TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շահարկումները տեղին չեն․ Արշակյանը՝ օտարերկրյա հեռուստաալիքների հեռարձակման մասին

13:49 18.06.2020

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն այսօր Ազգային ժողովում խոսեց օտարերկրյա հեռուստաընկերությունների՝ Հայաստանում հեռարձակման մասին ու ասաց, որ շահարկման կարիք չկա, որովհետև դրանք միջպետական համաձայնագրերով են հեռարձակվում։ Հեռուստառադիո ոլորտի նոր կարգավորումների մասին քննարկման ժամանակ նա նշեց, որ եթե այդ ալիքները հեռարձակվում են հանրային մուլտիպլեքսով, ապա հաշվի է առնվում նաև հայկական շահը, և հայկական հեռուստաընկերություններն էլ կարող են […]

̰
Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են

13:44 18.06.2020

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ, տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 36960  արձանագրություն, իսկ հունիսի 17-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է […]

̰
Ես կարծում եմ, որ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին. Սիմոնյան

13:36 18.06.2020

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նախորդ օրը ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի պատշաճ՝ նշելով, որ այդ հայտարարությունը եղել է մի քանի երկրների համատեքստում: «Ես դա կապում եմ այն չգրված կանոնի հետ, որ ԵԺԿ ղեկավարը մշտապես պաշտպանում է իրենց խմբին անդամակցող կուսակցությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին: Ես կարծում եմ, որ պարոն […]

̰
Շնորհակալ եմ, որ դիմակ եք կրում. Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիներին

13:29 18.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: Նա քայլում է փողոցներով՝ մարդկանց դիմակներ բաժանելով: «Շնորհակալ եմ, որ դիմակ եք կրում, շնորհակալ եմ, որ հակահամաճարակային կանոնները պաշտպանում եք»,- հանդիպած մարդկանց ասում է նա: Նա խորհուրդ է տալիս դիմակները չդնել ձևի կամ չտուգանվելու համար: Իր հետ սելֆի անել ցանկացող քաղաքացուն նա կոչ արեց սոցիալական հեռավորություն պահպանել: […]

̰
4000 մարդ դիմել է, որ անդամակցի ԲՀԿ-ին. Աբովյանն անդրադարձել է կուսակցության անդամակցության տոմսերը դեն նետելու տեսանյութին

13:28 18.06.2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամակցության տոմսերի դեն նետելու տեսանյութին վերաբերող հարցին ի պատասխան՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը նշեց, որ շարունակվում են իշխանական տեղեկատվական գրոհները. «Բնավ, նույնիսկ մեկնաբանելու էլ թեմա չկա: Սա այն տրամաբանության մեջ է պառկում, այսպես կոչված կոշտ վարկաբեկման, որը այսօր իշխանություններն իրականացնում են, որովհետև տարբերակ չունեն: Պետք է ինչ-որ մի ձև քողարկեն […]

̰
Եթե անձը հանդիսանա վարձու աշխատող և միաժամանակ բնակվի գյուղում, ապա նրան կվճարվի երկու նպաստ. Բաթոյան

13:22 18.06.2020

Կառավարության այսօրվա նիստին ներկայացված էր «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ նախագծի նպատակն է իրավական հիմքեր ստեղծել արդեն իսկ հայտարարված ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի համար։ «Առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող […]

̰
Գերմանիան կորոնավիրուսի պատճառով պարտքեր է կուտակում. Bloomberg

13:20 18.06.2020

Գերմանիայի կառավարությունը փոխառել է 4,14 միլիարդ եվրո՝ թողարկելով և վաճառելով 10 տարի մարման ժամկետով պետական ​​պարտատոմսեր: Այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը: Պարբերականը նշում է, որ գերմանական իշխանությունների համար սա վարկի ռեկորդային քանակ է 2014 թվականից ի վեր կորոնավիրուսային համավարակի հետևանքներով պայմանավորված տնտեսական անկման ֆոնին: Ավելի վաղ Անգելա Մերկելի կառավարությունը հայտարարել էր, որ նախատեսում […]

̰
Որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները. Հակոբ Կարապետյան

13:12 18.06.2020

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։ Ստորև վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։ 1️⃣ Կենտրոն […]

̰
Համերաշխության պայմանագիր՝ խիստ կարգավորումների փոխարեն․ հեռուստատեսությունների մասին Թևոսյանի առաջարկը

13:08 18.06.2020

Իմքայլական Վահագն Թևոսյանը, որ հեռուստառադիո ոլորտի նոր կարգավորումներ ներառող օրենքի համահեղինակն է, Ազգային ժողովում այսօր հայտարարեց, որ փորձել են անել օրենքով ամեն հնարավորը, որ եթերային կոնտենտը հայաֆիկացվի, և դա լինի առանց տնտեսվարողների էական ջանքերի։ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ եթե օրենքներում պատժի միջոցներ չեն նախատեսվում, ապա այդ օրենքները չեն գործում։ Տեղեկությունների հավաստիության ու հերյուրանքների […]

̰
Ո՛չ մենք, ո՛չ մեր գործընկերները պայմանով և նախապայմանով չեն խոսում. Աբովյան

13:07 18.06.2020

Այս ընթացքում ընթանում են կոնստրուկտիվ բանակցություններ, քաղաքական պրոցես է գնում: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների ասել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությունների ընթացքին: Այլ մանրամասներ նա չի ցանկացել հայտնել: Իսկ Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, որ միայն այն պայմանով կաջակցեն քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը, եթե ԼՀԿ ներկայացուցիչը լինի հանձնաժողովի […]

̰
2020թ. ձկան արդյունագործական որսի ծավալը Սևանա լճում սահմանվեց 200 տոննա

12:51 18.06.2020

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված օրենսդրական նախագիծը, որի նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Ըստ այդմ, արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքն կիրականացվի միմիայն նախագծում նշված 17 տեղամասերից (տեղամասերը նշված են կից նկարում)։ 2020 թվականի ընթացքում ձկան արդյունագործական որսի ծավալը Սևանա լճում […]

̰
Կտորից դիմակները չեն կարող փոխարինել բժշկական եռաշետ դիմակներին. Արսեն Թորոսյան

12:47 18.06.2020

Արսեն Թորոսյանը նշեց, որ տնային պայմաններում պատրաստված կտորից դիմակներ կրելը թույլատրվել է՝ հաշվի առնելով ֆինանսական դժվարությունները, սակայն կտորից դիմակները, ըստ նախարարի, երբեք չեն կարող փոխարինել բժշկական եռաշետ դիմակներին։ Նա նկատեց, որ վերջին շրջանում , ոչ թե ֆինանսական դժվարություններն են պատճառը, որ մարդիկ կտորից դիմակներ են կրում, այլ մոդայիկ երևալը։ «Մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը։ […]

̰
Հունիսի 20-ից դեպի Երևան մի շարք չվերթներ կիրականացվեն

12:46 18.06.2020

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հունիսի 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40): «Ս.թ. հունիսի 20-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:45): Ս.թ. հունիսի 20-ին, 21-ին, 22-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): […]

̰
Նազարբաևի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ Ղազախստանում խստացրել են կորոնավիրուսային սահմանափակումները

12:39 18.06.2020

Իշխանությունները բոլոր շրջաններին հրահանգել են ավելացնել թեստավորումների թիվը։

̰
Հարյուրավոր մարդիկ զրկվել են ունեցվածքից. Տիգրան Եգորյանը հիշեցրեց Հյուսիսային պողոտայի դեպքերը 

12:37 18.06.2020

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը շարունակել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց կալանքը չվերացնելու վերաբերյալ: Պաշտպանական կողմի փաստարկներին հակադարձել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Նա հիշեցրել է Հյուսիսային պողոտայի բնակիչների ունեզրկման դեպքերն ու դատական վեճերը:   Դատավոր Արսեն Նիկողոսյանը նշել է, որ այդպիսի փաստեր քրեական գործում չկան և այս գործի […]

̰
Որ խոսքի ազատության գլխից մազ չպակասի, բայց ամենաթողություն էլ չլինի․ Թևոսյանը խոսեց նախագծի մասին

12:22 18.06.2020

Երբ պետությունը լիցենզիա է տալիս որևէ հեռուստաընկերության, դա մարդկանց աչքում երաշխիք է դառնում, որ իրենք կարող են հավատալ այդ հեռուստատեսությանը, բայց այստեղ խնդիրներ են ծագում։ Այսպես հիմնավորեց իրենց օրենքի նախագիծը իմքայլական պատգամավոր Վահագն Թևոսյանը, որը ԱԺ-ում ներկայացնում էր հեռուստառադիոոլոլտի կարգավորումների փոփոխության նախագիծը։ «Տեսալսողական մեդիայի մասին» նախագծով, ըստ համահեղինակի, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը կստանա […]

̰
Հաստատվեց մասնագիտությունների ցանկը, որոնցով սովորող ուսանողների վարձը կփոխհատուցվի աշխատավարձից վճարվող եկամտահարկից

12:20 18.06.2020

«Կառավարությունը հաստատեց մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով առկա մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող ուսանողների վարձը կփոխհատուցվի աշխատավարձից վճարվող եկամտահարկից»,- նշված է գործադիրի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ:

̰
Գյուղական բնակավայրում ծնողները երեխայի խնամքի նպաստ կստանան անկախ աշխատելու հանգամանքից. Զարուհի Բաթոյան

12:14 18.06.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook–ում կատարած գրառման մեջ նշել է, որ Գյուղական բնակավայրում ծնողները երեխայի խնամքի նպաստ կստանան անկախ աշխատելու հանգամանքից: «Կառավարությունը քիչ առաջ հավանություն տվեց «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Այսպիսով օրենքի ընդունմամբ՝ խնամքի նպաստի իրավունք կսահմանվի նաև գյուղական բնակավայրերում բնակվող ծնողի համար՝ մինչև երեխայի […]

̰
Թրամփը չգիտեր, որ Մեծ Բրիտանիան միջուկային տերություն է, իսկ Ֆինլանդիան ՌԴ-ի մաս չի կազմում․ Բոլթոն

12:12 18.06.2020

ԱՄՆ նախագահը, ըստ Բոլթոնի, հաճախ շփոթել է Աֆղանստանի ներկա և նախկին նախագահներին։

̰
Քաղաքացիներն առաջիկայում մեկ դիմակը 60 դրամով ձեռք բերելու հնարավորություն կունենան․ Փաշինյան

12:00 18.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում կարևոր համարեց արձանագրել այն, որ շուկայում տեղի է ունեցել դիմակների էական գնանկում, և Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կանխատեսում է, որ այդ գնանկումը կշարունակվի, և առաջիկայում քաղաքացիները հնարավորություն կունենան դիմակներ ձեռք բերել 60-70 դրամով։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց պաշտպանիչ միջոցների կարևորությունը և արդյունավետությունը։  «Դիմակները պաշտպանում են ոչ միայն […]

̰
Միայն Շիրակում 49 բնակավայր ընդհանրապես գազաֆիկացված չէ․ Հովսեփյան

11:53 18.06.2020

Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոր անդամի ընտրության վերաբերյալ քննարկման ժամանակ իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը մի շարք խնդիրների մասին խոսեց, որոնց լուծման մեջ տեսնում է նաև ՀԾԿՀ անելիքը։ Մասնավորապես նա պնդեց, որ միայն Շիրակի մարզում կա 49 բնակավայր, որ գազաֆիկացված չէ։ Ըստ պատգամավորի՝ այդպիսի բնակավայրեր կան բոլոր մարզերում։ Հովսեփյանը նաև ասաց, որ որոշ բնակավայրերի […]

̰
Հիմնական խնդիրը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակը․ Փաշինյան

11:52 18.06.2020

ՀՀ կառավարության նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնարկեց կորոնավիրուսի թեմային անդրադառնալով։ Նա նշեց, որ ընթացիկ շրջանի հիմնական խնդիրը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակը։ «Երեկ մենք կրկին 665 նոր դեպք ենք հայտնաբերել և մեզ չի հաջողվում թվերը իջեցնել։ Մենք գիտենք դրա պատճառը։ Պատճառը հետևյալն է՝ հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում։ Ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ […]

̰
Ես մշտապես եղել եմ, հիմա էլ կամ և շարունակելու եմ լինել լրագրողների իրավունքների պաշտպանը. Միրզոյան

11:44 18.06.2020

Ես մշտապես եղել եմ, հիմա էլ կամ և շարունակելու եմ լինել լրագրողների իրավունքների, անխոչընդոտ գործունեության պաշտպանը: Այս մասին ԱԺ-ում նշել է Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԱԱԾ շենքի մոտ լրագրողների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին: «Որևէ գործ լրագրողների գործունեությունը խոչընդոտող կդատապարտեմ: Մանրամասներին ծանոթ չեմ: Ո՛չ կադրեր եմ տեսել, ո՛չ էլ…Լուրեր եմ տեսել դժգոհությունների մասին, […]

̰
Ի՞նչն է ստիպել Անկարային հայկական օրակարգով 5 ժամ տևողությամբ նիստ հրավիրել

11:41 18.06.2020

Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը հայկական լոբբիի հետ խնդիրներով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, հատուկ նիստ է գումարել: Այդ մասին հայտարարել է Էրդողանի գլխավոր խորհրդականներից Ֆահրեդդին Ալթունը: Թեմային հետևել է «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՀԾԿՀ-ն օտարներին թույլ է տվել կեղեքել ՀՀ ժողովրդին, և հեղափոխությունից հետ գրեթե բան չի փոխվել․ Բաբաջանյան

11:35 18.06.2020

Իր աշխատանքի բնույթով պայմանավորված՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մշտապես գտնվում է հանրության ու մեծ ընկերությունների, հաճախ մենաշնորհ ունեցող ընկերությունների շահերի բախման կիզակետում։ Ու կառույցն այստեղ պարտավոր է պաշտպանել հանրության շահերը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հիշեցրեց պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Սակայն նախկինում, ըստ Բաբաջանյանի, այդ կառույցն օտար խոշոր ընկերությունների թույլ է տվել կեղեքել ժողովրդին, և հեղափոխությունից […]

̰
Կառավարությունը նախաձեռնել է Վճռաբեկ դատարանի նիստերի գրավոր անցկացում

11:34 18.06.2020

Կառավարությունն այսօր Ազգային ժողով է ներկայացրել նախագիծ, որի ընդունման դեպքում Վճռաբեկ դատարանը հնարավորություն կստանա աշխատել նաև գրավոր ընթացակարգով։ Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ դա պայմանավորված է համավարակի հետ։ Գրիգորյանի խոսքով՝ հիմա որոշում ընդունելու համար Վճռաբեկ դատարանը պետք է նիստ գումարի, ինչը խնդրահարույց է համավարակի տեսանկյունից։ Նա նաև ներկայացրեց թվեր, որոնց համաձայն՝ այս տարի […]

̰
Առողջապահության նախարարությունը տեղեկություններ է հայտնել մահացած պացիենտների վերաբերյալ

11:29 18.06.2020

Հունիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18698 դեպք, որոնցից 7560-ն` առողջացած, 309-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10728 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 89992 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 665 նոր դեպք և 746 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
ԱԺ-ում անցկացվում է ՀԾԿՀ անդամի ընտրության փակ քվեարկություն

11:26 18.06.2020

Ազգային ժողովում մեկնարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության փակ, գաղտնի քվեարկությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջադրված է Կամո Սարգսյանի թեկնածությունը: «Անդամի ընտրության քվեարկությունն անցկացվելու է ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում, ժամը 10:30-11:30­ն: Քվեարկությունը տեղի կունենա խորհրդարանի նիստին զուգահեռ»,- ասաց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Կամո Սարգսյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀ […]

̰
Փախստականի կարգավիճակ ունեցող անձը ՄԻՊ աջակցությամբ վերականգնել է ծննդյան վկայականը

10:46 18.06.2020

Փախստականի կարգավիճակ ունեցող քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին ծննդյան վկայականը վերականգնելուն աջակցելու հարցում: Նա տեղեկացրել է, որ դիմել է ՔԿԱԳ Կենտրոնի տարածքային բաժին՝ ծննդյան վկայականը վերականգնելու համար, սակայն տեղեկացվել է, որ փաստաթղթերի անբավարարության պատճառով դիմումը կմերժվի: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալութունն իրականացրել են խնդրի համատեղ քննարկում: Համագործակցության արդյունքում քաղաքացուն տրամադրվել […]

̰
Առաջիկա օրերին չվերթներ կիրականացվեն Մոսկվա-Երևան, Կիև-Երևան-Կիև, Մինսկ-Երևան-Մինսկ ուղղություններով

10:45 18.06.2020

Քաղավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ որ ս. թ. հունիսի 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40): Ս.թ. հունիսի 20-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:45): Ս.թ. հունիսի 20-ին, 21-ին, 22-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում […]

̰
BACK_TO_TOP