12:57 11.06.2020
ՀՀ պետական բյուջեից բյուջետային վարկ կտրամադրվի Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման համար: Այս մասին որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
«Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվել են 2014թ. դեկտեմբերի 20-ին համագործակցության մասին և 2015թ. փետրվարի 5-ին վարկի տրամադրման մասին համաձայնագրերը: Խոսքը 300 միլիոն ԱՄՆ դոլարի մասին է, որից 270 միլիոն ԱՄՆ դոլարը վարկ է և 30 միլիոն ԱՄՆ դոլարը՝ դրամաշնորհ:
«Արդեն 2018-ի դեկտեմբերից վարկի երկարաձգման համար սկսվել են բանակցություններ: Մենք ժամկետի երկարացման որոշակի խնդիր ունենք, հնարավոր չի եղել ծախսել առկա վարկային գումարը: Այս պահի մնացորդը 107 միլիոն դոլար է: Աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար մենք նպատակահարմար ենք համարում Հայաստանի սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել:
Ծրագիրն ավարտին հասցնելու համար առաջարկվում է պատվիրատուին 2020-2022 թվականների ընթացքում բյուջեից տրամադրել 62,3 միլիարդ դրամի գումարի չափով բյուջետային վարկ, որից 2020-ին 18,7 միլիարդ դրամ, 2021-ին՝ 31,5 մլրդ դրամ և 2022 թվականին՝ 13 մլրդ դրամ:
Նախատեսվում է, որ ֆինանսների նախարարությունը կթողարկի լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր: Բյուջետային վարկը կտրամադրվի այնպիսի պայմաններով, որն առնվազն չի գերազանցի ռուսական վարկի դեպքում հայկական ատոմակայանի կողմից վարկային միջոցների մարման և սպասարկման համար նախատեսված դրամական հոսքերը»,- ասաց Պապիկյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ մինչև այժմ գոյություն ունեցած վարկը իր չափերով և պայմաններով այնքան էլ հարմար չէ ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար:
«Մենք հրաժարվում ենք այդ վարկի մի մասից, և դրա փոխարեն ներգրավում են ներքին աղբյուրներից միջոցներ»,- ասաց Փաշինյանը:
15:20 18.07.2025
Խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի հաբեր․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Ոսկեվազ գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդը Արմավիրի մարզի Դողս գյուղի 50-ամյա բնակչից ձեռք է բերում, օգտագործում և իրացնում է «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Տվյալը ստուգելու ընթացքում նաև ստացվեց տեղեկություն, որ այս գործընթացին օժանդակում են 50-ամյա տղամարդու քույրն ու նրա որդին: Դողս գյուղում դարանակալման ժամանակ Աշտարակի ոստիկանները նկատել են, […] ...
15:11 18.07.2025
ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի մշակումը․ Էստոնիայի ԱԳ նախարարԵվրամիությունը (ԵՄ) չի պլանավորում բավարարվել Ռուսաստանի դեմ «կիսատ քայլերով»։ Պատժամիջոցների 19-րդ փաթեթի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս մասին հաղորդում է РБК-Ուկրաինան ՝ հղում անելով Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մարգուս Ցախնային։ Ցախնայի խոսքով՝ սահմանափակումների 18-րդ փաթեթը ցույց է տալիս, որ Եվրոպան մնում է վճռական։ «Ռուսաստանի կողմից նավթի վաճառքից վաստակած յուրաքանչյուր եվրո օգնում է ֆինանսավորել […] ...
14:57 18.07.2025
Փարիզը կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդունման գործում․ Ժան-Նոել ԲարոՖրանսիան կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի մշակման և ընդունման գործում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն։ «Այսօր առավոտյան մենք՝ եվրոպացիներս, աննախադեպ պատժամիջոցներ ընդունեցինք Ռուսաստանի և նրան աջակցող երկրների դեմ։ Ֆրանսիան կարևոր դեր խաղաց այս գործում», – գրել է նախարարը X-ում։ Ինչպես հաղորդում է Les Echos տնտեսական […] ...
14:45 18.07.2025
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ: ...
14:33 18.07.2025
Թմրամոլության դեմ պայքարը Արմավիրի համայնքային ոստիկաններին հասցրեց Մայիսյան գյուղՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Մայիսյան գյուղի բնակիչ 53-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու հողամասում հայտնաբերվեց կանեփի հինգ թուփ, իսկ բակում` մոտ 19 գրամ չորացված-մանրացված զանգված: Ըստ տանտիրոջ` կանեփն ինքն է աճեցրել: Տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում […] ...