TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԱԾ-ն աշխատանքներ է տանում՝ պարզելու ադրբեջանցիների մոտ հայտնված տվյալները իրակա՞ն են, թե՞ կեղծ. վարչապետի խոսնակ

12:22 13.06.2020

Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ ադրբեջանցիները կորոնավիրուսով վարակված հայաստանցի հիվանդների/կոնտակտավորների տվյալներ են հանրայնացրել: Խոսքը մոտ 3500 մարդու տվյալների մասին է: Այս տեղեկությունների իսկությունը ճշտելու համար, SHANTNEWS.am-ը կապ է հաստատել ՀՀ վարչապետի մամուլի խոսանկ Մանե Գևորգյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին աշխատանքներ է տանում՝ ճշտելու համար, թե ինչպես է դա տեղի ունեցել […]

̰
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել Վանաձոր գետից

11:59 13.06.2020

Հունիսի 12-ին՝ ժամը 21:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասի վերջնամասում քաղաքացին ընկել է գետը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ։ Փրկարարները Վանաձոր գետից դուրս են բերել Սարգիս Կ․-ին (ծնված 1995 թ․) և […]

̰
Անձնագրային ծառայություններն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները քաղաքացիներին չեն սպասարկելու

11:53 13.06.2020

Անձնագրային ծառայություններն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները քաղաքացիներին չեն սպասարկելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ «Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ հունիսի 15-ից ևս անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես եւ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն գործի: Քաղաքացիներին […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ

11:10 13.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլան-դիայի Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ […]

̰
ԱՆ-ը տեղեկություններ է հայտնել մահացած պացիենտների վերաբերյալ

11:08 13.06.2020

Հունիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 16004 դեպք, որոնցից 6081-ն` առողջացած, 264-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9568 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 80130 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 723 նոր դեպք և 442 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
Արձանագրվել է վարակման 723 նոր դեպք, 6 մահ․ Փաշինյան

09:08 13.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նա նշեց, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել հակահամաճարակային կանոնները։ Նրա խոսքով՝ այստեղ խնդիրը դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից, պետք է մեր հանրային վարքագիծը հասկանալ այլ տեսակետից ու տրամաբանությունից։ Վարչապետը հայտնեց, որ երեկ ունեցել ենք նոր ռեկորդ, արձանագրվել է վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում։ […]

̰
Հայաստանը միացավ Կրոնական ազատության միջազգային դաշինքին

23:41 12.06.2020

Հայաստանը միացել է 2020թ. փետրվարին ձևավորված Կրոնական ազատության միջազգային դաշինքին, որի կազմում ներառված են 29 երկրներ: Որպես մարդու իրավունքների ջատագով՝ Հայաստանը մեծապես կարևորում է կրոնի ազատությունը՝ որպես մարդու անօտարելի իրավունք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Միանալով այս դաշինքին՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ կրոնական խմբերի հանդեպ հանդուրժողականության ամրապնդման և կրոնական հիմքով պայմանավորված ոտնձգությունների կանխարգելման […]

̰
Twitter-ն արգելափակել է ավելի քան 32 հազար կասկածելի օգտահաշիվ

21:59 12.06.2020

Twitter-ի ավելի քան 32 հազար օգտահաշիվ է արգելափակվել քարոզչության կասկածների պատճառով: Այս մասին ընկերությունը հաղորդել է բլոգում: «Այսօր պետություններին վերաբերող տեղեկատվական գործողությունների արխիվում մենք ավելացնում ենք 32242 օգտահաշիվ: Դրանք ներառում են գործողությունների երեք առանձին խմբեր, որոնք մենք վերագրում ենք Չինաստանին, Ռուսաստանին և Թուրքիային: Այս գործողությունների հետ կապված յուրաքանչյուր հաշիվ և բովանդակություն մշտապես ջնջվում է ծառայությունից»,-ասված […]

̰
Մենք վերահաստատում ենք մեր հստակ և աներկբա անհամաձայնությունը. Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամները հայտարարություն են տարածել

21:54 12.06.2020

Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամները հայտարարություն են տարածել Եվրոպական խորհրդարանի երեք պատգամավորների կողմից արված հայտարարության վերաբերյալ․ «Մենք` Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի ներքոստորագրյալ անդամներս, մեր խորին հիասթափությունն ենք հայտնում Եվրոպական Խորհրդարանի երեք պատգամավորների` ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տրայան Բեսեսկուի և Ադրբեջանի հարցերով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոյի կողմից արված ապակառուցողական […]

̰
Ճապոնիան ծախսելու է ևս 300 միլիարդ դոլար՝ բիզնեսին և հասարակությանն աջակցելու համար. Kyodo

21:44 12.06.2020

Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը հաստատել է 2020 ֆինանսական տարվա երկրորդ լրացուցիչ բյուջեի նախագիծը, որի միջոցները COVID-19 կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակի կապակցությամբ կուղղվեն բնակչությանը և տեղական ընկերություններին աջակցելուն: Այս մասին հայտնում է Kyodo- ն: Նշվում է, որ ռեկորդային 31,9 տրիլիոն իենի (մոտ 296 միլիարդ դոլար) լրացուցիչ բյուջեն համարվում է պաշտոնապես ընդունված, քանի որ հունիսի 10-ին […]

̰
Նիկոլ Փաշինյանը Սպիտակի միջադեպի ամբողջական տարբերակն է հրապարակել

19:53 12.06.2020

Սա Սպիտակի միջադեպի ավելի ամբողջական տարբերակն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։ «Ոստիկանները սխալ են քաղաքացու հետ «Դուք»-ով, հարգալից և պաշտոնական բառապաշարով չխոսելու համար, ինչի կապակցությամբ արժանի են բանավոր նկատողության։ Մնացած մասով ճիշտ են գործել և արժանի են խրախուսման»,- գրել է նա։

̰
Բուտիկներ, առևտրի և ատամնաբուժական կենտրոններ․ կասեցումները հաջորդում են ուժեղացված ստուգայցերին

19:16 12.06.2020

Կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում, իրականացնելով ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքներն այսօր ևս շարունակվել են․ դրանք ընթացել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ զուգակցվելով ՀՀ մարզերում և մայրաքաղաքում անցկացվող մշտադիտարկումներով և կասեցումներով: Գործունեության ժամանակավոր կասեցման որոշում է կայացվել, մասնավորապես, Երևանի կենտրոնում գործող «Պրոսպեկտ մոլ» առևտրի […]

̰
ԱՄՆ-ին կանխատեսում են ԽՍՀՄ-ի փլուզումը. Le Figaro 

19:15 12.06.2020

ԱՄՆ-ին, ԽՍՀՄ-ի փլուզումից 30 տարի անց, սպասվում է նմանատիպ ճակատագիրը, այս կարծիքն է հայտնել ֆրանսիացի լրագրող Նիկոլա Բավրեն Le Figaro-ում:  «Ցասումը բզկտում է ԱՄՆ-ին և խարխլում առաջատարի նրա դիրքերը»,- գրել է  լրագրողը: Ներկայումս ԱՄՆ-ում միանգամից 4 ճգնաժամ կա՝ կորոնավիրուսը, որը 110 հազար մարդու կյանք է  խլել, գործազրկության աճը՝ մինչև 45 մլն մարդ իր աշխատանքը կորցրել […]

̰
Համավարակի պատճառով Բերգամոյի քննիչները կհարցաքննեն Իտալիայի վարչապետին

19:12 12.06.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ կորոնավիրուսի հետ կապված կհարցաքննվի Իտալիայի վարչապետը: Վարակից ամենից տուժած Բերգամո քաղաքի դատախազության քննիչները՝ Մարիա Քրիստինա Ռոտայի գլխավորությամբ, մեկնել են Հռոմ՝ հարցաքննելու երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին՝ ստուգելու, թե որքան համարժեք են եղել նրա քայլերը կորոնավիրուսի համավարակի ժամանակ: Բանն այն է, որ Covid-19-ի հետևանքով մահացածների հարազատները կառավարությանը մեղադրել են անփութության համար և […]

̰
ԱԺ-ում ոչ ոք դեմ չէր արտակարգ դրության երկարաձգմանը․ խորհրդարանն ավարտեց աշխատանքը

19:06 12.06.2020

Ազգային ժողովը այսօր հատուկ նիստի աշխատանքը ավարտեց առանց քվեարկության, քանի որ ոչ ոք դեմ չէր արտակարգ դրության ժամկետը երկարացնելուն։ Մարտի 16-ին սահմանված ռեժիմը երկարացվեց ևս 1 ամսով։ Այդ մասին որոշումն այսօր առավոտյան արտահերթ նիստի ժամանակ կայացրել էր կառավարությունը։ Եթե ԱԺ որևէ խմբակցություն դեմ լիներ դրան, ապա անհրաժեշտ կլիներ քվեարկություն։ Սակայն որևէ դեմ ձայն չհնչեց։ Իսկ […]

̰
Նիկոլ Փաշինյանը 10 րոպե անդադար կրկնեց դիմակ կրելու հայտնի կոչը

19:05 12.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում ավարտական ելույթի ժամանակ հրաժարվեց պատասխանել նախորդիվ հնչած որևէ ելույթի։ Նա որոշել էր կրկնել ոստիկանության մեքենաներից այս օրերին հնչող կոչը դիմակներ կրելու մասին։ «Ուշադրությո՛ւն, խոսում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է: Բոլորիդ կոչ եմ անում կրել դիմակներ և դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը […]

̰
Խնայողաբար մոտեցեք Սևանա լճի ձկնապաշարներին, հատկապես համավարակի այս օրհասական շրջանում. շրջակա միջավայրի նախարարություն

19:03 12.06.2020

Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում զերծ մնալ Սևանա լճում մանրաձուկ որսալուց, քանի որ այս պահին ընթանում են համալիր միջոցառումներ՝ Սևանա լճում ձկնապաշարների վերականգնման և կենսապաշարի օգտագործման կանոնակարգման վերաբերյալ։ «Հորդորում ենք ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներին խուսափել դեռևս հասունացման շրջանում գտնվող ձկներ որսալուց, թույլ տալ դրանց զարգանալ, քանի որ տարիքային այդ խմբի ձուկը՝ մանրաձուկը լճի ձկնապաշարների վերականգնման […]

̰
Մակունցը դեմ է բողոքի ակցիաները թույլատրելուն և ընդդիմության «միակ քաղաքական օրակարգին»

19:01 12.06.2020

Արտակարգ դրության ժամկետը ևս 1 ամսով երկարացնելու որոշումը Ազգային ժողովում քննարկելու ընթացքում ընդդիմադիր գործիչների մի մասը պնդեց, որ պետք է թույլատրել բողոքի ակցիաների անցկացումը՝ հակահամաճարակային պայմանների պահպանմամբ։ Իշխանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, սակայն, դեմ է դրան։ Նա իր ելույթում հայտարարեց, որ արտակարգ դրությունը ենթադրում է սահմանափակումներ, և բոլորը պետք է ենթարկվեն դրանց։ Ինչ վերաբերում է […]

̰
Գյումրիում վերաբացված 7 մանկապարտեզները կրկին փակվել են, ծնողները խուսափում են երեխաներին մանկապարտեզ տանել

19:00 12.06.2020

Խիստ սահմանափակումներից հետո Գյումրիում բացված 7 մանկապարտեզները նորից փակվել են։ Հիշեցնենք՝ պարետի որոշմամբ՝ միայն աշխատող ծնողների երեխաների համար 24 մանկապարտեզից աշխատանքը վերսկսեց 7-ը, իսկ հաճախող երեխաների թիվն ընդամենը 21-ն էր։ Բայց վարակի դեպքերի չնահանջող թվերը մտավախություն առաջացրին ծնողների մոտ. նրանք հրաժարվեցին երեխաներին ուղարկել մանկապարտեզներ։ Քաղաքապետարանի կրթության բաժինը սպասում է պարետատան նոր որոշմանը, որով կհստակեցվի  մանկապարտեզների […]

̰
Զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման ծրագրերը շարունակվելու են. ՊՆ

18:58 12.06.2020

Հունիսի 12-ին անցկացվել է հիփոթեքային արտոնյալ վարկավորման պայմաններով բնակելի տարածք ձեռք բերելու հնարավորություն ընձեռող ծրագրի շահառուների վիճակահանությունը՝ բաց տարածքում և հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն այսուհետ յուրաքանչյուր տարի թվով 500 պայմանագրային զինծառայողների, սպայական և ավագ ենթասպայական կազմերի  զինծառայողների կտրամադրվեն փաստացի անտոկոս հիփոթեկային վարկեր, ընդ […]

̰
Ի՞նչն է ոստիկաններին «անհամաչափ դուխ» տալիս, որ փորձում են գերազանցել լիազորությունները․ Զոհրաբյան

18:55 12.06.2020

Սպիտակում կնոջ և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանն ունի այն կարծիքը, որ ոստիկանը չարաշահել է լիազորությունները։ Այս մասին ԲՀԿ պատգամավորն ասաց Ազգային ժողովի նիստին, որին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես չգիտեմ՝ ինչից են ոգևորում, ի՞նչն է իրենց տենց անհամչափ դուխ տալիս, որ փորձում են գերազանցել իրենց լիազորությունները»,- ասաց Զոհրաբյանը։ Նա […]

̰
Մարուքյանը սպառնում է ԱԺ քննիչ հանձնաժողով ձևավորել համաճարակի ավարտից հետո

18:51 12.06.2020

Պատգամավորը նաև խոսեց քաղաքական հարցերի մասին։ Նա նշեց, որ տեղին չէ իշխանության այն պնդումը, թե պանդեմիայի պայմաններում քաղաքական պահանջներ չպետք է դրվեն։ Մարուքյանի խոսքերով՝ այդ պնդումը տեղին կլիներ, եթե իշխանությունն ինքը պահեր այդ պնդումը։ Մարուքյանի խոսքերով՝ պանդեմիայի ընթացքում իշխանությունը գույքահարկի ու եկամուտների հայտարարագրման մասին որոշումներ է կայացնում, բայց ուզում է, որ ընդդիմությունը չքննադատի։ Պատգամավորն առաջարկում […]

̰
Քաղաքական ուժերի վարկանիշի մասին մտածելու ժամանակը չէ. Մակունց

18:46 12.06.2020

«Այս պահին քաղաքական ուժերի վարկանիշի մասին մտածելու ժամանակը չէ՝ ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր: Այս պահին ուժերը կենտրոնացնելու և մոբիլիզացնելու ժամանակն է, որը բխում է ՀՀ քաղաքացիների առողջության և ապրելու իրավունքից»,- ԱԺ ճեպազրույցում ասել է Լիլիթ Մակունցը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք իշխող քաղաքական թիմի վարկանիշը չի նվազել այս իրավիճակում:

̰
Պանդեմիան՝ պանդեմիա, բայց արտաքին ճակատում հակահայկական որոշումներ են ընդունվում․ Մարուքյան

18:39 12.06.2020

«Պանդեմիան՝ պանդեմիա, բայց կյանքը չի կանգնել, պարոն վարչապետ, և մեր դեմ Հայաստանի արտաքին քաղաքական ճակատում հակահայկական որոշումներ են ընդունվում»,- այս մասին այսօր Ազգային ժողովում ահազանգեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով նիստին ներկա Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ տպավորություն կա, որ պետական ինստիտուտները շատ ուշ են արձագանքում այդ խնդիրներին կամ ընդհանրապես չեն արձագանքում։ Մարուքյանը կոչ արեց […]

̰
Մարուքյանն առաջարկում է հնարավորություն տալ բողոքի ակցիաներ կատարել

18:36 12.06.2020

Չնայած պանդեմիային՝ շատ երկրներում բողոքի ակցիաների իրականացումը լրիվ օրինական է և իրացվում է, քանի որ սահմանափակումներ չկան։ Այս մասին հիշեցնելով՝ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ նիստին ներկա կառավարության անդամներին կոչ արեց արտակարգ դրության պայմաններում ընդառաջ գնալ և թույլ տալ, որ մարդիկ բողոքի ակցիա իրականացնեն։ Նա նշեց, որ դա կարելի է անել ակցիայի մասնակիցների միջև […]

̰
Պատասխանատվությունը վարչապետի փոխարեն բաշխել 3 մլն-ի վրա․ Վարազդատ Կարապետյանի առաջարկը

18:34 12.06.2020

ԱԺ իմքայլական պատգամավոր Վարազդատ Կարապետյանը կարծում է, որ արևելյան երկրներում համաճարակի կառավարումը հիմնվում է կենտրոնական ուժեղ իշխանությունների վրա, իսկ Արևմուտքում մարդու իրավունքների պաշտպանությունը մեծ կարևորություն ունի։ Նա, սակայն, հավատացած է, որ Հայաստանը կարող է շարժվել սեփական ուրույն ուղիով։ Դա, ըստ Կարապետյանի, մարդու իրավունքների փոխարեն մարդու պատասխանատվության վրա շեշտ դնելու ուղին է։ Պատգամավորը առաջարկում է մեկ […]

̰
Եվրախորհրդարանի առանձին պատգամավորների հայտարարությունն իրենց անձնական կարծիքն է, որը չի համապատասխանում Եվրախորհրդարանի կողմից նախկինում ընդունված փաստաթղթերին. Արցախի ԱԳՆ

18:32 12.06.2020

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանել է Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհի կառուցման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ և Եվրախորհրդարանի երեք պատգամավորների համաժամանակյա հայտարարությունները։ Արցախի ԱԳՆ մեկնաբանության մեջ մասնավորապես ասվում է. «Նախ և առաջ` կարևոր է ընդգծել, որ նոր ճանապարհների կառուցումը և Արցախի Հանրապետությունում այլ հաղորդակցության նախագծերի իրականացումը, որոնք անհրաժեշտ են […]

̰
ՌԴ նախագահի աշխատակազմում հեռավար աշխատանքի ռեժիմն ավարտվում է

18:30 12.06.2020

ՌԴ նախագահի աշխատակազմում ավարտվում է հեռավար աշխատանքի ռեժիմը, որը սահմանվել էր մարտի 30-ից, հաղորդում է РБК-ն: Հունիսի 15-ից չինովնիկների մեծ մասը կվերադառնա աշխատավայրեր: Աշխատողների մի մասն էլ սովորական ռեժիմի վերադարձել է դեռևս հունիսի 8-ից:    

̰
Հակաճգնաժամային կառավարման համակարգում օպերատիվությունը չի հերիքում․ Մելքումյան

18:21 12.06.2020

Եթե հակաճգնաժամային միջոցառումներում խնդիրներ կան, ապա երկու տարբերակ կա՝ կա՛մ ի սկզբանե սխալ է կազմված ծրագիրը, կա՛մ ծրագիրը ճիշտ է, բայց վատ կատարող պաշտոնյաներ կան։ Այս մասին Ազգային ժողովի իր ելույթում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա մանրամասնեց, որ իրենք բազմիցս ներկայացրել են ծրագրեր, որոնք ներկայցման փուլում մերժվել են, բայց հետագայում իշխանությունը հանգել է նույն […]

̰
Այսօրվա բանակն ավելի ուժեղ է, քան 10 տարի առաջ էր. Իրակլի Ղարիբաշվիլի 

18:20 12.06.2020

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանական լսումների ժամանակ գնահատական է տվել երկրի բանակի ներկայիս ու նախկին պատրաստվածության մակարդակին: Հայտարարել է, որ կմշակվի ազգային պաշտպանական ռազմավարության տասնամյա պլան պաշտպանական ուժերի երկարաժամկետ զարգացման համար: «Մեր հնարավորությունների առավել արդյունավետ և հետևողական ամրապնդման համար մեր պաշտպանական ուժերը մշակում են տասնամյա ազգային պաշտպանական ռազմավարություն: Դա կլինի ԶՈՒ զարգացման երկարաժամկետ ծրագիր: […]

̰
BACK_TO_TOP