18:13 12.06.2020
«Ցանկացած քաղաքական որոշում Հայաստանում կայացնում է ժողովուրդը»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով կառավարության կազմը 100 տոկոսով փոխելու մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը: Մակունցն խոսել է նաև ընդդիմության այն պնդումների մասին, թե ընդդիմադիրների կողմից եղել են բազմաթիվ առաջարկներ, սակայն իշխանությունը անտեսել է դրանք: «Իմ […]
18:07 12.06.2020
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը պնդում է, որ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների դեմ բողոքները անտեղի են։ ԱԺ նիստի ժամանակ նա մանրամասնեց այս հարցը հավաքների իրավունքի վրա։ Նա նշեց, որ հավաքների ազատության իրավունքը սահմանափակելով իշխանությունը երաշխավորում է մարդու կյանքի իրավունքը։ Իսկ սահմանափակումները, ըստ պատգամավորի, արդար են, եթե կան անհրաժեշտ հիմքեր և համարժեք են։ […]
17:57 12.06.2020
Ադրբեջանի քաղաքացի, 1994թ․ ծնված Էլշան Ռասուլօղլի Ալիևն այսօր առավոտյան հատել է սահմանը և հայտնվել Հայաստանում։ Նա, դուրս գալով Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածք, 45 կմ քայլել է և հասել Դարանակ- Արեգունի գյուղերի միջև գտնվող ճամբարի տարածք։ Տեղեկությունը SHANTNEWS.am-ին հայտնեց Արեգունիի գյուղապետ Սոս Հովհաննիսյանը։ «Ճամբարի պահակը վաղ առավոտյան լսել է շների հաչոցը։ Դուրս է եկել և տեսել […]
17:51 12.06.2020
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նվիրված Մոնթեին: «28 տարի առաջ մեզնից հեռացավ մեր Մոնթեն: Մոնթեն այն բացառիկներից էր, ում միշտ հիշելիս միանգամից մտածում եմ, թե որքան ավելի լավ կլիներ մեր հայրենիքի վիճակը հիմա, եթե առ այսօր նա լիներ մեր կողքին ու ստանձներ առաջնորդություն խաղաղ կյանքի օրերին ևս: Կարծում […]
17:39 12.06.2020
Ռուսաստանի օրվա կապակցությամբ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի Նիկոլայ Պլատոնի Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այս նշանակալի օրը դարձել է իսկապես համաժողովրդական տոն, նոր Ռուսաստանի կայացման խորհրդանիշ՝ պետության, որի դիրքերը միջազգային ասպարեզում անշեղորեն ամրապնդվում են: […]
17:30 12.06.2020
Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովի նախագահ Հենրի Օխանաշվիլին կոչ է անում հասարակությանը զերծ մնալ հարսանիքներ, հոգեհացի արարողություններ, ծննդյան տոնակատարություններ և մկրտություններ անցկացնելուց: Նրա խոսքերով՝ 10 հոգուց ավելի հավաքվելու դեպքում ներկաներից յուրաքանչյուրի համար կկիրառվի 2000 լարի տուգանք, իսկ իրավաբանական անձինք կվճարեն 10 000 լարի տուգանք: Նման սոցիալական միջոցառումների անցկացման սահմանափակումն ուժի մեջ կլինի մինչև հուլիսի 15-ը: […]
17:21 12.06.2020
Արտակարգ դրության պայմաններում Հայաստանի իշխանությունը չարաշահել է մարդու իրավունքները սահմանափակելու հնարավորությունը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը՝ մատնանշելով մի շարք ոլորտներ։ Նա նախ՝ հիշատակեց, որ իշխանությունը խախտել է մարդկանց տեղեկացված լինելու իրավունքը՝ նախ՝ կոչ անելով դիմակ չկրել, ապա հակառակը։ Բացի դրանից՝ ըստ Սամսոնյանի, խախտվել է նաև մարդկանց անձնական տվյալների պաշտպանությունը, ինչպես […]
17:11 12.06.2020
Հունիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ազգությամբ ադրբեջանցի մեկ անձ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից: Վերջինիս մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ: Ներկայումս ընթանում են ապօրինի սահմանահատման բոլոր հանգամանքների պարզաբանման աշխատանքները:
17:07 12.06.2020
Արթուր Ջավադյանը հրաժեշտի ուղերձ է հղել ԿԲ նախագահի պաշտոնավորման ժամկետի ավարտի կապակցությամբ, հայտնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ. «Սիրելի հայրենակիցներ, հարգարժան գործընկերներ Ավարտվում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում իմ պաշտոնավարման 12 տարին, որոնք ուղեկցվել են մեր սիրելի թիմի հետ ամենօրյա բարձր պատասխանատու աշխատանքով: Հագեցված օրակարգով տարիների աշխատանք, որը շատ հաճախ […]
17:00 12.06.2020
Էստոնիայի կառավարությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխատանքը կորցրածներին ուղարկում է ելակ հավաքելու՝ աշխատելու գյուղատնտեսական ոլորտում, հաղորդում է Интерфакс-ը: Սոցիալական հարցերի և գյուղատնտեսության հարցերով նախարարությունները, ինչպես նաև գործազրկության հարցերով հիմնադրամը այդ նպատակով հատկացնում են 600 հազար եվրո: Այդ գումարը նպաստելու է, որպեսզի ելակ արտադրողները բարձր աշխատավարձ վճարեն աշխատակիցներին: Էստոնիայի իշխանությունները հաշվարկել են, որ ավելի քան 750 գործազուրկ […]
16:51 12.06.2020
Հայաստանում երեկ իրականացվել է 2297 թեստավորում, սակայն այդ թիվը մոտենում է Հայաստանի կարողությունների սահմանին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով թեստավորումների թվի մեծացման անհրաժեշտության մասին ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի հարցին։ Փաշինյանը նշեց, որ իրենք ցանկանում են մեծացնել թեստավորումների թիվը, սակայն դրա համար անհրաժեշտ սարքավորումները չկան, և ունենալով փող, Հայաստանը չի կարողանում […]
16:39 12.06.2020
Հայաստանի իշխանությունների մասին ապատեղեկատվությունը տարածվում է վստահության ճգնաժամ ստեղծելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով չհավատալ սուտ տեղեկություններին։ Փաշինյանն ասաց, որ եթե որևէ մեկը պնդի, որ ինքը՝ Փաշինյանը, հիմա փող է աշխատում իր աշխատավարձից բացի, ապա դա սուտ է լինելու, քանի որ նման բան չի կարող լինել։ «Ես դեռ […]
16:37 12.06.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հայկական պատվիրակությունը հայտարարություն է տարածել Եվրախորհրդարանի երեք պատգամավորների անընդունելի հայտարարության վերաբերյալ։ «Հայերեն տարբերակն ԱԺ կայքում հասանելի կլինի ավելի ուշ։ Այս հարցով մեր գործողություններն այսքանով չեն սահմանափակվելու»,- գրել է Եղոյանը:
16:30 12.06.2020
Փարիզի ոստիկանությունը բողոքի ակցիա է կազմակերպել Ելիսեյան դաշտերում՝ «Չկա ոստիկանություն, չկա խաղաղություն» կարգախոսով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Սկզբում իրավապահ մարմինների աշխատակիցներն ավտոմեքենաներով շրջապատել են Հաղթական կամարը: Մեքենաների վրա փակցված են եղել ծառայության ընթացքում վնասվածքներ ստացած ոստիկանների լուսանկարներ: Հետո ցուցարարները ոտքով քայլել են Ելիսեյան դաշտերով: Ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ մարդ: […]
16:23 12.06.2020
Ազգային ժողովի մոտից այսօր՝ հունիսի 12-ին բերման ենթարկված իրավաբանները ազատ են արձակվել։ Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: Նրանցից Ռոբերտ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ 4-ի նկատմամբ էլ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Ավելի վաղ հայտնել էինք՝ «Քաղաքացուն վերադարձնել խաղաղ ակցիաներ իրականացնելու ազատությունը» պահանջով այսօր Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացրել […]
16:18 12.06.2020
Առողջապահության նախարարության 2019թ. հատկացումները նախորդ տարվա համեմատ ավելացել են շուրջ 22 տոկոսով, գերատեսչությունը պետական բյուջեից օգտագործել է 97.6 մլրդ դրամ: Սա նախարարության ծախսերի ոչ լրիվ պատկերն է, որն այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ֆինանսների նախարարը: Իսկ Արսեն Թորոսյանն իր զեկույցում անդրադարձել է ոչ […]
16:17 12.06.2020
«Մարտական պատրաստության վիճակը, առկա խնդրահարույց հարցերն ու լուծման ուղիները» թեմայով, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, հունիսի 12-ին անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի հերթական հեռավար նիստը, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու համապատասխան ոլորտի պատասխանատու զինվորական պաշտոնյաներ: Ռազմական խորհրդի հեռավար նիստի ընթացքում […]
16:10 12.06.2020
Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունները քաղաքացիների թշնամին չեն, նրանք չպետք է պատերի տակով թաքուն պտտվեն։ Այսպիսի հայտարարություն այսօր Ազգային ժողովում արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հարցրին վերջին շրջանում ոստիկանության ուժային գործողությունների մասին։ Նա ասաց, որ դրանք ուժային կառույցներ են ու անհրաժեշտության դեպքում պետք է դիմեն ուժի կիրառման։ Փաշինյանի խոսքերով՝ դիմակ կրելը ուժ կիրառելու առիթ չէ, […]
15:47 12.06.2020
Ազգային ժողովում քննարկման օրակարգի վերաբերյալ հարցի պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև օգնություն տրամադրելուն և դրանից բխող խնդիրներին։ Նա ինքն իրեն հարց տվեց՝ ինչպե՞ս կառավարությունը նպաստեց կորոնավիրուսի տարածմանը։ Հարցին պատասխանելիս Փաշինյանը խոսեց հակաճգնաժամային 9-րդ ծրագրի մասին ու ասաց, որ դրանով 187 հազար մարդ օգնություն է ստացել։ Սակայն քանի որ այդ մարդկանց բանկային քարտերին չէին կարող […]
15:44 12.06.2020
Կառավարության առջև մեկ մարդու իրականացրած ակցիայի արդյունքում այդ մարդուն բերման են ենթարկել։ Նմանատիպ դեպք է եղել նաև այսօր Ազգային ժողովի դիմաց։ Այս մասին պատմելուց հետո ԱԺ նիստի ժամանակ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ արեց թույլ տալ մարդկանց իրականացնել խաղաղ հավաքներ, ցույցեր։ Մարուքյանի պնդմամբ՝ այլ երկրներում դա թույլ են տալիս, և կարելի է թույլ տալու դեպքում […]
15:41 12.06.2020
Վերջերս տեղի է ունեցել կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսք։ Այս մասին պատգամավորներից մեկն այսօր հիշեցրեց այն բանից հետո, երբ վարչապետը վստահեցրեց, որ զանգերին հետևելու համակարգը անվտանգ է ու պաշտպանված։ Բուն արտահոսքին անդրադառնալիս Նիկոլ Փաշինյանը հնարավոր համարեց, որ արտահոսքը եղել է այն բանի պատճառով, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք չեն հավատում, որ կորոնավիրուսից մարդիկ են մահացել, կամ […]
15:33 12.06.2020
Թբիլիսին թույլ չի տա փչացնել ռազմավարական հարաբերությունները Կիևի հետ նախկին նախագահ, Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի պատճառով: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին: «Ելնելով մեր ռազմավարական հարաբերությունից՝ թույլ չենք տա, որ մեր գործընկերությունը վտանգի ենթարկվի մեկ դատապարտված և հետախուզվող անձի (Սաակաշվիլի) պատճառով… Նույնիսկ, եթե նա որևէ պաշտոն չզբաղեցներ ու լիներ […]
15:30 12.06.2020
Ապրիլին 12 000 աշխատատեղ է կրճատվել: Այս մասին այսօր հայտնել է ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը: «Շատ հարկ վճարողներ չեն ազատել աշխատակիցներին, բայց ապրիլին տնտեսական գործունեության սահմանափակումների ամենաակտիվ ամիսն էր: Բիզնեսը չաշխատելով աշխատավարձի վճարման միջոցներ չեն հաշվարկվել և նշված աշխատակիցների մոտ զրոյական հարկման բազա է կիրառվել: Նման դեպքերի […]
15:26 12.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման հենց սկզբից կառավարությունն ունեցել է դրա դեմ պայքարելու ռազմավարություն։ Սկզբում դա սպառողական խուճապի կանխարգելումն էր, ինչը, ըստ Փաշինյանի, ստացվել է։ Նա, սակայն, ասաց, որ իրենց ամենամեծ խնդիրն այն է, որ չեն կարողացել ճիշտ սահմանը գտնել՝ ինչքա՞ն հանգստացնել մարդկանց և ինչքա՞ն, պայմանականորեն ասած, «խուճապ տարածել»։ Փաշինյանը բացատրեց, որ դրա […]
15:03 12.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ իրենց դեմ հիբրիդային պատերազմ է մղվում։ Նա այս պնդումն այսօր Ազգային ժողովում փաստարկեց մի պատմությամբ, որը ներկայացրել են իրեն։ Պատմություն է հետևյալն է․ Ինչ-որ կին նստում է տաքսի, զանգում է այլ բաժանորդի ու ասում է, թե ինքը վարչապետի աշխատակազմից է։ Հետո իր զրուցակցից հարցնում է՝ եկա՞վ վարչապետի համար նախատեսված […]
14:53 12.06.2020
Թեև երիտասարդների շրջանում նույնպես լինում են կորոնավիրուսային հիվանդության բարդացումներ ու մինչև իսկ ծայրահեղ ծանր վիճակ, բայց հիմնականում նրանց մոտ վարակը թեթև է անցնում։ Այս մասին պնդումը այսօր Ազգային ժողովում վերահաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ երիտասարդների հիմնական խնդիրը պետք է լինի չվարակվելով իրենց հարազատների համար հոգ տանելը։ «Էս դիմակ կրելը, ըստ էության, ի՞նչ է […]
14:47 12.06.2020
2020-ի հունվար-մայիս ամիսներին ՊԵԿ-ի կողմից իրականացված հավաքագրումները կազմել են 583.6 մլրդ դրամ, ինչը 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2.2 տոկոսով: Այս մասին այսօր` հունիսի 12-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը: «Սա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ հարկ վճարողերի և ֆիզիկական անձանց վերադարձվող […]
14:41 12.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ, իր խոսքերով, մամուլում տարածված այն հայտարարություններին, որ կորոնավիրուսից Հայաստանում ավելի շատ մարդ է մահացել, քան Ապրիլյան պատերազմի ընթացքում։ Նա ասաց, որ իրականում ԱՄՆ-ում էլ ավելի շատ մարդ է մահացել, քան Իրաքի և Քուվեյթի պատերազմների ընթացքում։ Փաշինյանի բնորոշմամբ՝ տարվա մեջ ցանկացած 4 օրում ավելի շատ մարդ է մահանում, քան Քառօրյա պատերազմի ընթացքում։ […]
14:31 12.06.2020
Ազգային ժողովում արտակարգ դրության ժամկետի երկարացման հարցին անդրադառնալիս ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը հարցրեց, թե որն է այն պահը, որից հետո հնարավոր է հանել արտակարգ դրությունը։ Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկարագրելով երկու սցենար։ Առաջին տարբերակն այն է, որ գտնվի պատվաստանյութ, ու սկսվեն զանգվածային պատվաստումներ։ Երկրորդը կլինի այն դեպքում, երբ հակահամաճարակային կանոնների պահպանման արդյունքում վարակման օրական […]
14:24 12.06.2020
Հայաստանում արտակարգ դրության սկզբնական շրջանում իրականացված լոքդաունը թույլ է տվել առողջապահական համակարգը վերազինել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ վիրուսային հիվանդությունների հիվանդանոցային տեղերը 5 անգամ ավելացրել են։ Փաշինյանը բացատրեց, որ հիմա առողջապահության համակարգը թեև «ճկռած», բայց կարողանում է դիմանալ օրական 500-600 վարակման դեպքերին։ Դա, ըստ Փաշինյանի, հնարավոր է այն բանի շնորհիվ, որ վարակվողների […]