TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քննարկվել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման համար Հայաստանի կողմից իրականացվելիք հիմնական միջոցառումները

15:05 29.10.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից անհրաժեշտ հանձնառությունների և գործողությունների համակարգման՝ ներառյալ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի երկխոսության գործողության ծրագրի մշակման ու իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Մասնակիցները քննարկել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման համար Հայաստանի կողմից իրականացվելիք հիմնական միջոցառումները: Փոխվարչապետի […]

̰
Վրաստանը չէր ցանկանում լինել երկրորդ Ուկրաինա և ընտրեց խաղաղությունը Ռուսաստանի հետ․ Սիարտո

14:46 29.10.2024

Վրաստանը չցանկացավ լինել երկրորդ Ուկրաինա, ընտրեց խաղաղությունը Ռուսաստանի հետ, և այս երկրի ժողովուրդը հստակ որոշում կայացրեց հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, թեև դա այնքան էլ դուր չեկավ Եվրամիության ղեկավարությանը։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիարտոն, ով ուղեկցում է կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանին Թբիլիսի կատարած այցի ժամանակ։ «Բրյուսելում […]

̰
Ադրբեջանի խորհրդարանի նախագահը Եվրախորհրդարանին մեղադրել է Բաքվի վրա քաղաքական ճնշում գործադրելու մեջ

14:30 29.10.2024

Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Սահիբա Գաֆարովան Եվրախորհրդարանին մեղադրել է նոյեմբերի 11-22-ին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսը՝ COP29-ը որպես քաղաքական ճնշման զենք օգտագործելու մեջ։ «Կլիմայի փոփոխությունը գլոբալ խնդիր է, որի լուծումը պահանջում է միասնություն, սակայն այս հարցն օգտագործվում է Ադրբեջանի դեմ ուղղված օրակարգ առաջ քաշելու համար։ Ադրբեջանը բաց է քաղաքական երկխոսության և համագործակցության համար, բայց […]

̰
ԱԺ խորհրդի որոշմամբ հոկտեմբերի 31-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

14:13 29.10.2024

ԱԺ խորհուրդը հոկտեմբերի 29-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհուրդը համաձայնություն է տվել 2024 թվականի հոկտեմբերի 31-ին` ժամը 13:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: ԱԺ խորհրդի որոշմամբ լրացում եւ փոփոխություն են կատարվել 2024 թվականի հոկտեմբերի 21-ի ԱԺԽՈ-050-Լ որոշման մեջ:

̰
Իրանն ի վիճակի է էապես խաթարել Իսրայելի ռազմական ներուժը․ Փեզեշքիան

14:08 29.10.2024

Իրանն ի վիճակի է էապես խաթարել Իսրայելի ռազմական ներուժը և նրան ավելի ուժեղ հարված հասցնել հոկտեմբերի 1-ի հարձակման համեմատ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանը։ «Մենք պետք է Իսրայելին դնենք իր տեղը: Եթե Սիոնիստական ​​ռեժիմը (նկատի ունի Իսրայելը) ցանկանում է խաթարել մեր անվտանգությունը, մենք նույնպես ունակ ենք վնասելու նրանց անվտանգությունը, և նրանք […]

̰
Իրանը մտադիր է 200%-ով ավելացնել ռազմական ծախսերը

13:53 29.10.2024

Իրանի կառավարությունը հաջորդ տարվա բյուջեի նոր նախագծում նախատեսել է 200%-ով ավելացնել ռազմական ծախսերը։ Այս մասին հայտարարել է Իրանի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ «Բյուջեի նախագծում, որը պետք է ծածկի երկրի բոլոր ծախսերը, հոգ է տարվել պաշտպանական կարիքների բավարարման ուղղությամբ»,-ասել է նա։ Ուղիղ հեռարձակումն իրականացրել է IRIB հեռուստաալիքը։ Մոհաջերանին նշել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի հաջող […]

̰
ԿԳՄՍ նախարարությանը նախատեսվում է հատկացնել 362 մլրդ 627 մլն դրամ

13:12 29.10.2024

ԿԳՄՍ նախարարությանը 2025 թվականին նախատեսվում է հատկացնել 362 մլրդ 627 մլն դրամ, որից ընթացիկ ծախսերը կկազմեն 236 մլրդ 772 մլն դրամ, իսկ կապիտալ ծախսերը` 125 մլրդ 855 մլն դրամ: Ընդհանուր ծախսերն ընթացիկ տարվա ծախսերից ավելի կլինեն 16 մլրդ 151 մլն դրամով կամ 4.7 տոկոսով: Ընդհանուր ծախսերը կավելանան 8.8 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը կնվազեն 2.3 տոկոսով: […]

̰
ԿԺԴՀ ԱԳ նախարարը ժամանել է Ռուսաստան

11:48 29.10.2024

Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Չոյ Սոնգ Հուին երեքշաբթի ժամանել է Վլադիվոստոկ, իսկ հաջորդ օրը այցով կմեկնի Մոսկվա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական ​​աղբյուրը։ «Այժմ նա գտնվում է Վլադիվոստոկում, իսկ վաղը կլինի Մոսկվայում»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Ավելի վաղ Փհենյանում ՌԴ դեսպանատունը հայտնել էր, որ ԿԺԴՀ ԱԳՆ ղեկավարը մեկնել է Ռուսաստան։ Դեսպանատանը պարզաբանել են, որ այս […]

̰
Ոչ ոք չի կարող ասել, որ Վրաստանում ընտրությունները եղել են ոչ ժողովրդավարական․ Օրբան

11:39 29.10.2024

Ոչ ոք չի կարող ասել, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները եղել են ոչ ժողովրդավարական։ Այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Ոչ ոք չպետք է ասի, որ Վրաստանում ընտրությունները եղել են ոչ ժողովրդավարական»,- ասել է նա իր վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Օրբանը շնորհավորել է Վրաստանի […]

̰
Ինչպե՞ս են Վրաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկել Ջավախքի հայերը

21:25 28.10.2024

Վրաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ. քանի՞ հայ է ընտրվել, ովքե՞ր են: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Այս խորհրդարանական ընտրությունները Վրաստանի պատմության մեջ, միայն համամասնական ընտրակարգով անցկացվող առաջին ընտրություններն էին, նախորդ ընտրություններին մի մասը մեծամասնական էր, և եվրոպացի դիտորդների կարծիքով միայն համամասնական համակարգը միշտ չէ, որ ընդունելի է այն երկրների համար, որտեղ կոմպակտ […]

̰
Թրամփի հանրահավաքի ժամանակ կատակերգուներից մեկը Պուերտո Ռիկոն անվանել է «աղբի կղզի»

20:55 28.10.2024

Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ կատակերգու դերասանը Պուերտո Ռիկոն անվանել է «աղբի լողացող կղզի», ինչը բուռն արձագանք է առաջացրել ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների կողմից, հայտնում է BBC -ն: Կատակերգու Թոնի Հինչքլիֆը Նյու Յորքի Մեդիսոն Սքուեր Գարդենում Թրամփի նախընտրական միջոցառմանը հրավիրված աստղերից էր: Իր ելույթում Հինչքլիֆը, ասել է. «Շատ բան է կատարվում: Ես չգիտեմ, թե դուք […]

̰
Ըստ արժանվույն է գնահատվել Ձեր սկզբունքային դիրքորոշումը մեր տարածաշրջանի հարցերի վերաբերյալ․ Միրզոյանը՝ Գաբրիելիուս Լանդսբերգիսին

20:05 28.10.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի էջում Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին ուղղված հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի ընկեր, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի և Լիտվայի միջև հարաբերությունների ու գործընկերության ամրապնդման հարցում Ձեր ներդրման, ինչպես նաև ԵՄ-ում Հայաստանի ավելի ուժեղ ներգրավվածությանն աջակցելու համար: Ըստ արժանվույն է գնահատվել նաև Ձեր սկզբունքային դիրքորոշումը մեր տարածաշրջանի […]

̰
Արփինե Սարգսյանը Ազգային ժողովում ներկայացրել է 2025 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված ՆԳ նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը

19:50 28.10.2024

Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ՆԳ նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ «Փոխնախարար Արփինե Սարգսյանն իր ելույթում նշել է, որ 2025 թ. պետական բյուջեի նախագծով ՆԳ […]

̰
Հաստատվել է ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը

19:40 28.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ հաստատվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը` 1. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը՝ հետևյալ կազմով՝ 1) […]

̰
Վահան Կոստանյանը մասնակցել է «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով միջազգային համաժողովին

19:21 28.10.2024

Հոկտեմբերի 28-ին «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ ԱԳ նախարարության, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցաբար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Բացման խոսքով հանդես են եկել ԱԳ […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պաշտոնապես հաստատել է Ռուսաստանում հյուսիսկորեացի զինվորների ներկայությունը

18:54 28.10.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երկուշաբթի օրը հայտարարել է, որ կարող է պաշտոնապես հաստատել հյուսիսկորեացի զինվորների ներկայությունը Ռուսաստանի Կուրսկի շրջանում։ «Հյուսիսկորեացի զինվորականների տեղափոխումը Կուրսկի շրջան նույնպես վկայում է Պուտինի աճող հուսահատության մասին»,- համաշխարհային գործակալությունները մեջբերում են Ռյուտեի հայտարարությունը Հարավային Կորեայի հետախուզության ղեկավարության հետ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է BBC-ին։ «Ռուսաստանի և […]

̰
Լիտվայի ընտրություններում հաղթում են սոցիալ-դեմոկրատները

18:36 28.10.2024

Լիտվայում հոկտեմբերի 27-ին կայացած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում Սեյմում ձայների մեծամասնությունը ստացել է Լիտվայի ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը (LSDP): Գրեթե բոլոր ձայները հաշվելուց հետո ԼԺԿ-ն կարող է ունենալ խորհրդարանի 141 տեղից 52-ը: Ավելի վաղ Լիտվայի ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը հայտարարել էր իշխող մեծամասնություն կազմելու մտադրության մասին երկու այլ ընդդիմադիր կուսակցությունների՝ «Հանուն Լիտվայի դեմոկրատական ​​միության» և «Լիտվայի գյուղացիների […]

̰
Բուլղարիայի խորհրդարանի ընտրություններում կրկին առաջատար է «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» դաշինքը

18:14 28.10.2024

Արևմտամետ աջ կենտրոնամետ «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կոալիցիան և Ժողովրդավարական ուժերի միությունը կրկին առաջատար են Բուլղարիայում կիրակի օրը՝ հոկտեմբերի 27-ին, կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին են վկայում քվեաթերթիկների 82 տոկոսի հաշվարկի արդյունքները, հայտնում է «Դոյչէ Վելլեն»։ Ըստ այդ տվյալների՝ նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 26 տոկոսից մի փոքր […]

̰
Թբիլիսիում ընդդիմությունը պատրաստվում է հանրահավաքի

17:40 28.10.2024

Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց, ընթանում են խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ վրացական ընդդիմության հանրահավաքի նախապատրաստական ​​աշխատանքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Այս պահին օրենսդիր շենքի դիմաց տեղադրվում են մետաղական կոնստրուկցիաներ, բեմահարթակ։ Հարակից տարածքը հսկում են ոստիկանության աշխատակիցները, սակայն նրանք չեն խոչընդոտում իրականացվող աշխատանքներին։ Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմությանը կոչ էր արել երկուշաբթի երեկոյան […]

̰
Բորելն անսպասելի խոստովանություն է արել Ուկրաինայի մասին

17:17 28.10.2024

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը իսպանական RNE ռադիոկայանին տված հարցազրույցում խոստովանել է, որ Արևմուտքի համար Ուկրաինայի հակամարտությունը ետին պլան է անցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք այնքան էլ չենք խոսում Ուկրաինայի պատերազմի մասին, կարծես այն ավարտվել է, բայց ոչ, վստահեցնում եմ ձեզ, այն չի ավարտվել, այն շարունակվում է և շարունակվում է նույն ինտենսիվությամբ»,- ասել է […]

̰
ԵՄ ԱԳ նախարարները ընտրություններից հետո կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը

16:12 28.10.2024

ԵՄ երկրների ԱԳ նախարարները նոյեմբերի 18-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն ընտրություններից հետո Վրաստանում տիրող իրավիճակը, ԵՄ-ն ընտրությունների վերաբերյալ իր վերջնական վերաբերմունքը կձևավորի ԵԱՀԿ վերջնական զեկույցը ստանալուց հետո, այս մասին Բրյուսելում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Նաբիլյա Մասսրալին։ Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հանդես է […]

̰
Լավրովը գնահատել է իրավիճակը Մերձավոր Արևելքում

15:50 28.10.2024

Մոսկվան կարծում է, որ Իրանին իսրայելական հարվածներից հետո այժմ հնարավոր է խուսափել ամենավատ սցենարից, Ռուսաստանը կշարունակի ջանքերը Մերձավոր Արևելքում սրումը դադարեցնելու համար, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այս փուլում, իհարկե, մեզ հաջողվել է խուսափել վատագույն սցենարից, հաջողվում է, առնվազն, որովհետև դրա հավանականությունը դեռ պահպանվում է», – ասել է Լավրովը Քուվեյթի իր գործընկեր հետ […]

̰
ՆԱՏՕ-ն կոչ է արել հետաքննել Վրաստանում ընտրական խախտումների մասին հաղորդումները

14:20 28.10.2024

ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարահ Դախլալլան կոչ է արել հետաքննել Վրաստանում ենթադրյալ ընտրական խախտումների մասին հաղորդումները, որոնք, ըստ նրա, «խաթարում են ընտրությունների արդյունքների նկատմամբ վստահությունը»: «Ընտրությունների հետ կապված խախտումների մասին հաղորդումները պետք է ամբողջությամբ հետաքննվեն», – գրել է նա  X սոցիալական ցանցում: Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հանդես […]

̰
Իրանը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել իր միջուկային դոկտրինը

14:12 28.10.2024

Իրանը չի ծրագրում վերանայել միջուկային դոկտրինը իր տարածքին Իսրայելի կողմից վերջերս հասցված հարվածի ֆոնին՝ դրան տալով ռազմական բնույթ, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը: Շաբաթ գիշեր Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ հարվածներ է հասցնում Իրանի ռազմական օբյեկտներին՝ որպես պատասխան հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին: CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Իրանի […]

̰
Ճապոնիայի իշխող կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը խորհրդարանում

13:36 28.10.2024

Ճապոնիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Կոմեյտո» կուսակցության և Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (LDP) իշխող կոալիցիան՝ վարչապետ Շիգերու Իշիբայի գլխավորությամբ, կորցրել է մեծամասնությունը։ Այս մասին կիրակի՝ հոկտեմբերի 27-ին, հայտնել է NHK հեռուստաալիքը, փոխանցում է Դոյչէ Վելլեն։ Ըստ NHK-ի՝ ձայների մեծամասնությունը հաշվելուց հետո ԼԴԿ-ն ու «Կոմեյտոն» ստացել են ընդամենը 209 մանդատ՝ նախկին 279 մանդատների փոխարեն։ Իր հերթին Ճապոնիայի ընդդիմադիր Սահմանադրական […]

̰
Բլինկենը կոչ անում ամբողջապես հետաքննել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների խախտումները

13:06 28.10.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել հետաքննել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայտնաբերված խախտումները և ընտրական գործընթացին ենթադրյալ միջամտությունը։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարի՝ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ուղերձում: Նա մեջբերել է միջազգային և վրացի դիտորդների զեկույցները, որոնք վկայում էին ձայների գնման և ահաբեկման մասին. «Մենք դատապարտում ենք միջազգային նորմերի բոլոր խախտումները և […]

̰
Վերջին օրերին տեղի ունեցած ամենաակտուալ ֆինանսատնտեսական իրադարձությունները

10:56 28.10.2024

ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է վերջին օրերին տեղի ունեցած ամենաակտուալ ֆինանսատնտեսական իրադարձությունները։ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստի շրջանակներում ներկայացրել է վարկային համաձայնագրերի վավերացման նախագծերը: Մանրամասները`https://bit.ly/3BUBLPl: Վաշինգտոնում ընթանում են ԱՄՀ/ՀԲ 2024 թվականի տարեկան հանդիպումները, որոնց, որպես ԱՄՀ/ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ կառավարչին փոխարինող անձ, մասնակցում է ՀՀ ֆինանսների նախարարի […]

̰
ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը Էկվադորի նախագահին է հանձնել իր հավատարմագրերը

10:48 28.10.2024

Էկվադորի Հանրապետության մայրաքաղաք Կիտոյի «Պալասիո դե Կարոնդելետ» նախագահական պալատում տեղի է ունեցել ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի՝ Էկվադորի Հանրապետության նախագահ Դանիել Նոբոա Ասինին հավատարմագրերի հանձնման արարողությունը: Արարողությանը ներկա է եղել նաև Էկվադորի արտաքին հարաբերությունների և մարդկային տեղաշարժի նախարար Գաբրիելա Սոմերֆելդը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Դեսպան Եգանյանը, որը Հայաստանի Հանրապետության առաջին հավատարմագրված դեսպանն է Էկվադորի […]

̰
Իսրայելում հայտարարել են, որ Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործել են կարողությունների միայն մի մասը

22:50 27.10.2024

Իսրայելը հարվածել է Իրանի ռազմավարական համակարգերին՝ օգտագործելով իր հնարավորությունների միայն մի մասը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին։ «Մենք հարվածել ենք Իրանի ռազմավարական համակարգերին, ինչը մեծ նշանակություն ունի, և հիմա մենք կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Մենք օգտագործել ենք մեր հնարավորությունների միայն մի մասը, մենք կարող ենք շատ ավելին անել», […]

̰
Արդեն ֆիկսել ենք 4 գերեզմանոցի ամբողջական ավերում. Հայկուհի Մուրադյանը՝ Արցախում ադրբեջանցիների վանդալիզմների մասին

21:00 26.10.2024

2020 թվականի պատերազմից, 2023 թվականի Արցախի բռնազավթումից և արցախցիների բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը շարունակում է Արցախում թիրախավորել և ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Վտանգված են թ՜ե հին պատմական հուշարձանները, վանքերը, եկեղեցիները, թ՜ե արցախյան ազատամարտի զոհերի հուշահամալիրները, հերոսների արձաններն ու կիսանդրիները, գերեզմանոցները: Այս թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է մշակութաբան, Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Monument Watch ծրագրի […]

̰
BACK_TO_TOP