15:46 24.10.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը խաղաղության տանող ճիշտ ճանապարհն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կազանում ընթացող BRICS գագաթնաժողովի ընթացքում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Այն, որ Ձեզ հաջողվեց այսօրվա մեր աշխատանքի ընթացքում մտքեր փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ, արդեն դրական է մեր միջոցառման համար։ Լոգիստիկան տարածաշրջանում համագործակցության կարևոր ուղղություն է։ […]
15:30 24.10.2024
ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունների ղեկավարները Կազանի գագաթնաժողովում որոշում են ընդունել առայժմ նոր անդամներ չընդունել միավորման կազմում, այլ մի քանի երկրի շնորհել միավորման գործընկերոջ կարգավիճակ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է IRNA գործակալությունը: «ԲՐԻԿՍ-ի պետությունների ղեկավարները, ի պատասխան 30-ից 35 երկրի՝ միավորմանն անդամակցելու խնդրանքների, Կազանի հանդիպմանը որոշում են ընդունել, որ այս պահին […]
14:17 24.10.2024
Հնդկաստանը մտավախություն ունի, որ հակամարտությունը Մերձավոր Արևելքում կընդլայնվի, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։ «Իրավիճակը Մերձավոր Արևելքում և Արևմտյան Ասիայում մեզ հասկանալի անհանգստություն է առաջացնում: Տարածաշրջանում հակամարտությունների հետագա տարածման հետ կապված անհանգստություն կա: Ծովային առևտուրը նույնպես լրջորեն տուժել է: Հետագա էսկալացիայի մարդկային և նյութական հետևանքները իսկապես լուրջ են»,-ասել է նա ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի եզրափակիչ […]
14:00 24.10.2024
Սպիտակ տունը հերքում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը աջակցություն է հայտնել հանրապետական Դոնալդ Թրամփին բանտարկելուն։ Համապատասխան հայտարարությամբ լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը։ Նա ասել է, որ Բայդենը «հասկացրել է, թե ինչ նկատի ունի»: «Նա ասել է, որ նկատի ուներ փակել քաղաքական իմաստով»,- ասել է Ժան Պիերը՝ պատասխանելով […]
13:26 24.10.2024
Տեսախցիկներն արձանագրել են BRICS+ գագաթնաժողովում կլոր սեղանի շուրջ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կարճ զրույցը, հայտնում է radar.am-ը։ Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի քննարկմանը միացել են ԱԳ նախարարները:
10:45 24.10.2024
Կազանում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Վարչապետը գոհունակություն է հայտնել Իրանի հետ հարաբերությունների դինամիկ բնույթից և ընդգծել, որ նախագահ Փեզեշքիանի պաշտոնը ստանձնելուց ի վեր այդ դինամիկան ոչ միայն պահպանվում է, այլ նաև զարգանում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ Կառավարության համար […]
21:50 23.10.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Էդգար Վարդանյանին: Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին: Երկու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ տարածաշրջանում էին, սկզբում Ադրբեջանում, հետո՝ Հայաստանում. ինչո՞վ է պայմանավորված ամերիկյան կողմի այս ակտիվացումը, ինչի մասին է սա խոսում, ի՞նչ ուղերձներ կային Բայդենի՝ Ալիևին և Փաշինյանին հանձնված նամակներում: Այս հարցերի շուրջ է ծավալվել զրույցը: Էդգար Վարդանյանը պատասխանել է նաև […]
21:12 23.10.2024
ՀՀ ԱԳՆ-ն, անդրադառնալով Անկարայի ավիացիայի արտադրությամբ զբաղվող Tusaş ընկերության վրա տեղի ունեցած զինված հարձակմանը, X-ի միկրոբլոգում գրել է․ «Ինչպես ցույց տվեց այսօր Անկարայում տեղի ունեցած հարձակումն, ահաբեկչության և անմեղ մարդկանց վնաս հասցնելու համար ոչ մի արդարացում գոյություն չունի։ Հայաստանն, ինչպես բազմիցս է արտահայտվել, դեմ է ահաբեկչության ցանկացած ձևի և նման բռնության գործողությունների»։
16:32 23.10.2024
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Թուրքիայի մտադրությանը: Հարցին, թե արդյո՞ք ՆԱՏՕ-ի գործընկերը կարող է անդամակցել ԲՐԻԿՍ-ին, և արդյո՞ք պետքարտուղարությունն այդ կապակցությամբ ունի դիրքորոշում, Պատելը պատասխանել է. «Ո՛չ, սա հարց է, որը պետք է քննարկեք մեր թուրք գործընկերների հետ: Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր և կենսական դաշնակիցն է, և, ինչպես ասացի, մենք […]
14:32 23.10.2024
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շատ երկրներ ցանկություն են հայտնում ավելի ակտիվորեն նպաստել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և պատրաստ են հանդես գալ որպես միջնորդ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Շատ երկրներ, իրոք, ցանկություն են հայտնում ավելի ակտիվորեն նպաստել կարգավորման գործընթացին և իրենց պատրաստակամությունը հայտնել լինել միջնորդ», – նշել է Պեսկովը NTV-ին՝ մեկնաբանելով ուկրաինական ճգնաժամի քննարկումը ԲՐԻԿՍ-ի […]
12:46 23.10.2024
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին՝ Հայաստանում Վրաստանի նոր ռազմական կցորդի նշանակման կապակցությամբ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Թեյմուրազ Մաիսուրաձեին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանի և […]
12:12 23.10.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Աքուա Օպոկու-Վարեյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կհաջողվի հասցնել ավելի բարձր մակարդակի: «Հայաստանը կարևորում է աֆրիկյան […]
10:44 23.10.2024
ՀՀ ԱԺ-ի օրակարգում ընդգրկված Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման պետական հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը խորհրդարանի կողմից հաստատվել է։ Օրինագծին կողմ է քվեարկել 67 պատգամավոր։ Քվեարկությանը մասնակցել են միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։
20:29 22.10.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է. «Հարգելի պարոն վարչապետ, Ուրախ եմ տեսնել, որ Ձեր երկիրը և Ադրբեջանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ, որը կկարգավորի ձեր երկու երկրների միջև հարաբերությունները: Ես ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ են աջակցել […]
19:14 22.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Մայքլ Քարփենթերը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ստորագրելու […]
18:55 22.10.2024
Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերին: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններն ընդգրկող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել են արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և նախանշել հետագա համագործակցության ուղիները: Հանդիպմանը քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, որի շրջանակներում անդրադարձ […]
12:55 22.10.2024
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Փաստաթուղթը 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրել են երկու երկրների փոխվարչապետները: 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում, 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանային կայունության եւ անվտանգության […]
12:40 22.10.2024
ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Արմեն Ռուստամյանը հայտնել է, որ խմբակցությունը չի մասնակցելու հերթական նիստերի օրակարգում ընդգրկված ««Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը եւ քվեարկությանը: […]
11:09 22.10.2024
Եվրոպական խորհրդարանի առաջիկա լիագումար նիստում քննարկվելու և քվեարկվելու է բանաձև Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների, միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ այդ երկրի հարաբերությունների վերաբերյալ։ «Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդարանի կիպրացի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը։ Եվրախորհրդարանի պատգամավորը հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, այդ համատեքստում Ադրբեջանի ապակառուցողական […]
20:02 21.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի, Ագրարային համալսարանի, Ճարտարապետաշինարարական համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի, գիտահետազոտական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի տեխնոլոգիական կլաստերի նկարագիրը: Նիկոլ Փաշինյանը խոսել է Ակադեմիական քաղաք նախագծի մասին և նշել, որ այն հեղափոխական գաղափար է: «Պիտի ասեմ, որ իրականում «Ակադեմիական քաղաք» նախագիծը հեղափոխական գաղափար չէ, այլ «Ակադեմիական քաղաք» նախագիծը […]
19:07 21.10.2024
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը հայ-գանայական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության հետագա զարգացման համար: Զրուցակիցներն արձանագրել են […]
17:52 21.10.2024
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի հարցով դիմում կներկայացնի Սահմանադրական դատարան, հաղորդում է «Ալիք մեդիան»: Իշխող կուսակցությունը Վրաստանի նախագահին մեղադրում է Սահմանադրության 52-րդ հոդվածի «ա» ենթակետը խախտելու մեջ: Ըստ այդ ենթակետի՝ Վրաստանի նախագահը պետք է արտաքին հարաբերություններում ներկայացուցչական լիազորություններ իրականացնի կառավարության համաձայնությամբ: Հետևաբար՝ «Վրացական երազանք»-ը պնդում է, որ նախագահ Զուրաբիշվիլին խախտել է […]
20:30 20.10.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Մարդը բարձրագույն արժեք է»։
19:37 20.10.2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հաջորդ շաբաթ կմտնի Ազգային ժողով. այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը: «Ես չեմ խոսի պայմանագրի մեջ հստակ կետերի վերաբերյալ, որովհետև չեմ ուզում որևէ ձևով բացասական կերպով առիթ տալ այս պայմանագրի հետ կապված թեկուզ ամենափոքր խոսակցությունների ադրբեջանական կողմից։ Ես կասեմ մի բան՝ այն փաստաթուղթը, որը […]
18:40 20.10.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հանդիպել են ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Սիթի Ռոզամարիենտի Դաթո Հաջի Աբդուլ Ռահմանի հետ: ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին՝ Հայաստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցում աջակցելու համար, հայտնում են Աժ-ից։ «Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ԱԺ եւ ԱՍԵԱՆ խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության հնարավոր հեռանկարները: Յանթի […]