TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն մասնավոր լաբորատորիաներն էլ են անում թեստեր․ Փաշինյանը՝ թեստերի շատացման մասին

14:18 12.06.2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության թեստավորումներ իրականացնում են նաև մասնավոր լաբորատորիաները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով թեստավորումների քանի ավելացմանը։ Նա նշեց, որ երեկ իրականացվել է 2200-ից ավելի թեստավորում, ու դա արդեն Հայաստանում թեստավորումների կարողությունների սահմանին մոտեցող թիվ է։ Վարչապետի խոսքերով՝ ինքը, այնուամենայնիվ, համամիտ է, որ պետք է ավելացնել թեստավորումների թիվը։ Ըստ Փաշինյանի՝ […]

̰
Արցախի միջոցառումից հետո իմ կողքին եղած պաշտոնյաները չեն վարակվել․ Փաշինյան

14:05 12.06.2020

Ազգային ժողովում իր վարակման պատմության անդրադառնալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Արցախի նոր նախագահի պաշտոնամուտի արարողությանը, որի ժամանակ պաշտոնյաներն առանց դիմակի նշում էին Արայիկ Հարությունյանի պաշտոնամուտը։ Վարչապետն ասաց, որ այդ միջոցառման ժամանակ որևէ կանոն չի խախտվել։ Նրա խոսքերով՝ այդ ընթացքում Արցախում գործող իրավական ռեժիմը թույլ է տվել առանց դիմակի լինել։ Ինչ վերաբերում է նրան, որ […]

̰
Փաշինյանը գոհ է հեռավար աշխատանքի հնարավորություններից

13:50 12.06.2020

Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հեռավար աշխատանքի հնարավորությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է համարում։ Ազգային ժողովում պատգամավորի հարցին պատասխանելիս նա նաև իր օրինակով բացատրեց դրական կողմերը։ Նրա խոսքերով՝ հեռավար աշխատանքը թույլ է տալիս ավելի շատ շփվել ընտանիքի հետ, ինչն էլ դրական է անդրադառնում կատարվող աշխատանքի արդյունավետության վրա։ Նա հավանական է համարում, որ հնարավորության դեպքում հեռավար աշխատանքը նոր […]

̰
Սա լավ լուր չէ, բայց հաստատումից 1 շաբաթ առաջ արդեն վարակված եմ եղել․ Փաշինյան

13:49 12.06.2020

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում մանրամասնեց իր վարակման պատմությունը։ Նա նշեց, որ կրկնակի թեստավորումով իր վարակումը հաստատվել է մայիսի 31-ին ու հունիսի 1-ին։ Վարչապետը եզրակացրեց, որ քանի որ շուտ է առողջացել, հետևաբար, վարակման հաստատումից դեռ մեկ շաբաթ առաջ արդեն վարակված է եղել։ Նա բնորոշեց, որ դա լավ լուր չէ։ […]

̰
ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացրած իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը բերման ենթարկվեց

13:48 12.06.2020

«Քաղաքացուն վերադարձնել խաղաղ ակցիաներ իրականացնելու ազատությունը» պահանջով այսօր Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացրել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ապա՝ բերման ենթարկվել։ Ըստ ոստիկանության պարզաբանման՝ Մելիքյանը բերման է ենթարկվել ոստիկանության պահանջները չկատարելու համար, այն է՝ կամովին դադարեցնել արտակարգ դրության պայմաններում հավաքի անցկացումը։ Մելիքյանի հետ բերման են ենթարկվել նաև ակցիայի մյուս մասնակիցները՝ Ռոբերտ Հայրապետյանը, Աշոտ Համբարձումյանը […]

̰
Փաշինյանը խոստանում է պահել հակահամաճարակային բոլոր կանոնները և կոչ է անում հետևել իր օրինակին

13:46 12.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնում է հակահամաճարակային զանգվածային շարժում։ Այս մասին նա ինքն ասաց Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում՝ պնդելով, որ այդպես է հնարավոր հասնել դրական արդյունքների։ Նա ասաց, որ եթե ինքը վարակվել է, ապա չի հետևել բոլոր կանոններին։ Փաշինյանը հիմա խոստանում է պահել հակահամաճարակային բոլոր կանոնները և կոչ է անում հետևել իր օրինակին։ Նա պնդում […]

̰
Գյումրիի համատիրություններին տեղական բյուջեից 29 մլն դրամ կհատկացվի շենքերի տանիքների նորոգման համար

13:40 12.06.2020

Գյումրիում քամու հետևանքով վնասված շենքերի մի քանիսի տանիքների նորոգումները համատիրություններն արդեն սկսել են։ Վնասված շենքերի թիվը 100-ից ավելին է։ Չափագրումներն ու հետևանքների վերացման համար պահանջվող ֆինանսների հաշվարկները համատիրությունները ներկայացրել են քաղաքապետարան։ Ծախսերի մի մասը համատիրություններն իրենց հավաքագրումների հաշվին են կատարում, մնացածը՝ քաղաքի բյուջեի հատկացումներով։ Վնասներ կրած շենքերը 18 համատիրությունների սպասարկման տարածքում են, որոնք էլ տեղական […]

̰
Փաշինյանը ասաց, թե ինչի դեպքում կլինի նոր lockdown

13:36 12.06.2020

Եթե օրական 550-600 վարակման նոր դեպք արձանագրվի, ապա Հայաստանի առողջապահական համակարգի համար այդ բեռը տանելի կլինի։ Այս մասին իրենց իրականացրած հաշվարկների հիման վրա Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բայց նա հնարավոր է համարում նաև այն տարբերակը, որ Հայաստանը վերադառնա լիարժեք lockdown-ի ռեժիմի, որպեսզի կարողանա զսպել համաճարակի գերտարածումը։ Դա կլինի այն դեպքում, երբ օրական հաստատվող […]

̰
Կորոնավիրուսի հարցի լուծումը մեր գլխում է, ոչ թե առողջապահության ոլորտում․ Փաշինյան

13:33 12.06.2020

Կորոնավիրուսի հաղթահարումը կառավարությունը կապում է ոչ այնքան առողջապահության, որքան հանրային վարքագծի փոփոխության հետ։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իմ համոզմունքն այն է, որ լուծումը մեր մտքում է և մեր գլխում»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ իրավիճակը կարող է հաղթահարվել միայն հանրային վարքագծի փոփոխությունների միջոցով։ Նա դա հիմնավորում է նրանով, որ տարբեր հաշվարկներով՝ կորոնավիրուսն […]

̰
Եկեք չտարբերակենք, և՛ քաղաքացիները, և՛ կառավարությունը չեն պահպանել հակահամաճարակային կանոնները․ Փաշինյան

13:23 12.06.2020

Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ անտեղի է տարբերակում անելը, քանի որ և՛ քաղաքացիները, և՛ կառավարությունը չեն պահպանել հակահամաճարակային կանոնները։ Այս մասին նա հայտարարեց ԱԺ հատուկ նիստի ընթացքում։ Վարչապետը նաև նշեց, որ եթե կանոնները պահպանվեին, ապա հունիսի 3-ից դիմակների կրման պարտադրանքի արդյունքում այսօր պետք է նոր վարակման դեպքերի նվազում լիներ։ Եթե չկա այդ նվազումը, […]

̰
Վարչապետի պատվիրած ժամացույցը եկա՞վ. Աննա Հակոբյանին տարօրինակ պատմություն են պատմել

13:16 12.06.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր տաքսու մի վարորդ իմ ծանոթին այսպիսի պատմություն է պատմել. ինչ-որ մի երիտասարդ կին նստել է իր տաքսին և «զանգել» մի ինչ-որ տեղ ու մոտավորապես վարել այսպիսի խոսակցություն. «Մերի Նառան է վարչապետի աշխատակազմից: Վարչապետի պատվիրած ժամացույցը եկա՞վ: Հա՞, ինչ լավ […]

̰
Բուժհաստատությունները գերբեռնված են, 100 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է․ Փաշինյանը՝ ԱԺ-ին

13:15 12.06.2020

Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովին հայտնեց, որ արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարացնելու որոշումը կապված է նրա հետ, որ կորոնավիրուսային համաճարակը դեռ տարածվում է Հայաստանում։ Նա հիվանդացության որոշ թվեր և փաստեր ներկայացրեց․ հաստատված վարակումների թիվն անցել է 15 հազարը, 100 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, հիվանդանոցները գերբեռնված են, վերակենդանացման բաժանմունքների 239 մահճակալներից զբաղված […]

̰
Արտակարգ դրությունը երկարաձգելու որոշումը քննարկվում է ԱԺ-ում

13:14 12.06.2020

Ազգային ժողովում մեկնարկեց հատուկ նիստը, որի ժամանակ պետք է քննարկվի կառավարության այն որոշումը, որի համաձայն՝ մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարացվում է ևս 1 ամսով։ Ըստ այդմ՝ արտակարգ դրությունը շարունակվելու է մինչև հուլիսի կեսերը։ Նիստին ներկա է նաև կառավարության կազմը՝ համապատասխան որոշման հիմնավորումները ներկայացնելու համար։ Հիմնական զեկուցումը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

̰
ՄԻՊ աջակցությամբ քաղաքացուն վերադարձվել է իր ավտոմեքենան

13:00 12.06.2020

Քաղաքացին դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենան «Փորձաքննությունների ազգային բյուրոյից» իրեն վերադարձնելու նպատակով: Նա տեղեկացրել է, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենայով ենթարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարի: Հետաքննության մարմինը պատահարի վերաբերյալ նյութերը ուղարկել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ դատահետքաբանական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ իրականացնելու նպատակով, սակայն փորձաքննությունների իրականացման ժամկետների ձգձգումների պատճառով՝ […]

̰
Լինելու են ԲԿ-ներ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից. Արսեն Թորոսյան

12:28 12.06.2020

«Եթե դուք 10 մահճակալի մասին եք խոսում 2200 մահճակալից, կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է: Ոչ մի ամբիացիա չկա և չի կարող լինել: Ամբողջ առողջապահական համակարգն ի սկզբանե ներգրավված է  եղել այս պրոցեսում հատուկ սկզբունքով: Էդ սկզբունքները միշտ լինելու են: Այո, լինելու են բժշկական կենտրոններ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից կենտրոնական որոշումների շնորհիվ, հակահամաճարակային և […]

̰
Ինչո՞ւ են 82 տոկոսով թերակատարվել սոցիալական ոլորտի կապիտալ ծախսումները

12:10 12.06.2020

2019թ. պետբյուջեում սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով հատկացվել է ավելի քան 454 մլրդ դրամ, որը կազմում է պետբյուջեի 27 տոկոսը, իրականացվել են 16 ծրագրերի 100-ից ավելի միջոցառումներ: Ոլորտային ծախսերն առանձին-առանձին ԱԺ-ում առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՔԿ-ն հորդորում է հետամուտ լինել պարետի որոշումների պահանջների պատշաճ կատարմանը և ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին

11:59 12.06.2020

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ պարետի որոշումների պահանջները չկատարելու կապակցությամբ ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվում են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով: Հարուցված քրեական գործերով երկու անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որոնց նկատմամբ որպես խափանման […]

̰
Արտակարգ դրության 3-րդ երկարաձգումը. սահմանափակումներում կան որոշակի փոփոխություններ

11:52 12.06.2020

Արտակարգ դրությունը երկարացնելու նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ 3-րդ երկարաձգման ժամանակ որոշակի փոփոխություններ են կատարվել: Այս անգամ արտակարգ դրության ժամանակ կսահմանափակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորությունները, որ վերջինս հնարավորություն ունենա արգելանք չդնել կամ բռնագանձում չտարածել այն դրամական միջոցների վրա, որոնք տրամադրվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց՝ կորոնավիրուսի […]

̰
Պետք է հասկանանք նրանց նպատակն ու կապերը. վարչապետը՝ կորոնավիրուս չլինելու վերաբերյալ լուրեր տարածողների մասին

11:48 12.06.2020

Մինչ կառավարության արտահերթ նիստի օրակարգային մեկ հարցին անցնելը, վարչապետը նախ անդրադարձավ երկրում վարակի տարածմանն ու հակահամաճարակային կանոնների պահպանմանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ երբ թվերի որոշակի նվազում է լինում, հակահամաճարակային կանոնների մակարդակի կտրուկ նվազում է արձանագրվում, ինչը լուրջ խնդիր է: «ՀՀ քաղաքացիները պետք է հստակ արձանագրեն, որ նոր թվերն արտահայտում են, թե բոլորս ինչպես […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

11:40 12.06.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 11-ին ստորագրել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն […]

̰
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչև հուլիսի 13-ը

11:29 12.06.2020

Այսօր կառավարությունն արտահերթ նիստում որոշվեց Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել 30 օրով` մինչև 2020 թվականի հուլիսի 13-ի ժամը 17:00-ն, քանի որ արտակարգ դրություն հայտարարելու պատճառները վերացած չեն: Նախագիծն ընդունվեց միաձայն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մանրամասները կքննարկեն ԱԺ-ում անցկացվելիք հատուկ նիստի ժամանակ:

̰
̰
36-ամյա տղամարդու կողմից նախկին ընկերուհու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

10:37 12.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի 36-ամյա բնակչի կողմից դիտավորությամբ նախկին ընկերուհու առողջությանը ծանր վնաս պատճառելու և ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ Երևան քաղաքի 36-ամյա բնակիչը, 2020 թվականի մարտի 29-ին` ժամը 22:30-ի սահմաններում, իր բնակարան այցելելու և ընտանիքի անդամներին […]

̰
Եղվարդ-Աշտարակ մայրուղի. վարչապետը տեսանյութ է հրապարակել

09:54 12.06.2020

«Կառուցենք Հայաստանը նորովի»․ այս նշանաբանի ներքո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել ՀՀ տարածքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների վերաբերալ։ Տեսանյութում ներկայացվում են Եղվարդ-Աշտարակ մայրուղու վրա կատարվող աշխատանքները։ Մայրուղին, ամբողջությամբ շրջանցելով Երևանը, կթեթևացնի մայրաքաղաքի երթևեկության ծանրաբեռնվածությունը։

̰
Կորոնավիրուսից Ձեզ և Ձեր մտերիմներին պաշտպանելը դժվար չէ

09:44 12.06.2020

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեղեկատվական հոլովակ՝ կորոնավիրուսից պաշտպանության վերաբերյալ։ «Դու կարող ես պաշտպանել քեզ և քո մտերիմներին կորոնավիրուսային հիվանդությունից #ՊահպանիրԿանոնները #ԿրիրԴիմակ #ՓրկիրԿյանքեր»,-նշված է տեսանյութին կից։

̰
Վոլոչկովան «շպագատ» է նստել ձիու վրա

23:21 11.06.2020

Ռուս հայտնի բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան ցույց է տվել շպագատ` ձիու վրա: Աստղը Instagram-ի իր էջում կիսվել է նկարով: Լուսանկարի վրա Վոլոչկովան պատկերված է սև տաբատով և բորդո շապիկով: Վոլոչկովան գրառումը վերնագրել է «Շպագատ … ձիու վրա»: Գրառումը ստացել է ավելի քան 4000 հավանում, բայց աստղը սահմանափակել է մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը:   Посмотреть эту публикацию […]

̰
Կորոնավիրուսի հետևանքով գեյմերների թիվը կրկնակի ավելացել է

22:44 11.06.2020

Աշխարհում համարյա կրկնակի ավելացել է համակարգչային խաղերի օգտատերերի թիվը, հաղորդում է Yonhap գործակալությունը: 2020 թվականի սկզբից համակագչային խաղերի ակտիվ օգտատերերի թիվն ավելացել է նախորդ տարվա համեմատ 50 տոկոսով, որը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով: Մարդիկ սկսել են այդ խաղերով զբաղվել այնքան, որքան մինչև կարանտինը զբաղվում էին շաբաթ-կիրակի օրերին:  84 տոկոսով ավելացել է հեռախոսով խաղացողների թիվը: Տեսախաղերի […]

̰
Կանադացիները պարտավորվել են վերադարձնել համավարակի պատճառով իրենց վճարած նպաստները

21:59 11.06.2020

Շուրջ 190․000 Կանադայի բնակիչ, որոնք անօրեն ճանապարհով օգտվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու համար տրвող սոցիալական օգնությունից, պարտավորվում են վերադարձնել այդ նպաստները։ Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Կանադայի հարկային ծառայությանը։ Հաղորդվում է, որ մարտից հունիս ամիսներին իշխանությունը 2000-ական կանադական դոլար է տվել բոլոր այն բնակիչներին, որոնք համավարակի պատճառով զրկվել էին եկամտից։ Սակայն […]

̰
Թրամփն իր նախընտրական արշավները կվերկսվի ստրկության ավարտի օրը

21:15 11.06.2020

Այս հայտարարությանը նախորդել են օրեր շարունակ ռասսայական խտրականության դեմ կազմակերպվող ցույցերը, որոնց առիթ էր հանդիսացել Մինեապոլիսում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը։ 

̰
Արցախում 24 ժամով արգելվել է 3 տնտեսվարողի գործունեությունը

20:18 11.06.2020

Արցախի Հանրապետության պարետի որոշմամբ՝ սահմանված հակահամաճարակային կանոնները չպահպանելու պատճառով 24 ժամով արգելվել է 3 տնտեսվարողի գործունեությունը։ Այս մասին տեղեկացրին Արցախի տեղեկատվական շտաբից։ Դրանք են՝ ◾️«Աշխեն Դավիթի Դադայան» ԱՁ, ◾️«Թի Ֆուդ» ՍՊԸ, ◾️«Այցեքարտ» ՍՊԸ։  

̰
BACK_TO_TOP