TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա օրերին չվերթներ կիրականացվեն Մոսկվա-Երևան, Կիև-Երևան-Կիև, Մինսկ-Երևան-Մինսկ ուղղություններով

10:45 18.06.2020

Քաղավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ որ ս. թ. հունիսի 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40): Ս.թ. հունիսի 20-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:45): Ս.թ. հունիսի 20-ին, 21-ին, 22-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում […]

̰ ̰
Facebook-ում հայտնվել է քաղաքական գովազդն անջատելու գործառույթ

23:58 17.06.2020

Facebook ընկերությունն արշավ է սկսել՝ տեղեկացնելու ԱՄՆ քաղաքացիներին Միացյալ Նահանգներում նախագահի ընտրության մասին և սոցիալական ցանցում ավելացրել է քաղաքական գովազդն անջատելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է կորպորացիայի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը USA Today-ի իր հոդվածում: Նրա խոսքով՝ արշավը նպատակ ունի օգնել չորս միլիոն մարդկանց գրանցվել քվեարկելու համար: Facebook-ը ստեղծում է հատուկ տեղեկատվական կենտրոն, որը օգտատերերին ցույց […]

̰
Որքան էլ Թուրքիան ջանքեր գործադրի ճնշելու ճշմարտությունը, այն հարթելու է իր ճանապարհը. ԱԳՆ

23:36 17.06.2020

Որքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրի ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում ճշմարտությունը հարթել և հարթելու է իր ճանապարհը: Այս մասին ասել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Թուրքիայում նախագահական մակարդակով Հայոց ցեղասպանության հարցով քննարկումը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման և դրանց զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն և իրենից […]

̰ ̰ ̰
Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել. ArmLur.am

22:46 17.06.2020

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ դատավոր Ռոբերտ Պապոյանը քննել է Աբրահամ Մանուկյանի ձերբակալման իրավաչափության հարցը և այն ճանաչել ոչ իրավաչափ: Հետևաբար, Աբրահամ Մանուկյանին ազատ են արձակել: Կայքի հաղորդմամբ՝ Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցի կալանավորման հարցը չի քննվել դատարանում, ասել է, թե դատարանն արձանագրել է` ոչ իրավաչափ է եղել ԱԱԾ-ի կողմից Մանուկյանի ձերբակալումը: Ազգային ժողովի նախկին պատգամավոր […]

̰ ̰
Ժամանակ ենք խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար. Ծառուկյանի փաստաբանը մանրամասներ է հայտնել

22:26 17.06.2020

«Ժամանակ ենք խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, որպեսզի կարողանանք լիարժեք պաշտպանություն իրականացնել», – Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննության հետաձգումից հետո լրագրողներին ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը: Դատական նիստը կշարունակվի վաղը` ժ. 16.30-ին, որից հետո Երեմ Սարգսյանը խոստացավ առավել մանրամասն պատասխանել լրագրողների հարցերին: Լրագրողներից մեկի հարցին, թե մեկ ու կես ժամվա ընթացքում միայն դա՞ էին քննարկում, պատասխանեց. […]

̰
ԼՂ հարցով հերթական տեսաժողովը կկայանա հունիսի վերջին. Զախարովա

22:02 17.06.2020

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցով հունիսի վերջին հեռավար տեսաժողով կկայանա: «Համանախագահները մշտական կապի մեջ են գտնվում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Անցյալ ամիս համանախագահները համատեղ տեսահամաժողով են անցկացրել։ Հերթական հեռակա հանդիպումը նախատեսվում է իրականացնել մինչև հունիսի վերջ»,- ասել է Զախարովան: Նրա խոսքերով՝ հստակ ամսաթիվ ավելի […]

̰
Գևորգ Պետրոսյանը դատարանի բակում տուգանվեց 10 000 դրամով

21:52 17.06.2020

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ դիմակ չկրելու համար տուգանվեց 10 000 դրամով: Լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ տուգանքը բողոքարկելու է, քանի որ դիմակ չկրելու համար պատճառներ ունի` առողջական խնդիրներ կան:  

̰
Պարետի որոշմամբ՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռնի» և մի շարք տնտեսվարողների գործունեությունը 24 ժամով արգելվել է

20:58 17.06.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ որոշ տնտեսվարողների գործունեությունը 24 ժամով արգելելվել է։ 24 ժամով արգելվում են հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝ 1) «ԷՄԷ» ՍՊԸ՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Անդրանիկի փողոց 54/10. 2) «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ՝ ք. Երևան, Թումանյան 21. 3) «ՍՄՏ-Բեստ» ՍՊԸ՝ ք. Երևան, Թբիլիսյան […]

̰
Երկու անդամ պետություններում՝ Հայաստանում և Մոլդովայում, օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել․ Բուքիքիո

20:21 17.06.2020

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն այսօր, ԵԽ Նախարարների կոմիտեին ներկայացնելով Հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին զեկույցը, անդրադարձել է նաև Հայաստանի հետ Հանձնաժողովի համագործակցությանը։Պարոն Բուքիքիոն, մասնավորապես, նշել է, որ երկու անդամ պետություններում՝ Հայաստանում և Մոլդովայում, օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել։ «Մենք (Հանձնաժողովը) աջակցում ենք այս երկու պետություններին՝ […]

̰
Գագիկ Ծառուկյանը ժամանեց դատարան. կքննվի նրա կալանքի միջնորդությունը

19:51 17.06.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում հավաքվել են Ծառուկյանի աջակիցներն ու ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանը ժամանեց: Հիշեցնենք, որ այսօր քննվելու է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը։ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Դատարան են ժամանել նաև Արթուր Վանեցյանը, […]

̰
Արքայազն Չարլզի մոտ դեռևս պահպանվում են կորոնավիրուսային ախտանշանները

19:30 17.06.2020

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը, որը մարտի վերջին վարակվել էր կորոնավիրուսով, դեռևս ունի կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ: Այս մասին, ըստ Express հրատարակության, բրիտանական գահի 71-ամյա ժառանգորդը բժիշկներին ասել է Գլոստերշիրի Թագավորական հիվանդանոց այցի ժամանակ: Արքայազնի խոսքերով՝ հիվանդության սկզբում ինքը կորցրել է հոտի և համի զգացողությունը: Դրանք մինչ այժմ ամբողջությամբ չեն վերականգնվել, չնայած նրան, որ երկար ժամանակ բուժվել […]

̰
Որոշ օղակներում զգացել եմ, որ կոռուպցիոն գործերն արհեստականորեն առաջ չեն գնում. Փաշինյան

19:28 17.06.2020

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մեջբերեց Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցում որոշ շրջանակների մեկնաբանությունը, թե դա քաղաքական ենթատեքստ ունի: Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ նշեց՝ այն մեկնաբանությունները, թե գործընթացը քաղաքական է, հիմնվում են այն կանխավարկածի վրա, որ ԲՀԿ նախագահը հայտարարություն է արել, որից հետո սկսվել են քրգործեր: «Հենց այդ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի վաղը

19:19 17.06.2020

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր շարունակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից: Փաստաբան Արամ Վարդևանյանը ներկայացրեց Ռ․ Քոչարյանի և նրա համար անձնական երաշխավորություն ներկայացրած նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, […]

̰
Քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքը կկազմակերպվի համաճարակային իրավիճակի նկատառումով

19:06 17.06.2020

2020թ. ամառային զորակոչի ընթացքում, ինչպես և նախորդ զորակոչերին, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո գործելու է քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը կարևոր դերակատարում ունի զորակոչի գործընթացում: Այն հանձնառու է քննարկելու քաղաքացիների դիմումներն ու բողոքները, մասնակցելու դրանցում արծարծված խնդիրների լուծմանը, դիտարկելու զորակոչի ընթացքը, դրսևորվող միտումները, առանձնացնելու և […]

̰
̰
Մնում է՝ սրանից հետո ուղիղ եթերում աշխատեմ ամբողջ օրը. Նիկոլ Փաշինյան

18:55 17.06.2020

Որքանո՞վ եք թափանցիկ համարում կադրային նշանակումների կամ պաշտոնանկությունների վերաբերյալ որոշումները, դրանց հիմնավորումները: ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հարցը տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը: «Ֆենոմենալ երևույթներ կան: Դրանցից արձանագրված ամենաֆենոմենալն այսօր այն է, որ ինչքան թափանցիկ ենք, այնքան մեզ անընդհատ ասում են՝ ինչի՞ թափանցիկ չեք: Կորոնավիրուսը մեկ օրինակ: Առաջին օրից պարտավորվել ենք, որ […]

̰ ̰
Հավաք-խորհրդակցություն 4-րդ զորամիավորումում

18:40 17.06.2020

Հունիսի 16-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել է զորամասերի պարենային ծառայությունների պետերի հավաք-խորհրդակցություն: ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության պետ, գնդապետ Ռ. Մարգարյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը քննարկվել են զորամասերում սննդի մատակարարման, քաղաքացիական կազմակերպությունների հետ փոխգործակցության, թիկունքային ապահովման հարցեր, առաջադրված խնդիրներն առավել արդյունավետ իրականացման մեթոդներ:

̰
Եթե իմանայի, որ թրթուրներն առաջացել են շրջակա միջավայրի նախարար չնշանակելու պատճառով, էսօր իրիկուն կնշանակեի․ Փաշինյան

18:32 17.06.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու մինչև հիմա չունենք շրջակա միջավայրի նախարար, սակայն ունենք մի շարք բնապահպանական խնդիրներ՝ Սևանա լճում ձկնագողություն, Արարատում նախորդ տարի արագիլների անկում, Լոռու մարզում ի հայտ եկած թրթուրներ, որ անտառներն էին ոչնչացնում նախկինում, այժմ էլ պտղատու ծառերը։ Ապա պատգամավորը հարցրեց, թե ի վերջո ե՞րբ ենք […]

̰
Բասեն ու Ախուրյան գյուղերում չեն կարողանում կիսել համայնքապատկան հողերը

18:30 17.06.2020

Ախուրյանի և Բասենի բնակիչները չեն կարողանում կիսել համայնքապատկան հողերը: Խոսքը մոտ 890 հեկտար վարելահողի և արոտների մասին է, որոնք գտնվում են Բասեն գյուղի տարածքում, իսկ համայնքների խոշորացումից հետո օգտագործելու ցանկություն են հայտնել նաև ախուրյանցիները: Հողերի մի մասը վարձակալության է տրվել, մնացածը երկու գյուղով չեն կարողանում համատեղ օգտագործել: Արոտներն ու վարելահողերը իրենց վերադարձնելու բողոքով այսօր Բասեն […]

̰
̰
Հայ ժողովուրդը ղազագրի վրա հիմնված քաղաքական գործունեություն ծավալող անձանց ու ուժերի վզներից բռնելու է ու դահլիճից դուրս շպրտելու. Փաշինյան

18:06 17.06.2020

Այս դահլիճում դեռևս կան մարդիկ, ովքեր երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձևավորված կամ նրա առանձին անդամի հետ կարող են խոսել հեգնանքով: «Ընդ որում՝ խոսքն այնպիսի մարդկանց մասին է, ում քաղաքական կարիերան հենված է մի իրողության վրա, որը լայն ժողովրդական շրջանակներում անվանում են ղազագիր: Հիմա պարզվում է, […]

̰ ̰
Հայաստանը չի կարող անտարբեր մնալ լիբանանահայ համայնքի խնդիրներին. Զոհրաբ Մնացականյան

17:42 17.06.2020

ՀՀ ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը, անդրադառնալով Լիբանանում տիրող իրավիճակին, հետաքրքրվեց՝ տնտեսական ճգնաժամի մեջ գտնված Լիբանանը, որ տարբեր հաշվարկներով օգոստոսին սովի մեջ կհայտնվի, արդյո՞ք Հայաստանը լիբանանահայ համայնքին աջակցություն կտրամադրի։ «Հայաստանը չի կարող անտարբեր մնալ լիբանանահայ համայնքի խնդիրներին, մշտապես կապի մեջ ենք, ընդհանուր առմամբ, սոցիալ-տնտեսական վիճակն այնտեղ շատ ծանր է, անհրաժեշտ է վերջնականացնել որոշ գնահատականներ՝ կապված մեր […]

̰
ՀՀ նախագահը հանդիպել է «Էրեբունի» ԲԿ գլխավոր տնօրենի հետ

17:26 17.06.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի հետ: Զրուցակիցները քննարկել են համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակը, դրա կանխարգելման հնարավորություններն ու հաղթահարման ուղիները:

̰
Հարկադիր պարապուրդը մոտ 12 հազար մարդու է վերաբերել․ Մհեր Գրիգորյան

17:19 17.06.2020

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի այն հարցին, թե արդյոք կառավարությունը այս պահին հաշվարկ կատարել է գործազրկության ընդհանուր թվերի վերաբերյալ, ի՞նչ վիճակում է գտնվում երկիրը աղքատության առումով, և արդյոք կառավարությունն ունի՞ այն մարդկանց քանակը, որ կորոնավիրուսի այս շրջանում կորցրել են աշխատանքը, պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Այս պահին դեռևս գնահատականներ տալը դեռ վաղ է։ […]

̰
BACK_TO_TOP