18:50 18.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն այսօր ուժեղացված ստուգայցեր են անցկացրել Արտաշատ քաղաքում։ «Խոշորացույցի» տակ են առնվել մի շարք արտադրական ձեռնարկություններ, այդ թվում՝ «Արարատ» հանքային ջրերի գործարանը, առևտրի և սպասարկման օբյեկտներ, դեղատներ, ստոմատոլոգիական կենտրոններ, գեղեցկության սրահներ։ ԱԱՏՄ դիտարկումները փաստել են, որ ամենամտահոգիչ խախտումներն այս քաղաքում առնչվում են ատամնաբուժական կլինիկաներին․ մանրէազերծող նյութերի, […]
18:49 18.06.2020
ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրության հոդվածներին հակասող է ճանաչել «Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը և «Բանկային գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածը։ Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից։ «Նախագահի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում […]
18:30 18.06.2020
Ազգային ժողով ներկայացված նախագծերից մեկը հետաձգում է կենսաթոշակառուների թոշակների վճարման անկանխիկ՝ բանկային քարտով վճարումների ընդլայնումը։ Դրանով նախատեսվում է քարտային դարձնել մինչև 75 տարեկան բոլոր կենսաթոշակառուների թոշակները, իսկ ավելի մեծ տարիքի դեպքում՝ թոշակառուի ընտրությամբ։ Չնայած, որ նախագծով այս կարգավորման ներդրումը հետաձգվում է, բայց ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանին սա չի բավարարում։ Նա վստահեցրեց, որ որևէ բանկի նպատակահարմար […]
18:15 18.06.2020
Մեկնարկել են Պարզ լիճ տանող 5,6 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Հ-73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ3+900-կմ9+500 հատվածի հիմնանորոգումը կատարում է «Շինպլյուս» ՍՊ ընկերությունը։ Հիմնանորոգման շրջանակներում նախատեսվում է իրականացնել հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, արհեստական կառուցվածքների իրականացում, ազդանշանային սյուների և նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշման աշխատանքների […]
18:07 18.06.2020
«Բարձր վարկանիշ ունեցող դատավորն այսքան ժամանակահատվածում Ալեքսանդր Ազարյանից հետո, ըստ էության, քննություն կատարեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով և գտավ, որ բողոքը պետք է բավարարվի: Իհարկե, 2 մլրդ դրամ գրավը ՀՀ-ում աննախադեպ չափ է: Ամեն դեպքում կարևոր է, որ տվյալ գործով գրավը պետք է ճանաչվեր թույլատրելի: Սա ակնհայտ էր ցանկացած իրավաբանի համար. այն փաստական հանգամանքները, […]
18:04 18.06.2020
Ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել դատարանին: Այդ մասին լրագրողներին հայտնեց Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը: Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ: Բուն կալանքի միջնորդության քննությանը դեռ չեն հասել: Բացի դրանից՝ պաշտպանը հայտնեց, որ ողջամիտ ժամկետ են ուզել, որպեսզի կարողանան լիարժեք պաշտպանվել: Նրա խոսքերով` հավանաբար 2-3 ժամից պարզ կլինի՝ իրենց միջնորդությունը բավարարվելո՞ւ է, թե՞ ոչ:
17:57 18.06.2020
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքից դուրս եկավ Գագիկ Ծառուկյանը՝ ևս մեկ անգամ նշելով, որ գործը շինծու է: Լրագրողների մյուս հարցերին, կապված որդու դեմ հարուցված քրեական գործի և դիմակ չդնելու հետ, չպատասխանեց: Նստեց իր մեքենան և հեռացավ:
17:51 18.06.2020
Ռաաբը նշել է, որ կորոնավիրուսն այդ երկրների համար հնարավորություն է ստեղծել օգտագործել կիբեր և այլ միջոցներ և COVID-19-ի համավարակի մարտահրավերները ծառայեցնել իրենց։
17:38 18.06.2020
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Հիշեցնենք՝ Աննա Դանիբեկյանը մայիսի 13-ի նիստում մերժել էր Ռոբերտ Քոչարյանին գրավով կամ անձնական երաշխավորությամբ ազատելու կամ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կալանքը վերացնելու՝ պաշտպանների 3 միջնորդությունները: Դատարանը կիրառեց որպես խափանման միջոց գրավ` 2 միլիարդ դրամի […]
17:30 18.06.2020
Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ նախաքննական մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Միջնորդությունը դեռևս չի քննվել: Նշենք, որ մեղադրանքն առաջադրվել […]
17:16 18.06.2020
Ազգային ժողով է ներկայացվել նախագիծ, որի համաձայն՝ ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը կարող է պատժվել ազատազրկմամբ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց նախագիծը։ Նախագծի համաձայն՝ հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով […]
17:13 18.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել զոհված զինծառայողների ծնողների հետ: «Հարգելի սգակիր ծնողներ, հարգելի գործընկերներ, մեր պայմանավորված հանդիպումը մոտ 2 ամիս ուշ է տեղի ունենում: Պատճառն այն է, որ մենք հույս ունեինք, որ համավարակը հաղթահարած կլինենք, այսինքն՝ չէինք ուզում, որ համավարակի պայմաններում հանդիպումը տեղի ունենա: Բայց քանի որ համավարակը ձգվում է, և հաշվի առնելով […]
16:31 18.06.2020
Գագիկ Ծառուկյանը ժամանեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ քննվելու է նրա կալանքի միջնորդությունը: Հիշեցնենք՝ քննվելու է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը: Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել էր։
16:15 18.06.2020
Չինաստանի մայրաքաղաքի խոշորագույն մեծածախ շուկայում COVID-19 նոր բռնկման պատճառով հունիսի 19-ից Պեկինի իշխանություններն արգելել են միջքաղաքային ավտոբուսային ուղևորափոխադրումները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է քաղաքային տրանսպորտի հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ժուն Ցզյունը: Իր հերթին, Չինաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի առաջատար համաճարակաբան Ու Ցզունյուն հաղորդել է, որ Պեկինի մեծածախ շուկայում COVID-19-ի բռնկման համաճարակաբանական հետաքննությունը տվել է […]
15:59 18.06.2020
Հինգշաբթի՝ հունիսի 16-ին, Ուկրաինայի Բարձրագույն ռադան հրաժարվել է ռոք երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկին վաղաժամ զրկել խորհրդարանական լիազորություններից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Океан Эльзы խմբի առաջնորդին մանդատից զրկելու օգտին քվեարկել է ընդամենը 175 խորհրդարանական, սակայն նվազագույնն անհրաժեշտ է 226 ձայն: Մարտին Վակարչուկը հրաժարվել է Голос կուսակցության առաջնորդի պարտականություններից, իսկ օրերս հայտարարել է Ռադայի պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին: Միևնույն […]
15:50 18.06.2020
Տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագծով, որ քննարկվում է Ազգային ժողովում, առաջարկվում է հեռուստաընկերությունների լիցենզիաների ժամկետը 10-ից դարձնել 7 տարի։ ԼՀԿ պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն առաջարկում է զերծ մնալ այդ կրճատումից։ Բաղդասարյանը բացատրեց, որ հարթակների զարգացման պայմաններում ապատեղեկատվություն տարածողները այսպես թե այնպես կգտնեն տարբերակ դա անելու համար։ Իսկ հեռուստաընկերությունների աշխատանքը, ըստ Բաղդասարյանի, պետք է դիտարկել որպես բիզնես։ […]
15:30 18.06.2020
Դիլիջանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել: «Ուշադրությո՛ւն Հարգելի համաքաղաքացինե՛ր. Տեղեկացնում ենք, որ արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ տրանսպորտից օգտվող ուղևորների սակավության պատճառով, ս/թ. հունիսի 22-ից ժամանակավոր կդադարեցվի Դիլիջան քաղաքի և գյուղական բնակավայրերի միջև իրականացվող ուղևորափոխադրումները ՝ բացի Հաղարծին և Թեղուտ բնակավայրերից»,-նշված է գրառման մեջ:
15:02 18.06.2020
Կառավարության նիստին ներկայացվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը և դրա շրջանակներում աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին հարցը։ Միջոցառման կարևորության և նպատակի մասին ներկայացրեց նախարար Զարուհի Բաթոյանը։ «Այս միջոցառման նպատակն է՝ օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի առավել տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին։ Տուժած ոլորտներ են համարվում հյուրանոցային և հյուրատնային […]
14:57 18.06.2020
ՀՀ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով անձնական տվյալների կամ այլ իրողությունների հրապարակմանը, խոսեց նաև այս օրերին տեղի ունեցող քաղաքական զարգացումներից։ «30 տարի Հայաստանին ասել են պայքարեք կոռուպցիայի դեմ, պայքարեք ընտրակաշառքների դեմ, պայքարեք ընտրակեղծիքների դեմ, հիմա, որ ռեալ պայքար է սկսվել, ասում են՝ վայ, բա էդ ինչի՞ եք ընդդիմությանը ճնշում, բա 30 տարվա կոռուպցիոներները հիմա […]
14:53 18.06.2020
Ազգային ժողովում տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իմքայլական պատգամավոր Գայանե Աբրահամյանն ասաց, որ բացթողում է նկատել նախագծում ու առաջարկ է ներկայացնելու դրա վերաբերյալ։ Աբրահամյանը կարևորեց լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկությունն ու խոստացավ, որ առաջարկելու է օրենքում ներառել լրատվամիջոցների սեփականատերերի բացահայտելու դրույթ։ Պատգամավորը, որ ինքն էլ նախկին լրագրող է, ասաց, որ մեդիաների սեփականատերերը պետք է հայտնի […]
14:47 18.06.2020
Լրագրողները ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեցին լրագրողների հետ զրույցում պատգամավոր Արման Աբովյանի այն դիտարկման մասին, որ ԲՀԿ դիմել է շուրջ 4000 մարդ՝ անդամակցելու համար, և որ երկիրը կոլապսի մեջ է հայտնվում, որին ի պատասխան Ալեն Սիմոնյանը նշեց, որ ուրախ է, եթե ԲՀԿ-ն դիմումների հոսք ունի, նշանակում է՝ ամեն ինչ լավ է, և հույս […]
14:36 18.06.2020
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի լրատվական ծառայությունից: Լսելով պաշտպանների, մեղադրողների և տուժող կողմի ներկայացուցիչների դիրքորոշումներն ու փաստարկները՝ դատարանը հեռացավ […]
14:28 18.06.2020
Գյուղաբնակ և աշխատող ծնողները կստանան կրկնակի նպաստ՝ 53 000 դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից: ℹ️ Նախագիծը վերաբերում է մինչև երկու տարեկան երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված և փաստացի բնակվող ծնողներին։
14:21 18.06.2020
Ես հանդիսանում եմ հայ-ռուսական միջպառլամենտական բարեկամական խմբի ղեկավար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ երեկ զրույց է ունեցել Ռուսաստանի դաշնային ժողովի փոխնախագահ Վորոբյովի հետ, և որևիցե նման հարց մենք չենք քննարկել: «Ինձ հետ ցանկություն է հայտնել հանդիպել ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ-ում, հանդիպումը դեռ չի կայացել: Գործընկերների […]
14:17 18.06.2020
Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ ընտրվեց Կամո Սարգսյանը, որին այդ պաշտոնում առաջադրել էր կառավարությունը։ Ձայները բաշխվեցին 86 կողմ, 8 դեմ հարաբերակցությամբ։
14:00 18.06.2020
Բելառուսի նախագահի պաշտոնին հավակնող ընդդիմադիր թեկնածու, ռուսական «Գազպրոմբանկի» բելառուսական մասնաճյուղի՝ «Բելգազպրոմբանկի» նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոն և նրա որդին այսօր առավոտյան բերման են ենթարկվել Պետական վերահսկողության ծառայություն՝ հարցաքննության նպատակով։ Այդ մասին հաղորդում է Բելառուսի պետական հեռուստատեսությունը՝ նշելով, որ Բաբարիկոն հարցաքննվում է իր ղեկավարած բանկում թույլ տրված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Բերման ենթարկվելու […]