19:10 24.06.2020
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցումով նույնպես ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը գույքահարկի հաշվարկի փոփոխություն է ենթադրում։ ԲՀԿ խմբակցությունը չէր մասնակցում քվեարկությանը, ԼՀԿ-ն դեմ էր, սակայն իշխանական «Իմ քայլի» պատգամավորների ձայները բավարարեցին օրենքը ընդունելու համար։ Մինչ այդ՝ նիստի ընթացքում, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ քննարկվող նախագիծն ընդունվելու դեպքում գործելու է 2021 թվականից։ Փոխնախարարը […]
19:10 24.06.2020
«Ես անձամբ կարծում եմ, որ Գիորգի Գախարիան արժանի է առաջին համարը լինել «Վրացական երազանք»-ի ցուցակում: Այս որոշումը պետք է կայացնի թիմը: Հուլիսի երկրորդ կեսին, օգոստոսին, մենք հանրությանը կներկայացնենք ընտրացուցակ: Մեր թիմը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել ապագայի համար: Վստահ եմ, որ մենք կներկայանանք շատ առաջադեմ ծրագրով և նորացված կազմով»,- Palitranews ՀԸ-ի եթերից հայտարարել է Վրաստանի խորհրդարանի […]
19:06 24.06.2020
Ազգային ժողովը միաձայն ընդունեց Արժույթի միջազգային հիմնադրամից պարտք վերցնելու մասին նամակ-համաձայնագիրը։ Դրա վերաբերյալ քվեարկությունը 88 կողմ ձայն հավաքեց, ԲՀԿ խմբակցությունը չէր մասնակցում քվեարկությանը։ Համաձայնագրի համաձայն՝ վարկի մի մասը՝ շուրջ 280 միլիոն դոլարը, անմիջապես հասանելի է դառնալու և հնարավոր է լինելու ծախսել բյուջեն կատարելու համար։ Եվս մոտ 35 միլիոն դոլար ստացվելու է աշնանը՝ նույն նպատակով։ Ֆինանսների […]
19:00 24.06.2020
Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկումը պասիվ ընթացքում ունի։ ԲՀԿ խմբակցությունը չի ներկայացել, մյուս խմբակցությունների պատգամավորների զգալի մասն էլ բացակայում է։ Իմքայլական պատգամավոր Արտակ Մանուկյանը, սակայն, նկատեց, որ ինքնին թեման շատ է քննարկվել։ «Էս թեման էնքան է քննարկվել նաև մեր հանձնաժողովում, որ, կարծես թե, պարոն Ջանջուղազյանի հետ դարձել ենք մեկ ընտանիք»,- ֆինանսների նախարարին ցույց տալով՝ ասաց […]
18:51 24.06.2020
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գույքահարկի բարձրացման մասին նախագծին: «Գույքահարկի մասին – 2 Քանի որ քննարկումները արդեն սկսեցին ծավալվել, ժամանակից առաջ ընկնելով ասեմ։ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկելու է նոր՝ ավելի բարձր գույքահարկերին անցնելու ժամկետը 4 տարվա փոխարեն սահմանել 6 տարի։ Այսպես. Անշարժ գույքի սեփականատերերը կվճարեն. 2021 […]
18:46 24.06.2020
Այսօր՝ հունիսի 24-ին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը և ՀՀ ոստիկանությունը համատեղ վերահսկողություն են իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում։ Տեղում կատարվել են իրազեկման ակտիվ աշխատանքներ՝ նոր կորոնավիրուսի համաճարակային անվտանգության կանոնների պահպանման՝ առնվազն 1․5 մ սոցիալական հեռավորությունը չխախտելու, մարդկային կուտակումները բացառելու, դիմակ կրելու և պարբերաբար փոխելու վերաբերյալ։ ՀՀ տարածքում կորոնավիրուսի տարածումը կանխելու […]
18:45 24.06.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) անակնկալ ստուգայցերն այսօր ուժեղացված ռեժիմով Երևանի Շենգավիթ վարչական շրջանում էին: Այստեղ հերթական մշտադիտարկումներն են անցկացվել` բացառելու նախկինում նկատված ու նոր հնարավոր խախտումները։ Կրկնակի դիտարկվել են նաև նախորդիվ կասեցված տնտեսավարողները։ Որոշների մոտ կրկին խախտումներ են նկատվել։ Երբեմն աշխատակիցներն ԱԱՏՄ մասնագետների մուտք գործելուն պես շտկում են դիմակները, սակայն տեսուչներն արձանագրում են […]
18:40 24.06.2020
ԿԺԴՀ լրատվամիջոցները հայտնել են, որ երկրի իշխանությունը դադարեցրել է Հարավային Կորեայի նկատմամբ «ռազմական գործողությունների պլանը»: Հարավկորեական լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ սկսել են ապամոնտաժել նաև քարոզչության համար սահմանին տեղակայված բարձրախոսները: Հայտնի է, որ վերջին ամիսներին Հարավային և Հյուսիսային Կորեաների հարաբերությունները խիստ լարվել էին: Հունիսի 16-ին Փհենյանը նույնիսկ պայթեցրեց Հարավային Կորեայի հետ համագործակցության միավորված շտաբը, որը […]
18:31 24.06.2020
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ֆեյսբուքյան էջում ողջունել է Ֆրանսիայի կառավարության կողմից ֆինանսավորված ֆրանսիացի բժիշկների առաքելության ժամանումը: «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է հունիսի 23-ին ֆրանսիացի տասը բժիշկների երկրորդ պատվիրակության ժամանումը Երևան: Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Ճգնաժամային կենտրոնի կողմից ֆինանսավորված այս առաքելությունը կշարունակի վերջին 10 օրերի ընթացքում հայ մասնագետների կողքին եղած նախորդ խմբի սկսած աշխատանքը: Երկրորդ […]
18:22 24.06.2020
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն արձագանքել է քննչական մարմինների և դատախազության հայտարարություններին: «Իրենց գործին նվիրված, իրավաբանական փայլուն գիտելիքներ ունեցող, սկզբունքային ու բարոյական բարձր հատկանիշներով օժտված արհեստավարժ քննիչներին և դատախազներին՝ նախօրեին հնչեցրածս դիտարկումներն իհարկե չեն վերաբերվում: Ավելին, ամենայն հարգանք տածելով գործընկերների նկատմամբ, նշեմ, որ իմ ընդհանրական գնահատականներում առկա իրավիճակն է բնութագրվել, ինչը ոչ թե նեղանալու, «խորը» վիրավորվելու, […]
18:09 24.06.2020
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի՝ 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշման համաձայն, շարունակել են ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։ Հունիսի 24-ին Շենգավիթ վարչական շրջանում իրականացվել է հերթական մշտադիտարկման և վերահսկողական գործառույթները՝ հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ։ Դիտարկման արդյունքում հայտնաբերվել […]
18:02 24.06.2020
Երևանի ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը պատմել է, որ վերջերս կառավարության հետ թեժ խոսակցություն է ծավալվել: «Շատ բուռն, սուր քննարկում էր, երբ մենք պահանջեցինք, որ պետական ծրագրի փարքինգների մասով, երբ պետական աշխատողների համար պետությունը պետք է բնակարաններ գնի: Դիրքորոշում հայտնեցի, որ պետք են ստորգետնյա փարքինգները, պետք է համապատասխանի շենքի 70-80 բնակիչներին: Կառավարության կողմից լուրջ […]
17:55 24.06.2020
Այսօր Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ուժեղացված ռեժիմով ստուգայցեր են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հերթապահ մանկապարտեզներում: Ուշադրության կենտրոնում ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումներին հետևելն է: Տեղում տեսչական մարմնի աշխատակիցները տալիս են համապատասխան ցուցումներ և անհրաժեշտ խորհրդատվություն: Կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է կատարել նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջանների մանկապարտեզներում: Արձանագրված խախտումների վերաբերյալ […]
17:46 24.06.2020
«Ընդդիմությունն զբաղված է «իրար ուտելով»: Թող այդպես էլ շարունակի: Դա լավ է թե՛ մեր, թե՛ երկրի համար»,- հայտարարել է Վրաստանի իշխող կուսակցության անդամ, խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն: Ըստ նրա՝ այս ֆոնի վրա, ընտրություններից հետո, ընդդիմությունը չի կարողանա խորհրդարանում ներկայացված լինել այնպիսի ծավալով, ինչպիսին այսօր է: «Մինչ կառավարությունը զբաղված է գործով, քանի որ համաճարակով պայմանավորված […]
17:33 24.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական Միշել Թիերենին, որը գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը: ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու նպատակով: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԱՀԿ-ի միջև սերտ համագործակցությունը, ինչպես նաև վերջինիս կողմից ցուցաբերվող տեխնիկական օժանդակությունը […]
17:30 24.06.2020
Վահրամաբերդ ու Մարմաշեն գյուղերի երիտասարդների միջև ծագած վեճի հետևանքով սպանված 21-ամյա բնակչի ընտանիքի փաստաբաններն իրենց հետաքննությունն են սկսել: Այս մասին այսօր հայտնել են փաստաբանները և սպանված երիտասարդի քույրը, որը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 27-ին: Մարմաշեն և Վահրամաբերդ գյուղերի երիտասարդների միջև վեճ է ծագել ֆուտբոլային խաղից հետո, ինչի հետևանքով […]
17:24 24.06.2020
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ավագանու նիստի ընթացքում հրաժարվեց կրել դիմակ՝ չնայած քաղաքապետ Հայկ Մարությանի հորդորներին: Տեսնելով, որ ավագանու անդամը հրաժարվում է կրել դիմակ, քաղաքապետը խնդրեց անջատել նրա խոսափողը: «Ձեր նմանների պատճառով այսօր այն վիճակն է մարդկանց մոտ, որ գիտեն, թե նորմալ է ամեն ինչ: Դուք Երևանի բարձրագույն մարմնի ներկայացուցիչ եք, գոնե մարդկանց […]
17:20 24.06.2020
Ազգային ժողովի արտահերթ նիստին է ներկայացվել 2019 թվականի բյուջեի կատարողականը։ Զեկուցող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախ՝ անդրադարձավ տնտեսական արդյունքներին, որոնք, ըստ նրա, կանխատեսվածից էլ բարձր են եղել։ Նախարարը նշեց, որ միջազգային կառույցները Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատում էին 4-4,5 տոկոս, սակայն ՀՀ կառավարությունը որոշեց սահմանել 4,9 տոկոս։ Բայց տարվա արդյունքներով պարզ դարձավ, որ աճն ավելի […]
17:15 24.06.2020
Շիրակի մարզում մայիսին եղած ուժգին քամիներից հետո հունիսի 20-ին էլ պտտահողմ է եղել, որ քանդել է Գեղանիստ գյուղի 40 տների տանիքներ ու պատեր։ Այս մասին Ազգային ժողովում ահազանգեց իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ ակնկալելով կառավարության աջակցությունը համայնքին։ Հովսեփյանը մանրամասնեց, որ գյուղի բնակիչները հիմնականում ապրում են արտագնա աշխատանքով, իսկ այս տարի չեն կարողացել մեկնել արտերկիր: Իսկ բանկերը, […]
17:09 24.06.2020
ՍԴ դատարանի անդամները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան և միջազգային կառույցները։ Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։ Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները […]
17:05 24.06.2020
Ազգային ժողով է ներկայացվել նախագիծ, որը արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի խոսքերով՝ ամբողջացնելու է ապօրինի գույքի բռնագանձման մասին կարգավորումները։ Դրանք ներկայացվել են հրատապությամբ, և դրանց ընդունումից հետո համակարգը կսկսի գործել։ Գալյանը բացատրեց, որ նախատեսվում է դատախազության համակարգում ստեղծել երկու դատախազական հաստիք, որոնք զբաղվելու են հենց ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ գործերով, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը որոշելու […]
16:56 24.06.2020
Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվող հարցերը մեծ հետաքրքրություն չեն առաջացնում պատգամավորների շրջանում։ Դա են հավաստում քիչ հարցերն ու ելույթները, ինչպես նաև նիստից մեծ թվով պատգամավորների բացակայությունը։ Երկրորդ նիստի վերջին մոտ Ազգային ժողովի դահլիճում ընդամենը մի քանի պատգամավոր էր ներկա։ Խորհրդարանական օրվա հենց սկզբից նիստին չեն ներկայացել ԲՀԿ պատգամավորները, իսկ օրվա ընթացքում շարքերը լքեցին նաև «Իմ […]
16:51 24.06.2020
ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ ու սիրելի ընկերներ Մամուլում հայտնվեցին տեղեկություններ իմ ինքնամեկուսացման մասին։ Մի քանի խոսքով պարզաբանեմ․ Ամսի 12-ին սրճել եմ ընկերոջս հետ, ով ամսի 20-ին տեղեկացրեց, որ իր մոտ դրսևորվել են կորոնավիրուսի սիպտոմներ, իսկ ամսի 22-ին նա արդեն ստացավ թեստավորման դրական պատասխանը։ Ամսի […]
16:44 24.06.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հետ այցելել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոն (NCDC) և Ռիչարդ Լուգարի անվան հանրային առողջապահության հետազոտական կենտրոն ու աշխատակիցներին շնորհակալություն հայտնել իրականացրած աշխատանքի, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ունեցած մեծ ձեռքբերումների համար: Վարչապետը ծանոթացել է նաև Լուգարի լաբորատորիայի աշխատանքին, որը 2013 թվականի մայիսին պետության կողմից հանձնվել է Վրաստանի Հիվանդությունների […]
16:39 24.06.2020
Հաղթանակի շքերթին մասնակցելու համար Մոսկվա ժամանած Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը կուղարկվի կարանտինի: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, Ղրղզստանի պատվիրակության կազմում հայտնաբերվել են կորոնավիրուսով հիվանդներ: Նախագահի մեկուսացման մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից: Բացի Ղրղզստանի նախագահից, մեկուսացման մեջ են գտնվում պատվիրակության մյուս անդամները ևս: Նրանք սպասում են թեստի պատասխաններին, որը ստանալու են 3 […]
16:30 24.06.2020
Շվեյցարիայում ձախ քաղաքական ակտիվիստները ցանկանում են արգելել անանասով պիցցան անվանել «հավայան», քանի որ այն ակնարկում է գաղութացման դարաշրջանն ու պոլինեզիացի աբորիգենների նկատմամբ ճնշումները: Հավայան պիցցայի փոխարեն անանասով պիցցա պատվիրեք, կոչ են անում նախաձեռնողները: Նրանք բացատրում են, որ Հավայան կղզիներն ի սկզբանե բնակեցված են եղել պոլինեզացիներով, և տարածքը բռնակցվել է Միացյալ Նահանգների կողմից 1898 թվականին: Անանասով […]
16:25 24.06.2020
Եթե ֆինանսների նախարարությունը դանդաղ բերում է համակարգային նախագծեր, ապա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որ պետք է շատ արագ աշխատեր այս շրջանում, չի անում իր աշխատանքը։ Այսպիսի կարծիք այսօր հայտնեց ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը, որը 2018-ին ղեկավարել է նախարարությունը։ Նա նշեց, որ նախարարությունը բերում է դրվագային լուծումներ համակարգային հարցերին անդրադառնալու փոխարեն։ Որպես օրինակ նա նշեց […]
16:12 24.06.2020
«Սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող, և «Իմ քայլը» խմբակցությունը որևէ կերպ չի կարող մասնակից լինել նման պրոցեսի: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն իրականացնում են ժողովրդի քվեով տրված իրենց պարտականությունները, մասնավորապես, 2015թ. Սահմանադրությանը համապատասխանեցնել ՍԴ ներկայիս մոդելը, որն այժմ չի համապատասխանում»,- ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա […]
16:02 24.06.2020
«Դուք գիտեք, որ ես նրա հայտարարության հետ կապված հայտարարություն էի արել, իրավապահ մարմինները նյութեր էին նախապատրաստել, Սմբատ Գոգյանին նույնպես հրավիրել էին: Գիտեք, դրանից առաջ նա մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում՝ խառնելով մամուլն իրար, բայց Գոգյանը գնացել է և հրաժարվել է հանցագործության մասին հայտարարություն տալ: Իրավապահները մերժել էին քրեական գործ հարուցել, որովհետև բավարար ապացույցներ չկային հովանավորչության […]