13:05 20.06.2020
ՀՀ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 20-ին ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 39112 արձանագրություն, իսկ հունիսի 19-ին […]
12:58 20.06.2020
Հանրային խորհուրդը հեռավար կարգով քննարկում է արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների փոփոխման վերաբերյալ կառավարությանն ու պարետին առաջարկներ ներկայացնելու հարցը: Նախագծով առաջարկվում է մեղմացնել հավաքների և գործադուլերի իրավունքների սահմանափակումը, մի շարք փոփոխություններ կատարել դիմակների կրման կանոններում և ոստիկանության կողմից դրանց հսկելու պրակտիկայում, սահմանել հակահամաճարակային նոր կանոններ առևտրում և բազմաբնակարան շենքերում վարակի տարածման կանխման համար և այլն: Հանրային […]
12:56 20.06.2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռահար դասախոսությամբ է հանդես գալիս Երևանի պետական համալսարանի, Հայաստանում Ամերիկյան համալսարանի ուսանողների և շրջանավարտների համար՝ «Հայաստանը և Ցեղասպանությունների կանխարգելման քաղաքականությունը» թեմայով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից:
12:24 20.06.2020
Ինչպես արդեն հայտնել էինք, «Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ է հրավիրել, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կառավարության անդամները ի՞նչ գործ ունեն խմբակցության նիստին»,- հարցրել են լրագրողները վարչապետին: Նիկոլ Փաշինյանը չի պատասխանել լրագրողների հարցերին: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, որ վարչապետի փոխարեն ինքը կպատասխանի հարցին, բայց ավելի ուշ՝ նիստից հետո: […]
12:18 20.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: Նիստին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա քիչ առաջ եկավ գրասենյակ, հայտնում է SHANTNEWS.am-ի լրագրողը: Օրակարգի մասին մանրամասներ դեռ հայտնի չեն: Բայց, ըստ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի, օրակարգում առկա է ՍԴ-ի վերաբերյալ օրենքի նախագիծը:
12:13 20.06.2020
ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է ջանքեր գործադրել COVID-19-ի դեմ գլոբալ պայքարում: ԱՄՆ-ի կողմից օգնություն ստացած հարյուրից ավել երկրների շարքում են Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը: Միացյալ Նահանգերը Հայաստանին է տրամադրել 2,7 միլիոն դոլար կորոնավիրուսի համավարակին հակազդելու նպատակով, նշում է COVID-19-ի դեմ ԱՄՆ գլոբալ ջանքերի մասին պետքարտուղարության մամլո հաղոդագրությունը: Հաղորդագրությունը ներկայացնում է «Ամերիկայի ձայնը» : Հայաստանին տրամադրվող այդ […]
11:21 20.06.2020
Հունիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19708 դեպք, որոնցից 8854-ն` առողջացած, 332-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10409 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 93786 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 551 նոր դեպք և 588 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]
10:40 20.06.2020
Հունիսի 19-ին Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունների միջև արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ՝ տեսակապի ձևաչափով: Խորհրդակցությունների ընթացքում Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանը և Ազիզբեկ Մադմարովը քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության աշխուժացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: Քննարկվեցին նաև երկու […]
00:23 20.06.2020
Քիչ առաջ Եվրախորհրդարանը 507 կողմ 119 դեմ ձայներով հաստատեց Արևելյան Գործընկերության վերաբերյալ Եվրոպական Միության Խորհրդին, Եվրահանձնաժողովին և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին ուղղված Եվրախորհրդարանի պաշտոնական առաջարկները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Արման Եղոյանը։ «Այ հենց սա՛ է Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը ԵՄ արտաքին քաղաքական […]
23:57 19.06.2020
Ազգային տնտեսական վերականգնման պլանի վերջնական նախագիծը ուղարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվում է կառավարության կայքում: Նշվում է, որ փաստաթղթի վերջնական տարբերակը մշակվել է՝ հիմնվելով նախագահի հետ ունեցած հանդիպումների, ձեռնարկատերերի և փորձագետների հետ հանդիպումների արդյունքների վրա: Փաստաթղթի նախագծում ներառված են Դաշնության խորհրդի, Պետդումայի, Հանրային պալատի և այլ գերատեսչությունների կողմից առաջարկված միջոցները:
23:45 19.06.2020
Հանրապետության տարածքում՝ Հունիսի 19-ին, 20-22-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 23-24-ը հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 19-ի ցերեկը, 20-22-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է […]
22:57 19.06.2020
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր գրասենյակում ցուցադրել է «գաղտնի սենյակ»: Գաղտնի սենյակն ունի ներքին բաժանմունքներ ՝ ներառյալ ճաշասենյակ և հանգստի սենյակ: «Ես նախազգուշացնում եմ ձեզ, այնտեղ ոչինչ չեմ պատրաստել, այնպես որ այնտեղ աշխատանքային մթնոլորտ է»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը Россия 1 հեռուստաալիքին՝ հրավիրելով նրանց ներս: Նշվում է, որ սենյակի ներքին հարդարանքը բաց գույների է, […]
22:15 19.06.2020
«Հեռանկար»-ում խորհրդարանական երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչները խոսել են այն մասին, թե արդյոք արտակարգ դրության օրերին խորհրդարանում պետք է քննարկվեն այլ թեմաներ՝ համավարակից բացի: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ասել է, որ իրենք կոչ են արել իշխանությանը ժամանակավոր զբաղվել միայն համավարակով, առաջարկը իշխանության կողմից չի ընդունվել: «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամայնն անհրաժեշտ է համարել […]
21:56 19.06.2020
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից երկուսն այսօր խոսել են Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու դատարանի որոշման և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի մասին: Պաշտպանները համոզված են, որ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընդհանրապես որևէ խափանման միջոց չպետք է կիրառվեր, այդուհանդերձ, գրավի կիրառումը մեկ քայլ առաջ են համարել: Հիշեցնենք՝ երեկ վերաքննիչ դատարանը` Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, որոշեց կալանքը փոխարինել 2 […]
21:30 19.06.2020
Հունիսի 19-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք, ևս 48 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։ Այս մասին հաղորդում են Գեղարքունիքի մարզպետարանից։ «Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 70 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, […]
21:03 19.06.2020
Հաշվի առնելով Ֆիրդուսի թաղամասի շուրջ տեղի ունեցած հասարակական քննարկումները` ցանկանում եմ տեղեկացնել, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ ենք մտցրել կառուցապատման նախագծում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Մասնավորապես որոշվել է. ✅Հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանել իրենց տեղերում, վերարժևորել շենքերի ետնամասի […]
20:59 19.06.2020
Քաղցկեղից մահացել է իսպանացի գրող Կառլոս Ռուիս Սաֆոնը։ Այդ մասին հայտնում է Independent-ը։ Նա 55 տարեկան էր։ Հիվանդության դեմ պայքարում էր 2018-ից։ Սաֆոնի հրատարակչի հայտարարության մեջ ասված է․ «Այսօր տխուր օր է Planeta-ի բոլոր աշխատակիցների համար, ովքեր 20 տարի աշխատել և համագործակցել են նրա հետ, և այդ ընթացքում մեր միջև ձևավորվել է իսկական մասնագիտական բարեկամություն»։ […]
20:11 19.06.2020
Վիրքի հայոց ընկերների վերջին շաբաթվա ինտենսիվ փնտրտուքի արդյունքում, մեծ դժվարությամբ կարողացանք գտնել 10 լիտրանոց թթվածնային 3 խտացուցիչ, որոնք «Մեկ դիմակ` մեկ կյանք» նախաձեռնության կողմից գնված 6000 պաշտպանական դիմակների հետ արդեն Հայաստանում են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը: «Այսպիսով, վերջին 10 օրվա ընթացքում մեր համատեղ ջանքերով Վրաստանից ընդհանուր […]
19:12 19.06.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Եվրոպական խորհրդարանի 3 պատգամավորների ընդգծված ադրբեջանամետ հայտարարության վերաբերյալ նամակ է հղել Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին։ «Եվրոպական խորհրդարանի 3 պատգամավորների ընդգծված ադրբեջանամետ հայտարարության վերաբերյալ նամակ եմ հղել Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին։ Մեջբերում եմ մի փոքրիկ հատված․ «Այդ հայտարարությունն առավել անընդունելի է՝ հաշվի առնելով […]
18:55 19.06.2020
Հայաստանի Հանրապետության դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ՍԴ դիմումի հիման վրա Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանում ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածով սահմանված՝ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը սահմանող նորմի անորոշության մասին դատողություններ առկա չեն։ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը՝ ստորև․ «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դիմումի հիման […]
18:52 19.06.2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գուրգեն Դալլաքյանին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի. Գուրգեն ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասված է նախագահի […]
18:26 19.06.2020
«Գագիկ Ծառուկյանի նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ որոշ բաներ չենք կարող ասել, կարող ենք ասել, որ ներկայացվող փաստական տվյալները, որոնք ներկայացված էին կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, անհիմն էին, բացի դրանից, լուրջ օրինականության, պայմանների հետ կապված խնդիր կար, քրգործ հարուցելու մեղադրանքի հիմնավորվածության, հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու վերաբերյալ»,- լրագրողների հետ զրույցում՝ Ծառուկյանի կալանքի քննության ավարտին, ասել է փաստաբան […]
18:05 19.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է գրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ասվում է. «Ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել […]
17:58 19.06.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մոտ մեկ ժամ առաջ ավարտվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը: Դատարանից դուրս գալուց հետո Ծառուկյանն ու նրա փաստաբանները պատասխանել են լրագրողների հարցերին: ԲՀԿ առաջնորդը կրկին հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ փաստաբանները նշել են, որ իրենք ներկայացրել են իրենց առարկությունները: Դատարանը որոշումը կհրապարակի կիրակի օրը: Մանրամասները՝ […]
17:51 19.06.2020
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական աշխատանքներն անօրինական ճանապարհով ներմուծված ապրանքների հայտնաբերման և կանխման ուղղությամբ: Օրերս վարչության աշխատակիցները Բագրատաշենի անցակետում զննության են ենթարկել ՌԴ-ից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը: Արդյունքում՝ մեքենայից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային 50 հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է վարորդի հանգստի համար նախատեսված խցիկը: Բեռնատարի […]
17:48 19.06.2020
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Ֆեյսբուքի» էջում տեղեկացնում է, որ «Դավիթ Տոնոյանի դեմ քրեական գործ է հարուցվել» վերնագրերը ընթերցողին մոլորեցնելու նպատակ հետապնդող ձևակերպումներ են։ Գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում համապատասխան միջոցներ է ձեռնարկել պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի ամենամյա չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական հատուցման և դրա վրա […]
17:17 19.06.2020
Ինչպես հայտնել էինք՝ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից ու լրագրողների հետ կարճ զրույցում հայտնեց. «Պատմության մեջ չկա, որ այս հոդվածով կալանավորելու, ձերբակալելու միջնորդություն ներկայացնեն Օլիմպիական կոմիտեի նախագահին, ԱԺ երկրորդ քաղաքական ուժն ենք ընդդիմադիր, եթե այս երկրի ճգնաժամի, տնտեսական անկումի մեջ ես մեղավոր եմ, պատճառը ես եմ, պատրաստ եմ ինքնակամ գնալու, բայց իմ համար շատ զարմանալի […]
17:06 19.06.2020
ԵՄ-ն Բելառուսի իշխանությանը կոչ արել անհապաղ ազատել նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոյին և նրա որդուն՝ Էդուարդին։ Այդ մասին հայտնում է ТАСС-ը։ ԵՄ-ն նաև պահանջում է ընտրապայքարի ընթացքում ապահովել մրցակցային հավասար պայմաններ։ ԵՄ-ն ցանկանում է, որ Բաբարիկոյին ապահովեն փաստաբանով, իսկ հետաքննությունն անցնի արդար և թափանցիկ։ Ավելի վաղ հայտնել էինք՝ Մինսկում բերման է ենթարկվել Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու […]
17:02 19.06.2020
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը րոպեներ առաջ դուրս եկավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից: «Ես ուզում եմ մենակ մի հայտարարություն անեմ: Եթե էս երկիրը, այս աղքատությունը, այս տնտեսական ասենք թե անկումը, ես մեղավո՞ր եմ, պատճառը ե՞ս եմ, պատրաստ եմ ինքնակամ գնալու, այդ պատիժը կրելու: Ասենք թե, ո՞նց ասեմ, այդ պատիժը կրելու, բայց սա ես ձեզ […]