17:10 11.06.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ, ըստ էության, ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը (դիմումների ներկայացման վերջնաժամկետն էր՝ 2020 թվականի հունիսի 10-ը): Միջոցառման շրջանակում Կոմիտեի կողմից ուսումնասիրվել են 51,328 հարկ վճարողների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ: Փետրվար և մարտ ամիսների հարկային հաշվարկների տվյալներով ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ (ունեին 2-100 […]
16:42 11.06.2020
«Ռոսպոտրեբնադզորը» Հայաստանին է հատկացրել 1500 թեստ կորոնավիրուսի հայտնաբերման համար, ինչպես նաև ախտորոշման համար անհրաժեշտ ռեագենտներ է հատկացվել Հայաստանի առողջապահության նախարարությանը անհատույց: Այս մասին առցանց ասուլիսում հայտնել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում նշանակալի դեր է խաղում ապրիլի 7-ից Հայաստանում գտնվող ռուսական նորագույն ժամանակակից ախտորոշման շարժական լաբորատորիան, որի […]
16:37 11.06.2020
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 28916 արձանագրություն, իսկ հունիսի 10-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է […]
16:30 11.06.2020
Թուրքիայի կառավարությունը հայտնել է, որ երկրում համաճարակը վերահսկողության տակ է գտնվում։
16:25 11.06.2020
Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի N 39-ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել։ «Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի […]
16:12 11.06.2020
Հայաստանում կգործարկվի խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգը: Նախագծին այսօր՝ հունիսի 11-ին, հավանություն տրվեց գործադիրի նիստում: Ծրագիրը նախատեսում է կառավարության աջակցությամբ իրականացնել հանրապետությունում առկա ԽԵԿ-ի համարակալում, հաշվառում, տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծում և տվյալների պահպանում: 2020-2023 թթ. ընթացքում պետական պատվերի հաշվին կհամարակալվի և կհաշվառվի հանրապետությունում առկա ավելի քան 1.5 մլն գլուխ ԽԵԿ, այդ թվում՝ […]
15:44 11.06.2020
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին արձագանքել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությանը և նշել, որ ենթադրում էին՝ Սահակաշվիլին կշարունակի միջամտել Վրաստանի ներքին քաղաքականությանը: Նրա խոսքերով՝ հարցի կապակցությամբ Վրաստանում Ուկրաինայի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ խորհրդատվությունների նպատակով: «Այդ մասին էինք զգուշացնում մեր ուկրաինացի գործընկերներին նրան բարձր պաշտոնի նշանակելիս: Մարդ, ում նկատմամբ Վրաստանը հետախուզում էր հայտարարել և մտադիր […]
15:35 11.06.2020
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկել է դառնալ իր խորհրդականը՝ բարեփոխումների գծով, բայց նա հրաժարվել է՝ հայտարարելով, որ դա «իր մակարդակը չէ»: Այդ մասին նա պատմել է «Украинская правда»-ին տված հարցազրույցի ժամանակ: «Մենք հանդիպել ենք, Սաակաշվիլին ասել է. «Ես ուզում եմ օգնել»: Մի քանի հանդիպում է եղել, նա […]
15:20 11.06.2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան գրառմամբ, արձագանքելով Թուրքիայի ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությանը, գրել էր. «Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժիշկ, բժշկեա՛ զանձն քո»»: ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվել են, թե չի՞ պատրաստվում Աստվածաշնչից այնպիսի մեջբերում անել, որ Չավուշօղլուն ստիպված լինի փորփրել Ղուրանը համապատասխան […]
15:02 11.06.2020
Բեռլինի գերմանական պետական օպերան համավարակով պայմանավորված հարկադիր դադարից հետո պատրաստվում է աշխատանքի վերսկսմանը։ Վերսկսումը նախատեսում են «Ռեյնի ոսկին» ստեղծագործությամբ, ելույթ ունենալու են ավտոկայանատեղիում։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Հաղորդվում է, որ ներկայացումը, որը պլանավորված է ներկայացնել ուրբաթ օրը, նախապատրաստած 5 ներկայացումներից միայն մեկն է ու կդառնա առաջինը, որ կհանձնեն հանդիսատեսի դատին։ «Մենք հիշեցինք, որ […]
14:50 11.06.2020
«Իսրայելում ՀՀ դեսպանություն բացելը կարող է վնասել Իրանի հետ հարաբերություններին»,- ԱԺ-ում լրագրողները նման հարց են ուղղել Զոհրաբ Մնացականյանին: Նա հիշեցրել է, որ Իրանի հետ հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են և շարունակվում են նաև այս շրջանում: «Շարունակվում է մշտական երկխոսությունը վարչապետի ու Իրանի նախագահի միջև մեր ծրագրերն առաջ տանելու նպատակով, մեր դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատում են […]
14:34 11.06.2020
Լրագրողներն այսօր ԱԺ-ում ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվել են, թե ինչ թվով վարակակիրներ կան արտաքին գերատեսչությունում: «Ընդհանուր առմամբ, մենք շատ վաղ շրջանում գնահատեցինք, թե ինչպես պետք է վերակազմակերպենք աշխատանքը նախարարությունում, առցանց աշխատանքը կազմակերպենք։ Առաջին շրջանում շատ ավելի մեծ ռեսուրս էր ներդրվում համավարակից բխող խնդիրներին առնչվելու։ Ամենամեծ խնդիրը քաղաքացիների վերադարձին վերաբերող հարցն էր, ինչ-որ նշաններ են նկատվում […]
14:29 11.06.2020
Թուրքիայում վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները 2023-ի հունիսին նախատեսված նախագահական և խորհրդարանական ընտրությունները իշխանությունների նախաձեռնությամբ ավելի շուտ անցկացնելու մասին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Այս խոսակցություններին առաջին անգամ անդրադարձել է Թուրքիայի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հերքելով վաղաժամ ընտրությունների գնալու մասին լուրերը։ «Արտահերթ ընտրությունների հարց չկա։ Ինչո՞ւ ընտրություն անենք։ […]
14:15 11.06.2020
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ներկայացրել է պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում՝ բջջային հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին նախագիծը: «Ըստ ներկայացված նախագծի՝ ամսական մեկ օգտատիրոջ կողմից միևնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ կարող է ներկայացվել […]
14:13 11.06.2020
Այսօր ԱԺ-ում լրագրողների հարցերին է պատասխանել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես նրան հարց է ուղղվել այն մասին, թե ինչպիսին են ՌԴ-ի հետ հարաբերությունները Լավրովի վերջին հայտարարությունից հետո, արդյոք հստակեցումների կարիք չի եղել: «Ունեցել ենք երեք հեռախոսազրույց, որը հրապարակվել է, միայն այդ հեռախոսազրույցներով չի իրականացվում հայ-ռուսական երկխոսությունը, հեռախոսազրույցը եղել է այս շրջանում, երբ հեռախոսային դիվանագիտությունը հիմնական […]
14:00 11.06.2020
Հունիսի 10-ին տեղի է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա. Թումանյանի հանդիպումն ԻԻՀ ԱԳՆ Կովկասի վարչության պետ Մ. Ֆաղանիի հետ: Այդ մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում: Դեսպան Թումանյանը Մ. Ֆաղանիին տեղեկություններ է ներկայացրել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության առջև հունիսի 9-ին տեղի ունեցած բողոքի հավաքի մասին: Մ. Ֆաղանին, նշելով Թել Ավիվում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ […]
13:51 11.06.2020
Հունիսի 11-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, 45-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 201 բնակիչ։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 758 քաղաքացի, նրանցից 118-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ […]
13:22 11.06.2020
Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին … Այսպես էր վերնագրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր տեսաուղերձը։ Նախարարը խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարում թույլ տված հնարավոր սխալների ու հապաղումների մասին, անդրադարձել առաջիկա անելիքներին։ Նա նշել է, անցած գրեթե 4 ամիսները ու հիվանդության դեմ պայքարը թույլ են տվել հասկանալ տարածման տեմպերը, թե որքան վարակիչ է […]
13:20 11.06.2020
Ուկրաինային նախագահի գրասենյակը լուսանկար է հրապարակել, որտեղ Զելենսկին սրճարանում սուրճ է խմում՝ չնայած այդ օրերին փակ տարածքում նման ծառայությունների մատուցումը դեռ արգելված էր։
13:14 11.06.2020
Իտալական Բերգամո քաղաքի դատախազները, որոնք հետազոտում են համավարակի զարգացումն ու կորոնավիրուսի տարածման ընթացքում իշխանության ձեռնարկած քայլերը, լսելու են նաև երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի ցուցմունքը։ Այդ մասին հայտնել է ANSA-ն։ Կոնտեն լրագրողների հետ զրույցում ասել է․ «Ես հարցերին կպատասխանեմ ուրբաթ և կպատմեմ այն բոլոր փաստերը, որոնք գիտեմ։ Դա իմ պարտքն է»։ Հաղորդվում է, որ սա հետաքննություն […]
13:02 11.06.2020
Ըստ իսպանական El Pais թերթի՝ երեկույթին մասնակցել է 27 մարդ, այնինչ Կորդովայում հավաքներ թույլատրվում են առավելագույնը 15 մասնակիցներով։
12:57 11.06.2020
ՀՀ պետական բյուջեից բյուջետային վարկ կտրամադրվի Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման համար: Այս մասին որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվել են 2014թ. դեկտեմբերի 20-ին համագործակցության մասին և 2015թ. փետրվարի 5-ին վարկի տրամադրման մասին համաձայնագրերը: Խոսքը 300 միլիոն ԱՄՆ դոլարի […]
12:55 11.06.2020
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր երկրի իշխանությունները չեն նկատել կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թվի աճ, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: Այդ մասին հայտնում է Fox Business-ը: «Այն, ինչ կարող եմ ասել ձեզ, այն է, որ այս պահի դրությամբ մենք չենք տեսնում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թվի աճ բողոքի առաջին […]
12:50 11.06.2020
Երևանի քաղաքապետարանի վարչական երկու շենքերի «Մեկ պատուհան» գրասենյակները շարունակում են ընդունել քաղաքացիներին՝ պահպանելով պարետատան սահմանած կանոնները: Սոցիալական հեռավորություն պահելու նպատակով գրասենյակի մուտքի մոտ արվել են հատուկ գծանշումներ, քաղաքացիները պարտադիր կերպով ջերմաչափվում են, իրականացվում են ախտահանման աշխատանքներ:
12:40 11.06.2020
Որոշ հարևան պետություններ իրենց դեսպանատներում նույնքան գումար են ծախսում հակահայ քաղաքականության համար, որքան մեր պետությունը տրամադրում է բոլոր դեսպանատներին միասին. հարցն այսօր խորհրդարանում բարձրացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը՝ դիմելով ՀՀ արտաքին գործերի նախարարին: Նա այսօր մասնակցում է 2019թ. բյուջեի քննարկումներին, որն ընթանում է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ համատեղ: Մանրամասները՝ տեսանյութում:
12:38 11.06.2020
Կառավարությունն առաջարկում է Վճռաբեկ դատարանի վարչական և քրեական գործերի քննության ընթացակարգում ներմուծել գրավոր ընթացակարգի հնարավորությունը: Նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում և արժանացել դրական եզրակացության: Գործադիրը կարծում է, որ նախագիծն արդյունավետ կլինի նաև կորոնավիրուսի պայմաններում դատարանի աշխատանքի տեսանկյունից:
12:34 11.06.2020
Կարծում եմ, որ մեր պարետատատն որոշումների շրջանակում պետք է խստացվեն կանոնների պահպանման վերահսկողությունը՝ սկսած սովորական քաղաքացիներից, վերջացրած տնտեսվարող սուբյեկտներով: Այս տեսակետը կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Եթե կարիք լինի, նաև որոշումներ փոխենք՝ ըստ իրավիճակի»,- ասաց Թորոսյանը: Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նպատակադրումն ու ռազմավարությունը հետևյալն է՝ անընդհատ խստացնել և […]
12:28 11.06.2020
Երեկ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է 566-ի: Այս մասին կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարը: «Սա բացարձակ թվով, իհարկե, նշանակալի աճ է, բայց պետք է փաստենք նաև, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես այդքան տոկոսով մեծ եղել: Արվել է 2233 թեստ՝ նախորդ օրվա 1751-ի փոխարեն: Ցավոք պետք է նշեմ, որ ունենք 18 մահվան […]
12:25 11.06.2020
Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ԵԿՄ վարչության և ԵԿՄ բոլոր անդամներին զերծ մնալ այնպիսի հրապարակային հայտարարություններից, որոնք չեն արտահայտում ԵԿՄ դիրքորոշումը: Ներկայացնենք Սասուն Միքայելյանի հայտարարությունը․ «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ երկրապահներ, ազատամարտիկներ, ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը ստեղծվել է պատերազմի բովում, ստեղծվել է, որպեսզի պաշտպանի մեր երկրի սահմանները, մեր պետականությունը, մեր պետության […]