11:33 10.06.2020
ՀՀ ոստիկանությունը յութուբյան ալիքում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում են կադրեր ոստիկանների՝ մետրոպոլիտենում իրականացվող արտակարգ ծառայությունից:
11:24 10.06.2020
Ուկրաինայում բարեփոխումների կոմիտեի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երկիրը փլուզման եզրին է՝ շրջաններում կենտրոնախույս ուժերի ուժեղացման պատճառով: Այս մասին հայտնում է Iz.ru-ն: Սաակաշվիլին ընդգծել է՝ պետության փլուզում թույլ չտալու համար անհրաժեշտ են օպերատիվ բարեփոխումներ: «Երբ մենք ասում ենք, որ երկիրը կարող է փլուզվել, նկատի ունենք՝ այո, եթե մենք արագ փոփոխություններ, իրական քայլեր չանենք, այս […]
10:42 10.06.2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 822 դեպք: Ապաքինվել է ևս 4 պացիենտ, ապաքինվածների թիվը կազմում է 690: Երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 3124 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 279-ը:
09:54 10.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում երախտագիտություն է հայտնել հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանող տաքսու վարորդին՝ կից գրելով․ «Մեր ժամանակի հերոսը: Պետք է գնահատենք այսպիսի մարդկանց: Շնորհակալ եմ, եղբայր»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2661066114213767?__xts__[0]=68.ARCr4fhKbyU2RfScTJwOjEYyPkpE29_BK35ZR76MZktVNHOCIHgNqijY0Ozc638yr6i1Xl_BulhWELO868QkE-c5QVUG0hSBdHex_mzuLnzikOXf7l0yA3R_wkKYErprDnLEDbSe_MsNAzBIBGLLVdlABcJrqLyv2s8OoAwhDOXLRKAKfDtusajo8MbSY6EJ1C_u4CTvqelJwvCHPazDnltZFyNutS8AfnnSuc7vzo4XQbhyAU71ZjaA8gOyORr0rxb6MLZwxx8Cs7e_DP4KpQjuAxNgXZDihkGUo2jGYvuv3QIy6U_O2qdNLiKESHnIEiwcK-kO9isfdICoFaczvU6AGKa5&__tn__=-R
21:08 09.06.2020
Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Դավիթ Բալայանը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցրել է քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նրա նիստերի քարտուղար Գոռ Տիգրանի Վարդանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով: Դավիթ Բալայանը կարճել է քրեական գործի վարույթը, […]
20:00 09.06.2020
Պարոն Մանուկյան, շնորհակալություն Ձեր կայացրած որոշման համար, նաև Ձեր ընտանիքին շնորհակալություն, որ համաձայնել է այդպիսի որոշման։ Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել մեր բոլոր բուժաշխատողներին՝ կատարվող աշխատանքի համար։ Երեկ ես եղա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, տեսա, թե ինչպիսի հերոսական աշխատանքներ են կատարում մեր բժիշկները։ Տեսա, թե շնորհակալության ինչպիսի զգացում կա մեր […]
19:52 09.06.2020
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 25697 արձանագրություն, իսկ հունիսի 8-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է […]
19:19 09.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ստուգումների մասին ամփոփ տեղեկատվություն: Ըստ այդմ՝ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 08.06.2020-ի դրությամբ կայացվել է 2219 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 08.06.2020-ի դրությամբ իրականացվել է 24761 ստուգում, որից միայն 756 -ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
19:10 09.06.2020
Այսօրվանից մեկնարկում են ավելի քան 200 զբոսավարների մասնակցությամբ ՀՀ մարզերի և Երևանի զբոսաշրջային նշանակության շուրջ 50 տեսարժան վայրերի և հիմնական երթուղիների մաքրման աշխատանքները՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ մարզպետարանների, Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի հետ համատեղ՝ միավորվելով «Մի բան անենք» արշավի շուրջ։ Այս մասին հայտնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից: […]
18:51 09.06.2020
«ԱՄՆ արևմուտքում 10 տարի առաջ պատերազմի վետերան Ֆորեստ Ֆենի կողմից թաքցված գանձը գտնվել է: Այն գնահատվում է 1 մլն դոլար»,- հաղորդում է CNN-ը: 89 տարեկան արվեստաբան Ֆորեստ Ֆենը 2010 թվականին է թաքցրել գանձը, որպեսզի շահագրգռի մարդկանց հետազոտել բնությունը, ու նաև հույս տա 2008-ի ֆինասական ճգնաժամից տուժած մարդկանց: Ֆենը այդ գանձի գտնվելու վայրի մասին հուշումներ է […]
18:49 09.06.2020
Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների մասին նոր որոշում է ստորագրել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Որոշմամբ սահմանվում է, որ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում` բացառությամբ բնակելի տարածքից և հանրային սննդի օբյեկտներից (վերջին բացառությունը վերաբերում է միայն հաճախորդներին), թաղման միջոցառումների ժամանակ, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային […]
18:33 09.06.2020
Գերմանիայից Հայաստան վերադարձած բժիշկ-ռանիմատոլոգ Արսեն Մանուկյանը, որն այժմ աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ու բուժում կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր պացիենտներին, նշեց՝ բնակչության բարձր սոցիալական պատասխանատվության շնորհիվ Գերմանիայում այս վարակը նահանջ ապրեց: Մանուկյանը պատմեց՝ հայրենիքում օրեցօր սաստկացող վիճակը իրեն մտորելու տեղիք էր տալիս, կարդալով առողջապահության նախարարության կոչը՝ նա կնոջ հետ քննարկել է իր մեջ […]
18:16 09.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց՝ թեպետ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ կորոնավիրուսային իրավիճակի կայունացում ունենք և ունենալու ենք, սակայն զգոնությունը պետք է չկորցնել: Իրավիճակի կայունացման բանաձևը, ըստ վարչապետի, մեկն է՝ յուրաքանչյուրի և ընդհանուր հանրության պատասխանատվության մեծացումը հակահամաճարակային կանոնների պահպանման առումով կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն: Փաշինյանը […]
17:56 09.06.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Մարտունու բժշկական կենտրոնի տարածքում առաջիկա օրերի ընթացքում կբացվի կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման համար առանձնացված բաժանմունք: «Այսօր Մարտունու ԲԿ կատարած աշխատանքային այցիս ընթացքում տեղում ծանոթացա իրականացվող շինարարական աշխատանքներին, տեխնիկական և կադրային հագեցվածության հետ կապված խնդիրներին: Նորաստեղծ բաժանմունքը գործելու է թեթև և միջին ծանրության հիվանդների համար 30, […]
17:45 09.06.2020
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայում սահմանափակումների վերացումը սրընթաց չի լինի, քանի որ որոշ սահմանափակումներ, միևնույն է, կշարունակեն գործել: Պեսկովը նշել է, որ քաղաքում ամբողջությամբ չեն չեղարկել նախկինում կորոնավիրուսի պատճառով սահմանված բոլոր միջոցառումները: «Ինչո՞ւ են շատ արագ հանվում. ինչ-որ սահմանափակումներ մնում են, որոշ բաներ կհանվեն միայն մեկ կամ երկու շաբաթը լրանալուց […]
17:30 09.06.2020
Քաղաքացիական ավիացիան հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հունիսի 10-12-ը կիրականացվեն մի շարք թռիչքներ: Հայտարարության մեջ ասված է. «Հարգելի քաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունիսի 10-ին կիրականացվի Երևան-Կրասնոդար-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 09:00, ժամանում դեպի Երևան 12:35): Ս․ թ․ հունիսի 10-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում […]
17:20 09.06.2020
ԱՀ գլխավոր դատախազն ընտրվել է 30 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ, այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: «Հարգելի՛ հայրենակիցներ Տեղյակ եք, որ օրեր առաջ Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնի համար Ազգային ժողովի քննարկմանն եմ ներկայացրել Մհեր Աղաջանյանի թեկնածությունը: Այսօր տեղի ունեցած Խորհրդարանի արտահերթ նստաշրջանում գաղտնի քվեարկության արդյունքում 30 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ Մհեր […]
17:19 09.06.2020
Ազգային ժողովում արդարադատության նախարարության 2019 թվականի բյուջետային կատարողականը ներկայացնելիս նախարար Ռուստամ Բադասյանը պատմեց դատապարտյալներին աշխատանքով ապահովելու ծրագրի մասին։ Նա նշեց, որ մինչև կորոնավիրուսային համաճարակի սկսելը ծրագիր ունեին դատպարտյալներին ներգրավել խոհարարական դասընթացների։ Դրանք կազմակերպելու էր այն ընկերությունը, որը ներկայումս սննդով է ապահովում քրեակատարողական հիմնարկները։ Հիմա, ըստ նախարարի, դիտարկվում է դատապարտյալների ջանքերով տնկիների աճեցումը։ Մեկ այլ հեռանկարային […]
17:11 09.06.2020
Դիմել ենք Վենետիկի հանձնաժողովին, սպասում ենք պատասխանին, որից հետո ԱԺ-ում պետք է ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու ճանապարհ փնտրենք նախագծի տեսքով: Այդ մասին ԱԺ-ում ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Մենք բազմիցս նշել ենք, որ ՍԴ նախագահի ընտրությունները շատ կասկածելի հանգամանքների բերումով են տեղի ունեցել և բազմիցս նշել ենք, որ ՍԴ մոդելը կյանքի չի […]
17:10 09.06.2020
Հայաստանում համաճարակի բռնկման առաջին օրերից «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնեց «Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավը, որի շուրջ համախմբվեցին աշխարհասփյուռ հայկական համայնքները, տեղական մարմիններն ու կազմակերպությունները՝ սատար կանգնելու հայրենիքին և համաճարակը հնարավորինս արագ հաղթահարելու համար։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Վերջերս վիրահայությունը ևս միացավ համահայկական այս շարժմանը։ «Ալիք Մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի նախաձեռնությամբ Վրաստանից թվով 10 թթվածնային խտացուցիչ […]
17:03 09.06.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքնամեկուսացել է և հեռավար է աշխատում։ Այդ մասին Lurer.com-ին հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Քաղաքապետը ինքնամեկուսացած է և տնից է աշխատում: Պատճառն այն է, որ քաղաքապետը շփում է ունեցել կոնտակտավորի հետ: Նա մեկուսացել է՝ համաձայն ցուցումների»,- նշել է խոսնակը:
16:45 09.06.2020
Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը սահմանված են օրենքով, իսկ նրանց պարգևավճարները հիմնականում սահմանվում են աշխատանքային փորձին համապատասխան։ Այս մասին այսօր Ազգային ժողովի պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս նշեց ՍԴ աշխատակազմի ղեկավարը։ Էդգար Ղազարյանը մանրամասնեց, որ պարգևավճարները տրվում են ՍԴ նախագահի կարգադրությամբ։ Ինչ վերաբերում է առանձին դեպքերին, Ղազարյանը հայտնեց, որ ինքը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարվել է պարգևավճարներից […]
16:14 09.06.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառում հավանականությունը, որ նախագահական ընտրությունների ժամանակ «զինված խմբավորումները» կցանկանան կազմակերպել «ծեծկռտուք հրապարակում»: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Միևնույն ժամանակ, նա հավաստիացրել է, որ կձեռնարկի բոլոր միջոցները՝ երկրում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար: «Դուք գիտեք անցած օրերի, շաբաթների և ամիսների սցենարը: Ոչ ոք չի թուլանում»,- ավելացրել է նա: Լուկաշենկոն ասել […]
16:06 09.06.2020
Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը, դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված ձեռնարկվող քայլերն, ինչպես նաև առկա հնարավորություններն, այդ համատեքստում՝ առողջապահական համակարգի խնդիրները քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախաձեռնել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Արաբկիր» ԲԿ գիտական ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին […]
16:03 09.06.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի հետ: Տեսազանգին մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը և Եվրոպական հանձնաժողովից մի շարք ներկայացուցիչներ: Փոխվարչապետը, ողջունելով գործընկերներին, բարձր է գնահատել ԵՄ աջակցությունը Հայաստանին այս բարդ ժամանակաշրջանում և շնորհակալություն […]
16:00 09.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ղրղզստանի նախագահը հետաքրքրվել է ՀՀ վարչապետի և նրա ընտանիքի անդամների առողջությամբ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ: Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Սոորոնբայ Ժեենբեկովը տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում և Ղրղզստանում կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցները միմյանց ներկայացրել են համավարակի դեմ […]
15:41 09.06.2020
Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն այսօր ևս հետաձգվեց: Դատարանը ստացել էր Սեյրան Օհանյանի պաշտպաններից և Կարեն Մեժլումյանի դիմումներն այն մասին, որ իրենք վարակված են COVID-19-ով, ու թեև հիմա հիվանդանոցից դուրս են գրվել, սակայն պետք է գտնվեն 14-օրյա կարանտինում, ուստի խնդրում են հետաձգել այսօրվա դատական նիստը: Դիմում […]
15:22 09.06.2020
Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանը հայտարարեց, որ ՍԴ ուղարկվող դիմումներն անցյալ տարի ավելի դանդաղ պատասխան են ստացել։ Քանի որ նա գոհ չէր ՍԴ աշխատակազմի ղեկավարի ներկայացումից, որոշեց այլ երանգներով դիտարկել հարցը։ Նա հարցրեց՝ արդյո՞ք ՍԴ աշխատակազմի ղեկավարի կարողությունների և գրագիտության հետ է կապված այդ դանդաղումը։ Էդգար Ղազարյանը՝ ՍԴ […]
15:09 09.06.2020
Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի բյուջետային տարվա քննարկումները հանգեցին ՍԴ աշխատակազմի ղեկավարի գործունեության քննարկմանը։ Իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը քաղաքական բնույթի հայտարարություններ է անում իր սոցցանցային էջերում։ Հովակիմյանը հարցրեց՝ դա կապվա՞ծ է նրա վերադասների՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և այլ դատավորների կարծիքը արտահայտելու հետ։ Ղազարյանը պատասխանեց, որ ինքը վարչական պաշտոնյա է […]