11:59 14.06.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են առանց հատուկ թույլտվության /լիցենզիայի/ լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր: Մասնավորապես՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում […]
10:13 14.06.2020
ԱԱԾ աշխատակիցները գտնվում են ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Խմբակցության պատգամավորներն այս պահին այնտեղ են։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ ըստ իրենց տեղեկությունների՝ խուզարկությունների պատճառը 2017-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարտունու ԲՀԿ-ական թեկնածուներից մեկի հետ եղած ենթադրյալ ֆինանսական խնդիրներն են։ Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ այս պահին […]
23:28 13.06.2020
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան Ռուսաստանի հետ փակ սահմանները մինչև հուլիսի մեկը երկարացնելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին հայտնել են Աբխազիայի ղեկավարի մամուլի ծառայությունից, հայտնում է «Интерфакс»-ը: Արգելքը վերաբերում է օտարերկրացիներին ու քաղաքացիություն չունեցող անձանց: Աբխազիան Ռուսաստանի հետ սահմանը փակել է ապրիլի 9-ին: Մինչ այդ երկրում հաստատվել էր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Ընդհանուր թվով Աբխազիայում […]
23:23 13.06.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Օղակաձև զբոսայգու վերակառուցման մասին: «Սկսում ենք Օղակաձև զբոսայգու վերակառուցման ծրագիրը։ Այս փուլում կվերականգնվի և հանրությանը կվերադարձվի այգու 6-րդ գոտին՝ Լուսավորչի մայր տաճարի մոտից մինչև Վարդանանց փողոց։ Հետո՝ մնացածը, հերթականությամբ»,- գրել է Երևանի քաղաքապետը:
22:50 13.06.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հորդորելով ուսուցիչներին դուրս գալ փողոց: «Հազարավոր երեխաներ անպաշտպան փողոցներում են։ Մեկ վարակված ընտանիքից դուրս եկած երեխան կարող է վարակել տասնյակ այլ երեխաների, նրանք էլ՝ իրենց ծնողներին, պապերին, տատիկներին: Սա արդեն ազգային անվտանգության հարց է։ Ծնողներն ու ընտանիքները, փաստորեն, չեն գիտակցում, որ հիվանդանոցները […]
22:15 13.06.2020
Մարդկանց տեղաշարժին հետևելու գործում Ճապոնիայի իշխանություններն ավելի հեռուն են գնացել, քան շատ այլ երկրներ։ Առողջապահության նախարարության ներկայացրած հավելվածը հետևում է մարդկանց տեղաշարժին ու միմյանց մոտ գտնվելուն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Հավելվածը տեղադրվելու է բոլոր բաժանորդների հեռախոսների մեջ ու հետևելու է, թե ովքեր են 15 րոպեից ավելի երկար գտնվում միմյանցից 1 մետր հեռավորության վրա։ […]
22:00 13.06.2020
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1272 դեպք։ Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել։
19:59 13.06.2020
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին հունիս 13-ին պաշտոնապես նշում է իր ծննդյան օրը Վինձոր ամրոցում: Թագուհու համար կազմակերպել են ոչ մեծ տոնական միջոցառում: Այդ մասին գրում է Sky News- ը: Թագուհու համար ընդամենը 2 շաբաթում զորահանդես է կազմակերպվել: Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի սկզբից ի վեր այն Բրիտանիայում անցկացվող առաջին զորահանդեսն էր: Այս օրը սովորաբար հազարավոր մարդիկ […]
19:45 13.06.2020
Ավիաշինական և ավիացիոն ոլորտները ճգնաժամից հանելու համար Ֆրանսիայի իշխանությունները հատկացրել են 15 միլիարդ եվրո։ Այս գումարն ուղղվելու է այդ ընկերությունների վերականգնմանը և անգործ մնացած աշխատողների սոցիալական ապահովությանը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Կորոնավիրուսային համաճարակի և դրանով պայմանավորված տնտեսական արտակարգ դրության պայմաններում ավիաշինական արդյունաբերությունն ու ավիացիոն կազմակերպությունների աշխատանքն ամենաշատ տուժած ոլորտներից են։ Օգնությունը տարբերակված է […]
19:12 13.06.2020
Մարդկանց շուրջ 79 տոկոսը դուրս են գրվել կորոնավիրուսով հիվանդների բուժման համար մասնագիտացված հիվանդանոցներից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ պատմել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: Մարտին ՌԴ-ում սկսեցին տեղակայել և վերապրոֆիլավորել բուժհաստատությունները կորոնավիրուսային բժշկական հաստատությունների, որտեղ բուժում էին COVID-19-ով հիվանդներին. Գոլիկովան հստակեցրել է, որ այդ հաստատություններից դուրս են գրել պացիենտների 79 տոկոսին, փոխանցում է РИА «Новости»-ն: Ռուսաստանում […]
18:48 13.06.2020
Մինչ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի նվազում է արձանագրվում, դրա առանձին նահանգներում և մասնավորապես Տեխասում, նոր ալիք է սկսվում։ Նախորդ նմանատիպ գագաթնակետը Տեխասում գրանցվել էր մայիսի սկզբներին, երբ նահանգային վարչակազմը հայտնեց նահանգի հիվանդանոցներում 1888 հիվանդի առկայության մասին։ Texas Tribune-ը հայտնում է, որ այժմ նահանգային հիվանդանոցներում է՛լ ավելի շատ հիվանդ կա այս պահին՝ 2166 վարակակիր։ […]
18:00 13.06.2020
«Ես ուզում եմ արտահայտել իմ դիրքորոշումը գալիք ընտրությունների հետ կապված, որի դեպքում վրացիների հաղթանակը ավազակախմբերի և գլխավոր ավազակախմբի նկատմամբ այլընտրանք չունի: Մարտահրավերը շատ մեծ է, և, իհարկե, Իվանիշվիլին ոչինչ չի զիջի: Հետևաբար, ողջունում եմ բոլոր այն քայլերը, որոնք համակարգում են ընդդիմադիր խմբերի գործողությունները: Քանի որ առանց ուժերի միանալու դժվար է նման ռեժիմների դեմ գործել… այժմ […]
16:06 13.06.2020
ՀՀ Պարետի N 74 որոշմամբ նախատեսված անվտանգության կանոններին հետևելու և COVID 19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ ամենօրյա խիստ վերահսկողական աշխատանքները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: Նշենք, որ մարզերում և մայրաքաղաքում մշտադիտարկումները կատարվում են ինչպես տարբեր […]
15:56 13.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր: Մասնավորապես, պարենային անվտանգության ապահովման համատեքստում ներկայացվել է ցորենի ցանքատարածությունների ավելացմանն ու այդպիսով արտադրողականության բարձրացմանն ուղղված տնտեսական միջոցառման նախագիծը: Միջոցառումը նախատեսվում է իրականացնել կառավարության սուբսիդավորմամբ, մասնավոր հատվածի ներգրավմամբ գյուղացիական տնտեսություններին բարձր արտադրողականությամբ ցորենի որակյալ սերմացու առաջարկելու միջոցով: […]
15:32 13.06.2020
Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս Շահեն Մեղրյանի որդին՝ Զինավոր Մեղրյանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նվիրված Շահումյանի շրջանի անկման 28-ամյա տարելիցին: Նա գրել է, որ հունիսի 13-ին լրանում է Շահումյանի շրջանի անկման 28 տարին։ «Արդեն գրեթե երեք տասնամյակ է, ինչ մենք՝ շահումյանցիներս, ամեն օր արթնանում ենք հայրենի օջախ վերադառնալու, այնտեղ մեր նիստուկացը վերականգնելու, հանգչած […]
15:30 13.06.2020
Միացյալ Նահանգների նախագահի՝ տնտեսական հարցերով խորհրդական Լարրի Քիդլոուն ներդրողների հետ փակ օնլայն հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի երկրորդ ալիք չի լինելու։ Այս մասին հայտնի է դարձել Wall Street Journal-ին։ Խորհրդականը վստահեցրել է, որ հնարավոր են տեղային բռնկումներ, որոնք վերահսկողության տակլ են պահվելու։ Ինչ վերաբերում է ներկայում ԱՄՆ որոշ նահանգներում վարակի տարածման մեծ տեմպերին, […]
15:22 13.06.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 13-ին գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի և ոլորտի այլ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ և Խանապատ համայնքներում գործող տոհմային կայաններ: Հանրապետության նախագահը ծանոթացել է մասնավոր ու պետական հիմունքներով գործող անասնապահական տնտեսությունների պայմաններին, ծրագրերին և առկա խնդիրներին: Երկրի ղեկավարին ներկայացվել է, որ, չնայած նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժի սահմանափակումներին, […]
15:05 13.06.2020
Միացյալ Նահանգների դատախազությունը որոշել է հրապարակել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի ավելի ընդգրկուն տարբերակը։ Այդ զեկույցում դատախազը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ հետաքննության մասնամասները և եզրակացությունները։ Դատախազությունը նախկինում հրապարակել էր զեկույցի հակիրճ տարբերակը, իսկ ընդգրկուն տարբերակը քաղաքացիների տրամադրության տակ կհայտնվի մինչև հունիսի 19-ը։ Դրա արդյունքում մարդիկ մանրամասնություններով կտեղեկանան, թե ինչ է հաջողվել պարզել […]
14:35 13.06.2020
Միացյալ Նահանգների Այովա նահանգի ղեկավարը ստորագրել է օրենք, որի համաձայն՝ նահանգի ոստիկաններին արգելվում է ձերբակալությունների և այլ գործողությունների ընթացքում կիրառել խեղդող հնարքներ։ Այս մասին հայտնում է Gazeta-ն։ Ընդ որում՝ ոստիկանության բարեփոխումների շրջանակում արգելվել է նաև իշխանազանցության պատճառով աշխատանքից ազատված ոստիկանների վերադարձը համակարգ։ Նահանգապետը խոստացել է, որ այս ամենով ոստիկանական բարեփոխումները չեն ավարտվելու, և սպասվում են […]
14:20 13.06.2020
Հունիսի 13-ին ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն անցկացրեց շարային հրահանգավորում: Հրահանգավորմանը մասնակցում էին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, շտաբի, Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, կրթահամալիրի և ոստիկանության կենտրոնական վարչակազմի այլ ստորաբաժանումների ծառայողներ, որոնք պետք է ներգրավվեն արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանման նպատակով իրականացվող արտակարգ ռեժիմով ծառայությանը։ Ոստիկանության պետի տեղակալը անձնակազմին հրահանգեց […]
14:16 13.06.2020
Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրը նախարար Տոնոյանն այցելել է ազգային հերոսի անունը կրող մարտական բարձրադիր հենակետ, ծանոթացել դիտարկման հնարավորություններին, զինանձնակազմի հերթապահության պայմաններին, ինչպես նաև պարգևատրել ծառայության ընթացքում աչքի ընկած դիրքապահներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը այցի շրջանակում եղել է նաև այն զորամասերում, որտեղ շինարարական աշխատանքներ են իրականացվում, ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ, բարելավվում են զինծառայողների կենցաղային պայմանները, նորոգվում և կահավորվում են […]
14:05 13.06.2020
Հունիսի 12-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ կանադացի իր գործընկերոջ՝ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ: ԱԳ նախարարները քննարկեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն աշխարհում՝ ընդգծելով դրա հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության և միասնական ջանքերի գործադրման կարևորությունը: Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում նախարար Մնացականյանը բարձր […]
13:09 13.06.2020
ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել են տուն, նրա վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին NEWS.am-ին ասել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը: «Նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել են տուն, վիճակը շարունակում է մնալ ծանր, սակայն հաշվի առնելով որ վերակենդանացման սարքավորումները տանն էլ կան, նրան տուն […]
12:57 13.06.2020
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 31588 արձանագրություն, իսկ հունիսի 12-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է […]
12:48 13.06.2020
Պեկինի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել՝ 4 ախտանիշ և 45 անախտանիշ վարակակիրներով: Այդ մասին հայտնել է Պեկինի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի ղեկավարի տեղակալ Պան Սինյոն: «Կորոնավիրուսային նուկլեինաթթուների թեստեր արդեն ավել են շուկայի 1940 աշխատողների շրջանում, թեստը դրական է եղել 45-ի մոտ, բայց նրանք չեն ունեցել ախտանիշներ»,- ասել է նա: Իսկ […]
12:34 13.06.2020
Անցած 24 ժամվա ընթացքում Մոսկվայում կորոնավիրուսից ապաքինվել է 1534 մարդ, իսկ բուժվածների ընդհանուր թիվը 119 հազարից ավելի է: Այս մասին հայտարարել է ՌԴ մայրաքաղաքի սոցիալական զարգացման գծով քաղաքապետի տեղակալ Անաստասիա Ռակովան: Մայիսի 8-ին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարեց սահմանափակումների վերացման նոր փուլ անցնելու մասին: Դա կատարելու են մի քանի քայլով: Հունիսի 9-ից քաղաքը դադարեցրել է […]
12:22 13.06.2020
Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ ադրբեջանցիները կորոնավիրուսով վարակված հայաստանցի հիվանդների/կոնտակտավորների տվյալներ են հանրայնացրել: Խոսքը մոտ 3500 մարդու տվյալների մասին է: Այս տեղեկությունների իսկությունը ճշտելու համար, SHANTNEWS.am-ը կապ է հաստատել ՀՀ վարչապետի մամուլի խոսանկ Մանե Գևորգյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին աշխատանքներ է տանում՝ ճշտելու համար, թե ինչպես է դա տեղի ունեցել […]
11:59 13.06.2020
Հունիսի 12-ին՝ ժամը 21:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասի վերջնամասում քաղաքացին ընկել է գետը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ։ Փրկարարները Վանաձոր գետից դուրս են բերել Սարգիս Կ․-ին (ծնված 1995 թ․) և […]
11:53 13.06.2020
Անձնագրային ծառայություններն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները քաղաքացիներին չեն սպասարկելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ «Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ հունիսի 15-ից ևս անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես եւ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն գործի: Քաղաքացիներին […]