TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լուսինե Գևորգյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

13:05 31.10.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լուսինե Գևորգյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Լուսինե Գևորգյանին նշանակել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:

̰
Արարատ Միրզոյանը՝ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին

13:00 31.10.2024

2025 թվականին Արտաքին գործերի նախարարությանը պետական բյուջեից հատկացվելիք գումարը կկազմի 17 մլրդ 441 մլն դրամ, որն ընթացիկ տարվա հատկացումից ավելի կլինի 378 մլն դրամով կամ 2,2 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 31-ին քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2025 […]

̰
ԱԳ նախարարը հնարավոր համարեց մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալը

12:40 31.10.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տարվա ընթացքում էական ջանքեր է գործադրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի վերջին առաջարկը եղել է համաձայնեցված կետերով […]

̰
Թրա՞մփ, թե՞ Հարիս․ ո՞ւմ են պաշտպանում նախագահի ընտրություններում ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները

23:04 30.10.2024

ԱՄՆ խոշորագույն հայկական լոբբիստական կազմակերպությունը՝ Հայ դատի հանձնախումբը որոշել է պաշտոնապես չսատարել նախագահի թեկնածուներից և ոչ մեկին: Դիմելով հայրենակիցներին՝ հանձնախումբը կոչ է արել ինքնուրույն որոշում կայացնել: Ինչո՞ւ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Սովորաբար ընտրություններից օրեր առաջ Հայ դատի հանձնախումբը, ինչպես և մեկ այլ լոբբիստական կազմակերպությունը` հայկական ասամբլեան, դիմում էին հայրենակիցներին՝ կոչ անելով կոնկրետ […]

̰
Ալիևին սթափեցրել է արտաքին ուժերի սպառնալիքը. Ազատ Արշակյան

22:08 30.10.2024

Հայաստանն արդեն լավատեսորեն հայտարարում է, որ շուտով ականատես կլինենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Այդ հայտարարությունները հնչում են Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո և նաև Բաքվում սպասվելիք COP29-ին ընդառաջ: Թեմային այսօր «Հեռանկար»-ի տաղավարում անդրադաձել է հանրային գործիչ Ազատ Արշակյանը:

̰
Եվրահանձնաժողովը հրաժարվել է Վրաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելուց

19:09 30.10.2024

Եվրահանձնաժողովը հրաժարվել է Վրաստանի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հանձնարարականից՝ պահանջելով փոխել Թբիլիսիի քաղաքական կուրսը։ Այս մասին ասվում է ԵՄ-ի ճանապարհին թեկնածու երկրների ընդլայնման և առաջընթացի վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցում, որը հրապարակվել է Բրյուսելում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Եթե Վրաստանը չփոխի իր կուրսը, որը խաթարում է նրա ուղին դեպի ԵՄ, և տեսանելի ջանքեր չցուցաբերի արձագանքելու […]

̰
«Հեզբոլլահ»-ի նոր առաջնորդն իր կողմնակիցներին խոստացել է հաղթանակ Իսրայելի նկատմամբ

17:42 30.10.2024

«Հեզբոլլահ»-ի նոր գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Քասեմն ընտրվելուց հետո իր առաջին ելույթում կողմնակիցներին խոստացել է հաղթանակ Իսրայելի նկատմամբ՝ չնայած բոլոր զոհողություններին։ Նա նաև խոստացել է շարունակել կազմակերպության մահացած առաջնորդ Հասան Նասրալլայի ուղին։ Շարժման ղեկավարը նշել է, որ «Հեզբոլլահ»-ը չի դադարի աջակցել Գազայի հատվածում պաղեստինյան դիմադրությանը։

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է արվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ Օլիվիե Դըկոտինյի

17:00 30.10.2024

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, որը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գորիսում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Մենք աջակից ենք դելիմիտացիայի պրոցեսին, որը երկու երկրների միջև սկսվել է, և դա պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որի շուրջ կողմերը […]

̰
Ռուսաստանի Դաշնությունը չի միջամտում Վրաստանի գործերին․ Զախարովա

16:32 30.10.2024

Ռուսաստանը չի միջամտում Վրաստանի ներքին գործերին և հույսը դնում է երկկողմ հարաբերությունների կարգավորման և հանրապետության հետագա զարգացման վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հիշեցնեմ, որ Ռուսաստանը Վրաստանի ամենամոտ հարևան երկրներից է, մենք անտարբեր չենք մեր սահմանին տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, միաժամանակ չենք խառնվում այլ երկրների ներքին գործերին և, ի տարբերություն […]

̰
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլիին կոչ է արել ցուցմունք տալ

16:14 30.10.2024

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ողջ ընդդիմությունը, ովքեր պնդում են, որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, պետք է ցուցմունք տան դատախազությունում և ներկայացնեն փաստերը, այլապես կստացվի, որ ստում են։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Եթե որևէ մեկը (Զուրաբիշվիլին և ընդդիմությունը) որևէ ապացույց ունի, ապա պետք է այն ներկայացնի համապատասխան […]

̰
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

16:03 30.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նիստի ընթացքում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

̰
Վրաստանի վարչապետը երկրում ընտրությունները մաքուր և ժողովրդավարական է անվանել

14:43 30.10.2024

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները լիովին մաքուր, թափանցիկ, մրցակցային և ժողովրդավարական էին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ընտրությունները լիովին արդար էին, ազատ, մրցակցային, թափանցիկության հետ կապված խնդիրներ չկան», – ասել է Կոբախիձեն: Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանքը», որը հանդես է […]

̰
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է 2025 թ. բյուջետային հատկացումներն ու իրականացվելիք միջոցառումները

13:52 30.10.2024

ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հոկտեմբերի 30-ի համատեղ նիստում Վլադիմիր Վարդանյանի եւ Ծովինար Վարդանյանի նախագահությամբ շարունակվել են գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ քննարկումները: «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով Ազգային ժողովի աշխատակազմին իր ծախսային ծրագրի իրականացման մասով հատկացվել է մոտ 7,1 մլրդ դրամ»,- ներկայացնելով 2025 թվականի բյուջեի նախագծով օրենսդիր […]

̰
ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի

13:35 30.10.2024

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեությունը միտված է երկրի իշխանության բոլոր ճյուղերի հետ արդյունավետ համագործակցությանը եւ ընկալվելուն՝ որպես կայուն, վստահելի, հեղինակավոր եւ ինստիտուցիոնալ կառույց՝ հանդիսանալով նոր գաղափարների, լուծումների եւ ռազմավարական նախաձեռնությունների կարեւորագույն օղակ: Այս մասին ասել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը «2025 թվականի պետական բյուջեի» նախագծի քննարկման ժամանակ: Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրական լիազորությունների […]

̰
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը

12:05 30.10.2024

ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմին 2025 թվականին հատկացվելու է 24 մլրդ 365 մլն դրամ, ինչն ընթացիկ տարվա ֆինանսական միջոցներից քիչ է 632 մլն դրամով: […]

̰
Politico. ԵՄ որոշ պաշտոնյաներ ցանկանում են, որ Թրամփը հաղթի ընտրություններում

12:01 30.10.2024

Որոշ եվրոպացի պաշտոնյաներ և դիվանագետներ դրական են վերաբերվում ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակի հեռանկարին, թեև նրանք դա հրապարակավ չեն ասել: Նրանց կարծիքով, Սպիտակ տան նախկին ղեկավարի երկրորդ նախագահական ժամկետը կարող է օգուտ տալ ԵՄ-ին, հաղորդում է Politico-ի եվրոպական հրատարակությունը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն ու դիվանագետները, ովքեր ցանկացել են անհայտ մնալ, կարծիք […]

̰
Բայդենն անհանգստացած է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններով

11:29 30.10.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «անհանգստացած» է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններով: «Ես խորապես անհանգստացած եմ երկրի վերջին շրջանի ժողովրդավարության հետընթացով», – ասվում է Բայդենի հայտարարության մեջ: Ինչպես նշվում է, ԱՄՆ նախագահը մտահոգված է Վրաստանում արտաքին ազդեցության մասին օրենքի ընդունմամբ, որը «պատճենում է ռուսական օրենքները»։ Բայդենի խոսքով՝ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են «վարչական ռեսուրսի […]

̰
Արդյո՞ք հայ լոբբիստներն են կանխել Աթաթուրքի մասին լիամետրաժ անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը եվրոպական երկրներում

22:55 29.10.2024

Մի շարք երկրներում կայացել է Աթաթուրքի մասին նոր անիմացիոն ֆիլմի պրեմիերան, բայց եվրոպական պետություններում ֆիլմի ցուցադրության հետ կապված խնդիրներ են առաջացել: Անկարայում վստահ են, որ պատճառը հայ լոբբիստների սադրանքն է: Ինչի՞ մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Թուրքական մի կինոընկերություն նկարահանել է անիմացիոն լիամետրաժ ֆիլմ՝ նվիրված Աթաթուրքի մանկության տարիներին: Եվ ահա […]

̰
Ի՞նչ ընտրություն կատարեցին վրացիները. Սերգեյ Մինասյանի հարցազրույցը

21:28 29.10.2024

Վրաստանում «Վրացական երազանքը» խոսում է հաղթանակի մասին, բայց ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները: Այս սցենարը անկանխատեսելի չէր՝ նկատի առնելով նախընտրական շրջանի իրողությունները: Այդ ընտրություններն ի՞նչ հետևանքներ կունենան ընդհանրապես տարածաշրջանի վրա: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան Սերգեյ Մինասյանը «Հեռանկարում»:

̰
Նախարար Հակոբ Սիմիդյանն այցելել է Էկոպարեկային ծառայություն

20:06 29.10.2024

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այցելել է Էկոպարեկային ծառայություն՝ տեղում քննարկելու ոլորտի առանցքային բարեփոխումներից՝ էկոպարեկային ծառայության ստեղծումը և դրա կայացման ընթացիկ իրավիճակը, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Նախարարին այցի ընթացքում ուղեկցել է նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։ Նախարարն աշխատանքային հանդիպում է ունեցել Էկոպարեկային ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ,որի ընթացքում ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը […]

̰
Էրդողանը հայտարարել է Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարելու մտադրության մասին

19:32 29.10.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող խանգարել Թուրքիային վերացնել ահաբեկչական սպառնալիքը երկրի ներսում և դրսում։ «Ոչ ոք չի կարող մեզ խանգարել վերացնել մեր երկրին սպառնացող վտանգը, որտեղ էլ որ գտնվենք, մենք կշարունակենք պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել երկիրն ու տարածաշրջանն ահաբեկչությունից ազատագրելու նպատակին։ Նման դավաճանական գործողությունները անջատողական […]

̰
Հոկտեմբերի 31-ին` ժամը 13:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

18:20 29.10.2024

Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի ԱԺԽՈ-054-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` 2024 թվականի հոկտեմբերի 31-ին` ժամը 13:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով. ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի […]

̰
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է. ՀՀ ԿԲ նախագահն ասուլիս է տվել

15:53 29.10.2024

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի հոկտեմբերի 29-ի նիստի որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով և սահմանվել 7.25 %: Խորհուրդը գնահատել է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում 4 տոկոս գնաճի մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Հըզբոլլահի» նոր ղեկավարը կարող է երկար չմնալ իր պաշտոնում, եթե չփոխի շարժման քաղաքականությունը․ Իսրայելի ԱԳՆ

15:47 29.10.2024

Լիբանանի շիական «Հըզբոլլահ» կազմակերպության նոր գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը կարող է երկար չմնալ իր պաշտոնում, եթե չփոխի շարժման քաղաքականությունը։ Ահա թե ինչպես է արձագանքել Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը խմբավորման ղեկավարի պաշտոնում Քասեմի ընտրությանը։ ««Հըզբոլլահը» հայտարարել է Նաիմ Քասեմին որպես իր նոր գլխավոր քարտուղար։ Եթե ​​նա գնա իր նախորդների՝ Հասան Նասրուլլահի և Հաշեմ Սաֆիեդդինի հետքերով, ապա […]

̰
Քննարկվել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման համար Հայաստանի կողմից իրականացվելիք հիմնական միջոցառումները

15:05 29.10.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից անհրաժեշտ հանձնառությունների և գործողությունների համակարգման՝ ներառյալ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի երկխոսության գործողության ծրագրի մշակման ու իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Մասնակիցները քննարկել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման համար Հայաստանի կողմից իրականացվելիք հիմնական միջոցառումները: Փոխվարչապետի […]

̰
Վրաստանը չէր ցանկանում լինել երկրորդ Ուկրաինա և ընտրեց խաղաղությունը Ռուսաստանի հետ․ Սիարտո

14:46 29.10.2024

Վրաստանը չցանկացավ լինել երկրորդ Ուկրաինա, ընտրեց խաղաղությունը Ռուսաստանի հետ, և այս երկրի ժողովուրդը հստակ որոշում կայացրեց հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում, թեև դա այնքան էլ դուր չեկավ Եվրամիության ղեկավարությանը։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիարտոն, ով ուղեկցում է կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանին Թբիլիսի կատարած այցի ժամանակ։ «Բրյուսելում […]

̰
Ադրբեջանի խորհրդարանի նախագահը Եվրախորհրդարանին մեղադրել է Բաքվի վրա քաղաքական ճնշում գործադրելու մեջ

14:30 29.10.2024

Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Սահիբա Գաֆարովան Եվրախորհրդարանին մեղադրել է նոյեմբերի 11-22-ին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսը՝ COP29-ը որպես քաղաքական ճնշման զենք օգտագործելու մեջ։ «Կլիմայի փոփոխությունը գլոբալ խնդիր է, որի լուծումը պահանջում է միասնություն, սակայն այս հարցն օգտագործվում է Ադրբեջանի դեմ ուղղված օրակարգ առաջ քաշելու համար։ Ադրբեջանը բաց է քաղաքական երկխոսության և համագործակցության համար, բայց […]

̰
ԱԺ խորհրդի որոշմամբ հոկտեմբերի 31-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

14:13 29.10.2024

ԱԺ խորհուրդը հոկտեմբերի 29-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհուրդը համաձայնություն է տվել 2024 թվականի հոկտեմբերի 31-ին` ժամը 13:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: ԱԺ խորհրդի որոշմամբ լրացում եւ փոփոխություն են կատարվել 2024 թվականի հոկտեմբերի 21-ի ԱԺԽՈ-050-Լ որոշման մեջ:

̰
Իրանն ի վիճակի է էապես խաթարել Իսրայելի ռազմական ներուժը․ Փեզեշքիան

14:08 29.10.2024

Իրանն ի վիճակի է էապես խաթարել Իսրայելի ռազմական ներուժը և նրան ավելի ուժեղ հարված հասցնել հոկտեմբերի 1-ի հարձակման համեմատ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանը։ «Մենք պետք է Իսրայելին դնենք իր տեղը: Եթե Սիոնիստական ​​ռեժիմը (նկատի ունի Իսրայելը) ցանկանում է խաթարել մեր անվտանգությունը, մենք նույնպես ունակ ենք վնասելու նրանց անվտանգությունը, և նրանք […]

̰
Իրանը մտադիր է 200%-ով ավելացնել ռազմական ծախսերը

13:53 29.10.2024

Իրանի կառավարությունը հաջորդ տարվա բյուջեի նոր նախագծում նախատեսել է 200%-ով ավելացնել ռազմական ծախսերը։ Այս մասին հայտարարել է Իրանի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ «Բյուջեի նախագծում, որը պետք է ծածկի երկրի բոլոր ծախսերը, հոգ է տարվել պաշտպանական կարիքների բավարարման ուղղությամբ»,-ասել է նա։ Ուղիղ հեռարձակումն իրականացրել է IRIB հեռուստաալիքը։ Մոհաջերանին նշել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի հաջող […]

̰
BACK_TO_TOP