարանում գույքահարկի հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Ինչո՞ւ է իշխանությունը սա անում համավարակի ժամանակ … Հիմա է անում, որովհետև Ազգային ժողովի շենքի առջև, վստահ եմ, մարդիկ կգային, ցույց կանեին, որովհետև իրենց հարկային բեռը թանկանում է»,- ասաց […]
15:20 24.06.2020
«Ես ժամանակին ասել եմ, որ ընդհանրապես զարմանում եմ, թե ինչու Սահմանադրության 213-րդ հոդվածը, որը անցումային դրույթներում է զետեղված, կարող է փոփոխվել և՛ ԱԺ-ի կողմից, և՛ հանրաքվեի միջոցով, որովհետև հոդվածն ամբողջությամբ վերաբերում է դատական իշխանության գլխին և տրամաբանական կլիներ, որ դրա նկատմամբ կիրառվեին այն նույն կանոնները, որոնք կիրառվում են դատական իշխանության գլխի փոփոխման դեպքում: ՍԴ-ում տարբեր […]
15:05 24.06.2020
Ազգային ժողով է ներկայացվել նախագիծ, որի համաձայն՝ հուլիսի 1-ից հետո գյուղական բնակավայրերում ծնվող երեխաների ծնողները նպաստ կստանան՝ անկախ նրանից՝ իրենք են խնամում երեխային, թե ոչ։ Այս մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց խորհրդարան։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ կարգը կգործի մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ […]
14:57 24.06.2020
Ազգային ժողովում բուհերի ընդունելության կարգի փոփոխության հարցի քննարկման ժամանակ իմքայլական պատգամավոր Լուսինե Բադալյանը ուշադրություն հրավիրեց հեռավար ուսուցման խնդիրների վրա։ Նա այդ ընթացքում դասախոսներին բաժանեց երկու խմբի։ Առաջինում, ըստ նրա, գիշեր-ցերեկ աշխատող ու պլաններ կազմողներն են։ Իսկ երկրորդ խմբի դասախոսները, ըստ Բադալյանի, օգտագործում են հեռավար կրթության հնարավորությունը կառավարությանը քննադատելու, իշխանությունների մասին տարբեր լեգենդներ տարածելու համար։ Նրա […]
14:42 24.06.2020
Ազգային ժողով է ներկայացվել նախագիծ, որի համաձայն՝ արտակարգ դրության կամ ռազմական դրության պայմաններում հնարավոր կլինի սահմանել, որ բուհերի ընդունելությունները անցկացվեն մեկ քննությամբ։ Այս մասին ԱԺ ամբիոնից զեկուցեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նշեց, որ այս կարգավորումը վերաբերելու է ոչ միան կորոնավիրուսով պարտադրված ժամանակահատվածին, այլև առհասարակ բոլոր նման իրավիճակներին։ Հարցին, թե ինչպես են քննությունները անցկացվելու հաջորդ […]
14:23 24.06.2020
«Սա խայտառակություն է։ Արտակարգ դրության պայմաններում գույքահարկի օրինագիծ քննարկելը չգիտեմ ում մտքով կարող է անցնել… ու անել դա արտահերթ ռեժիմով»,- Ազգային ժողովում գույքահարկի վերաբերյալ քննարկման մասին այսպիսի դիրքորոշում հայտնեց ԼՀԿ անդամ Մանե Թանդիլյանը։ Պատգամավորի խոսքերով՝ այս նախագիծն այնքան «չաշխատած» է, որ նույնիսկ Երևանի քաղաքապետարանը, որ հիմնական շահառուն է, չի հասցրել կարծիք հայտնել նախագծի մասին։ Իսկ […]
14:22 24.06.2020
Գույքահարկի որոշման նոր համակարգի մասին Ազգային ժողովում քննարկվող նախագծով գույքահարկը նվազելու է։ Այն զգալիորեն բարձրացվել էր նախորդ տարի ԱԺ ընդունած օրենքով։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նա օրինակը բերեց 30 մլն դրամ արժեքով անշարժ գույքի վրա։ Այսօր այդ գույքի համար վճարվում է տարեկան մոտ 2500 դրամ։ Թունյանն ասաց, որ իրենց՝ նախորդ […]
14:08 24.06.2020
ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է: «Սիրելի ընկերներ, Երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Որևէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացվել եմ տանը։ Հավանաբար ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար, թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ կրեք դիմակ և պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է […]
14:05 24.06.2020
Գույքահարկի փոփոխության մասին նախագծում ավելի շատ թվաբանություն է, քան քաղաքականություն։ Այս կարծիքն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտնեց իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ «Չկա սոցիալական քաղաքականություն․ եթե կա, քիչ է։ Չկա սոցիալական արդարության էլեմենտ։ Պատմական արդարության մասին ընդհանրապես չասեմ»,- ասաց Աղազարյանը։ Պատգամավորն առաջարկեց, որ ավելի թանկ գույքը պետք է ավելի շատ հարկվի, իսկ շեմը կարելի է դնել […]
13:52 24.06.2020
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ձեռնպահ է մնացել Մոսկվայի Հաղթանակի շքերթին մասնակցելուց, քանի որ պատվիրակության կազմում հայտնաբերվել են կորոնավիրուսով հիվանդներ, հաղորդում է նախագահի կայքը: Վարակը հայտնաբերվել է նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավարի և անվտանգության աշխատակիցներից մեկի մոտ: Նշենք, որ Սոորոնբայ Ժեենբեկովը և նրան ուղեկցող պատվիրակությունը ժամանել է Մոսկվա՝ այդ շքերթին մասնակցելու համար: Շքերթն անց է […]
13:30 24.06.2020
«Մեզ մեկը հարցնում էր՝ ՀՀ նախագահը համաձայն է իր լիազորությունից զրկվել, դուք ինչո՞ւ եք վիճարկում: Մենք ՀՀ նախագահին չենք դիտարկում որպես անձ, այլ որպես ինստիտուտ»,- խորհրդարանում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ նախագահի հաստատմանը չի ուղարկվել ՍԴ փոփոխությունների նախագիծը: Մարուքյանն այն համոզմանն է, որ նախագահը պետք է ունենա […]
13:00 24.06.2020
Ռուսաստանը պատրաստ է պայմանագիր կնքել Թուրքիայի հետ С-400 զենիթահրթիռային համակարգերի լրացուցիչ մատակարարման վերաբերյալ, եթե թուրքական կողմը ցանկություն հայտնի, ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը: Այդ մասին հայտնում է РИА Новости- ն: «Թուրքիան իրավունք ունի համաձայնություն տալ լրացուցիչ մատակարարումների վերաբերյալ»,- նշել է Բորիսովը: Ռուսաստանն ու Թուրքիան ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագիրը կնքել են 2017-ի սկզբին: Ռուսական […]
12:53 24.06.2020
Ազգային ժողովն այսօր արդեն երկրորդ ընթերցմամբ է քննարկում գույքահարկի հաշվարկման մեխանիզմի փոփոխությունը։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ քննարկվող նախագիծն ընդունվելու դեպքում գործելու է 2021 թվականից։ Փոխնախարարը բացատրեց, որ դրա կորիզն այն է, որ հարկման բազան որոշվելու է անշարժ գույքի շուկայական գնին մոտ հիմքով։ Պողոսյանը ընդունեց, որ դրա արդյունքում գույքահարկը բարձրանալու է, քանի որ […]
12:50 24.06.2020
ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունների վերաբերյալ, որը նա արել է երեկ՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի շրջանակներում: Ռուբեն Վարդազարյանը, Արամ Աբրահամյանի հետ զրույցում, անդրադառնալով դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում անվստահության հարցին, հայտարարել է, որ «մենք ունենք ոչ այնքան գրագետ քննչական մարմիններ, մենք ունենք ոչ պատշաճ դատախազական հսկողություն», և որ վերջիններս անորակ քննած […]
12:37 24.06.2020
Արդարադատության նախարարությունն առաջարկում է շինարարությունների կասեցման այլ մեխանիզմներ ներդնել։ Փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը դրա համար Ազգային ժողովին ներկայացրեց հիմնավորումներ։ Նա նշեց, որ այս պահին 450 մլն դոլարի ներդրումների շինարարություն է կասեցված, քանի որ շինթույլտվությունների վերաբերյալ բողոքներ կան, որոնք հանգեցրել են ավտոմատ կասեցման։ Նրա խոսքով՝ Երևանում կասեցված է մոտ 125 հազար քառակուսի մետր տարածքով շինարարություն։ Գրիգորյանի խոսքով՝ […]
12:34 24.06.2020
«Իրենք համաձայնել են միանալ ձեզ, դուք համաձայն եք միանալ նրանց, նրանք պետք է միանան նրանց, միանաք արտախորհրդարանական ուժերին, արտախորհդարանական ուժերը միանան ձեզ. էս հնացած քաղաքական բառամթերքը, որ նախկին պրոցեսներից մնացել էր, էն, որ հիշում եք, որ նախկին ընդդիմությունը պետք է միանար և չէր միանում, երբ չէր միանում, դա շատ վատ էր, բայց հետո միանում էր, […]
12:24 24.06.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցին Արցախի Հանրապետության պետական խորհրդական նշանակելու մասին՝ ազատելով նրան Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից։
12:18 24.06.2020
Երևանի ավագանու այսօրվա նիստում ընդունվեց Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանելու մասին նախագիծը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:12 24.06.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու և դրանք արմատախիլ անելու գործելաոճին, հետևողական կերպով շարունակում է ձեռնարկել գործուն միջոցառումներ պետական կառավարման տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու և քրեադատավարական օրենքով նախատեսված սկզբունքներն անշեղորեն կենսագործելու ուղղությամբ: Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ […]
12:00 24.06.2020
SHАNTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները խորհրդարանում ասել են, որ չեն միանում ԲՀԿ-ի և ՍԴ կդիմեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո: Արդյո՞ք ուշացած չի լինի դիմումն այդ դեպքում, և արդյո՞ք այն կընդունվի վարույթ, երբ ՍԴ դատավորների կազմում փոփոխություններ եղած լինեն. «Մոտավորապես երկու շաբաթվա մեջ կտեսնենք, որ մեր դիմումը վարույթ […]
11:59 24.06.2020
Ազգային ժողովում քննարկվում է կառավարության առաջարկը, որի համաձայն՝ գործադիրը նոր պարտք է վերցնելու՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական և սոցիալական խնդիրները լուծելու համար։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը հայտնեց, թե ինչ միջոցներ են դրանք։ Փոխնախարարի խոսքով՝ վարկի մի մասը՝ շուրջ 280 միլիոն դոլարը, անմիջապես հասանելի են դառնալու, և հնարավոր է լինելու ծախսել բյուջեն կատարելու համար։ Եվս […]
11:48 24.06.2020
ԱԺ-ում այսօր արտահերթ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացավ: Թե ինչն էր պատճառը, պարզ չէ։ ԱԺ նախագահը հորդորեց կանչել բուժաշխատողին, որից հետո հայտարարեց 20 րոպե ընդմիջում: Նշենք, որ ԱԺ-ն քննարկում էր Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և […]
11:41 24.06.2020
Ազգային ժողովում ՀՀ կառավարության կողմից պետական պարտքի նոր միջոցների ներգրավման հարցի քննարկման ժամանակ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց իրենց առաջարկի մասին։ Նա ասաց, որ իրենք առաջարկում են փող տրամադրել կարիքի մեջ գտնվող մարդկանց։ Մարուքյանը նաև նշեց, որ միջազգային պարտքը, ըստ էության, վերցնում է և մարելու է ժողովուրդը։ Նա ֆինանսների նախարարի տեղակալին հարցրեց՝ պատրաստվո՞ւմ են ժողովրդի […]
11:38 24.06.2020
Կմիանա՞ արդյոք ԼՀԿ-ն ԲՀԿ-ին՝ ՍԴ դիմելու հարցում. խորհրդարանում լրագրողներն այսօր դարձյալ հարցրել են «Լուսավոր Հայաստանի»՝ ասուլիսին մասնակցող անդամներին։ «Իշխանության բազմաթիվ կողմնակիցներ, էս հարցով զբաղվողներ պնդում են, որ իրենց քայլերը պայմանավորված են քաղաքական շահագրգռությամբ, և դա կապված է Սահմանադրական դատարանում քննվող մեկ գործի հետ, խոսքը գնում է ՀՀ երկրորդ նախագահի գործի մասին: Մենք մինչ այս պահը […]
11:34 24.06.2020
Ազգային ժողովում արտահերթ նիստ է գումարվել, որի ընթացքում հատուկ ռեժիմներով քննարկվում են մի շարք հարցեր, որոնց ընդունումը, ըստ կառավարության, անհրաժեշտ է հրատապ իրականացնել։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը ներկայացրեց պատճառները։ Առաջին իսկ նախագիծը վերաբերում է պետական պարտքի ներգրավմանը։ Հայրապետյանը բացատրեց, որ ընթացիկ տարում կորոնավիրուսային համաճարակի և տնտեսության որոշ ճյուղերի սառեցման պայմաններում տնտեսական որոշ անկում է […]
11:26 24.06.2020
Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվում է զորահանդես՝ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Այն պետք է անցկացվեր մայիսի 9-ին, սակայն կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էր։ Զորահանդեսին մասնակցում է նաև հայկական զորախումբը, որը Մոսկվայում կներկայացնի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Կորոնավիրուսի համավարակը, այդուհանդերձ, որոշակի փոփոխություններ է մտցրել շքերթի անցկացման արարողակարգում: Տրիբունաներում համեմատաբար ավելի քիչ մարդ կա: […]
08:36 24.06.2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի տեղեկատվական արշավի շրջանակներում միացել է Երևան քաղաքի բնակիչներին դիմակ բաժանելու նախաձեռնությանը: Այս մասին հայտնում է ԱԳՆ ֆեյսբուքյան էջը։
23:40 23.06.2020
Հանրապետության տարածքում՝ Հունիսի 23-ի ցերեկը, 26-28-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 23-24-ը կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունիսի 23-ի ցերեկը, 24-26-ը, 28-ին սպասվում է […]