TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՄԱԿ-ի կանոնադրության 75-ամյակին նվիրված առցանց ֆորումին

12:00 11.06.2020

Հունիսի 10-ին տեղի ունեցավ Փոքր պետությունների ֆորումի նախագահող Սինգապուրի, ՄԱԿ Ավագների խորհրդի և ՄԱԿ 75-ամյակի հարցերով գլխավոր քարտուղարի խորհրդականի գրասենյակի կողմից կազմակերպված  «ՄԱԿ-ի կանոնադրության 75-ամյակ. Բազմակողմանիությունը  մասնատված աշխարհում» խորագրով բարձր մակարդակի առցանց ֆորումը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանը, ՄԱԿ ԳԱ նախագահ Մուհամմադ Թիջջիանի Բանդեն, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Ավագների […]

̰
Արթուր Ջավադյանը կշարունակի ներգրավված մնալ մեր ընդհանուր գործերին. Փաշինյան

11:56 11.06.2020

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ում պաշտոնավարումն ավարտվում է այսօր, կշարունակի ներգրավված մնալ պետական համակարգի աշխատանքներում: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով Արթուր Ջավադյանին ԿԲ-ում գործունեության համար: «Դրանք բավականին բուռն տարիներ են եղել, և այս ընթացքում Հայաստանի ԿԲ-ն իրեն դրսևորել է որպես գործունակ կառույց՝ ապահովելով ֆինանսական համակարգի ու գների կայունությունը Հայաստանում: […]

̰
Մահացած պացիենտներից ամենաերիտասարդը եղել է 58 տարեկան, ամենատարեցը՝ 86

11:15 11.06.2020

Հունիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14669 դեպք, որոնցից 5446-ն` առողջացած, 245-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8876 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 75389 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 566 նոր դեպք և 240 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
Կառավարության նիստ

11:00 11.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 11-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 42 հարց, որից 36-ը՝ չզեկուցվող, ևս 1-ը՝ գաղտնի: Օրակարգում ընդգրկված են մասնավորապես «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ […]

̰
Մեր նպատակը համավարակի պայմաններում համակեցության կանոնների պահպանման նոր կուլտուրա ձևավորելն է․ վարչապետ

10:54 11.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեր նպատակը որևէ մեկին պատժելը չէ, մեր նպատակը համավարակի պայմաններում համակեցության կանոնների պահպանման նոր կուլտուրա ձևավորելն է: Դրա համար կարող են կիրառվել նաև պատժիչ գործողություններ»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2662040780782967?__xts__[0]=68.ARDkqzz01TUi3C8KHVZfmsZKnaTvrpkR3ymRfFkG0KG2zRjzORV77hs4yVE0xd21yxiyU9oRspUL1TJiIsTtrIagjRi5vmuig78-Syy1g07V3h-5antk4B-swYwLLTvpFeR7tARU6sigDUmkCDfB7kJE7kUk_OTc2YKuNSwJMv5i-iDU00wwjN8OsRWg7jneBtIs4iRBzS7VRsRPnsTB3IEef5GOK4Us3rG2dBD4eIaKaUhg8efyOimvMyNBH_TydbEzkL2abV10xchGz2p4c4mhKyvM7LSBce43ebB8gNZhzbjIgSsequPQFmNrvXUYqKOlDwQtpxxc6ZTCMVMhjyDuLvRmGBGqpuN055kl71tM0U8mZRj9f_OQuiYtizvbSmOdpCyf9ByxJctjTuvd-SJr3biV_4QRFHfwNo_yBiFyjhyOv2Ns04s-z_uNBaYcfL-uxe6mmFKlajWeDCS2OnJAqSpKycv9gJiXM9yuw10xUWQT_FC15ixIKly7EjmzUZ75f2hT&__tn__=-R

̰
Մոբայլ վնասաբեր ծրագրերը շատ ավելի քիչ են գրոհում հայաստանցի օգտատերերին

10:41 11.06.2020

Հայաստանում 2020-ի հունվար-մարտին վնասաբեր ծրագրերի գրոհների բախվել է մոբայլ սարքերի օգտատերերի 1,33%-ը։ Վրաստանի օգտատերերի շրջանում այդ ցուցանիշը կազմել է 1,58%, իսկ Ադրբեջանում այդ վնասաբեր ծրագրերը գրոհել են մոբայլ սարքերի օգտատերերի 2,68%-ին։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։ 2019-ի առաջին եռամսյակում Հայաստանում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 2,16%-ն այն դեպքում, երբ Վրաստանում նման […]

̰
ԱՄՆ-ում կոնֆեդերատի արձանի տապալման ժամանակ ցուցարար է վիրավորվել

10:20 11.06.2020

Վիրջինիա նահանգի Փորթսմութ քաղաքում ցուցարարները պղծել են կոնֆեդերատներին նվիրված հուշարձանը, տապալել են արձաններից մեկը:

̰
Հայտնի է՝ կորոնավիրուսի դեմ ում դիմադրողականությունն է բարձր

23:51 10.06.2020

Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա  Պոպովան հայտարարել է, որ ամենաուժեղ դիմադրողականությունը կորոնավիրուսի դեմ ունեն երեխաները, հաղորդում է ТАСС-ը:  Նա նշել է, որ հետազոտված երեխաների 20 տոկոսի մոտ հայտնաբերվել են հակամարմիններ: Նշենք, որ ՌԴ-ում մարտից մինչ այժմ հայտնաբերվել է 493.000 վարակակիր, մահացել է 6141  հիվանդ:  

̰
Բեյոնսեն 80 մլն ֆունտ սթեռլինգով պայմանագիր կկնքի Disney-ի հետ

23:21 10.06.2020

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն պատրաստվում է Disney-ի հետ պայմանագիր կնքել շատ տպավորիչ մի գումարով՝ 80 մլն ֆունտ սթեռլինգով, գրում է The Sun-ը: Disney-ի ղեկավարությունը գոհ է Բեյոնսեի հետ համագործակցությունից: Երգչուհին  կատարել է «Առյուծ արքա»  մուտֆիլմում Նալայի դերը, բացի այդ, նաև երգել է մուլտֆիլմի սաունդթրեկը: Մուլտֆիլմի էկրան բարձրանալուց հետո երգչուհուն առաջարկել են հսկայական գումարով պայմանագիր: Բացի այդ, […]

̰
ԱՄՆ Էշվիլ քաղաքում բողոքի ակցիաները հասել են հուշարձաններին

21:14 10.06.2020

Ամերիկյան Էշվիլ քաղաքի իշխանությունները միաձայն որոշել են երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաների համատեքստում տապալել Համադաշնությանը նվիրված բոլոր հուշարձանները, գրում WLOS հեռուստաընկերությունը: Մի խումբ քաղաքացիներ համարել են, որ այդ հուշարձանները սպիտակամորթների առավելության և ռասիզմի խորհրդանիշն են, մեկ այլ խումբ էլ կողմ է եղել դրանք պահպանելուն՝ որպես  պատմության խորհրդանիշներ: Քաղաքային խորհուրդը միաձայն որոշել է տապալել դրանք: Կտապալվեն, […]

̰
Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 801-ով

20:26 10.06.2020

Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 801- ով՝ հասնելով 51 .000-ի, գրում է երկրի առողջապահության նախարարությունը: Երկրում 659 .000 թեստ է արվել: Մահացել է 288 հիվանդ, առողջացել՝ 25.000-ը: Հիշեցնենք՝  2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին, որի հարուցիչը SARS-CoV-2 կորոնավիրուսն էր: Մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսի համավարակ: .

̰
Փոխհրաձգություն Ստոկհոլմի առևտրի կենտրոնում

20:10 10.06.2020

Ստոկհոլմի Kista Galleria առևտրի կենտրոնում փոխհրաձգություն է կատարվել ոստիկանների հետ, ոսկերչական խանութը թալանելու փորձի ժամանակ, գրում է Aftonbladet պարբերականը: Կենտրոնի տարածքն այժմ ազատված է, իսկ մուտքը՝ արգելափակված ոստիկանների կողմից: Առևտրի կենտրոնի տեսախցիկները նկարահանել են 3 հանցագործի: Դեռ պարզ չէ՝ կա՞ն արդյոք վիրավորներ: Ոստիկանները փնտրում են 2 հանցագործի, ովքեր հասցրել են փախչել դեպքի վայրից: Առևտրի կենտրոնում, […]

̰
Մաքսատուն-վարչություններում պահպանվում է սոցիալական հեռավորությունը. ՊԵԿ

19:27 10.06.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ բոլոր մաքսատներում, այդ թվում՝ Երևանում տեղակայված Արևմտյան և Արարատյան մաքսատուն-վարչություններում խստորեն պահպանվում են ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնները: Քաղաքացիների անվտանգ սպասարկումն ապահովելու նպատակով մաքսատուն-վարչություններում կատարվել են գծանշումներ` պահպանելով ինչպես այցելուների, այնպես էլ աշխատակիցների միջև սոցիալական հեռավորությունը: Վարչական շենքերը պարբերաբար ախտահանվում են, տեղադրված են ձեռքերն ախտահանող նյութեր, ինչպես նաև […]

̰
ՀԲ-ն մեկ տարի ժամկետով չեղարկում է ՀՀ-ին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան 1.7% տոկոսադրույքը

19:22 10.06.2020

Հաշվի առնելով աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020 թվականին տնտեսական իրավիճակի վատթարացման վերաբերյալ կանխատեսումները՝ միջազգային ֆինանսական կառույցները փորձում են հնարավորինս աջակցել անդամ-պետություններին հաղթահարելու համավարակի հետևանքները: Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի արդյունքում Զարգացման միջազգային ընկերակցության կողմից Հայաստանին տրամադրված մի շարք վարկերի գծով գործող հավելյալ տոկոսադրույքի (տարեկան 1.7% դրույքաչափով) կիրառման մասին նախկինում […]

̰
Դիմակ կրել առողջությունը պահպանելո՞ւ, թե՞ չտուգանվելու համար

19:16 10.06.2020

Ի՞նչ են անում մարդիկ առողջ լինելու և չտուգանվելու համար։ «Հորիզոնի» նկարահանող խումբը կրկին շրջել է մայրաքաղաքում։ Տեսախցիկը տեսնելուն պես բազմաթիվ քաղաքացիներ դրել են դիմակներն ու  խոսել դիմակով լինելու անհրաժեշտության մասին, իսկ մշտական կրողները՝ չկրողների անտարբերության մասին։ Տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

̰
ՌԴ-ն ցանկանում է վրացիների մոտ ստեղծել վտանգի զգացողություն. Զաքարեիշվիլի

19:06 10.06.2020

«Ռուսաստանի նկատմամբ որևէ բացառություն չանելը ես համարում եմ սկզբունքային ու կարևոր քայլ, քանի որ այն թշնամական երկիր է»,- «Ռեզոնանսիին» տված հարցազրույցում ասել է կոնֆլիկտաբան, Վրաստանի՝ Հաշտեցման հարցերով նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին` գնահատելով ՌԴ-ի` Լուգարի անվան լաբորատորիա միայնակ մուտք գործելու պահանջները: «Սա վերջնագիր է: Կարելի է կոպիտ չպատասխանել, բայց պետք է հստակ ասվի, որ մենք պատրաստ […]

̰
ՍԱՏՄ-ն 72 ժամով կասեցրել է ռեստորանային 3 համալիրի գործունեությունը

18:54 10.06.2020

ՀՀ պարետի N63 որոշման հստակ պահանջ է՝ հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբ միջոցառումների անցկացումը: Դա նշանակում է, որևէ հանրային սննդի կետերում չի կարող կազմակերպվել խնջույքի կամ այլ հավաքի որևէ տեսակ՝ հարսանիք, կնունք, ծնունդ, հանդիպում և այլն, որտեղ մարդկանց քանակը 5-ից ավելի է: ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իրեն վերապահված լիազորությունների […]

̰
Մեղադրանք է առաջադրվել 4 անձի. հանցագործությամբ պատճառված 255.824.768 դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

18:47 10.06.2020

Երևան քաղաքում ճանապարհային գծանշման, ճանապարհային նշանների տեղադրման և լուսաազդանշանների պահպանման ծառայությունների գնման գործընթացում և հիշյալ ծառայությունների վերաբերյալ կնքված պայմանագրերի կատարման ընթացքում չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ […]

̰
Վերահսկողական միջոցառումներ են իրականացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

18:38 10.06.2020

Հունիսի 10-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ է իրականացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ պարետի կողմից տրված ցուցումներին հետևելու և անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։ Իրականացված գործառույթների և մշտադիտարկման ընթացքում հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ և թերություններ։ Հիմնական խախտումները հետևյալն են՝ միկրոավտոբուսի […]

̰
Ուկրաինան երբևէ ցանկություն չի հայտնել՝ կիսելու մեր ուրախությունը. Պեսկովը՝ Հաղթանակի շքերթին Զելենսկուն չհրավիրելու մասին

18:22 10.06.2020

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե ինչու չեն հրավիրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին: Այս մասին գրում է Газеты.Ru-ն: Պեսկովի խոսքով՝ Ուկրաինան դե ֆակտո ԱՊՀ անդամ չէ և ոչ մի անգամ ցանկություն չի ցուցաբերել կիսելու տոնի ուրախությունը: «Շեշտադրումն արվում է ԱՊՀ պետությունների պաշտոնական ներկայացուցիչներին հրավեր ուղարկելու վրա: […]

̰
Կորոնավիրուսի ցուցանիշները Հայաստանում կրկին կայունացման և թույլ նախնական նախանշաններ են ցույց տալիս. վարչապետ

18:20 10.06.2020

Նոր տեսակի կորոնավիրուսի ցուցանիշները Հայաստանում կրկին կայունացման և թույլ նախնական նախանշաններ են ցույց տալիս: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում: «Իհարկե, մենք վերջնականորեն չենք կարող արձանագրել, որ մեզ մոտ իրավիճակը կայունացել է, բայց այդպիսի առաջին նախանշանները կան: Իհարկե, կայունացումը տեղի է ունենում բավական բարդ նշաձողի վրա: Մենք երեկ 428 […]

̰
Ուղևորներն ու վարորդը չեն պահպանում սահմանված կանոնները. վարչապետը լուսանկար է հրապարակել

18:10 10.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից արել է հետևյալ գրառումը. «Ուղևորներն ու վարորդը չեն պահպանում սահմանված կանոնները: Հարգելիներս, այդ կանոնների պահպանումը բխում է ձեր շահերից, հետևեք դրանց»:

̰
10 քրգործ՝ Գեղարքունիքի մարզում համայնքային սեփականության անշարժ գույքի վարձակալության ապօրինի գործընթացներով. վերականգնվել է 18 մլն դրամ

17:55 10.06.2020

Շարունակվում են ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ հանրապետության համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալման ապօրինի գործընթացների բացահայտման և քրեաիրավական գնահատականներ տալու, դրանց շրջանակներում համայնքներին հասցված վնասների վերականգման և վարձակալության պայմանագրերի լուծման գործընթացները: Մասնավորապես, ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի […]

̰
Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ. Թեհմինա Վարդանյանը դուրս է գալիս «Հանրապետություն» կուսակցությունից

17:53 10.06.2020

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հայտարարել է «Հանրապետություն» կուսակցությունից դուրս գալու մասին: Նա ֆեյսբուքյան էջում գրել է հետևյալը. «Այսօրվանից դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում: Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ: Կուսակցական գործունեությունս ինձ տվել է մեծ փորձ, քաղաքական հստակ դիրքորոշում՝ պայքարել հանուն արդարության և սկզբունքների: Շնորհակալ եմ: Ցանկացած հարաբերության մեջ գլխավորն ազնվությունն […]

̰
Ալկոհոլի տարայի վրա պետք է նշվի դրա վնասակար ազդեցության մասին․ նախագիծ

17:50 10.06.2020

Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր ներկայացվեց իմքայլական պատգամավորների մշակած նախագիծը, որի համաձայն կարգավորվում են ալկոհոլային խմիչքների գովազդների վերաբերյալ նոր կարգավորումներ։ Մասնավորապես, ըստ նախագծի, ալկոհոլի տարայի վրա պետք է նշվի դրա վնասակար ազդեցության մասին։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից իրականացված և 2019 թվականին հրապարակված վերլուծությունը փաստում է, որ Հայաստանում ալկոհոլի օգտագործման ծավալներն աստիճանաբար […]

̰
Ձևավորվել է Արցախ-Կիպրոս բարեկամության շրջանակը

17:45 10.06.2020

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 10-ին ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ «Արցախ-Կիպրոս» բարեկամության շրջանակ ձևավորելու նպատակով: Խորհրդակցությանը հրավիրվել է նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը: Արցախի ԱԺ նախագահը, բացելով խորհրդակցությունը, նշել է, մարտի 6-ին Կիպրոսում հայտարարվել է Արցախի հետ բարեկամության շրջանակ ստեղծելու մասին: Շրջանակին անդամակցում են […]

̰
«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը ստացել է դրական եզրակացություն

17:40 10.06.2020

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նախագծին հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Եթե նախագիծը 2 ընթերցմամբ ընդունվի մինչև հուլիսի 20-ը, հանրային մուլտիպլեքսի մրցույթը կհայտարարվի սեպտեմբերի 20-ին:

̰
Տարբեր շերտեր՝ տարբեր վարքագիծ. Աղասի Թադևոսյանը կորոնավիրուսի դեմ պայքարում հասարակության արձագանքի մասին

17:36 10.06.2020

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանն այսօր տեղի ունեցած հեռավար քննարկման ժամանակ հայտնել է, որ մասամբ է կիսում այն տեսակետները, թե քաղաքացիները բավականաչափ կարգապահ չեն, և ստեղծված իրավիճակը ձևավորվել է քաղաքացիների անկարգապահությունից: «Հասարակությունը միազանգված չէ, այն բազմաթիվ շերտերից է կազմված: Տարբեր շերտեր ունենում էին տարբեր վարքագիծ: Վարքագիծն արմատականորեն փոխվում է, եթե փոխվում են կառավարության կառավարելու գործիքները կամ […]

̰
Այս տարին բավական դժվար կլինի, պատրաստվում ենք կորոնավիրուսի երկրորդ ալիքին. Գախարիա

17:30 10.06.2020

«Բոլորը պետք է հասկանան, որ այս տարին բավական դժվար կլինի կորոնավիրուսային համաճարակի պատճառով»,- ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Նիկոզի գյուղի ֆերմերների հետ հանդիպմանը: «Մենք պետք է հասկանանք, որ այս տարի բավականին դժվար է լինելու: Չնայած մենք կառավարում ենք համաճարակը, միևնույն է՝ կանգնած ենք մեծ ռիսկերի առջև: Մենք կառավարում ենք համաճարակը տարածման արագության ու աշխարհագրության […]

̰
Գերմանիայում կարող է կրճատվել ամերիկյան զորակազմը

17:25 10.06.2020

ԱՄՆ-ն քննարկում է Գերմանիայում ամերիկյան զորակազմի թվաքանակը նվազեցնելու հարցը: Այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը: Սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ: Ավելի վաղ՝ հունիսի 5-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է մինչև սեպտեմբեր 9-ը, 5 հազարով նվազեցնել Գերմանիայում գտնվող ամերիկյան զորակազմը: Այժմ Գերմանիայում գտնվում է ամերիկացի 34, 500 զինվորական: Ամերիկյան կողմը […]

̰
BACK_TO_TOP